ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախի հարցով համակարգող խմբի հանդիպումը նախատեսվում էր անցկացնել փետրվարի 27-ին Մոսկվայում, սակայն Երևանից այս թեմայով հստակ պատասխան դեռևս չկա:
«Երկու հանդիպում արդեն եղել է։ Երրորդը նախատեսվում էր անցկացնել վաղը, Մոսկվայում, բայց ինձ դեռ չեն զեկուցել՝ արդյո՞ք Երևանը տեղափոխել է հանդիպման օրը, թե ոչ։ Եթե հանդիպումը տեղափոխվի, ըմբռնումով կընդունվի»,-ասել է Ալիևը արտասահմանյան լրագրողների համար տված մամուլի ասուլիսում:
Ընդ որում, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՌԻԱ Նովոստիին հաստատել էր, որ Արցախի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նոր հանդիպումը ծրագրած է անցկացնել փետրվարի 27-ին, Մոսկվայում: Նա նաև հայտնել է, որ բոլոր կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը։
Հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահը հայտարարել է աշխատանքային խումբ ստեղծելու մասին։ Խմբի ղեկավարներն են երեք երկրների փոխվարչապետները: Աշխատանքային խումբը մինչև մարտի 1-ը պետք է ներկայացնի Արցախի զարգացման ծրագրերը։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Օնիկ Գասպարյանի հրաժարականը չի պահանջում
Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի երկրորդ նիստը տեղի է ունեցել փետրվարի 12-ին՝ տեսակապի միջոցով:
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Մահացել է ԱՄՆ-ի ամենատարեց քաղաքացին՝ 116-ամյա Էսթեր Ֆորդը: Այդ մասին հաղորդում է Wxii-ն:
«Նրա հուշերը միայն մեր ընտանիքի պատմությունը չէին, այլ նաև աֆրո-ամերիկյան պատմություն էին», - ԶԼՄ-ներին տված հարցազրույցում պատմել է Էսթեր Ֆորդի թոռնուհին՝ Տանինշա Պատերսոն-Պաուէն:
Ֆորդն ապրել է Հյուսիսային Կարոլինայի Շառլոտ քաղաքում: Իր երկար կյանքի ընթացքում նա դաստիարակել է 12 երեխա, ուներ 48 թոռ, 108 ծոռ և 120 ծոռնորդի:
Էսթերն ամուսնացել է 15 տարեկանում: Կինն ավելի քան քսան տարի դայակ է աշխատել: Շատ կրոնապաշտ է եղել և երկար տարիներ կամավոր է եղել տեղի եկեղեցում: Վերջին տարիներին Ֆորդը տառապում էր դեմենցիայով, սակայն 2017 թ-ի դրությամբ նա դեռ հիշում էր աստվածաշնչյան սաղմոսները: Իր 112-րդ հոբելյանին նա կարողացել է կարդալ 23-րդ սաղմոսը:
Նշվում է, որ ամենածեր ամերիկուհին փրկվել է 1918 թ-ի գրիպի համավարակից, ինչպես նաև կորոնավիրուսից և մահացել է բնական պատճառներով:
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Թուրքիայի նախագահականի համակարգմամբ` ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանությունը ժխտող միջազգային գիտաժողով կանցկացվի: ermenihaber.am–ը հայտնում է, որ ըստ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հայտարարության՝ գիտաժողովը կանցկացվի 3 տարբեր պանելային քննարկումներով։ Դրանք կունենան իրենց ղեկավարներն ու առանձին խորագրերը:
Առաջինը կունենա «1915-ի իրադարձություններն ու հայկական հարցը պատմական գործընթացում» խորագիրը ու կանցկացվի Թուրքիայի պալատների ու բորսաների միության Տնտեսագիտական ու տեխնիկական համալսարանի ռեկտոր Յուսուֆ Սարընայի ղեկավարությամբ: Այս պանելի հիմնական բանախոսներից է լինելու նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր խորհրդական Սեյիթ Սերթչելիքը, որը հայտնի ցեղասպանությունը ժխտող մի շարք կոնֆերանսների կազմակերպմամբ:
«1915-ի դեպքերը միջազգային իրավունքի տեսանկյունից» խորագրով 2-րդ պանելային քննարկմանը մասնակցելու է ԱՄՆ-ում հայերի կողմից բացված դատավարությունների ժամանակ թուրքական կողմի համար փաստաբանի ծառայություններ մատուցած Դեյվիդ Սոլցմանը և այլ իրավաբաններ:
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի մուտքը որոշ ժամանակով կփակվի քաղաքացիների համար
Երրորդ «1915-ի դեպքերի անդրադարձը մեր օրերի վրա և ապագայի հեռանկարները» խորագրով պանելային քննարկմանը մասնակցելու են Թուրք-ամերիկյան կազմակերպությունների նախկին նախագահ Էրգյուն Քըրլըքովալըն, Հարավարևելյան Եվրոպայի ու Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի (Գերմանիա) տնօրեն Քրիստիան Յոհաննես Հենրիխը և ուրիշներ:
Նշվում է, որ բացի Թուրքիայից, գիտաժողովին մասնակցելու են ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից ու Իռլանդիայից:
Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ բանակցություն չի ընթանում. արտգործնախարարի խորհրդական
ՆԱՏՕ–ի ինքնաթիռները վերջին շաբաթվա ընթացքում գերազանցել են սեփական ռեկորդը։ Նրանք 58 անգամ մոտեցել են ռուսական սահմաններին։ ՆԱՏՕ–ի ինքնաթիռներն ի՞նչ են փորձում գտնել Կամչատկայի և Սև ծովի ափերին։ Եվ ինչո՞ւ են նրանք մշտադիտարկում Ուկրաինայի և Դոնեցկի չճանաչված հանրապետության միջև սահմանազատման գիծը։
Ռուսաստանի ՊՆ տվյալներով` միայն վերջին շաբաթվա ընթացքում ռուսական սահմաններին է մոտեցել 43 ռազմական ինքնաթիռ և 15 անօդաչու թռչող սարք։ Դրանք չափազանց շատ են մոտեցել, բայց սահմանը չեն հատել։
Ռուսաստանի ՌՏՈւ հերթապահ կործանիչները երկու անգամ ստիպված են եղել ցրել սադրիչներին Կամչատկայի ափի մոտ, ուր մոտեցել է ԱՄՆ ՌՕՈւ RC-135 հետախուզական ինքնաթիռը։
Նկատելով վտանգը` ռուսական ՄիԳ–31–ը իսկույն երկինք է բարձրացել և ուղեկցել անկոչ հյուրերին թերակղզու ափի երկայնքով` Խաղաղ օվկիանոսի վրայով։
Մեկը ՆԱՏՕ–ն է. եվրոպացիներին կարգի հրավիրելու համար ԱՄՆ–ն երկու գործիք է օգտագործում
Ամերիկացիներին այլ բան չէր մնում, քան շրջվել դեպի տուն, իսկ ռուսական կործանիչը վերադարձել է բազա։
ՌԴ պաշտպանական գերատեսչությունից նշում են, որ ՆԱՏՕ–ն պարբերաբար սադրանքներ է իրականացնում ոչ միայն երկնքում, այլ նաև ծովում։
«Նրանք ստուգում են մեր համբերությունը, խաղում նյարդերի վրա։ Նրանց մոտ ոչինչ չի ստացվի»,–ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Օտարերկրա հետախույզները զննում են ոչ միայն Ռուսաստանի սևծովյան ափը, այլ նաև Ուկրաինայի և Դոնբասի չճանաչված հանրապետության միջև սահմանազատման ամբողջ գիծը, ինչով ավելի շատ են սրում առանց այն էլ բարդ իրավիճակն Ուկրաինայի արևելքում։