WhatsApp

WhatsApp–ի նոր կանոնները. օգտատերերը պարտավոր են տվյալներ տրամադրել Facebook-ին

80
(Թարմացված է 11:28 21.02.2021)
Վերջին շրջանում WhatsApp-ը զրկվել է 30 միլիոն օգտատերերից` հավելվածի օգտագործման նոր կանոնների պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. WhatsApp մեսենջերի նոր կանոնները, որոնք օգտատերերին պարտավորեցնում են Facebook-ի հետ կիսել տվյալները, կհանգեցնեն օգտատերերի բողոքին: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՌԴ սենատի անդամ Ալեքսեյ Պուշկովը։

 «Համացանցի հսկաների գործողությունները, որոնք ուղղված են սեփական խաղի կանոնների թելադրմանը, լավ քայլ են «Մեծ եղբոր» ստեղծման ճանապարհին։ Շատերը կգտնեն այլընտրանք ՝ բողոքի զգացումից ելնելով»,–գրել է ռուս սենատորը։

Ավելի ուշ նա հավելել է, որ ՏՏ հսկաների դիկտատուրան չափազանց շատ է, ինչի պատճառով էլ ջնջել է իր WhatsApp–ը։

WhatsApp մեսենջերը նոր տարբերակում նշվում է, որ պետք է սկսի տեղեկատվությունները կիսել Facebook-ի հետ:  Ընկերության նոր քաղաքականության հետ օգտատերերը ստիպված կլինեն  համաձայնել մինչև մայիսի 15-ը։ Նոր կանոններից հրաժարվելու դեպքում WhatsApp-ի վարչակազմը պատժամիջոցներ կկիրառի։ Օրինակ` օգտատերերի համար կսահմանափակեն հաղորդագրություններ ուղարկելու և կարդալու գործառույթները։

Փորձագետները համեմատել են WhatsApp, Signal և Telegram մեսենջերների անվտանգությունը

Նշենք, որ վերջին շրջանում WhatsApp-ը զրկվել է 30 միլիոն օգտատերերից`  հավելվածի օգտագործման նոր կանոնների պատճառով։

80
թեգերը:
Facebook, WhatsApp
«Սպուտնիկ V»

Ռուսաստանի թշնամիները վախենում են «Սպուտնիկ V»-ի հաջողությունից. Դմիտրիև

10
(Թարմացված է 19:08 26.02.2021)
Lancet գիտական ամսագիրն ավելի վաղ հրապարակել էր «Սպուտնիկ V»-ի կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի արդյունքները, որոնք հաստատում են դրա բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի թշնամիները փորձում են խաթարել դրա նկատմամբ վստահությունն աշխարհում, քանի որ այն լավագույններից է, ու նրանք պարզապես վախենում են դրանից։ Նման կարծիք է  հայտնել Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:

«Կարծում եմ՝ կարելի է խոսել ոչ միայն «Սպուտնիկ V» պատվաստանյութի միջազգային ճանաչման, այլև աշխարհում մեր առաջատար լինելու մասին․.. Մենք պետք է լինենք համեստ, բայց ազնիվ։ Մենք ունենք աշխարհի լավագույն պատվաստանյութերից մեկը, ու դա ռուս գիտնականների մեծ սխրանքն է, պետք է հպարտանալ դրանով», - ասել է Դմիտրիևը Ռուսաստանի պատմական ընկերության հարթակում վիրուսաբանության բնագավառում Ռուսաստանի առաջատարության պատմությանը նվիրված ցուցահանդեսի բացմանը:

«Ռուսաստանի բազմաթիվ թշնամիներ փորձել են խարխլել Ռուսաստանի նկատմամբ վստահությունը, բայց մենք հասկանում ենք, որ նրանք այդքան մեծ ջանքեր են գործադրում ռուսական պատվաստանյութի նկատմամբ վստահությունը խաթարելու համար, քանի որ այն լավագույններից է աշխարհում, ու նրանք պարզապես վախենում են այդ պատվաստուկից», - վստահ է նա:

Lancet գիտական ամսագիրն ավելի վաղ հրապարակել էր «Սպուտնիկ V»-ի կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի արդյունքները, որոնք հաստատում են դրա բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը: Կլինիկական հետազոտությունների III փուլի ընթացքում «Սպուտնիկ V»-ն արդյունավետության, իմունոգենության ու անվտանգության բարձր ցուցանիշներ է ցույց տվել։ Պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 91,6 տոկոս:

Ո՞ր պատվաստանյութով արժե պատվաստվել․ 5 գլխավոր միֆերը

Այն ապահովում է լիարժեք պաշտպանություն նոր կորոնավիրուսային վարակի ծանր դեպքերից: «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառումը հավանության է արժանացել ավելի քան 30 երկրներում: Այն երկրների ընդհանուր բնակչությունը, որտեղ գրանցված է ռուսական պատվաստանյութը, գերազանցում է 1,1 միլիարդը։

10
թեգերը:
Ռուսաստան, պատվաստանյութ, Սպուտնիկ V
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Հայաստանյան արտադրողները կարող են ներգրավվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության մեջ
Պատվաստանյութերի դեֆիցիտը ստիպել է ԵՄ–ին ուշադրություն դարձնել «Սպուտնիկ V»–ին
ՀՀ–ի ռուս դիվանագետները պատվաստվել են «Սպուտնիկ V»-ով. Զախարովան մանրամասներ է հայտնել
Ժան Իվ Լե Դրիանը

Հայաստանյան ժողովրդավարությունը պետք է դիմակայի. Ֆրանսիայի ԱԳՆ–ն երկխոսության կոչ է արել

32
Ֆրանսիան հանդես է գալիս Հայաստանում երկխոսության հաստատման օգտին՝ հիմնված նախագահի և վարչապետի լեգիտիմության վրա։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը երկխոսության կոչ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին և ընդդիմությանը՝ ժողովրդավարությունը պաշտպանության համար: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ֆրանսիան հանդես է գալիս երկրում երկխոսության հաստատման օգտին՝ հիմնված նախագահի և վարչապետի լեգիտիմության վրա, ավելի հանգիստ իրավիճակ ապահովելու համար երկրում, որը դժվար ժամանակներ է անցել»,-ասել է Լե Դրիանը՝ Ուկրաինայի գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ ճեպազրույցում:

«Հայաստանյան ժողովրդավարությունը պետք է դիմակայի»,-ընդգծել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

32
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Հեղաշրջում, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Ֆրանսիա, Հայաստան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Կայացել է առաջին հանդիպումը. երկրում տիրող իրավիճակը ՀՀ նախագահը քննարկել է Միրզոյանի հետ
ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով. Մատվիենկո
Նախագահը ԳՇ պետի ազատման մասին վարչապետին առարկություն չի ուղարկել
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» հանդիպել է Հայաստանում ԵԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին

ՀՀ առողջապահության փոխնախարարը հանդիպել է Ռուսաստանի դեսպանին. քննարկել են նոր ծրագրերը

0
(Թարմացված է 20:26 26.02.2021)
Լենա Նանուշյանն բարձր է գնահատել Ռուսաստանի կողմից Հայաստանին պարբերաբար տրամադրվող աջակցությունը, հատկապես` ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի և այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում», որտեղ հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին:Տեղեկությունը հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։

Замминистра здравоохранения Лена Нунушян и Чрезвычайный и Полномочный посол России Сергей Копыркин посетили Национальный центр инфекционных болезней (26 февраля 2021). Еревaн
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» հանդիպել է Հայաստանում ԵԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին

Նշվում է, որ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տնօրեն Հովհաննես Մադոյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են կենտրոնի կազմում գործող ՊՇՌ-ի, մանրէաբանության, վիրուսաբանության և գենետիկային լաբորատորիայում, ծանոթացել հագեցվածությանն ու կարողություններին:

Ֆրանսիան կրկին կաջակցի․ առողջապահության նախարարը ներկայացրել է ոլորտի թույլ կողմերը

«Բժշկական անձնակազմը ներկայացրել է լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումների հնարավորությունները, դրանց կիրառությունը: Միաժամանակ, մանրամասն խոսվել է ՌԴ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերից, կատարման ընթացքից, ընդլայնման հնարավորություներից և արդյունքներից»,–նշված է հաղորդագրության մեջ:

Замминистра здравоохранения Лена Нунушян и Чрезвычайный и Полномочный посол России Сергей Копыркин посетили Национальный центр инфекционных болезней (26 февраля 2021). Еревaн
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» հանդիպել է Հայաստանում ԵԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին

Կողմերը ներկայացրել են նոր մտահղացումները, քննարկել առաջիկա անելիքներն ու նոր ծրագրերը:

Լենա Նանուշյանն բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին պարբերաբար տրամադրվող աջակցությունը, հատկապես` ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի և այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում, շեշտադրել ծրագրերի ընդլայնման և արդյունավետ համագործակցության շարունակականության կարևորությունը:

0
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Լենա Նանուշյան (առողջապահության փոխնախարար), Սերգեյ Կոպիրկին, Ռուսաստան, Հայաստան