Եգիպտոս. արխիվային լուսանկար

Գիտնականները եգիպտական փարավոնի մահվան սենսացիոն մանրամասներ են բացահայտել

121
(Թարմացված է 15:36 17.02.2021)
Հետազոտության հեղինակները նոր մեկնաբանություններ են տվել իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել փարավոնի մահվանից անմիջապես առաջ ու հետո։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Եգիպտոսի մասնագետները Սեկենենրա Տաա 2-րդ փարավոնի մումիայի համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություններ են անցկացրել ու իմացել գանգուղեղային վնասվածքների նոր մանրամասների մասին: Կան նաև նախկինում անհայտ վնասվածքներ, որոնք զմռսողները հմտորեն թաքցրել էին: ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ հետազոտության արդյունքները  հրապարակվել են Frontiers in Medicine ամսագրում:

1569-1554 թվականներին Վերին Եգիպտոսի փարավոն Սեկենենրա Տաա II-ի մումիան հայտնաբերվել է 1880-ական թվականներին: 1886-ի առաջին հետազոտության արդյունքում հայտնաբերվել են գլխի մի քանի լուրջ վնասվածքներ, որոնք հանգեցրել են մահվան:

Գիտնականները փարավոնի մահվան հանգամանքների վերաբերյալ տարբեր տեսություններ են առաջ քաշել։ Ոմանք կարծում էին, որ նա զոհվել է ռազմի դաշտում  հայկսոսների  դեմ մարտերի ժամանակ, որոնք հարյուր տարի օկուպացրել էին Կենտրոնական ու Ստորին Եգիպտոսը մ.թ. ա. 1650-ից մինչև 1550 թվականները: Մյուսները ենթադրում էին, որ նա գերի է ընկել մարտում ու մահապատժի ենթարկվել հայկսոսների կողմից, ոմանք էլ կարծում էին, որ նրան սպանել են քնի մեջ՝ պալատական հեղաշրջման արդյունքում:

Վերջին տարբերակի օգտին է այն փաստը, որ բոլոր բազմաթիվ վերքերը գտնվում են գանգի աջ կողմում, կարծես մահվանից առաջ նա պառկած է եղել մի կողմի վրա: Մումիայի վատ վիճակը բացատրել են նրանով, որ զմռսումը կատարվել է շտապ, թագավորական արհեստանոցից հեռու։

Օձեր, չղջիկներ ու մարդկային ոսկորներ. Հայաստանում 3 նոր քարանձավ են գտել

Կահիրեի համալսարանի հետազոտողները որոշել են օգտագործել ժամանակակից բժշկական տեխնոլոգիաները, որ պարզեն փարավոնի մահվան մանրամասները՝ չվնասելով մումիան:

КТ սկանավորման և ռենտգենային լուսանկարների հետագա համակարգչային մշակման ընթացքում պարզվել է, որ մահվան պահին փարավոնի ձեռքերը կապված են եղել մեջքի հետևում, իսկ մահացու հարվածները հասցվել են հինգ տարբեր տեսակի զենքով:

Հետազոտության առաջատար հեղինակ` դոկտոր, Կահիրեի համալսարանի ռադիոլոգիայի պրոֆեսոր Սահար Սալիմը (Sahar Saleem) կարծում է, որ Սեկենենրան մահացել է, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել արարողակարգային մահապատժի հետևանքով: Կապված բանտարկյալի սովորական մահապատժի դեպքում դժվար թե դահիճը տարբեր անկյունների տակ ու տարբեր զենքերով հինգ հարված հասցներ։

«Դա խոսում է այն մասին, որ Սեկենենրան իսկապես գտնվել է առաջնագծում իր զինվորների հետ ՝ վտանգելով կյանքը Եգիպտոսն ազատագրելու համար», - կարծում է գիտնականը:

Հետազոտողները պարզել են, որ փարավոնը մահվան պահին մոտ 40 տարեկան էր։

Հայաստանում իրականացված բացառիկ պեղումների հնգյակը. գտածոները տանում են մինչև մ.թ.ա

КТ ուսումնասիրության ընթացքում նաև Սեկենենրայի մարմնի մումիֆիկացիայի մասին կարևոր մանրամասներ են բացահայտել։ Օրինակ, այն փաստը, որ զմռսողները բարդ միջոց էին օգտագործում փարավոնի գլխի վերքերը թաքցնելու համար։ Հեղինակների կարծիքով՝ մումիֆիկացիան իրականացվել է ոչ թե վատ սարքավորված վայրում, ինչպես ավելի վաղ մեկնաբանել էին, այլ իրական լաբորատորիայում, որտեղ տեղափոխել են մահացածի մարմինը:

Գիտնականները նշում են, որ իրենց հայտնագործությունը նոր կարևոր տեղեկություններ է տալիս Եգիպտոսի պատմության շրջադարձային կետի մասին. Սեկենենրայի մահը դրդել է նրա հետնորդներին շարունակել պայքարը Եգիպտոսի միավորման համար ու սկիզբ դրել նոր թագավորության:

Հազարամյակների պահած գաղտնիքները, կամ ինչ են հայտնաբերել հնագետները Շիրակի Լեռնակերտում

121
թեգերը:
դամբարան, Փարավոն, Եգիպտոս
Ըստ թեմայի
Այրված ու մասնատված դիեր, երեխաների գանգեր, գայլի ոսկորներ. Արտանիշի դամբարանի առեղծվածը
Կլոնավորված մարդիկ. մի՞ֆ, թե՞ իրականություն
«Մահափորձեր» մահվանից հետո. Լենինին նաև դամբարանում էին ուզում «սպանել»
ՄԱԿ. արխիվային լուսանկար

Այն, ինչ տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է. ՄԱԿ ներկայացուցիչ

16
(Թարմացված է 22:39 25.02.2021)
Իրավիճակը պետք է կարգավորվի Սահմանադրության և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ լիակատար հարգանքով։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՄԱԿ-ում մտահոգված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով, կողմերին զսպվածության և երկխոսության միջոցով քաղաքական հակասությունների լուծման կոչ են անում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է։ Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը պահպանեն հանգստություն։ Մենք կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, երկխոսություն սկսել լարվածության թուլացման և քաղաքական հակասությունների լուծման համար»,- ասել է Դյուժարիկը։

Նա ընդգծել է, որ իրավիճակը պետք է կարգավորվի Սահմանադրության և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ լիակատար հարգանքով։

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

16
թեգերը:
ընդդիմություն, Իշխանություն, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Հայաստան
Ըստ թեմայի
Իրարամերժ ուժերի հանրահավաքներ նույն օրը, նույն քաղաքում. այսօրվա Երևանը` լուսանկարներում
Իրանի ԱԳՆ–ն Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել
Ի՞նչ են խոսել Պուտինն ու Փաշինյանը․Կրեմլի ու ՀՀ վարչապետի կայքերի տարբեր ձևակերպումները
Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ–ն Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել

33
(Թարմացված է 22:16 25.02.2021)
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանում ուշադիր հետևում են Հայաստանում իրադարձությունների զարգացմանը։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Պաշտոնական Թեհրանը Հայաստանում բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ բռնությունից և զսպվածություն դրսևորել։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբձադեն։

«Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության և բռնությունից խուսափելու կոչ է արել», – ասվում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հաթիբձադեն հայտարարել է նաև, որ Իրանում ուշադիր հետևում են Հայաստանում դեպքերի զարգացմանը։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

33
թեգերը:
Իշխանություն, ընդդիմություն, Նիկոլ Փաշինյան, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Հեղաշրջում, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը զանգել է Վլադիմիր Պուտինին
Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ. Սարգսյանի աշխատակազմի հայտարարությունը
Վիգեն Սարգսյանն ասել է` որոնք ենք այս իրավիճակի հնարավոր ելքերը
Արթուր Վանեցյան. արխիվային լուսանկար

Ամենանախկինը հենց Նիկոլ Փաշինյանն է. Արթուր Վանեցյանը՝ «նախկիններով» մանիպուլացնելու մասին

12
(Թարմացված է 23:08 25.02.2021)
Վանեցյանը շեշտում է, որ հակաօրինական գործողությունների չեն գնալու, գործելու են բացառապես օրենքի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կարծիքով՝ «նախկինների իշխանության գալու» թեզը մանիպուլացնելու համար է։ Նա նման կարծիք հայտնեց Բաղրամյան պողոտայում ընթացող նստացույցի ժամանակ, լրագրողների հետ զրույցում։  

Ինչպե՞ս է որոշվում, թե ովքեր են նախկին՝ նրանք, ովքեր եղել են 2018-ից առաջ, թե նաև նրանք, ովքեր 2018-ից հետո էլ հրաժարական են տվել ու հեռացել զբաղեցած պաշտոններից անհամաձայնության պատճառով, ինչպես, օրինակ, հենց ինքն է արել։

«Ովքե՞ր են նախկինները․ նրանք, ովքեր նախկին իշխանությունների ժամանակ բարձր պաշտոն են զբաղեցրել։ Եթե այս տրամաբանությամբ գնանք, ամենանախկինը Նիկոլ Փաշինյանն է, որովհետև նախկինների ժամանակ ունեցել է շատ լավ կարիերա, երկու անգամ ընտրվել է պատգամավոր, մեկ անգամ վարչապետ, թող չփորձեն մանիպուլացնել»,- նշում է Վանեցյանը։

Շեշտում է՝ այս պայքարը հանուն իշխանության չէ, սա պայքար է հանուն հայրենիքի։

Վանեցյանի խոսքով՝ ընդդիմությունը հաստատակամ է՝ հակաօրինական գործողություների չեն գնալու, գործելու են օրենքի շրջանակներում։ Նշում է, որ դա հաճախ նաև հարուցում է մարդկանց դժգոհությունը, սակայն իրենք չեն պատրաստվում շեղվել որդեգրած ճանապարհից։

Վանեցյանը վստահ է՝ եթե լինեն ներքին բախումներ, ապա դա լինելու է Հայաստանի պետականության վերջը։ Իշխանությունն է այսօր պատասխանատու երկրում բախումներ չհրահրելու համար։ Լուծումը քաղաքական դաշտում է, քաղաքական լուծումների պետք է գնան և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

12
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, նստացույց, Բողոքի ակցիա, ընդդիմություն, Հայաստան, Արթուր Վանեցյան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Իրարամերժ ուժերի հանրահավաքներ նույն օրը, նույն քաղաքում. այսօրվա Երևանը` լուսանկարներում
Ձեր անկեղծ մղումն օգտագործել են ու ձեզ դավաճանել․ Մանուկյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին
Այն, ինչ տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է. ՄԱԿ ներկայացուցիչ