Թուրքական դրոշ

Սիրիայի հետ սահմանին ՌԴ 5 քաղաքացու են ձերբակալել. Թուրքիայի ՊՆ

61
(Թարմացված է 13:24 17.02.2021)
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ռուսաստանցիները փորձել են Սիրիայի տարածքից ապօրինի ճանապարհով մուտք գործել Թուրքիա։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Թուրք-սիրիական սահմանին Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։

Նշվում է, որ ռուսաստանցիները ձերբակալվել են այն պահին, երբ փորձել են ապօրինի մուտք գործել Թուրքիա։

«Թուրք-սիրիական սահմանին ձերբակալել են 6 մարդու, որոնցից 5-ը Ռուսաստանի քաղաքացիներ են: Նրանցից մեկը կին է, որը նախկինում հետախուզվում էր «Իսլամական պետությանն» անդամակցելու համար», - նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՌԴ ԱԴԾ-ն կասեցրել Է զինյալների «ֆինանսիստների» գործունեությունը. տեսանյութ

Ըստ Թուրքիայի ՊՆ–ի` ձերբակալվածներից մեկն էլ Լիբիայի քաղաքացի է։

Թուրք ոստիկանները Կարսում ձերբակալել են քրդամետ կուսակցության ղեկավարներին

61
թեգերը:
Ձերբակալություն, Ռուսաստան, Սիրիա, Թուրքիա

Ո՞վ է ավելի թեթև տանում համավարակը. իտալացի գիտնականների հետազոտությունը

10
Իտալացի գիտնականները պարզել են, որ հոգեկան խնդիրներ ունեցողներն այնքան էլ չեն տառապում կորոնավիրուսային սահմանափակումներից։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Հանդուգն, անխոհեմ ու լկտի մարդիկ համավարակի ընթացքում շատ ավելի դիմացկուն են։ Տեղեկությունը հայտնում են Ֆիրենցեի համալսարանի իտալացի գիտնականները:

Պարզվել է, որ բնավորության այս գծերով մարդիկ ավելի լավ են տանում սահմանափակումներն ու նրանց մոտ սթրեսի մակարդակը զգալիորեն ավելի ցածր է:

Ուսումնասիրությունը հաստատում է, որ COVID-19-ի պատճառով սոցիալական մեկուսացումը կարող է հանգեցնել լուրջ հոգեբանական խնդիրների՝ սթրեսի ու դեպրեսիայի:

Լկտիությունն ու անխոհեմությունը պսիխոպաթիայի նշաններ են՝ կարեկցանքի արտահայտված բացակայությամբ, սոցիալական գերիշխանությամբ, մանիպուլյատիվությամբ, ինչպես նաև իմպուլսիվությամբ և սուր զգացողությունների ձգտումով։

Գիտնականների եզրակացություններն արվել են ավելի քան 600 մարդու հարցման հիման վրա։ Մասնակիցների միջին տարիքը 31,3  տարեկան է։

Աշխարհում, ԱՀԿ-ի վերջին տվյալներով, 114,4 մլն վարակակիր կա, իսկ Ջոնս Հոպկինսի համալսարանի հաշվարկներով նրանց թիվն արդեն գերազանցել է 115 միլիոնը: Ավելի քան երկուսուկես միլիոն մարդու կյանք բժիշկներին չի հաջողվել փրկել։

Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի

10
թեգերը:
Իտալիա, աշխարհ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
COVID-ին նույնպիսի էվոլյուցիա է սպասում․ բժիշկը խոսել է կորոնավիրուսի ապագայի մասին
Առողջապահության նախկին նախարարը կորոնավիրուսի 3-րդ ալիք չի կանխատեսում
Հայաստանը նախ «Սպուտնիկ V» կգնի. քանի՞ մարդու կբավականացնի կորոնավիրուսի պատվաստանյութը
«Սպուտնիկ V»

«Սպուտնիկ V»-ն հավանության արժանացրած երկրների թվով երկրորդ տեղում է՝ անցնելով Pfizer-ին

44
Ռուսական պատվաստանյութի կիրառումն արդեն հավանության է արժանացել աշխարհի 45 երկրներում։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Ռուսական «Սպուտնիկ V»-ն բարելավել է դիրքերը պատվաստանյութերի շարքում և արդեն 2-րդ տեղում է հավանության արժանացրած երկրների թվով։ «Սպուտնիկ V»-ն առաջ է անցել Pfizer-ից։ Տեղեկությունը նշված է պատվաստանյութի Twitter-ի պաշտոնական էջում։

«Սպուտնիկ V»-ն կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստանյութն է կարգավորիչների կողմից հավանությունների քանակով։ Շնորհակալություն ձեր վստահության համար»,- նշել են պատվաստանյութը ստեղծողները։

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը հավանության է արժանացել բազմաթիվ երկրներում, այդ թվում ՝ հետխորհրդային տարածքում։

Աշխարհում հավանությունների թվով դեռևս առաջին տեղում է AstraZeneca պատվաստանյութը, որը թույլատրված է 49 երկրներում։ Հաջորդում է «Սպուտնիկ V»-ն․ այն հավանության է արժանացել 45 երկրներում։ Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Pfizer-ը (43 երկիր)։ Այնուհետև հաջորդում են Moderna պատվաստանյութը (19 երկիր), ինչպես նաև չինական 3 պատվաստանյութեր՝ Sinopharm (18), Sinovac (16), CanSino (4): Ութերորդ տեղը զբաղեցնում է Johnson & Johnson պատվաստանյութը․ այն հավանության է արժանացել ընդամենը 4 երկրներում:

Այժմ «Սպուտնիկ V»-ի կիրառումը թույլատրված է Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Արգենտինայում, Բոլիվիայում, Սերբիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում, Թուրքմենստանում, Հունգարիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրանում, Գվինեայի Հանրապետությունում, Թունիսում, Մեքսիկայում, Նիկարագուայում, Սերբական Հանրապետությունում (Բոսնիա-Հերցեգովինա), Լիբանանում, Մյանմայում, Պակիստանում, Մոնղոլիայում, Բահրեյնում, Չեռնոգորիայում (Մոնտենեգրո), Սենթ Վինսենթ և Գրենադիններում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Գաբոնում, Սան Մարինոյում, Գանայում, Սիրիայում, Ղրղզստանում, Գայանայում, Եգիպտոսում, Հոնդուրասում, Գվատեմալայում, Մոլդովայում, Սլովակիայում, Անգոլայում, Ջիբութիում, Կոնգոյի Հանրապետությունում, Շրի Լանկայում, Լաոսում ու Իրաքում։

«Սպուտնիկ V»-ն գրանցած 45 երկրների ընդհանուր բնակչության թիվն ավելի քան 1.2 միլիարդ է։

Հայաստանը նախ «Սպուտնիկ V» կգնի. քանի՞ մարդու կբավականացնի կորոնավիրուսի պատվաստանյութը

Արտասահմանյան շուկաներում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջխաղացմամբ զբաղվում է Ուղղակի ներդրումների ռուսաստանյան հիմնադրամը։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը՝ վստահությունը ռուսական պատվաստանյութի նկատմամբ աճում է, քանի որ այն կողմնակի ազդեցություններ չունի ու ալերգիա չի առաջացնում։

Պատվաստանյութը ստեղծվել է մարդու՝ ուսումնասիրված ու ստուգված ադենովիրուսային վեկտորների հարթակի վրա, որոնց կարևոր առավելություններն են անվտանգությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ բացասական հետևանքների բացակայությունը։

44
թեգերը:
կորոնավիրուս, պատվաստանյութ, աշխարհ, Ռուսաստան, Սպուտնիկ V
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Ո՞ր պատվաստանյութով արժե պատվաստվել․ 5 գլխավոր միֆերը
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ երրորդ`«ԿովիՎակ»  պատվաստանյութը
Իրանում նշել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության հնարավոր ծավալը