Ռինգ

Հայ անպարտելի մարզիկների տասնյակը. նրանցից ո՞վ կարող է Նուրմագոմեդովի պես անպարտելի լինել

200
(Թարմացված է 17:37 10.02.2021)
Աշխարհի տարբեր ծայրերում անցկացվող մենամարտերում հաճախակի են աչքի ընկնում հայ մարզիկները, որոնք օկտագոնում հաղթանակների են հասնում։ Երբեմն հայերը ներկայացնում են այլ երկրներ, բայց համարյա միշտ նրանց հաղթանակներից հետո տեսնում ենք հայոց եռագույնը։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. UFC, MMA, Bellatour MMA, UFC Fight Night. ահա առանց կանոնների մարտերի հեղինակավոր մրցաշարերի ոչ լայն ցանկը, որոնցում հաղթանակ տանելը համարվում է լուրջ հաջողություն։ Իսկ երբ մարտիկին հաջողվում է տոնել մի քանի հաղթանակ և մնալ անպարտելի, դա արդեն հեղինակություն է բերում, ընդ որում ոչ միայն սպորտում։

Սուքիասյանները նվաճում են Ավստրիան. Երվանդը լավագույն հարձակվող է, Դավիթը` դարպասապահ

Հայ մարզիկներից ո՞վ կարող է 29 մենամարտերում միայն հաղթանակի հասած ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի նման լինել անպարտելի։ Ահա այս ու այլ հարցերի պատասխանն ենք փորձել ստանալ Հայաստանի արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանի հետ զրույցում։

Գնահատելով գործող, փորձառու ու սկսնակ հայ մարզիկներին` Հայկ Ղուկասյանն իր ցուցակում առաջին տեղն է տալիս Նիդեռլանդները ներկայացնող Գեղարդ Մուսասիին (Գեղարդ Մովսիսյան)։

Գեղարդ Մուսասի

Гегард Мусаси празднует победу над Рори Макдональдом во время боя за титул чемпиона мира по смешанным единоборствам (29 сентября 2018). Сан - Хосе
© AP Photo / Jeff Chiu
Гегард Мусаси празднует победу над Рори Макдональдом во время боя за титул чемпиона мира по смешанным единоборствам (29 сентября 2018). Сан - Хосе

Առանց կանոնների մարտերում հայ մարզիկներից մեծ հաջողության հասել է Գեղարդ Մուսասին, որը ճանաչված մարզիկ է ամբողջ աշխարհում։ Իզուր չէ, որ նրան տվել են «Հայկական մարդասպան» մականունը։ Հայկ Ղուկասյանն ասում է, որ Գեղարդն իր համարձակ ոճով ու բազմակողմանի գործողություններով օրինակ է հայ մյուս մարզիկներին, որոնք օկտագոնում փորձում են հասնել հաջողության։ Գեղարդ Մուսասին 56 մենամարտ է անցկացրել, որոնցից հաղթել է 47- ում և երկու անգամ էլ գրանցել ոչ ոքի։

Քեթլին Չուկագյան

Кэтлин Чукагян на церемонии взвешивания UFC 247 (7 февраля 2020). Хьюстон
© AFP 2020 / Ronald Martinez / Getty Images / AFP
Кэтлин Чукагян на церемонии взвешивания UFC 247 (7 февраля 2020). Хьюстон

Ամերիկաբնակ Քեթլին Չուկագյանը ներկայացնում է ԱՄՆ-ն, բայց յուրաքանչյուր հաղթանակից հետո նրա ուսերին կարելի է տեսնել Հայաստանի դրոշը, որը նշանակում է, որ նա չի մոռանում իր արմատները։ Քեթլինը 19 մենամարտ է անցկացրել ու տոնել 15 հաղթանակ։

Բրազիլական ջիու-ջիթսուին, քիքբոսքինգին ու կարատեին տիրապետելը Չուկագյանին շատ են օգնում համարձակ գրոհների նետվելու համար։ 32-ամյա մարզուհին հարվածային շատ լավ տեխնիկա ունի, ու Ղուկասյանը կարծում է, որ նա դեռևս մեծ հաղթանակներ է տանելու։

Արման Ծառուկյան

Հայ մասնագետի ցուցակում երրորդը Արման Ծառուկյանն է։ Հայկ Ղուկասյանն ասում է, որ Արմանը կանգնել չգիտի մենամարտի ընթացքում։ Անընդհատ ճնշում է մրցակցին իր ակտիվությամբ կամ ագրեսիվությամբ։ Ազատ ոճի ըմբշամարտի սպորտի վարպետ է, այսինքն` գցումները նրա համար սովորական երևույթ են։ Բայց Ծառուկյանը մարզվել է բռնցքամարտով և բրազիլական ջիու-ջիթսույով։ Այսինքն` հարվածային տեխնիկան և՛ ձեռքերով, և՛ ոտքերով նրա մոտ նույնպես բարձր մակարդակի վրա են։

Այս ամենի շնորհիվ էլ Ծառուկյանը 18 մենամարտերից հաղթել է 16-ում։ Իսկ նա ընդամենը 24 տարեկան է։

Արմեն Պետրոսյանը

Армен Петросян
Армен Петросян

Հայաստանը ներկայացնող Արմեն Պետրոսյանը կիսածանր քաշային կարգում արդեն իսկ կարողացել է ապացուցել իր բարձր կարգը` դառնալով ու պահպանելով չեմպիոնի տիտղոսը Fight Night կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցումներում։ Ղուկասյանի կարծիքով` նա ֆիզիկապես ուղղակի հիանալի պատրաստվածություն ունի, դրա վառ ապացույցը վերջին մենամարտում Դմիտրի Մինակովի նկատմամբ տարած հաղթանակն էր նոկաուտով։

Մորիս Բոլեյան

Морис Болеян
Морис Болеян

Մորիս Բոլեյանը, որը նույնպես ներկայացնում է Հայաստանը, հունվարի 22-ին նվաճեց չեմպիոնի կոչումը Ռուսաստանի հայտնի AMC (MMA) Fight Nights-ում։ Այսինքն` նույն օրը, ինչպես և Արմեն Պետրոսյանը։ Խեղդող հնարքով հայ մարզիկն  առավելության հասավ Անատոլի Կոնդրատևի նկատմամբ։

Բոլեյանն առայժմ անպարտելի մարզիկ է՝ 5 մենամարտ, նույնքան հաղթանակ։ 22- ամյա Մորիսն ամենաերիտասարդ չեմպիոնն է վերը նշված կազմակերպության։ Բրազիլական ջիու-ջիթսույի վարպետ է։ Բայց տիրապետում է նաև գեղեցիկ գցումների ու հարվածների։

Հայկ Ղազարյան

Մեր դրոշի տակ հանդես եկող Հայկ Ղազարյանի հետ նույնպես մեծ հույսեր են կապվում։ 27 տարեկան մարզիկն իր անցկացրած 10 մենամարտերից 9-ում հաղթել է ու մենամարտից-մենամարտ զգացվում է նրա վստահությունը սեփական ուժերի վրա։ Ղուկասյանի կարծիքով` նա շատ պրագմատիկ մարզիկ է, որը ձգտում է մենամարտի ընթացքում իզուր չվատնել ուժերն ու հարվածել կամ գցում կատարել ինչքան հնարավոր է արագ ու արդյունավետ։

Հրաչիկ Բոզինյան

Ռուսաստանը ներկայացնող Հրաչիկ Բոզինյանը մյուս մարզիկն է, որը կարող է մոտ ապագայում հասնել հաջողությունների։ Վերջին մենամարտում Հրաչիկը պարտվեց, բայց ֆեդերացիայի նախագահը գտնում է, որ պատճառը քաշային կարգը փոխելն ու նոր քաշային կարգում հանդես գալն էր։ 25 տարեկան այս մարզիկը շատ մեծ ներուժ ունի, հարվածային լավ տեխնիկա, տիրապետում է նաև տարբեր կարգի հնարքների։

Ջորջիո Կարախանյան

Ջորջիո Կարախանյանը, որը ներկայացնում է և՛ ԱՄՆ–ն, և՛ Հայաստանը,  «Բելատոր» կազմակերպության բազմակի չեմպիոն է։ Անսահման աշխատասեր մարզիկ ու մեծատառով մարդ։ Ղուկասյանը հիշում է, որ ժամանակին մի քանի հարյուր կիլոմտեր մեքենայով գնում էր, որպեսզի դահլիճում մարզվի։ Բրազիլական ջիու-ջիթսույի վարպետ է։

Էդվարդ Վարդանյան

Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող Էդվարդ Վարդանյանը մարտ վարելու հիանալի տեխնիկա ունի։ Մարտական սամբոյի, բրազիլական ջիու-ջիթսույի և թայ բռնցքամարտի վարպետ է։ Հղկված են թե՛ հարվածները և թե՛ գցումները։ Էդվարդը մարտական սամբոյի սպորտի միջազգային կարգի վարպետ է։

Ֆեդերացիայի նախագահը վստահ է, որ մոտ ապագայում հայ մարզիկը մեծ հաղթանակների է հասնելու։ Արդեն անցկացրած մենամարտերում նա ցույց տվել է, որ հեղինակություններից չի վախենում, այլ համարձակ գնում է առաջ` նրանց պարտության մատնելու համար։

Մելսիկ Բաղդասարյան

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ներկայացնող 29 -ամյա Մելսիկ Բաղդասարյանն անցկացրել է 6 մենամարտ և հաղթել 5-ում։ Ժամանակին հանդես է եկել պրոֆեսիոնալ ռինգում, այսինքն` ձեռքով հարվածներին նա տիրապետում է վարպետորեն։ Սակայն քիքբոքսինգի նրա տեխնիկայի մեջ հստակորեն կան նաև ոտքով հարվածները։ Բացի այդ թայ բռնցքամարտն էլ իր հետքը թողել է նրա գործողություններում։ Առանց կանոնների մենամարտեր կոչվող մրցաշարերի ընթացքում Մելսիկը կարող է հասնել մեծ հաջողության, որովհետև ունի փորձ, վարպետություն և ամենակարևորը շատ նպատակասլաց է։

Մեծ ըմբիշը մեծ նպատակներ ունի. ինչու է «կուբանցի հայ» Յուրի Պատրիկեևը վերադարձել Հայաստան

Սա Հայկ Ղուկասյանի հայ մարզիկների լավագույն տասնյակն էր, չնայած նա ներողություն խնդրեց մյուս շատ մարզիկներից, որոնց միգուցե չի հիշել ու ընդգրկել իր տասնյակում։ Մեր զրույցի վերջում Հայկ Ղուկասյանը անդրադարձավ աշխարհահռչակ Խաբիբ Նուրմագոմեդովին ու նշեց, որ նրա հաջողությունների մեջ շատ մեծ լումա ունի նրա հայրը, որը և Խաբիբի մարզիչն էր՝ Աբդուլմանապ Նուրմոգամեդովը։  Նա տարիների ընթացքում իր որդուն կերտեց որպես հզոր ու ուժեղ մարտիկ ու հաջողությունների հիմքում դրեց կարգապահության վրա։ Այսօր Խաբիբն օրինակ է ամբողջ աշխարհի մարզիկների համար։

200
թեգերը:
մարտեր առանց կանոնի, Խաբիբ Նուրմագոմեդով, Գեղարդ Մուսասի, մարզիչ, մարզիկ, հայ
Ըստ թեմայի
Ֆուտբոլասեր թենիսիստը. ինչպես Էդուարդ Քալանթարյանը մահացած դերասանին «նկատեց» տրիբունայում
Ըմբշամարտն ու պատերազմը. Արայիկ Բաղդադյանը` սպորտի հաղթանակների և կռվի դառնության մասին
Հենրիխ Մխիթարյանը կտեղափոխվի՞ «Յուվենտուս»
ՄԱԿ. արխիվային լուսանկար

Այն, ինչ տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է. ՄԱԿ ներկայացուցիչ

21
(Թարմացված է 22:39 25.02.2021)
Իրավիճակը պետք է կարգավորվի Սահմանադրության և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ լիակատար հարգանքով։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՄԱԿ-ում մտահոգված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով, կողմերին զսպվածության և երկխոսության միջոցով քաղաքական հակասությունների լուծման կոչ են անում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է։ Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը պահպանեն հանգստություն։ Մենք կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, երկխոսություն սկսել լարվածության թուլացման և քաղաքական հակասությունների լուծման համար»,- ասել է Դյուժարիկը։

Նա ընդգծել է, որ իրավիճակը պետք է կարգավորվի Սահմանադրության և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ լիակատար հարգանքով։

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

21
թեգերը:
ընդդիմություն, Իշխանություն, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Հայաստան
Ըստ թեմայի
Իրարամերժ ուժերի հանրահավաքներ նույն օրը, նույն քաղաքում. այսօրվա Երևանը` լուսանկարներում
Իրանի ԱԳՆ–ն Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել
Ի՞նչ են խոսել Պուտինն ու Փաշինյանը․Կրեմլի ու ՀՀ վարչապետի կայքերի տարբեր ձևակերպումները
Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ–ն Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել

35
(Թարմացված է 22:16 25.02.2021)
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանում ուշադիր հետևում են Հայաստանում իրադարձությունների զարգացմանը։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Պաշտոնական Թեհրանը Հայաստանում բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ բռնությունից և զսպվածություն դրսևորել։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբձադեն։

«Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության և բռնությունից խուսափելու կոչ է արել», – ասվում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հաթիբձադեն հայտարարել է նաև, որ Իրանում ուշադիր հետևում են Հայաստանում դեպքերի զարգացմանը։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

35
թեգերը:
Իշխանություն, ընդդիմություն, Նիկոլ Փաշինյան, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Հեղաշրջում, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը զանգել է Վլադիմիր Պուտինին
Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ. Սարգսյանի աշխատակազմի հայտարարությունը
Վիգեն Սարգսյանն ասել է` որոնք ենք այս իրավիճակի հնարավոր ելքերը
Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Օնիկ Գասպարյանի հրաժարականը չի պահանջում

0
Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը ներկա է եղել ոչ միայն ՀՀ ԱԱԾ տնօրենը, այլև Վիտալի Բալասանյանն ու մեկ այլ պաշտոնատար անձ։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ, սակայն ոչ նրա հրաժարականի պահանջով։ Artsakhpress.am-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումների մասին այն տեղեկատվությունը, թե իբր նա ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից պահանջում է հրաժարական տալ, իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում»,- նշել է Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ նախօրոք հայտարարած միջնորդության պատրաստակամությանը համապատասխան՝ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ, նրանց հետ քննարկել է առկա իրավիճակն ու լուծման ուղիները։ Սակայն Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ ընդհանրապես չի քննարկվել հրաժարականի հարցը։
Ավանեսյանի խոսքով՝ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը մասնակցել է ոչ միայն ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, այլև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և մեկ այլ պաշտոնատար անձ:

«Հանրապետության նախագահը, ինչպես և հայտարարել էր, շարունակում է չեզոքություն պահպանել ՀՀ ներքաղաքական զարգացումների նկատմամբ, և նրա միջնորդական ջանքերն ուղղված են ճգնաժամի հաղթահարմանը՝ սահմանադրական, խաղաղ ու քաղաքակիրթ եղանակներով: Հատկապես ընթացիկ պայմաններում ապակայունությունը, արյունահեղությունն ու ատելությունը հայրենիքը տանելու են պարզապես կործանման ճանապարհով»,- շեշտել է Ավանեսյանը։

0
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Զինված ուժեր, Բանակ, Օնիկ Գասպարյան, Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո