ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարում երեկ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտություն կրեց։
Հայկական շախմատի առաջատարը մրցաշարի քառորդ եզրափակիչում հանդիպեց Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Արագ շախմատի 4 պարտիաների արդյունքում հայ գրոսմայստերը պարտվեց 1:5,-2:5 հաշվով:
Քառորդ եզրափակչի հաջորդ հանդիպումները կկայանան այսօր` փետրվարի 10-ին:
Փլեյ-օֆֆ-ում պայքարը շարունակելու իրավունք են ստացել նաև Մագնուս Կարլսենը, Ուսելի Սոն, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Թեյմուր Ռաջաբովը և Յան Դուդեն:
Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի մրցանակային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմում է 100,000 ԱՄՆ դոլար, որից 30 հազարը նախատեսված է առաջին տեղի համար:
2 հաղթանակ, 2 պարտություն և մեկ ոչ-ոքի. Արոնյանն արագ շախմատի հեռավար մրցաշարի մասնակից է
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի թշնամիները փորձում են խաթարել դրա նկատմամբ վստահությունն աշխարհում, քանի որ այն լավագույններից է, ու նրանք պարզապես վախենում են դրանից։ Նման կարծիք է հայտնել Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:
«Կարծում եմ՝ կարելի է խոսել ոչ միայն «Սպուտնիկ V» պատվաստանյութի միջազգային ճանաչման, այլև աշխարհում մեր առաջատար լինելու մասին․.. Մենք պետք է լինենք համեստ, բայց ազնիվ։ Մենք ունենք աշխարհի լավագույն պատվաստանյութերից մեկը, ու դա ռուս գիտնականների մեծ սխրանքն է, պետք է հպարտանալ դրանով», - ասել է Դմիտրիևը Ռուսաստանի պատմական ընկերության հարթակում վիրուսաբանության բնագավառում Ռուսաստանի առաջատարության պատմությանը նվիրված ցուցահանդեսի բացմանը:
«Ռուսաստանի բազմաթիվ թշնամիներ փորձել են խարխլել Ռուսաստանի նկատմամբ վստահությունը, բայց մենք հասկանում ենք, որ նրանք այդքան մեծ ջանքեր են գործադրում ռուսական պատվաստանյութի նկատմամբ վստահությունը խաթարելու համար, քանի որ այն լավագույններից է աշխարհում, ու նրանք պարզապես վախենում են այդ պատվաստուկից», - վստահ է նա:
Lancet գիտական ամսագիրն ավելի վաղ հրապարակել էր «Սպուտնիկ V»-ի կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի արդյունքները, որոնք հաստատում են դրա բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը: Կլինիկական հետազոտությունների III փուլի ընթացքում «Սպուտնիկ V»-ն արդյունավետության, իմունոգենության ու անվտանգության բարձր ցուցանիշներ է ցույց տվել։ Պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 91,6 տոկոս:
Ո՞ր պատվաստանյութով արժե պատվաստվել․ 5 գլխավոր միֆերը
Այն ապահովում է լիարժեք պաշտպանություն նոր կորոնավիրուսային վարակի ծանր դեպքերից: «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառումը հավանության է արժանացել ավելի քան 30 երկրներում: Այն երկրների ընդհանուր բնակչությունը, որտեղ գրանցված է ռուսական պատվաստանյութը, գերազանցում է 1,1 միլիարդը։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը երկխոսության կոչ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին և ընդդիմությանը՝ ժողովրդավարությունը պաշտպանության համար: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ֆրանսիան հանդես է գալիս երկրում երկխոսության հաստատման օգտին՝ հիմնված նախագահի և վարչապետի լեգիտիմության վրա, ավելի հանգիստ իրավիճակ ապահովելու համար երկրում, որը դժվար ժամանակներ է անցել»,-ասել է Լե Դրիանը՝ Ուկրաինայի գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ ճեպազրույցում:
«Հայաստանյան ժողովրդավարությունը պետք է դիմակայի»,-ընդգծել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր Բեռնար Քուշների գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:
«Իրական բարեկամները դժվարության պահին են ճանաչվում»,-ասել է նախագահը՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում բարեկամ Ֆրանսիայի կողմից աջակցության ջանքերը:
Հավելենք, որ Բեռնար Քուշները Հայաստան է ժամանել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հրավերով և այցելել է նաև Արցախ:
Քուշները նախագահին տեղեկություններ է ներկայացրել Արցախ կատարած այցի, իր տպավորությունների, ինչպես նաև իրականացվող մարդասիրական նախագծերին օժանդակելու մտադրության մասին: