Դոլար

Հակառակ էֆեկտ․ ԱՄՆ-ն սեփական պատժամիջոցներով թուլացնում է դոլարի դիրքերը

113
(Թարմացված է 23:25 08.02.2021)
Վաշինգտոնում այնքան են տարվել պատժամիջոցներով, որ վտանգում են սեփական արժույթի գերիշխող դիրքը: Աշխարհն ակտիվորեն նվազեցնում է կախվածությունը դոլարից։ Այլընտրանքային դրամական միավորներով հաշվարկների անցումը բացասաբար կանդրադառնա ամերիկյան տնտեսության վրա։

Նատալյա Դեմբինսկայա, ՌԻԱ Նովոստի

Գլոբալ բռնակալ

ԱՄՆ-ն պատել է մոլորակը պատժամիջոցներով. այժմ այլ երկրների դեմ շուրջ 8 հազար տնտեսական սահմանափակում է գործում, և ցուցակը մշտապես համալրվում է: Վաշինգտոնը կարող է ում ասես պայմաններ թելադրել, քանի որ դոլարը համաշխարհային տնտեսության գլխավոր արժույթն է։

«Սպուտնիկ V» աշխարհում առաջինը գրանցված պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ
© Photo : РФПИ и Центр имени Гамалеи

Ամերիկյան դրամական միավորով է կատարվում  գործարքների ավելի քան 70%-ը։ Դոլարն ազատ վաճառվում է ու փոխարկվում է, կառավարությունը դա ոչ մի կերպ չի կարգավորում, բացի այդ, Միացյալ Նահանգների տնտեսությունը դեռևս համարվում է կայուն, բաց ու աշխարհում ամենախոշորը:

Դա թույլ է տալիս Սպիտակ տանը արգելել ֆիզիկական անձանց և ամերիկյան ընկերություններին բիզնես վարել անմիջապես նրանց հետ, ովքեր հարմար չեն Վաշինգտոնին, և սպառնալ շուկայի այլ մասնակիցներին արտատարածքային պատժամիջոցներով։

Պատասխան ռեակցիա

Սակայն անվերջ այդպես շարունակվել չի կարող։ Աշխարհն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները դոլարից կախվածությունը թուլացնելու համար։ Սրա մասին է վկայում ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայության՝ վերջերս հրապարակված վերլուծությունը։

Փաստաթղթում ընդգծվում է, որ պատժամիջոցները տնտեսական ծախսեր են ստեղծում հենց ԱՄՆ-ի համար, քանի որ սահմանափակում են առևտրային գործարքները, որոնց կարող են մասնակցել ամերիկացի ֆիզիկական եւ իրավաբանական անձինք: Բացի այդ, չի բացառվում նաև խտրականության ենթարկված պետությունների պատասխան արձագանքը։ Որպես օրինակ բերվում է Ռուսաստանի՝ գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման արգելքը։

ՀՀ Կենտրոնական բանկն ուզում է կանխել գնաճը․ ինչո՞վ է վտանգավոր «դոլարային» իրարանցումը

Ինչպես նշում են վերլուծության հեղինակները՝ ամերիկյան արժույթը տասնամյակներ շարունակ լայնորեն օգտագործվում է միջազգային տնտեսական գործարքներում։ Եվ դա ձեռնտու է ԱՄՆ-ին։ Ավելին, Սպիտակ տունը գնալով ավելի շատ է ապավինում դոլարին՝ արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար,  մասնավորապես Ռուսաստանի, Իրանի եւ Վենեսուելայի համար ֆինանսական շուկաների հասանելիությունը դժվարացնելու համար։

Չինական տարբերակ

Հետազոտության մեջ նշվում է, որ այդ երկրների անցումը այլընտրանքային արժույթներով հաշվարկներին, ի վերջո, բացասաբար կազդի ամերիկյան տնտեսության վրա ու կգցի դոլարի կարգավիճակը: Փաստացի, դա արդեն տեղի է ունենում։

Վերջին տարիներին յուանը կանոնավոր կերպով խարխլում է դոլարի դիրքերը։ 2016-ից չինական դրամական միավորը ԱՄՀ-ի պահուստային արժույթն է: Զարգացող երկիրն առաջին անգամ նման պատվի արժանացավ։ Այնուհետև Պեկինը Շանհայի բորսայում գործարկել է յուանով նավթի ֆյուչերսների առևտուրը՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ընդգրկուն ինտեգրացիոն ծրագրի շրջանակներում:

Սակայն յուանի մասնաբաժինը համաշխարհային գործարքներում դեռ փոքր է։ Էքսպանսիայի համար խոչընդոտներն ակնհայտ են՝ ազատ փոխարկման հնարավորության բացակայություն, անկայունություն, ոչ թափանցիկ ֆինանսական համակարգ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բաժնում։

Բայց հայտնվեց թվային յուանը։ Տնտեսագետների մեծ մասը կարծում է, որ պետական կրիպտոարժույթը միանգամայն ի վիճակի է մրցակցել դոլարի հետ, քանի որ թույլ է տալիս գործարքներ իրականացնել ավելի օպերատիվ, քան հնացած SWIFT և CHIPS վճարային համակարգերը (հենց դրանց միջոցով են ամերիկացիները վերահսկում միջազգային գործարքները)։ Կրիպտոյուանը օգտակար կլինի նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի համար: Թվային արժույթով փոխհաշվարկները կպաշտպանեն Վաշինգտոնի պատժամիջոցներից։

Հեռացում դոլարից

Ինչ վերաբերում է Ռուսաստանին՝ ԲՐԻԿՍ երկրների հետ դոլարային գործարքները 2019-ին 73 տոկոսից կրճատվել են մինչև 49 տոկոս: Առաջին հերթին շնորհիվ եվրոյի (23%)։ Աճել է նաև ռուբլու մասնաբաժինը՝ ութից մինչեւ 14%: Ընդ որում, Հնդկաստանի հետ (որը ԲՐԻԿՍ-ում Չինաստանից հետո Մոսկվայի երկրորդ առևտրային գործընկերն է) այդ ցուցանիշը գերազանցել է 50%-ը։

Չինաստանի հետ ազգային դրամական միավորներով հաշվարկները կազմել են 25 տոկոս՝ յոթ տարում ավելանալով տասն անգամ։ Սա ռուսական տնտեսության ապադոլարիզացման և պատժամիջոցների նկատմամբ կայունության բարձրացման ռազմավարության մի մասն է։

Եվրոպան փորձում է փրկել Ռուսաստանի հետ հարաբերություններն ու իր ապագան

Մոսկվան ու Պեկինը համակարգված կերպով բացառում են դոլարը երկկողմ առևտրում։ Դեռ 2014-ին կողմերը ստորագրել են 150 մլրդ յուանի (24,5 մլրդ դոլար) եռամյա սվոպ-համաձայնագիր, որը փոխադարձ մուտք է բացել դեպի ազգային արժույթներ՝ առանց բաց շուկայում այն ձեռք բերելու անհրաժեշտության: 2015 թվականին գրեթե բոլոր գործարքները եղել են դոլարով, իսկ 2019-ին՝ դրանց միայն կեսը։

Համակարգը ձևափոխվում է

2019-ին Ֆրանսիան, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան ստեղծեցին INSTEX գործիք ՝ հատուկ մեխանիզմ, որն ուղղված է «եվրոպական տնտեսական խաղացողների ու Իրանի միջև օրինական առևտրային գործարքների պարզեցմանը»։ Ավելի ուշ դրան միացան Բելգիան, Դանիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Ֆինլանդիան և Շվեդիան։

Ըստ էության, դա եվրոպական երկրներին հնարավորություն է տալիս Թեհրանի հետ առևտուր անել՝ շրջանցելով ԱՄՆ ֆինանսական համակարգը՝ չառաջացնելով Վաշինգտոնի պատասխան արձագանքը։ Իրանի ու Եվրոպայի միջև իրական դրամական շրջանառությունից խուսափելու համար (դա Վաշինգտոնը կարող էր օգտագործել պատժամիջոցները արդարացնելու համար) INSTEX-ը օգտվում էր վարկային միավորներից:

Դոլարային կախվածությունը նվազեցնելու համար եվրահանձնաժողովը նախնական ծրագիր է կազմել։ Ենթադրվում է եվրոյով ներկայացնել տարբեր ապրանքների մատակարարման պայմանագրերը, ինչպես նաև վերանայել ու անհրաժեշտության դեպքում փոխել գլխավոր ֆինանսական կողմնորոշիչների հետ կապված նորմերը: Բացի այդ, կարգավորիչներին իրավունք կտրվի արգելափակել արտասահմանյան ընկերությունների կողմից եվրոպական ընկերությունների կլանումը:

Տարածվածությամբ երկրորդ արժույթը՝ եվրոն, շարունակում է նեղել դոլարին։ Համաշխարհային բանկի կանխատեսումներով՝ արդյունքում ամերիկյան դրամական միավորը կզրկվի համաշխարհային ֆինանսական համակարգում հատուկ կարգավիճակից։ Դրան կփոխարինի համակարգը, որը կազմված կլինի եվրոյից, դոլարից ու, ամենայն հավանականությամբ, յուանից։

113
թեգերը:
Ռուսաստան, եվրո, դոլար, ԱՄՆ
Ըստ թեմայի
Այլևս չենք հանդուրժելու․ Եվրամիությունը հրաժարվում է դոլարից
Ինչու է դոլարի փոխարժեքը տատանվում և ինչ զարգացումներ են սպասվում արժութային շուկայում
«Հյուսիսային հոսք – 2»․ ԱՄՆ-ը եվրոպական ընկերություններին սպառնում է նոր պատժամիջոցներով
ՄԱԿ. արխիվային լուսանկար

Այն, ինչ տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է. ՄԱԿ ներկայացուցիչ

16
(Թարմացված է 22:39 25.02.2021)
Իրավիճակը պետք է կարգավորվի Սահմանադրության և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ լիակատար հարգանքով։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՄԱԿ-ում մտահոգված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով, կողմերին զսպվածության և երկխոսության միջոցով քաղաքական հակասությունների լուծման կոչ են անում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է։ Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը պահպանեն հանգստություն։ Մենք կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, երկխոսություն սկսել լարվածության թուլացման և քաղաքական հակասությունների լուծման համար»,- ասել է Դյուժարիկը։

Նա ընդգծել է, որ իրավիճակը պետք է կարգավորվի Սահմանադրության և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ լիակատար հարգանքով։

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

16
թեգերը:
ընդդիմություն, Իշխանություն, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Հայաստան
Ըստ թեմայի
Իրարամերժ ուժերի հանրահավաքներ նույն օրը, նույն քաղաքում. այսօրվա Երևանը` լուսանկարներում
Իրանի ԱԳՆ–ն Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել
Ի՞նչ են խոսել Պուտինն ու Փաշինյանը․Կրեմլի ու ՀՀ վարչապետի կայքերի տարբեր ձևակերպումները
Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ–ն Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել

32
(Թարմացված է 22:16 25.02.2021)
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանում ուշադիր հետևում են Հայաստանում իրադարձությունների զարգացմանը։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Պաշտոնական Թեհրանը Հայաստանում բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ բռնությունից և զսպվածություն դրսևորել։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբձադեն։

«Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության և բռնությունից խուսափելու կոչ է արել», – ասվում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հաթիբձադեն հայտարարել է նաև, որ Իրանում ուշադիր հետևում են Հայաստանում դեպքերի զարգացմանը։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

32
թեգերը:
Իշխանություն, ընդդիմություն, Նիկոլ Փաշինյան, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Հեղաշրջում, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը զանգել է Վլադիմիր Պուտինին
Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ. Սարգսյանի աշխատակազմի հայտարարությունը
Վիգեն Սարգսյանն ասել է` որոնք ենք այս իրավիճակի հնարավոր ելքերը
Արթուր Վանեցյան. արխիվային լուսանկար

Ամենանախկինը հենց Նիկոլ Փաշինյանն է. Արթուր Վանեցյանը՝ «նախկիններով» մանիպուլացնելու մասին

0
(Թարմացված է 23:08 25.02.2021)
Վանեցյանը շեշտում է, որ հակաօրինական գործողությունների չեն գնալու, գործելու են բացառապես օրենքի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կարծիքով՝ «նախկինների իշխանության գալու» թեզը մանիպուլացնելու համար է։ Նա նման կարծիք հայտնեց Բաղրամյան պողոտայում ընթացող նստացույցի ժամանակ, լրագրողների հետ զրույցում։  

Ինչպե՞ս է որոշվում, թե ովքեր են նախկին՝ նրանք, ովքեր եղել են 2018-ից առաջ, թե նաև նրանք, ովքեր 2018-ից հետո էլ հրաժարական են տվել ու հեռացել զբաղեցած պաշտոններից անհամաձայնության պատճառով, ինչպես, օրինակ, հենց ինքն է արել։

«Ովքե՞ր են նախկինները․ նրանք, ովքեր նախկին իշխանությունների ժամանակ բարձր պաշտոն են զբաղեցրել։ Եթե այս տրամաբանությամբ գնանք, ամենանախկինը Նիկոլ Փաշինյանն է, որովհետև նախկինների ժամանակ ունեցել է շատ լավ կարիերա, երկու անգամ ընտրվել է պատգամավոր, մեկ անգամ վարչապետ, թող չփորձեն մանիպուլացնել»,- նշում է Վանեցյանը։

Շեշտում է՝ այս պայքարը հանուն իշխանության չէ, սա պայքար է հանուն հայրենիքի։

Վանեցյանի խոսքով՝ ընդդիմությունը հաստատակամ է՝ հակաօրինական գործողություների չեն գնալու, գործելու են օրենքի շրջանակներում։ Նշում է, որ դա հաճախ նաև հարուցում է մարդկանց դժգոհությունը, սակայն իրենք չեն պատրաստվում շեղվել որդեգրած ճանապարհից։

Վանեցյանը վստահ է՝ եթե լինեն ներքին բախումներ, ապա դա լինելու է Հայաստանի պետականության վերջը։ Իշխանությունն է այսօր պատասխանատու երկրում բախումներ չհրահրելու համար։ Լուծումը քաղաքական դաշտում է, քաղաքական լուծումների պետք է գնան և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

0
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, նստացույց, Բողոքի ակցիա, ընդդիմություն, Հայաստան, Արթուր Վանեցյան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Իրարամերժ ուժերի հանրահավաքներ նույն օրը, նույն քաղաքում. այսօրվա Երևանը` լուսանկարներում
Ձեր անկեղծ մղումն օգտագործել են ու ձեզ դավաճանել․ Մանուկյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին
Այն, ինչ տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է. ՄԱԿ ներկայացուցիչ