Ալեքսանդր Վուչիչ

Սերբիայի նախագահի դեմ մահափորձ էր նախապատրաստվել. ոստիկանության ներկայացուցիչ

33
(Թարմացված է 15:04 08.02.2021)
Հուշարձանի բացման հանդիսավոր արարողության ժամանակ մոտ 860 հատուկջոկատայիններ են ապահովել նախագահի անվտանգությունը, քանի որ Սերբիայի նախագահի դեմ հնարավոր մահափորձի մասին տվյալներ են եղել:

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ մահափորձ էր ծրագրվել, որը կարող էր իրականացվել հունվարի 27-ին սերբական պետության հիմնադիր Ստեֆան Նեմանեի հուշարձանի բացման ժամանակ: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է քրեական ոստիկանության վարչության պետ Բոգդան Պուշիչը։

Վուչիչն այդ օրը Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության անդամ Միլորադ Դոդիկի ու Սերբիայի կառավարության անդամների հետ հանդիսավորությամբ բացել էր սերբական պետության հիմնադրի արձանը։

«Ավելի քան 859 հատուկջոկատայիններ էին տեղակայվել, որպեսզի ապահովեն նախագահի անվտանգությունը, քանի որ տեղեկություն կար, թե մահափորձ է լինելու»,- ասել է Պուշիչը:

Ավելի վաղ Սերբիայի ՆԳ նախարար Ալեքսանդր Վուլինը ենթադրել էր, որ խոշոր հանցավոր խմբավորման մոտ հայտնաբերված դիպուկահար հրացանը նախատեսված էր Վուչիչի դեմ մահափորձի համար:

Նշենք, որ Սերբիայի ոստիկանությունն ու անվտանգության և տեղեկատվության գործակալությունն անցյալ շաբաթ ձերբակալել են խոշոր հանցավոր խմբավորման անդամների, որոնք ենթադրաբար կապված են չեռնոգորյան հանցախմբերի հետ: Խուզարկություններ են կատարվել նաև Բելգրադի «Պարտիզան» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում, որի երկրպագուների հետ են կապում խմբավորման առաջնորդներին:

«Մահափորձեր» մահվանից հետո. Լենինին նաև դամբարանում էին ուզում «սպանել»

Վուլինը ճշտել է` ոստիկանությունը տվյալներ է ունեցել, որ ձերբակալված խմբավորման առաջնորդներ Վելկո Բելիվուկը և Մարկո Միլկովիչը վերջերս Չեռնոգորիայում հանդիպում են անցկացրել «աշխարհի այս մասում ամենախոշոր թմրավաճառներից մեկի» հետ, և որ նրանց ձերբակալությամբ միլիոնավոր եվրոյի վնաս է հասցվել մաֆիային:

Ավելի վաղ ՆԳՆ ղեկավարը պատմել էր, որ Սերբիայի նախագահը սպառնալիքի տակ է, քանի որ կազմակերպված հանցավորության դեմ պատերազմ է հայտարարել չեռնոգորյան մաֆիոզ կլանների ներկայացուցիչների ձերբակալությունից հետո, որոնց բազմամյա դաժան դիմակայությունը դուրս է եկել տարածաշրջանի սահմաններից:

Ջալալ Հարությունյանը խոսել է պատերազմի, պարտության, իր դեմ մահափորձի ու նոր պաշտոնի մասին

33
թեգերը:
մահափորձ, Սերբիա
Ըստ թեմայի
Թե ինչ եղավ հետո, երբ ապստամբ զինվորականները փորձեցին Թուրքիայում հեղաշրջում անել
Պատմության անհայտ էջերը. մահափորձ Բրեժնևի դեմ
Կարմիր խաչ. արխիվային լուսանկար

Մատվիենկոն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է գերի ընկած հայ կանանց վերադարձի հարցը

13
(Թարմացված է 19:13 01.03.2021)
Վալենտինա Մատվիենկոյի խոսքով՝ երբ խոսքը կանանց մասին է, դա հատկապես զգայուն հարց է։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիեկոն Ադրբեջանի օրենսդիր իշխանության ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ քննարկել է արցախյան հակամարտության ընթացքում գերի ընկած հայ կանանց հայրենիք վերադառնալու հնարավորությունը։ Այդ մասին Վալենտինա Մատվիենկոն հայտնել է ՌԻԱ Նովոստիին։

«Ես այսօր զրուցել եմ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ, դիմել եմ նրան, որպեսզի այդ կանանց տուն վերադառնալու հնարավորություն ընձեռնվի։ Չէ՞ որ երբ խոսքը կանանց մասին է, դա հատկապես զգայուն հարց է, քանի որ դա ինչ-որ մեկի մայրիկն է, քանի որ երեխաներ կան։ Հույս ունեմ, որ ադրբեջանական կողմը կարձագանքի այս խնդրանքին»,-ասել է Մատվիենկոն։

Ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դիմել էր Դաշնային խորհրդի խոսնակին՝ խնդրելով աջակցել արցախյան հակամարտության ընթացքում գերեվարված մի քանի կանանց հայրենիք վերադարձնելուն։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

13
թեգերը:
Վալենտինա Մատվիենկո, հայ, Կին, գերի
Ըստ թեմայի
«Թո՛ղ տղաներին բերի, նոր խոսի». Վանեցյանի ասածը զայրացրել է գերիների հարազատներին
Ադրբեջանը փորձում է գերիների հարցը սակարկել. ՀՀ փոխվարչապետի խոսնակ
Անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ գերիներին. Ժոզեֆ Սիգելե
Ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը. ՀՀ արտգործնախարար
Ռուս խաղաղապահ

Պետք է պահպանվի շարունակականությունը. Մատվիենկոն՝ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի մասին

21
(Թարմացված է 18:34 01.03.2021)
Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակի խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը կայունացրել է իրադրությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանը կհետևի Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնագրին՝ անկախ Երևանում տեղի ունեցող իրադարձություններից։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Մենք հույս ունենք, որ Հայաստանի ղեկավարների պատասխանատվությունը շատ մեծ կլինի։ Ինչ իրադարձություններ էլ տեղի ունենան, պետք է շարունակականություն լինի։ Ցանկացած շարժում, ցանկացած քայլ, որը կհակասի այդ համաձայնագրին, կարող է հանգեցնել մեծ ողբերգության, դա չի կարելի թույլ տալ», - նշել է նա։

Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակի խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը կայունություն է բերել Անդրկովկաս։

«Գործընթացները շարունակվում են, դրանք բարդ են, ամեն օր այս կամ այն նրբություններ են ի հայտ գալիս։ Բայց գլխավորը՝ համաձայնությունը ձեռք է բերվել, և այժմ պետք է հասնել նրան, որ այն շարունակի իրականացվել ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն», - ընդգծել է Մատվիենկոն:

Նրա խոսքով՝ եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, շատ կարևոր էր զինված հակամարտության զարգացումը կանխելու տեսանկյունից, և դա Ռուսաստանի նախագահի անձնական մեծ վաստակն է, փոխզիջումներ գտնելու և պայմանավորվելու նրա ունակության արդյունքը:

Վալենտինա Մատվիենկո
© Photo : Пресс-служба Совета Федерации РФ

«Ռուս խաղաղապահների մուտքը պայմաններ ստեղծեց այդ տարածաշրջանի կայունության և խաղաղ կյանքին վերադառնալու համար։ Մեր խաղաղապահները հսկայական աշխատանք են կատարում ականազերծման, բնակարանների և շենքերի վերականգնման ուղղությամբ, օգնում են փախստականների անվտանգ վերադարձի հարցում»,- նշել է Մատվիենկոն:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

21
թեգերը:
Արցախ, Վալենտինա Մատվիենկո, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Մարիա Զախարովան խոսել է Լեռնային Ղարաբաղի մասին
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացման հարցը
Ղարաբաղի վերաբերյալ բոլոր պայմանավորվածություններն առայժմ իրագործվում են. Կրեմլ
Գեղամ Մանուկյանի ելույթը ընդդիմության հանրահավաքում՝ Բաղրամյան պողոտայում. 1 մարտի, 2021

«Տավուշ տեքստիլի» տնօրինությունը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին. Գեղամ Մանուկյան

0
(Թարմացված է 19:22 01.03.2021)
Գեղամ Մանուկյանը Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ տարբեր մարզերից մարդիկ են եկել` իրենց հանրահավաքին մասնակցելու։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. «Տավուշ տեքստիլի» տնօրինությունը նույնպես միացել է ընդդիմության` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Բաղրամյան պողոտայում մեկնարկած ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը։

Նշենք, որ միաժամանակ Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ելույթ ունենում։

«Մի շարք մարդիկ են միանում մեր հանրահավաքին։ Ավելին, տարբեր մարզերից մարդիկ են եկել ու միացել մեզ։ Մի խումբ ռուսաստանաբնակ տավուշցիներ, այդ թվում՝ Տավուշի ամենախոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Տավուշ տեքստիլի» սեփականատերը, հանդես է եկել հայտարարությամբ` ասելով, որ կանգնած է բանակի կողքին»,–ասաց Մանուկյանը։

Նշենք, որ «Տավուշ տեքստիլ» ընկերության տնօրենը Սուրեն Երիցյանն է։

0