ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. The Times-ը հրապարակել է ամերիկյան հայտնի դերասանուհի, բրիտանացի արքայզն Հարիի կնոջ՝ Մեգան Մարքլի խորթ քրոջ՝ Սամանտա Մարքլի հուշագրություններից հատված։ Դրանք տպագրվել են «Պարծենկոտ արքայադստեր օրագիրը» անվան տակ։
Թերթը գրում է, որ Սամանտան մեջբերել է իր գրքում Մեգանի հոր խոսքերը՝ դստեր և Հարրի սիրավեպի սկզբնական շրջանից։
«Շատ տարօրինակ սիրավեպ է։ Բայց նա բոլորովին էլ այն մարդը չէ, ով նախկինում էր։ Երբ Հարրին սենյակում է, նա նրա հետ հրեշտակի նման է, բայց երբ նա դուրս է գալիս, Մեգանը դառնում է բոլորովին այլ՝ չար և իշխող», - իր գրքում հոր խոսքը մեջբերում է Սամանտան:
Գիրքը դեռ պաշտոնապես լույս չի տեսել։ Մեգան Մարքլի շրջապատի աղբյուրներն արդեն հասցրել են հաստատել, որ դքսուհին սարսափով է սպասում գրքի թողարկմանը:
Նշենք, որ Մարքլը չի շփվում հոր հետ և չէր հրավիրել նրան իր հարսանիքին։ Առիթները շատ են․ Թոմաս Մարքլը շարունակում է դստեր մասին տեղեկություններ հաղորդել լրագրողներին՝ գումարի դիմաց։
«Թշնամանքի» պատճառը զուգագուլպանե՞րն են. ինչ է կատարվում Մեգան Մարքլի և Քեյթ Միդլթոնի միջև
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը կզրկվի ավիապարկից ու հեռահար թռիչքների համար կօգտվի վարչապետի ինքնաթիռից։ Տեղեկությունն այսօր հայտնում է Mail Online պարբերականը:
«Թագուհու ինքնաթիռների պաշտոնական պարկը կվաճառվի պաշտպանական ծախսերի կրճատման պատճառով։ Թագուհին կօգտագործի Բորիս Ջոնսոնի ինքնաթիռը, որը ներկված է ազգային դրոշի գույներով։ Ինքնաթիռները, որոնցից թագավորական ընտանիքն օգտվել է 1980-ականներից, հաջորդ տարվանից դուրս կբերվեն ՌՕՈւ-ի կազմից։ Թագուհին կառավարման ընթացքում առաջին անգամ առանց անձնական ինքնաթիռի կմնա» - նշում է պարբերականը:
Թագավորական ընտանիքին սպասարկում են BAE-146 տարածաշրջանային չորս ինքնաթիռներ, որոնք վերագրվում են Ռազմաօդային ուժերի 32-րդ էսկադրիլիային։ Ստորաբաժանման կազմում է նաև AW-109 ուղղաթիռը, որը թագուհին կշարունակի օգտագործել երկրում ուղևորությունների համար: Ավիատեխնիկան հիմնված է Լոնդոնի արևմուտքում Northolt ռազմաօդային ուժերի բազայում։
Ներկայում կառավարությունը մշակում է արտաքին քաղաքականության և պաշտպանության նորացված ռազմավարություն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի օպտիմալացում ու, մասնավորապես, ցամաքային զորքերի թվաքանակի կրճատում 10 հազարով։ Նաև շահագործումից դուրս են բերում մի շարք նավեր ու ինքնաթիռներ: Սպասվում է, որ ռազմավարությունը կներկայացվի մարտի 16-ին։ Այն վերաբերում է նաև թագավորական ավիապարկի կրճատմանը:
Ինքնաթիռը, որը Եղիսաբեթ 2–րդը պետք է կիսի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ, անցյալ տարի վարչապետ որոշմամբ ազգային դրոշի գույներով է ներկվել: Վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ նպատակի համար ծախսվել է 900 հազար ֆունտ ստեռլինգ։
Եղիսաբեթ 2-րդ թագուհու համար կորոնավիրուսը սպանող հատուկ ձեռնոցներ են մշակել
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Բեզրուկովն այնքան է խորացել դերերից մեկի մեջ, որ քիչ է մնացել մահանա հանդիսատեսի աչքի առաջ։ Գաղտնի կուլիսային միջադեպի մասին հայտնի է դարձել ՏՎՑ հեռուստաալիքի եթերում։
Մարտի 6-ին «Իմ հերոսը» հաղորդման հյուրն էր Դմիտրի Դյուժևը։ Նա հիացմունքով խոսել է Սերգեյ Բեզրուկովի մասին: «Բրիգադա» սերիալի գործընկերը պատմել է այն պահերից մեկի մասին, երբ Սաշա Բելովի դերակատարը թատերական ներկայացման ժամանակ սրտի նոպա է ունեցել:
Դյուժևի խոսքով՝ նա ոչ մի անգամ բեմի վրա Բեզրուկովի պես դերասանի չի հանդիպել։
«Սերյոժան կարող է մեռնել հանդիսատեսի աչքի առաջ, նա նույնիսկ սրտի նոպա է ունեցել բեմի վրա, քանի որ նա այդ ամենի մեջ է ու դրանից քչին չի համաձայնում», – հայտարարել է Դյուժեւը:
Ինքը՝ ժողովրդական արտիստը, չի հերքել գործընկերոջ խոսքերը՝ նշելով, որ ապրում է թատրոնով։
Դեմի Մուրն ուղղակի անճանաչելի է․ դերասանուհին նոր լուսանկարով է պատասխանել քննադատությանը
Ավելի վաղ 47-ամյա Բեզրուկովը խոստովանել էր, որ առողջական խնդիրներ ունի։
Հայտնի դերասանն ասել է նաև, որ թատրոնն իրեն մեծ կինոյի պես եկամուտներ չի բերում։ Բայց նա շարունակում է բեմ դուրս գալ, քանի որ այնտեղ հատուկ հոգեկան վերելք է ապրում։
Շիրվինդտի երևանյան արկածները, կամ ինչու հայտնի դերասանն այլևս սալորի օղի չի խմում
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանի Հալաբյան փողոցում։ Մեքենայի 33–ամյա վարորդը տեղում է մահացել, իսկ 33–ամյա ուղևորը հիվանդանոցում ուշքի չգալով է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր` մարտի 7–ին, ժամը 04:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում` Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
«Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1988 թ.) բախվել է Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման ճաղավանդակին և հայտնվել բակում։ Փրկարարները վարորդի դին և ուղևորին (Ա․ Խ․, ծնված 1988 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Ա․Խ․-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարներն ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա։