Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը չի շտապում երկարաձգել «Ռոմայի» հետ պայմանագիրը

70
(Թարմացված է 15:52 05.02.2021)
Ռայոլան կհանդիպի «Ռոմայի» ղեկավարության հետ, որպեսզի քննարկի Մխիթարյանի ապագայի հարցն ու նոր պայմանագրի պայմանները:

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի շտապում երկարաձգել իտալական «Ռոմայի» հետ գործող պայմանագիրը, գրում է Il Messaggero-ն։ Հայ ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ  նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը:

«Ռոման» ցանկանում է նոր պայմանագիր կնքել 32-ամյա կիսապաշտպանի հետ, սակայն այդ հարցում կարող է կարևոր դերակատարում ունենալ նրա գործակալ Մինո Ռայոլան: Առաջիկայում Ռայոլան կհանդիպի «Ռոմայի» ղեկավարության հետ, որպեսզի քննարկի Մխիթարյանի ապագայի հարցն ու նոր պայմանագրի պայմանները:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ»-ում, ապա հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգ», «Շախտյոր», գերմանական «Բորուսիա-Դորտմունդ», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ» ակումբներում

Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալ»-ին, բայց նա վարձավճարով հանդես է գալիս  իտալական «Ռոմա» ակումբում, որտեղ կշարունակի խաղալ առնվազն մինչև 2022-ի ամառ։

Մխիթարյանն ու Ռոնալդուն լավագույնն են Իտալիայում «գոլ+փոխանցում» համակարգով

Ճանաչվել է «Ռոմա»-ի 2020-ի նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների լավագույն ֆուտբոլիստ։

Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, 10 անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: 

 

70
թեգերը:
Պայմանագիր, «Ռոմա» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան (361)
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 32-ամյակը
Հենրիխ Մխիթարյանը «Սպեցիայի» հետ հանդիպմանը խաղադաշտ դուրս չի գա
«Ռոման» հաղթեց «Վերոնային». Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ. տեսանյութ
Պենտագոն

ԱՄՆ-ն զորքերը դուրս է բերում Մերձավոր Արևելքից․ Իրանն այլևս գլխավոր հակառակորդը չէ

90
(Թարմացված է 16:12 19.06.2021)
Ամերիկացիները կարծում են, որ սպառազինությունների տեղափոխումը Մերձավոր Արևելք Իրանին և նրա վերահսկողության տակ գտնվող ուժերին հետ չի պահել ապակայունացման նպատակ ունեցող գործողություններից։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Սպիտակ տունը սկսել է ամերիկյան ուժերն ու սպառազինությունները դուրս բերել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներից։ Տեղեկությունը հայտնում է «Wall Street Journal»–ը։

Ինչպես հայտնի է դարձել պարբերականին, ԱՄՆ-ը վերատեղակայում է «Patriot» զենիթահրթիռային համալիրների մոտ ութ մարտկոց, այդ թվում՝ Իրաքից, Քուվեյթից, Հորդանանից և Սաուդյան Արաբիայից: Աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայից դուրս է բերում նաև THAAD համակարգը և կրճատում կործանիչների թիվը տարածաշրջանում:

Ըստ պարբերականի՝ տեխնիկան դուրս բերելու պատճառն այն է, որ ԱՄՆ–ն վերադառնում է տարածաշրջանային ներկայության ավելի ավանդական մակարդակին, այն դեպքում, երբ նախկին վարչակազմը տեխնիկան Մերձավոր Արևելք էր տեղափոխում Իրանի վրա ճնշում գործադրելու համար։ Պաշտոնյաները կարծում են, որ ամերիկյան սպառազինությունը Իրանին հետ չպահեց ապակայունացնող գործողություններից։

ԱՄՆ-ի նոր վարչակազմը նախատեսում է տեղափոխել ռազմական ինքնաթիռների մի մասը և հարյուրավոր ամերիկացի զինվորականների, որոնք սպասարկում են նշված սպառազինությունները: Հայտնի է նաև, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է կրճատել տարածաշրջանում ամերիկյան հակահրթիռային համակարգերի թիվը, քանի որ զինված ուժերն ուղղում է Չինաստանի և Ռուսաստանի մարտահրավերների դիմակայմանը:

Մեկնաբանելով այս նորությունն իր Telegram-ալիքում՝ ռուսաստանցի քաղաքագետ Եվգենի Սատանովսկին ենթադրում է, որ Ամերիկայի այդ գործողությունները Թեհրանին ընդառաջելու բացահայտ քայլեր են։

«Արգելման գոտի» ՆԱՏՕ-ի համար. ռուսական «Իսկանդերները» նոր հրթիռներ են ստացել

Քաղաքագետը հարց է բարձրացնում, թե ամերիկացիների կողմից արտահանվող տեխնիկան ուր կգնա։

«Ասիա՞, Չինաստանի դե՞մ։ Դեպի Եվրոպա՞: Այստեղ արդեն մենք պետք է լարվենք, քանի որ «ռազմավարական կայունության» մասին խոսակցությունները լավ բան են, բայց՝ զուտ տեսական»,-գրում է Սատանովսկին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն զորքերի մեկ երրորդը դուրս է բերել Աֆղանստանից։ Այդ երկրից դուրս են բերել մոտ 300 բեռնատար ինքնաթիռ՝ նյութերով։ Դրա հետ մեկտեղ 13 հազար միավոր սարքավորումներ փոխանցվել են պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գործակալությանը` օգտահանման համար:

«Պատերազմի աստվածն» ու Պենտագոնը. ամերիկացիները վազում ու չեն հասնում

90
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Մերձավոր Արևելք, զորք, ԱՄՆ
Հասան Ռոհանի

Ռոհանին հանդիպել է իր իրավահաջորդին ու պաշտոնապես շնորհավորել նրան

94
(Թարմացված է 17:20 19.06.2021)
Հասան Ռոհանին պաշտոնապես շնորհավորել է իր իրավահաջորդին՝ Էբրահիմ Ռայիսիին․ Իրանի ապագա նախագահը, ըստ նախնական տվյալների, ստացել է քվեների 62 տոկոսը։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանդիպել է նախագահի պաշտոնում իր իրավահաջորդի՝ Էբրահիմ Ռայիսիի հետ և շնորհավորել նրան ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գործող նախագահի մամուլի քարտուղար Ալիրեզա Մոեզիին:

Երեկ Իրանում նախագահական ընտրություններ են կայացել։ Ի սկզբանե նախատեսվում էր քվեարկությունն անցկացնել մինչև կեսգիշեր, սակայն իշխանությունները թույլ են տվել շարունակել մինչև ուշ գիշեր:

«Նախագահ Ռոհանին, ժամանելով Ռայիսիի գրասենյակ, շնորհավորել է նրան ընտրություններում հաղթելու առթիվ»,-գրել է Մոեզին Twitter-ի իր էջում։

Նախնական տվյալներով` նախագահական ընտրություններում առաջատարը Իրանի դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռայիսին է, որն այս պահին հավաքել է քվեների ավելի քան 62 տոկոսը՝ 28,6 միլիոնից 17,8 միլիոնը: Ռայիսիի բոլոր մրցակիցներն արդեն ընդունել են նրա հաղթանակը։

Իրանը զրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ձայնի իրավունքից

94
թեգերը:
Հասան Ռոհանի, Իրանի Իսլամական Հանրապետություն
Արմեն Չարչյան

Դատարանը Չարչյանին ձերբակալելու իրավաչափության վերաբերյալ որոշումը կհրապարակի 20։00–ին

100
(Թարմացված է 18:32 19.06.2021)
Պաշտպանի խոսքով` գործ ունեն բացառապես քաղաքական հետապնդման հետ, քանի որ ձերբակալման այն հիմքը, այն նպատակները, որոնք նշված են, աղերս չունեն իրավաբանության հետ։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Դատարանում ավարտվեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին ձերբակալման իրավաչափության հարցի քննարկումը, դատարանի որոշումը կհրապարակվի այսօր` 20.00–ին։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Նա նշեց, որ գործով քննիչը և դատախազը չէին ներկայացել դատական նիստին։

«Նրանք ներկայացրել էին համապատասխան դիմում, որով խնդրում էին դատական նիստը հետաձգել, բայց մեր դիրքորոշումն այն է, որ քննիչի դիմումը եղել է անհարգելի, այսինքն` վերջինիս բացակայությունը պայմանավորված չի եղել հարգելի պատճառով, ուստի խնդրեցինք դատարանին, որպեսզի դատական նիստը շարունակվի իրենց բացակայությամբ։ Դատարանը մեր խնդրանքը բավարարեց, քննությունը շարունակվեց վերջիններիս բացակայությամբ։ Մենք ներկայացրինք համապատասխան փաստարկները»,–ասաց պաշտպանը։

Նրա խոսքով` գործ ունեն բացառապես քաղաքական հետապնդման հետ, քանի որ ձերբակալման այն հիմքը, այն նպատակները, որոնք նշված են, աղերս չունեն իրավաբանության հետ։

Ալեքսանյանն ավելացրեց, որ վարույթ իրականացնող մարմինը երեկ որոշում է կայացրել ձայնագրային փորձաքնություն նշանակելու մասին և ի թիվս այլ հարցերի հարց է առաջադրել` արդյոք այդ ձայնագրության մեջ խոսող անձն Արմեն Չարչյանն է:

«Այսինքն` վարույթ իրականացնող մարմինն անգամ կասկած ունի, որ այդ անձն Արմեն Չարյանը չէ: Հարց է առաջանում՝ բա ո՞նց եք քրեական հետապնդում իրականացնում և ազատությունից զրկում», - նշեց նա:

Հիշեցնենք` երեկ համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն ասում է` տնօրինությունը շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Չարչյանն ընդունել է ձերբակալման օրը գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը. Աբրահամյան

100
թեգերը:
Ձերբակալություն, Արմեն Չարչյան, Հայաստան
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը զրուցել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի հետ
Թափանցիկ ընտրություններ. Արարատ Միրզոյանն ընդունել է ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելությանը
ՀՀ բոլոր խորհրդարանական ընտրությունների արդյունքները