00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Մարիա Զախարովա
Չենք զարմանա, եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Երևանին պարտադրեն ՌԴ բազան և սահմանապահներին փոխարինել արևմտյան մասնագետներով․ Մարիա Զախարովա
17:10
1 ր
Արամ Սարգսյան
Բրյուսելում պայմանավորվածություններն ուղղված են Իրանի և Ռուսաստանի դեմ․ Արամ Սարգսյան
17:12
7 ր
Սուրեն Պապիկյան
Կիստաների, գիշերամիզության և թեթև հետամնացության դեպքում ծառայությունը սահմանափակումով պարտադիր է․ Սուրեն Պապիկյան
17:30
4 ր
Ալեքսանդր Կադնիկով
Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո Ղրիմի հայկական սփյուռքն ակտիվացել Է․ Ալեքսանդր Կադնիկով
17:35
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Աբովյան time
On air
19:41
33 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրապարակվել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի հետազոտությունների երրորդ փուլի արդյունքները

© Sputnik / Андрей Катаев / Անցնել մեդիապահոցИспытание вакцины против COVID-19 в России
Испытание вакцины против COVID-19  в России - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2021
Բաժանորդագրվել
Կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի ընթացքում «Սպուտնիկ V»-ն արդյունավետության, իմունոգենության և անվտանգության բարձր ցուցանիշներ է գրանցել։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. «Lancet» գիտական ամսագիրը հրապարակել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի արդյունքները։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` տեղեկությունը հայտնել է Ուղիղ ներդրումների ռուսաստանյան հիմնադրամը (ՈւՆՌՀ)։

Вакцина Спутник-V (Гам-КОВИД-Вак)  - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2021
Հայաստանը գրանցել է «Սպուտնիկ V» պատվաստանյութը

ՌԴ առողջապահության նախարարությունը «Սպուտնիկ V»-ն գրանցել է 2020թ․-ի օգոստոսին։ Պատվաստանյութը մշակել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնը՝ Ուղիղ ներդրումների ռուսաստանյան հիմնադրամի աջակցությամբ։ Ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորների՝ լավ ուսումնասիրված հարթակների հիման վրա։ Դա COVID-19-ը կանխարգելող աշխարհում գրանցված առաջին դեղանյութն է։

Ո՞րն է այլ պատվաստանյութերի համեմատ «Սպուտնիկ V»-ի «ինովացիոն» տարբերությունը

«Գամալեայի անվան ՀՄԱՀԿ-ն և ՈւՆՌՀ-ն «The Lancet»-ում՝ աշխարհի հնագույն և ամենահարգված բժշկական ամսագրերից մեկում, հայտարարում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական հետազոտության 3-րդ փուլի արդյունքների մասին, որոնք հաստատում են դրա բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը»,-հայտարարել է հիմնադրամը։

ՈւՆՌՀ-ի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը հրապարակումն անվանել է մեծ իրադարձություն համավարակի դեմ պայքարում: «Ամսագրի հրապարակած տվյալներն ապացուցում են, որ «Սպուտնիկ V»–ն ոչ միայն աշխարհում առաջին գրանցված պատվաստանյութն է, այլ նաև լավագույններից մեկը։ Այն լիովին պաշտպանում է կորոնավիրուսով հիվանդանալու ծանր դեպքերից՝ ըստ անկախ փորձագետների հավաքած և գնահատած տվյալների, որոնք հրապարակվել են ամսագրում»,-նշել է նա։

III փուլի արդյունքները

Կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի ընթացքում «Սպուտնիկ V»-ն ցույց տվեց արդյունավետության, իմունոգենության և անվտանգության բարձր ցուցանիշներ։

Вакцина от коронавируса Pfizer-BioNTech - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2021
«Pfizer» պատվաստանյութը գրանցելու համար կարգավորիչի վրա ճնշում է գործադրվել. Le Monde

Պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 91,6 տոկոս՝ 19866 կամավորների տվյալների վերլուծության հիման վրա, որոնք ստացել են պատվաստանյութի կամ պլացեբոյի առաջին և երկրորդ ներարկումը: Վերահսկողության վերջնական կետի հասնելու պահին կորոնավիրուսով հիվանդանալու 78 հաստատված դեպք է եղել:

Միևնույն ժամանակ «AstraZeneca»-ի արդյունավետությունը 62,1% է, Sinovac–ինը` 50,4%, «Sinopharm»-ինը՝ 79,3%։ Հիմա «Սպուտնիկ V»-ի երկու բաղադրիչներից մեկի հետ համադրությունը «AstraZeneca» ընկերությանն օգնում է իր պատվաստանյութի արդյունավետությունը հասցնել 62,1%-ից բարձր մակարդակի։

«Սպուտնիկ V»-ն հասել է Աֆրիկա. ինչո՞ւ են վստահում ռուսական պատվաստանյութին

Հետազոտության կարևոր մասը դարձել է 60-ից բարձր տարիքի կամավորների մասնակցությունը (պատվաստանյութի խմբում ամենատարեց մասնակիցը 87 տարեկան է եղել, իսկ պլացեբոյի խմբում՝ 84 տարեկան): Տարեցների համար անվտանգության ցուցանիշները բարձր են եղել։ 60-ից բարձր տարիքի 2144 կամավորների համար արդյունավետությունը կազմել է 91,8 տոկոս և վիճակագրորեն չի տարբերվում 18-60 տարեկան կամավորների տվյալներից:

«Հետազոտության արդյունքների համաձայն՝ պատվաստանյութը լիարժեք պաշտպանություն է ապահովում նոր կորոնավիրուսային հիվանդության ծանր դեպքերից: Կորոնավիրուսով հիվանդության բոլոր 20 հաստատված ծանր դեպքերը գրանցվել են պլացեբոյի խմբում և ոչ մեկը՝ պատվաստանյութ ստացածների խմբում»,-ընդգծել են ՈւՆՌՀ-ում։

Президент РФ Владимир Путин на большой ежегодной пресс-конференции в режиме видеоконференции (17 декабря 2020). Москва - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2021
Պուտինն ասել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութն ամենալավն է աշխարհում

Կամավորների ավելի քան 98%-ի մոտ ձևավորվել է հումորալ իմունային պատասխան, 100%-ի մոտ՝ բջջային իմունային պատասխան։

Հետազոտությունը ցույց է տվել, որ «Սպուտնիկ V» դեղամիջոցով պատվաստված կամավորների մոտ վիրուսը չեզոքացնող հակամարմինների մակարդակը 1,3-1,5 անգամ շատ է, քան կորոնավիրուսով վարակված և առողջացած հիվանդների հակամարմինների մակարդակը: Մյուս պատվաստանյութերը ցուցադրել են կորոնավիրուսից առողջացած մարդկանց հետ հակամարմինների գրեթե նույն կամ ավելի ցածր մակարդակ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՈւՆՌՀ-ում:

«Սպուտնիկ V»-ն նաև անվտանգության բարձր ցուցանիշներ է ցուցադրել։ Անցանկալի երևույթների մեծ մասը (94%) ընթացել են թեթև ձևով։ Բացակայել են ուժեղ ալերգիկ ռեակցիաներն ու անաֆիլակտիկ շոկը։ Ընդ որում՝ պատվաստվածների խմբում լուրջ անցանկալի երևույթների մակարդակն ավելի քիչ է եղել, քան այլ պատվաստանյութերի դեպքում․ «Սպուտնիկ V»-ի դեպքում՝ 0,27% (պատվաստվածների թվից՝ տոկոսով արտահայտված), «AstraZeneca»-ի դեպքում՝ 0,66%, Pfizer-ի դեպքում՝ 0,58%, Moderna-ի դեպքում՝ 0,97%։ Տվյալների մոնիտորինգի անկախ կոմիտեի եզրակացությունները հաստատել են պատվաստումների հետ կապված անցանկալի երևույթների բացակայությունը:

Ինչպես են իրենց զգում «Սպուտնիկ V» պատվաստանյութ ստացած քաղաքացիները․ ՀՀ ԱՆ պատասխանը

Լրահոս
0