00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիտրոնով թեյ․ տարածված ըմպելիքի օգուտն ու վնասը․ ինչպե՞ս ճիշտ պատրաստել

Բաժանորդագրվել
Շատերը նախընտրում են թեյը կիտրոնով խմել, սակայն քչերը գիտեն, որ ցիտրուսն ուժեղացնում է ցանկացած ըմպելիքի տոնուսը բարձրացնող հատկությունները։ Այն նաև շատ օգտակար է առողջության համար, սակայն ունի հակացուցումներ առողջության համար։

Կիտրոնով թեյն աշխարհի ամենատարածված ըմպելիքներից է։ Այն ուժ ու եռանդ է հաղորդում․ձմռանը տաքացում է, ամռանը՝ թարմացնում։

Բանն այն է, որ թեյի կոֆեինը՝ տանինը, նաև վիտամին С-ն առույգացնող նյութեր են։ Միասին դրանք դառնում են բավականին էներգետիկ, որը գրգռում է մարդու նյարդային համակարգը։

Սխտորի օգուտն ու վնասը. ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ սխտոր ենք ուտում

Այն հայտնի է նաև ախտահանող հատկություններով։ Բացի այդ՝ բարձրացնում է օրգանիզմի դիմացկունությունը։

Սակայն սա ամենը չէ։ Կիտրոնով թեյը շատ լավ օգնում է բարձր ճնշման ու արթրիտի դեպքում։ Լավացնում է մարսողական համակարգի աշխատանքը։

Ինչո՞վ է օգտակար կիտրոնը

Գաղտնիք չէ, որ կիտրոնը բազմաթիվ հիվանդությունների դեմ պայքարելու բնական միջոց է։ Կիտրոնի կանոնավոր օգտագործումը կարող է արդյունավետ լինել դիմացկունությունը բարձրացնելու գործում։ Բացի այդ, այն ուժեղացնում է իմունիտետն ու կարգավորում է նյարդային համակարգի ու գլխուղեղի աշխատանքը, լավացնում է քնի որակը, հանում է օրգանիզմից տոքսիններն ու դանդաղեցնում ծերանալու գործընթացը։

Оптовый рынок в Армавире - Sputnik Արմենիա
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ մանդարին ենք ուտում

Մաշկը լավացնելու համար կարելի է ամեն առավոտ կիտրոնով թեյ վայելել․այն բարձրացնում է էպիդերմիսի առաձգականությունն ու ճկունությունը։

Կիտրոնով թեյի պատմությունը

Կիտրոնով թեյն Արևմուտքում հաճախ «ռուսական թեյ» են անվանում։ Ավանդության համաձայն՝ ըմպելիքի ի հայտ գալու հարցում «մեղավոր» են ճանապարհները։ XIX դարում մարդիկ երկրի տարածքում տեղաշարժվում էին ձիերի կառքերով, հաճախ նրանց սիրտը խառնում էր։ Ձիերին փոխում էին փոստային կայաններում, որտեղ հոգնած ճանապարհորդերին կիտրոնով թեյ էին առաջարկում՝ որպես սրտխառնոցի դեմ պայքարելու միջոց։

Շատերն էին հավանում ըմպելիքի վառ ցիտրուսային համն ու թթվաշությունը։ Կարճ ժամանակ անց կիտրոնով թեյ սկսեցին մատուցել միջին ունևոր ընտանիքներն ամբողջ Ռուսական կայսրությունում։ Նույնիսկ հիմա, թեյերի բազմազանության մեջ, այն միևնույնն է մեծ պահանջարկ է վայելում։ Ի դեպ՝ կիտրոնով թեյը վիտամին С-ի մեծ պարունակության շնորհիվ իսկապես օգնում է հաղթահարել ծովային հիվանդությունը։

Սև՞, թե՞ կանաչ թեյ

Ոմանք նախընտրում են սև թեյի առույգացնող ազդեցությունը, իսկ ոմանք էլ նախընտրում են կանաչի հանգստացնող ազդեցությունը։ Առավել տարածված է սևը, սակայն եթե ընտրում եք կիտրոնով կանաչ թեյը, ապա դրա տերևները միայն ուժեղացնում են եթերային յուղերի ու վիտամին С-ի ազդեցությունը։

Հատկանշական է, որ կիտրոնի շնորհիվ հակաօքսիդանտների ազդեցությունը յոթ անգամ ավելանում է։

Հակացուցումներ

Չնայած կիտրոնով թեյի օգտակարությանը` բոլորը չէ, որ կարող են այն ամեն օր խմել։ Առաջին հերթին այն խորհուրդ չի տրվում օրգանիզմում թթվայնության բարձր մակարդակ ունեցող մարդկանց։ Կիտրոնաթթուն գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը։

Терапевт-кардиолог Ламара Манукян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ինչպե՞ս է եղանակային փոփոխությունն ազդում մարդու օրգանիզմի վրա. պարզաբանում է Մանուկյանը

Կիտրոնով թեյը հակացուցված է ցիտրուսներից ալերգիա ունեցող մարդկանց։ Կերակրող մայրերն էլ պետք է կամաց-կամաց մտցնեն այդ ըմպելիքն իրենց սննդակարգ։

Կիտրոնով թեյը բացասական ազդեցություն է ունենում ատամի էմալի վրա։ Խմելուց հետո ցանկալի է բերանը գոլ ջրով ողողել։

Ինչպե՞ս ճիշտ պատրաստել կիտրոնով թեյը

Մի ճզմեք հյութը թեյի բաժակի մեջ, քանի որ օգտակար միկրոտարրերի ամենամեծ քանակը հենց կիտրոնի ցեդրայի (ցիտրուսակեղև) մեջ է։ Հենց ցեդրայի մեջ են գտնվում եթերային յուղերը, որոնք սպանում են մանրէներին։

Կիտրոնը չի կարելի ավելացնել շատ տաք թեյի մեջ։ Եռման ջրից ասկորբինաթթուն քայքայվում է, և ըմպելիքի արդյունավետությունը զգալիորեն նվազում է։

Պատրաստման եղանակներ

Ամենատարածված տարբերակը։ Թեյնիկի մեջ լցնում ենք երկու թեյի գդալ սև թեյ, 97-98 աստիճանի ջուր ենք լցնում ու թողնում են 2-3 րոպե թրմվի։ Լցնում ենք բաժակների մեջ, թողում մի քիչ սառի, հետո 1-2 կտոր կիտրոն ենք ավելացնում։ Համն ու հոտն ուժեղացնելու համար կարելի է կիտրոնը մի փոքր գդալով ճզմել հենց բաժակի մեջ։

Կիտրոնով ու կոճապղպեղով թեյ։ Եռման ջուր լցրեք առանձին սև ու կանաչ թեյի տերևների վրա։ Թողեք սառի։ Մաքրեք կոճապղպեղն ու մանր քերեք, ավելացրեք ըմպելիքի մեջ ու մի երկու կտոր կիտրոն ավելացրեք։ Եթե ուզում եք, որ թեյը քաղցր լինի, շաքարավազ կամ մեղր ավելացրեք։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ խնձոր ենք ուտում

Կիտրոնով ու մեխակով սև թեյ։ Եռման ջուր լցրեք մի գդալ սև թեյի վրա ու մի քանի մեխակ ավելացրեք։ Երբ ըմպելիքը մի փոքր սառի, կիտրոն ու մի փոքր քերած կոճապղպեղ ավելացրեք։ Շաքարն ու մեղրը` ըստ ցանկության։

Ցանկացած ըմպելիքի մեջ կարելի է ավելացնել հատապտուղներ՝ մորի, մոշ, լոռամրգի, նաև մասուր կամ ալոճ։ Դրանք թեյը կդարձնեն ավելի համեղ ու վիտամինային։

Լրահոս
0