Պատվաստում

Արևմուտքը պատրաստ է կռիվ տալ պատվաստանյութի համար

87
Ելույթ ունենալով Համաշխարհային տնտեսական համաժողովում ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հորդորել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերն արդարացիորեն բաշխել աշխարհում:

Իրինա Ալկսնիս, ՌԻԱ Նովոստի

Այսպիսով նա փաստացի աջակցություն է հայտնել ԱՀԿ-ին, որը տագնապի ահազանգ է հնչեցնում կորոնավիրուսի դեմ դեղամիջոցներին հասանելիության դիտարկվող անհավասարության վերաբերյալ՝ կախված երկրի հարստության մակարդակից։ ԱՀԿ ղեկավարի հայտարարության համաձայն՝ այս պահին պատվաստումն ընթանում է մոտ 50 երկրում, և գրեթե բոլորը հարուստ պետությունների շարքում են, իսկ գոյություն ունեցող բոլոր դեղաչափերի 75 տոկոսը կիրառվել է ընդամենը 10 երկրում։

Գերմանիայի առաջնորդի` ԱՀԿ-ին հայտնած համերաշխությունը կեղծիքի է նման, որովհետև արդարությունը հարաբերական հասկացություն է, և այն կարելի է շատ տարբեր ձևերով հասկանալ: Դավոսում Մերկելի ելույթի հետ գրեթե միաժամանակ Գերմանիայի առողջապահության նախարարը աջակցություն է հայտնել Եվրամիությունում արտադրված պատվաստանյութերի արտահանման արտոնագրման բրյուսելյան նախաձեռնությանը:

Ինչպես են իրենց զգում «Սպուտնիկ V» պատվաստանյութ ստացած քաղաքացիները․ ՀՀ ԱՆ պատասխանը

Յենս Սպանն ուղիղ ասել է. «Վերջիվերջո, մենք մի քանի հարյուր միլիոն եվրո ավանս ենք տվել ԵՄ-ի ստորագրած գրեթե բոլոր պայմանագրերին, որպեսզի հնարավոր լինի ընդլայնել արտադրական հզորությունները»։

Նա հստակ ասել է` խնդիրն այն չէ, որ առաջինը լինենք, սա արդարության հարց է:

Եվ իրոք, նման իրավիճակում ո՞ր մոտեցումն է ավելի ճիշտ․ բոլորին հավասարաչա՞փ, թե՞ առաջնահերթությունը պետք է տրվի նրանց, ովքեր ավելի մեծ ներդրում կունենան գործընթացում։

Ընդ որում` խնդիրները չեն սահմանափակվում «աղքատ երկրներ – հարուստ երկրներ» գծաբաժանով։ Ավելին՝ դրանք երկրորդական են, քանի որ պատվաստանյութի համար գլխավոր կռիվը Արևմուտքի ներսում է ընթանում։

Եվրամիությունն ավելի ու ավելի բարձրաձայն է սկանդալներ անում անգլո-շվեդական «AstraZeneca» ընկերության հետ։ Վերջինս տեղեկացրել է Բրյուսելին, որ ստիպված է պայմանագրով նախատեսված մատակարարումները կրճատել 60 տոկոսով՝ արտադրական-լոգիստիկ բարդությունների պատճառով։ Եվրոպային նմանատիպ հեռանկարները կտրականապես ձեռնտու չեն, և նա պահանջում է կատարել պայմանագրային պարտավորությունները։

Իրանի գերագույն առաջնորդն արգելել է Covid-ի դեմ բրիտանական և ամերիկյան պատվաստանյութերը

Սակայն դրա համար կպահանջվի մայրցամաք մատակարարել բրիտանական ձեռնարկություններում արտադրվող դեղամիջոցը։ Բայց Լոնդոնը, ըստ «AstraZeneca»-ի հետ սեփական համաձայնագրի, առաջնահերթության իրավունք ունի տվյալ արտադրանքի հարցում։ Եվրոպան էլ իր հերթին «թևում պահած հաղթաթուղթ» ունի, քանի որ կարող է փակել իր տարածքում արտադրված պատվաստանյութերի արտահանումը Բրիտանիա։ Մի խոսքով, փակ շրջան է ստացվում։

Բացի այդ, Մեծ Բրիտանիան արդեն զգալիորեն ավելի շահավետ դիրքում է. այս պահի դրությամբ պատվաստվել է կղզու բնակչության մոտ տասը տոկոսը՝ մայրցամաքի երկու տոկոսի դիմաց։ Կանխատեսվում է, որ առաջին եռամսյակում թագավորությունը պատվաստանյութի եռակի շատ չափաբաժին կստանա, քան Եվրամիությունը:

Իրավիճակն ավելի է բարդացնում քաղաքական համատեքստը։ Նոր ավարտված Brexit-ի լույսի ներքո այս ամենը ցավոտ հարված է Բրյուսելի համար և ամրապնդում է եվրոսկեպտիկների փաստարկները, թե բրիտանացիները ճիշտ արեցին, որ դուրս եկան իրենց միությունից: Ընդհանուր առմամբ, հանգամանքների բերումով ԶԼՄ-ները խոսում են կողմերի միջև լայնամասշտաբ «պատվաստանյութային պատերազմի» հնարավորության մասին։

Պատվաստվե՞լ, թե՞ ոչ. օգտակար տեղեկություններ կորոնավիրուսի պատվաստանյութի մասին

Արևմուտքի գլխավոր խնդիրն այն չէ, որ պատվաստանյութի արտադրության ծավալները ֆիզիկապես թույլ չեն տալիս արագ բավարարել պահանջարկը, ինչի պատճառով էլ տեղի է ունենում այս հրմշտոցը։ Այս դժվարությանը այս կամ այն կերպ բախվում են նաև մյուս, այդ թվում՝ սեփական դեղամիջոցներ մշակած երկրները, օրինակ՝ Ռուսաստանն ու Չինաստանը։ Բոլորն ուզում են ավելի շատ ու ավելի արագ, բայց արտադրական հզորությունների օբյեկտիվ սահմանաչափեր կան։

Արևմուտքի ամենամեծ խնդիրը, թերևս ավելի ճիշտ կլինի ասել` սխալը այն է, որ COVID-19-ի դեմ պայքարում նրանք «խաղադրույքը» հենց պատվաստման վրա են կատարել՝ իբրև ինչ-որ համադարմանի։ Եվրոպան (ներառյալ Բրիտանիան) այդ առումով հանդես է գալիս որպես այս մոտեցման ամենամաքուր օրինակ, որը հանգում է պարզունակ մտքի․ լոքդաունը իշխանությունների աշխատանքի գլխավոր մեթոդն է, քանի դեռ սպասում են պատվաստանյութին։

Այսպիսի քաղաքականության արդյունքը հրաշալի երևում է եվրոպական քաղաքների փողոցներում․ հասարակությունն արդեն պարզապես կատաղած է անվերջանալի, կոշտ սահմանափակումներից։ Օրերս հատկապես աչքի ընկավ Նիդեռլանդները։ Եվ դրա ծայրը չի երևում։

Դրան զուգահեռ Ռուսաստանում և Չինաստանում պետությունը շատ ավելի մեծ ճկունություն է դրսևորում։ Բնակչության մեծամասնությունը հաստատված հակահամաճարակային միջոցառումների պատճառով նվազագույն անհարմարություններ է զգում։ Սահմանափակումները մեղմացվում են։ Իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է և հետզհետե բարելավվում է։ Առողջապահական համակարգն էլ չի խարխլվում։ COVID-ստացիոնարների գերբեռնվածությունը հետզհետե նվազում է։ Մասնագետներն իրենց կանխատեսումներում զգուշավոր լավատեսություն են հայտնում։

Այս մթնոլորտում եվրոպական «բռնենք-բաց չթողնենք, քանի չենք պատվաստել» մոտեցումն ակնհայտ անարդյունավետ է թվում։ Սակայն, ըստ ամենայնի, համապատասխան երկրների իշխանությունները չեն կարող իրենց թույլ տալ փոխել քաղաքականությունը կամ պարզապես չեն հասկանում, թե ինչպես կարելի է այլ կերպ գործել։

Արդյունքում նրանց մնում է միայն կատաղի կերպով միմյանց ձեռքից խլել պատվաստանյութերը։

Եվ իհարկե մոռացել են ռուսական մշակումների մասին վերջերս ընթացող տեղեկատվական պատերազմը, ինչպես դա արեց Անգելա Մերկելը՝ Վլադիմիր Պուտինին իր աջակցությունն առաջարկելով Եվրամիությունում «Սպուտնիկ V»-ի հաստատման գործընթացի հարցում։

87
թեգերը:
Ռուսաստան, պատվաստանյութ, Արևմուտք, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Իսրայելում «Pfizer» պատվաստանյութի ներարկումից հետո 13 մարդ դիմային կաթված են ստացել
Ֆրանսիայում պատվաստվելուց հետո 9 մարդ է մահացել, սակայն կապը պատվաստման հետ ապացուցված չէ
Մալիշևան ասել է՝ ովքեր պետք է «գլխապատառ» գնան COVID-19-ի դեմ պատվաստում ստանալու
Ծեր կին

ԱՄՆ-ում կյանքի 116-րդ տարում մահացել է երկրի ամենատարեց բնակչուհին

13
(Թարմացված է 17:20 19.04.2021)
Էսթեր Ֆորդը ծնվել է 1904 թ.-ին: Նա ուներ 12 երեխա, 48 թոռ, 108 ծոռ և 120 ծոռնորդի:

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Մահացել է ԱՄՆ-ի ամենատարեց քաղաքացին՝ 116-ամյա Էսթեր Ֆորդը: Այդ մասին հաղորդում է Wxii-ն:

«Նրա հուշերը միայն մեր ընտանիքի պատմությունը չէին, այլ նաև աֆրո-ամերիկյան պատմություն էին», - ԶԼՄ-ներին տված հարցազրույցում պատմել է Էսթեր Ֆորդի թոռնուհին՝ Տանինշա Պատերսոն-Պաուէն:

Ֆորդն ապրել է Հյուսիսային Կարոլինայի Շառլոտ քաղաքում: Իր երկար կյանքի ընթացքում նա դաստիարակել է 12 երեխա, ուներ 48 թոռ, 108 ծոռ և 120 ծոռնորդի:

Էսթերն ամուսնացել է 15 տարեկանում: Կինն ավելի քան քսան տարի դայակ է աշխատել: Շատ կրոնապաշտ է եղել և երկար տարիներ կամավոր է եղել տեղի եկեղեցում: Վերջին տարիներին Ֆորդը տառապում էր դեմենցիայով, սակայն 2017 թ-ի դրությամբ նա դեռ հիշում էր աստվածաշնչյան սաղմոսները: Իր 112-րդ հոբելյանին նա կարողացել է կարդալ 23-րդ սաղմոսը:

Նշվում է, որ ամենածեր ամերիկուհին փրկվել է 1918 թ-ի գրիպի համավարակից, ինչպես նաև կորոնավիրուսից և մահացել է բնական պատճառներով:

13
թեգերը:
Մահ, Կին, ծեր, տարեց, ԱՄՆ
Թուրքիա

Թուրքիայում ցեղասպանությունը ժխտող միջազգային գիտաժողով կանցկացվի

57
(Թարմացված է 16:37 19.04.2021)
Երեք տարբեր քննարկումներ են նախատեսված, որոնք կունենան իրենց ղեկավարներն ու առանձին խորագրերը:

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Թուրքիայի նախագահականի համակարգմամբ` ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանությունը ժխտող միջազգային գիտաժողով կանցկացվի: ermenihaber.am–ը հայտնում է, որ ըստ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հայտարարության՝ գիտաժողովը կանցկացվի 3 տարբեր պանելային քննարկումներով։ Դրանք կունենան իրենց ղեկավարներն ու առանձին խորագրերը:

Առաջինը կունենա «1915-ի իրադարձություններն ու հայկական հարցը պատմական գործընթացում» խորագիրը ու կանցկացվի Թուրքիայի պալատների ու բորսաների միության Տնտեսագիտական ու տեխնիկական համալսարանի ռեկտոր Յուսուֆ Սարընայի ղեկավարությամբ: Այս պանելի հիմնական բանախոսներից է լինելու նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր խորհրդական Սեյիթ Սերթչելիքը, որը հայտնի ցեղասպանությունը ժխտող մի շարք կոնֆերանսների կազմակերպմամբ:

«1915-ի դեպքերը միջազգային իրավունքի տեսանկյունից» խորագրով 2-րդ պանելային քննարկմանը մասնակցելու է ԱՄՆ-ում հայերի կողմից բացված դատավարությունների ժամանակ թուրքական կողմի համար փաստաբանի ծառայություններ մատուցած Դեյվիդ Սոլցմանը և այլ իրավաբաններ:

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի մուտքը որոշ ժամանակով կփակվի քաղաքացիների համար

Երրորդ «1915-ի դեպքերի անդրադարձը մեր օրերի վրա և ապագայի հեռանկարները» խորագրով պանելային քննարկմանը մասնակցելու են Թուրք-ամերիկյան կազմակերպությունների նախկին նախագահ Էրգյուն Քըրլըքովալըն, Հարավարևելյան Եվրոպայի ու Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի (Գերմանիա) տնօրեն Քրիստիան Յոհաննես Հենրիխը և ուրիշներ:

Նշվում է, որ բացի Թուրքիայից, գիտաժողովին մասնակցելու են ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից ու Իռլանդիայից:

Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ բանակցություն չի ընթանում. արտգործնախարարի խորհրդական

57
թեգերը:
Ցեղասպանություն, Թուրքիա
Վլադիմիր Պողոսյան

Պատերազմի բոլոր սցենարները հաշվարկված էին. Օնիկ Գասպարյանի խորհրդականը փակագծեր է բացում

50
(Թարմացված է 22:09 19.04.2021)
Հայաստանի քաղաքական ղեկավարությունն այս ամիսներին փորձում է պատասխանատվությունը գցել զինվորականների վրա։ Սակայն գեներալներն իրենց ճշմարտությունն ունեն, որը հաճելի չէ իշխանություններին։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հայաստանի ռազմական ղեկավարությունը հաշվարկել էր Արցախում ապագա պատերազմի բոլոր հնարավոր սցենարները, բայց քաղաքական ղեկավարությունը, պետությունն ընդհանուր առմամբ, պատրաստ չէին պատերազմին։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Օնիկ Գասպարյանի խորհրդական Վլադիմիր Պողոսյանը։

Մեր զրուցակիցը պատմում է, որ երբ ինքը ստանձնել է Գլխավոր շտաբի ղեկավարի խորհրդականի պաշտոնը, սկսել են ստեղծել տարատեսակ կառույցներ և մոդելներ, որոնք կօգնեին ճիշտ վերլուծել զարգացման սցենարները։ Ավելին, դեռևս չլինելով զինված ուժերում, Պողոսյանը կանոնավոր կերպով օգնել է բանակին տեղեկատվությամբ և վերլուծությամբ։

«Մենք 2019թ–ի դեկտեմբերին հանդիպեցինք ԶՈւ ղեկավարության հետ, և ես ասացի, որ աշխարհում իրավիճակը հունվարի սկզբից արմատապես կփոխվի, իսկ մինչև 2020 թ–ի նոյեմբերը Արցախում պատերազմն անխուսափելի կդառնա։ Եվ, ամենայն հավանականությամբ, այդ պատերազմն անհաջող կլինի Հայաստանի համար։ Բանն այն է, որ մենք ժամանակ ենք կորցրել։ Վերջին 20 տարիները կորսվել են երկրի և բանակի համար, մենք չենք զարգացրել գիտությունը, տնտեսությունը։ Իսկ զինված ուժերը չեն կարող գոյություն ունենալ և զարգանալ առանձին»,–ասաց Պողոսյանը։

Բանակի վերին օղակներում ամեն ինչ հիանալի հասկացել և կանխատեսել են։ Պողոսյանը հիշեցնում է 2020 թ–ի նոյեմբերի 17–ին Օնիկ Գասպարյանի արած հայտարարության մասին, որում նա ասել էր, որ դեռ մինչև պատերազմն էին կանխատեսել Թուրքիայի ակտիվ մասնակցոթյուն հնարավոր պատերազմում։ Խորհրդականի խոսքով` Գլխավոր շտաբում կանխատեսել են ոչ միայն պատերազմի ընթացքը, այլ նաև Հայաստանի հարևանների և միջազգային դերակատարների պահվածքը։

«Մեզ մոտ ամեն ինչ գրված էր։ Ես կարող եմ հավաստիացնել, որ մենք ոչ մի հարցում չենք սխալվել։ Միգուցե ինչ–որ մեկին այժմ սա դուր չգա։ Կգոռան, թե ինչու առաջինը չենք հարվածել, ինչու այսպես կամ այնպես։ Ես պետք է հիշեցնեմ, որ պատերազմում են առաջին հերթին ոչ թե բանակները, այլ պետությունները։ Մեր դեպքում պետությունը չէր պատերազմում։ Պատերազմի օրերին, երբ Արցախից Երևան էի գալիս, տեսնում էի, որ մարդիկ չեն հասկանում իրավիճակի լրջությունը, մայրաքաղաքում քաղաքացիների մոտ չէի տեսնում գիտակցումը, որ Ադրբեջանի հետ ընթանում ծանր, արյունահեղ պատերազմ», – հավելեց Պողոսյանը։

Նրա կարծիքով` պատերազմի առաջին օրերից պետք էր անջատել համացանցը, այն թողնել միայն անձանց և կառույցների մոտ, որոնց դա անհրաժեշտ էր պետական անվտանգության նկատառումներից ելնելով։ Բայց դա չարվեց։ Եվ համացանցը չար կատակ խաղաց հայ հասարակության հետ։ Ի տարբերություն Հայաստանի` Ադրբեջանում համացանցն անջատված էր բնակչության համար։

«Անշուշտ, հակառակորդի կիբեռստորաբաժանումներն ակտիվորեն օգտվեցին դրանից։ Երբ ամբողջ հայ ազգը նստած էր Facebook–ում և Youtube–ում, ադրբեջանցիները զանգվածաբար հրապարակում էին տեսահոլովակներ` գերիներին ծեծելու և խաղաղ քաղաքացիների սպանությունների, հայ զինվորներին և տեխնիկային անօդաչու թռչող սարքերով հարվածելու տեսարաններով։ Հասկանալի է, որ այդ ամենը խուճապ և սարսափ էր տարածում հայ հասարակության մեջ։ Եվ բանակ զորակոչված մարդիկ, պահեստազորը առաջնագիծ էին գնում արդեն հոգեբանորեն կոտրված», – նշեց Գասպարյանի խորհրդականը։

«Ստախոսներից այլ բան չէր կարելի սպասել». Օնիկ Գասպարյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Պատասխանելով այն հարցին, թե կոնկրետ ինչպիսի միջոցներ է առաջարկել բանակը (խոսքը նախապատերազմական շրջանի մասին է,– խմբ.)` որպես կանխատեսվող սպառնալիքների հակազդեցություն, Պողոսյանը հիշեցրեց աշխարհազորի մասին օրենքը։ Օրենքն ուղղված էր ռազմական շրջանում մոբիլիզացիայի համակարգը կատարելագործելուն և զգալիորեն կբարելավեր պատերազմին երկրի պատրաստվածության մակարդակը։ Օրենքն առաջարկվել է դեռ անցած տարվա օգոստոսին, քննարկվել տարբեր մակարդակներում, բայց այդպես էլ չի ընդունվել։ Պողոսյանը պատերազմին անապատրաստ լինելը, պատերազմի ծանր հետևանքները համարում է քաղաքական ղեկավարության գիտելիքների պակասի, նրա անզուսպ հավակնությունների, կառավարման համակարգում քաոսի արդյունք։ Պատերազմողը միայն բանակը չէ, այլ նաև բազմաթիվ ուղեկցող երևույթները։ Դա թե՛ տնտեսությունն է, թե՛ արդյունավետ կառավարումը, թե՛ ռազմաքաղաքական դաստիարակությունը, թե՛ հետախուզությունը, թե՛ հակահետախուզությունը։

«Մշտական կադրային խառնաշփոթի և անկայունության պայմաններում, երբ երկիրը բառացիորեն ցնցվում է, իսկ կարճ ժամանակահատվածում փոխվում են հատուկ ծառայությունների 4-5 ղեկավարներ, Գլխավոր շտաբի երեք պետ, դրան ավելացրած խորհրդարանում գտնվող անփորձ «երեխաները», որոնցից շատերը չեն ծառայել բանակում, դժվար է ինչ–որ արդյունավետ բան կառուցել նման երկրում։ Իսկ բանակի հնարավորությունները և լիազորություններն անսահման չեն։ Բանակը մշտապես պայքարել է, ապացուցել, բացատրել, առաջարկել, բայց այդ ամենն ընթացել է չափազանց դանդաղ տեմպերով», – ասում է Պողոսյանը։

Խոսելով կառավարության հետ զինվորականների կոնֆլիկտի մասին, որի արդյունքում Գլխավոր շտաբը պահանջել է կառավարության հրաժարականը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Պողոսյանը նշում է, որ այդ հակազդեցության թաքնված պատճառը ոչ թե գեներալների ամբիացիաներն էին, այլ պետության անվտանգությունը։ Հակասությունները կուտակվել են մի քանի ամիս։ Իսկ մամուլում ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի սկանդալային մեկնաբանության հետ կապված պատմությունը և նրան պաշտոնից ազատելու զգացմունքային որոշումը դարձավ վերջին կաթիլը։

Օնիկ Գասպարյանի գործով դատավորի դիմումը ԲԴԽ-ն ուղարկել է դատախազություն

Պողոսյանը հիմա դժվարանում է պատասխանել, թե Գասպարյանն արդյո՞ք ունի ինչ–որ քաղաքական հավակնություններ և ծրագրեր։ Բայց նշում է, որ գնալով Հայաստանի ավելի շատ քաղաքացիներ են չեզոք դիրքորոշում զբաղեցնում` համաձայն չլինելով թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների հետ։ Ընտրազանգվածի այդ հատվածը սպասում է երրորդ ուժին։ Հնարավոր է, որ մարտական ուղի անցած գեներալներից մեկը, որը ոչ մի քաղաքական ուժի չի հարում, երրորդ ուժի կարգավիճակի հայտ կներկայացնի։ Հասարակությունն իսկապես ունի զինվորականների կարիք, քանի որ զինվորականն ամենից առաջ կարգ ու կանոն է, համակարգային մտածողություն, ավելի լայն աշխարհայացք։ Դա այն ամենն է, ինչը պակասում է այսօրվա քաղաքական գործիչների մոտ։

50
թեգերը:
Վլադիմիր Պողոսյան, Պատերազմ, խորհրդական, Օնիկ Գասպարյան
Ըստ թեմայի
«Օնիկ Գասպարյանը չի ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը». Նիկոլ Փաշինյան
ՀՔԾ-ում Օնիկ Գասպարյանի դիմումի հիման վրա նյութեր են նախապատրաստվում
ԱԽ–ն հրապարակել է Օնիկ Գասպարյանի` պատերազմի մասին հայտարարությունների մի մասը