Միշա Գրիգորյան

«Իմ Արցախ». հայ երգիչը Տիմոֆեյ Երմակովի և Սեմյոն Պեգովի հետ տեսահոլովակ է ներկայացրել

175
(Թարմացված է 17:38 29.01.2021)
Ռուս ռազմական լրագրողներ Տիմոֆեյ Երմակովը և Սեմյոն Պեգովն Արցախի մասին վավերագրական ֆիլմ կներկայացնեն։ Արդեն ձայնագրվել է ֆիլմի երաժշտությունը։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Արցախցի հայտնի երգիչ Միշա Գրիգորյանը (Michel Grig) ռուսաստանցի ռազմական լրագրողներ Տիմոֆեյ Երմակովի և Սեմյոն Պեգովի հետ ձայնագրել է երաժշտական տեսահոլովակ՝ նվիրված արցախցիների ազատագրական պայքարին, մասնավորապես, Ղարաբաղյան երկրորդ պատերազմին։

Հայ երգիչը տեսահոլովակը տեղադրել է YouTube-յան իր ալիքում հունվարի 28-ին՝ Հայոց Բանակի օրը։

 «Շնորհակալ եմ բոլորին, որոնք պաշտպանել են, պաշտպանում են հայրենի հողը։ Շնորհակալություն բոլորին, որոնք հանուն հայրենիքի կյանք ու առողջություն են տվել։ Շնորհակալություն բոլորին, որոնք չկորցրին պատիվն ու արժանապատվությունը և պաշտպանեցին մեր երկրի խաղաղությունը։ Ուժ ու համբերություն Հայաստանի ու Արցախի ժողովրդին», - գրել է Միշան։

Երգիչը նաև հայտնել է, որ լրագրողներ Սեմյոն Պեգովը և Տիմոֆեյ Երմակովը շուտով Արցախի մասին վավերագրական ֆիլմ կներկայացնեն, որի սաունդթրեքը կլինի իր աշխատանքը։

Սոցցանցային օգտատերերը շատ են հուզվել տեսահոլովակից և  բազմաթիվ մեկնաբանություններ են գրել։

«Ինչ հուզիչ էր, խոսքեր չկան, միայն արցունքներ», «Շնորհակալություն հաղթանակի հանդեպ մեր հավատն ուժեղացնող երգի համար»,«Մենք կհաղթենք»,«Հայ զինվորը մեզ հետ է»»,–գրել են նրանք։

Նշենք, որ «Վարգոնզո» նախագծի մասնակից, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովն արցախյան պատերազմի ընթացքում մարտական գործողությունների գոտում էր և պարբերաբար տեսանյութեր էր ներկայացնում մարտի դաշտից։

Պատանի երգիչ Միշա Գրիգորյանը 2017թ.–ին ներկայացրել է Հայաստանը «Մանկական եվրատեսիլ» մրցույթում։

175
թեգերը:
Արցախ, Արցախյան պատերազմ, Սեմյոն Պեգով, տեսահոլովակ, Միշա Գրիգորյան
Արխիվային լուսանկար

«Անակոնդան Գրոզնիում». մարզադաշտում խաղի ժամանակ հայտնված օձը զվարճացրել է օգտատերերին

37
(Թարմացված է 00:02 03.08.2021)
Խաղի տեսանյութը հայտնվել է սոցիալական ցանցերում և զվարճացրել օգտատերերին։ Թե որքանով է օձն ազդել խաղի արդյունքների վրա, դժվար է ասել։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի Ախմաթ–Սոչի հանդիպման ժամանակ ֆուտբոլային խաղը ստիպված ընդհատել են մի քանի րոպեով։ Բանն այն է, որ մարզադաշտում օձ էր հայտնվել։ Աշխատակիցների խումբը ստիպված է եղել ընկնել սողունի հետևից ու նրան դուրս բերել դաշտից:

«Հայրիկին է քաշել». Արաս Օզբիլիսի փոքրիկ տղան գոլ է խփում. զվարճալի տեսանյութ

Այս ամենի մասին տեսանյութը հայտնվել է համացանցում և ուրախացրել մարդկանց։

««Օձ չի, որդ ա», «Անակոնդան Գրոզնիում․ օրիգինալ ա», «Մեկի նախկին մարդն ա կամ կնիկը»»,– գրում են օգտատերերը մեկնաբանություններում։

Նշենք, որ չնայած օձին տեսնելուց առաջացած շոկին՝ ֆուտբոլիստները շարունակել են խաղը։

Զվարճալի դեպք Եվրո-2020-ում․ իտալացի ֆուտբոլիստին խաղադաշտ չէին թողնում․ տեսանյութ

37
թեգերը:
օձ, մարզադաշտ, զվարճալի տեսանյութ
Ըստ թեմայի
Միջերկրածովյան կրիաները ախորժակով դդմիկ, գազար ու կանաչի են ուտում. զվարճալի տեսանյութ
Ինչից են հուզվում փոքրիկ հրաշքները. զվարճալի տեսանյութ բազմաթիվ երեխաների մասնակցությամբ
Դպրոցում քնաթաթախ տղան պայուսակը շփոթում է աթոռի հետ. զվարճալի տեսանյութ
ԱՄՆ. Կապիտոլիումի շենքը

24 ռուս դիվանագետներ մինչև սեպտեմբերի 3-ը պետք է հեռանան ԱՄՆ տարածքից

31
(Թարմացված է 23:46 02.08.2021)
Անատոլի Անտոնովը հավաստիացնում է, որ աշխատակիցները ԱՄՆ-ում ստիպված են աշխատել աննախադեպ սահմանափակումների պայմաններում:

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. 24 ռուս դիվանագետներ պետք է ԱՄՆ-ի իշխանությունների պահանջով պետք է լքեն տարածքը մինչև սեպտեմբերի 3-ը այցագրերի ավարտի: Այս մասին National Interest ամսագրին հայտնել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։

«Գրեթե բոլորը կհեռանան առանց փոխարինման, քանի որ Վաշինգտոնը հանկարծակի խստացրել է վիզաների տրամադրման ընթացակարգը»,– ասել է նա:

Դեսպանը նշել է, որ աշխատակիցները ԱՄՆ-ում ստիպված են աշխատել աննախադեպ սահմանափակումների պայմաններում, թեև երկրի իշխանությունները հայտարարում են, որ անհրաժեշտ է զարգացնել կայուն և կանխատեսելի հարաբերություններ Ռուսաստանի հետ։

Դիվանագետը պնդում է, որ ամերիկյան իշխանություններն առանց բացատրության վերացնում են ռուս դիվանագետների հարազատների գործող վիզաները և ձգձգում են մուտքի թույլտվությունները:

Ռուսաստանն արտաքսում է Սլովակիայի և Բալթյան երկրների յոթ դիվանագետի

«Արդյունքում իմ շուրջ 60 գործընկերներն իրենց ընտանիքի անդամների հետ չեն կարողանում հայրենիք վերադառնալ նույնիսկ խիստ անհրաժեշտության դեպքում», - ասել է դեսպանը:

Հունիսի 16-ին Ժնևում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի գագաթնաժողովից հետո կողմերը որոշել են երկխոսություն սկսել իրենց դիվանագիտական առաքելությունների աշխատանքի կարգավորման շուրջ: Սակայն, չնայած նախագահների հանձնարարությանը, այդ հարցով աշխատանքը բարդ է ընթանում։

Ռուսաստանը ԱՄՆ-ին առաջարկել է ընդհանրապես զրոյացնել փոխադարձ սահմանափակումները, սակայն Վաշինգտոնը հրաժարվում է դա անել։

Դիվանագետներին արտաքսելու պատճառով ՌԴ դեսպանին կանչել են Գերմանիայի ԱԳՆ

31
թեգերը:
ԱՄՆ, Դիվանագետ, ռուս, արտաքսում
Ըստ թեմայի
ՀՀ–ի ռուս դիվանագետները պատվաստվել են «Սպուտնիկ V»-ով. Զախարովան մանրամասներ է հայտնել
Ռուս դիվանագետին Ադրբեջանի ԱԳՆ են կանչել Միլոնովի` ԼՂ–ի մասին հայտարարությունների պատճառով
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Չեխիային ռուս դիվանագետների արտաքսման համար