Международный аэропорт Тбилиси (Лочини).

Ով և ինչպես կարող է մուտք գործել Վրաստան․ երկիրն իր պայմաններն է դրել

536
(Թարմացված է 16:05 29.01.2021)
Նախարարը համոզված է, որ նոր որոշումը հնարավորություն կտա հաջորդ շաբաթվանից ակտիվորեն սկսել տուրօպերատորների և հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպումները երկրում զբոսաշրջության վերսկսման ուղին քննարկելու համար:

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Վրաստանի իշխանություններն առայժմ պատրաստ չեն բացել ցամաքային սահմանները։ Փետրվարի 1-ից օտարերկրացիները կկարողանան երկիր մտնել բացառապես օդային ճանապարհով: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հանրապետության Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել էր, որ վրացական կողմը հույս ունի մոտ ժամանակներում բացել Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը, եթե կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական իրավիճակը թույլ տա։

«Խոսքը ոչ թե փետրվարի 1-ից ընդհանուր բացման, այլ միայն երկիր հյուրերի ժամանման մասին է՝ բացառապես օդային ճանապարհով։ Առայժմ ցամաքային սահմանները մեծ ռիսկ են ներկայացնում(կորոնավիրուսի տարածման, – խմբ.), մենք իրավիճակը դիտարկման ռեժիմում ենք թողնում»,-հայտարարել է Տուրնավան։

Նրա խոսքով՝ հիմա պետք չէ սպասել, որ փետրվարի 1-ից զբոսաշրջիկները զանգվածաբար կժամանեն երկիր, քանի որ աշխարհում համաճարակաբանական իրավիճակն անկայուն է։

«Ցանկացած պատվաստման ամբողջական կուրս անցնելու (որը ենթադրում է երկու ամբողջական դեղաչափ) և սահմանին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում բոլոր երկրների քաղաքացիները կկարողանան մուտք գործել երկիր՝ առանց պայմանների»,-հայտարարել է Տուրնավան։

Միաժամանակ անձամբ Նաթիա Տուրնավան կոչ է արել այն բոլոր ավիաընկերություններին, որոնք փետրվարի 1—ից չվերթեր կունենան Վրաստան, ստուգել կորոնովիրուսի դեմ պատվաստման փաստաթղթերը։

«Ավիաընկերություններին կոչ եմ անում ինքնաթիռ չթողնել այն արտասահամանցիներին, որոնք իրենց մոտ բացասական արդյունքներով` վերջին 72 ժամում արված ՊՇՌ թեստի տեղեկանք կամ COVID-19-ի դեմ պատվաստումը հաստատող փաստաթուղթ չեն ունենա»,-հայտարարել է Տուրնավան։

ՌԴ–ն կբացի ԵԱՏՄ երկրների հետ օդային սահմանը, բայց համաճարակաբանական վիճակը հաշվի առնելով

Նրա խոսքով՝ նման որոշումը հնարավորություն կտա հաջորդ շաբաթվանից ակտիվորեն սկսել տուրօպերատորների և հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպումները երկրում զբոսաշրջության վերսկսման ուղին քննարկելու համար:

Վրաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020 թվականի մարտի վերջին դադարեցրել Էր ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ, իսկ մարտի կեսերին փակել էր ցամաքային սահմանները: Անցյալ շաբաթ Վրաստանի իշխանությունները, ելնելով համաճարակային իրավիճակից, որոշել էին փետրվարի 1-ից հանել կանոնավոր չվերթերի արգելքը:

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի նոր մանրէահիմքով վարակվելու առաջին դեպքը

536
թեգերը:
թեստ, կորոնավիրուս, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Մալիշևան ասել է՝ ովքեր պետք է «գլխապատառ» գնան COVID-19-ի դեմ պատվաստում ստանալու
Ռուսաստանում կսկսվի COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստումը
Մյասնիկովն ասել է` որն է տան պայմաններում Covid-19–ի բուժման գլխավոր սխալը

Շքեղ ավտոմեքենաների շքերթ. բացվել է Շանհայի միջազգային ավտոմոբիլային ցուցահանդեսը

2
(Թարմացված է 15:24 19.04.2021)
  • «GAC Aion Y» էլեկտրամոբիլ
  • «Huawei»–ի գովազդային վահանակը
  • «Volkswagen» ընկերության առևտրի գծով տնօրենը ներկայացնում է նորույթը
  • Ցուցահանդեսի այցելուներից մեկը վայելում է «Audi RS e-tron GT»–ն
  • «Mercedes-Benz»–ի նորույթը
  • «Volkswagen»–ի նորույթը
  • Շանհայի ցուցահանդես
  • Թռչող սարք
  • «Tesla»–ի գովազդային վահանակը
  • «Toyota»–ի գովազդային վահանակը
  • «Skoda»–ի նորույթը
  • «Toyota»–ի նորույթը
  • Դերասաններ
  • Այցելուներ
  • «BMW»–ի նորույթը
Շատերը չեն կարողանա ներկա լինել ցուցահանդեսին, բայց համաշխարհային ավտոարտադրողների նորույթներին կարող են ծանոթանալ այս լուսանկարների միջոցով։

Չինաստանի Շանհայ քաղաքում բացվել է ավտոմոբիլային արդյունաբերության 19-րդ միջազգային ցուցահանդեսը (Auto Shanghai 2021):

Ցուցահանդեսի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 360 հազար քմ: Միջոցառմանը մասնակցում են շուրջ 1000 ձեռնարկություններ ամբողջ աշխարհից:

Այստեղ կարելի է տեսնել «Mercedes-Benz» ընկերության նորույթները, որոնցից առավել մեծ հետաքրքրություն է առաջացրել EQS էլեկտրամոբիլը։

Նորույթ է ներկայացրել նաև «Audi»–ն, որը նոր մոդելի վաճառքը ծրագրում է 2022 թվականին:

Մրջնաթթու` բենզինի փոխարեն. հոլանդացիները ցուցադրում են «ապագայի ավտոմեքենան»

Շքեղ մեքենաներ են ներկայացրել «Tesla»–ն, «Toyota»–նից, «Skoda»–ից, «Volkswagen»–ից, «BMW»–ից և այլ համաշխարհային ավտոարտադրողներից։

Ռուսաստանում ցուցադրել են նախագահի ավտոմեքենան

Ապրիլի 19-20-ը «Auto Shanghai 2021»-ը կաշխատի միայն չինական և արտասահմանյան լրագրողների համար:

Ապրիլի 21-23-ը ավտոսրահում կհավաքվեն գնորդները, իսկ մնացած օրերին մինչև ապրիլի 28-ը ցուցահանդեսը հասանելի կլինի լայն հանրության համար:

Թափանցիկ ավտոմեքենա` Ֆրանկֆուրտի ավտոմոբիլային ցուցահանդեսի գլուխգործոցը

2
  • «GAC Aion Y» էլեկտրամոբիլ
    © REUTERS / Aly Song

    «GAC Aion Y» էլեկտրամոբիլ

  • «Huawei»–ի գովազդային վահանակը
    © REUTERS / Aly Song

    «Huawei»–ի գովազդային վահանակը

  • «Volkswagen» ընկերության առևտրի գծով տնօրենը ներկայացնում է նորույթը
    © AFP 2020 / Hector Retamal

    «Volkswagen» ընկերության առևտրի գծով տնօրենը ներկայացնում է նորույթը

  • Ցուցահանդեսի այցելուներից մեկը վայելում է «Audi RS e-tron GT»–ն
    © AFP 2020 / Hector Retamal

    Ցուցահանդեսի այցելուներից մեկը վայելում է «Audi RS e-tron GT»–ն

  • «Mercedes-Benz»–ի նորույթը
    © REUTERS / Aly Song

    «Mercedes-Benz»–ի նորույթը

  • «Volkswagen»–ի նորույթը
    © REUTERS / Aly Song

    «Volkswagen»–ի նորույթը

  • Շանհայի ցուցահանդես
    © AP Photo / Ng Han Guan

    Շանհայի ցուցահանդես

  • Թռչող սարք
    © AP Photo / Ng Han Guan

    Թռչող սարք

  • «Tesla»–ի գովազդային վահանակը
    © REUTERS / Aly Song

    «Tesla»–ի գովազդային վահանակը

  • «Toyota»–ի գովազդային վահանակը
    © REUTERS / Aly Song

    «Toyota»–ի գովազդային վահանակը

  • «Skoda»–ի նորույթը
    © AFP 2020 / Hector Retamal

    «Skoda»–ի նորույթը

  • «Toyota»–ի նորույթը
    © REUTERS / Aly Song

    «Toyota»–ի նորույթը

  • Դերասաններ
    © AP Photo / Ng Han Guan

    Դերասաններ

  • Այցելուներ
    © REUTERS / Aly Song

    Այցելուներ

  • «BMW»–ի նորույթը
    © AFP 2020 / Hector Retamal

    «BMW»–ի նորույթը

թեգերը:
Ցուցահանդես, ավտոմեքենա
Արխիվային լուսանկար

Թուրքական սերիալում ցուցադրված քարտեզում Արցախը և Ադրբեջանը ներկայացվել են որպես Հայաստան

88
(Թարմացված է 15:27 19.04.2021)
Չնայած դեպքը սոցցանցերում բուռն արձագանք է ստացել՝ «ATV» հեռուստաընկերության և հեռուստասերիալի ղեկավարությունը որևէ պարզաբանում չի տվել։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Թուրքական «ATV»-ի «Akıncı» հեռուստասերիալի վերջին սերիայում ցուցադրվել է տարածաշրջանի քարտեզը, որում Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքների վրա գրված է եղել Armenia (Հայաստան), գրում է Ermenihaber.am-ը։

Դեմ ենք 3-րդ երկրի միջամտությանը. Թուրքիայի արտգործնախարարը «նախատել» է հույն գործընկերոջը

Նշվում է, որ միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում և Ադրբեջանում, լրատվամիջոցները շտապել են արձագանքել այդ սկանդալին՝ այն որակելով տեխնիկական լուրջ սխալ։

Չնայած սոցցանցերում հեռուստասերիալի աշխատակազմի հասցեին հնչած սուր քննադատություններին՝ «ATV» հեռուստաընկերության և հեռուստասերիալի ղեկավարությունը որևէ պարզաբանում չի տվել։

88
թեգերը:
քարտեզ, Ադրբեջան, Արցախ, Հայաստան, Թուրքիա
Ըստ թեմայի
C-400–ներն ու մեծ քաղաքականությունը. կշահի՞ արդյոք Հայաստանը ԱՄՆ–Թուրքիա հակամարտությունից
Թուրքիայից ներմուծվող ապրանքների արգելքը կերկարաձգվի. փոխվարչապետ
Ի՞նչ կտա մեզ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը
Финальный матч Kубка Армении по футболу между командами Ноа - Арарат-Армения (10 июля 2020). Еревaн

Շնորհակալություն, պետք չէ. հայկական ակումբն արձագանքել է Սուպերլիգայում խաղալու հրավերին

0
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) դատապարտել է եվրոպական Սուպերլիգայի ստեղծումը:

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը շնորհակալ է Սուպերլիգայում հանդես գալու հրավերի համար: Հումորային գրառումը հրապարակվել է Facebook-ում։

««Նոա» ՖԱ-ն ցանկանում է շնորհակալություն հայտնել Սուպերլիգային միանալու հրավերի համար, բայց մենք արդեն հանդես ենք գալիս Հայաստանի Սուպերլիգայում՝ VBET–ի բարձրագույն խմբում»,– գրված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ եվրոպական 12 ակումբներ համաձայնության են եկել Սուպերլիգա ստեղծելու գաղափարի շուրջ:

Սուպերլիգան իրենց կներկայացնի 20 թիմերից կազմած մրցաշար, որոնցից 15-ը կլինեն անփոխարինելի ակումբներ: Մյուս 5 թիմերը իրավունք կստանան մասնակցելու մրցաշարին՝ հաղթահարելով որակավորման փուլը:

Հիմնադիրները «Ռեալ», «Յուվենտուս», «Մանչեսթեր Յունայթեդ», «Բարսելոնա», «Ատլետիկո», «Միլան», «Ինտեր», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Արսենալ», «Չելսի» և «Տոտենհեմ» ակումբներն են:

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ), Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան (RFEF), Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) և Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (The FA) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում դատապարտել են եվրոպական Սուպերլիգայի ստեղծումը: ՈւԵՖԱ-ն նաև հայտնել է, որ Սուպերլիգայի մասնակից ակումբներին կարգելվի մասնակցել ազգային, եվրոպական ու համաշխարհային ցանկացած այլ առաջնության, իսկ ֆուտբոլիստները, ամենայն հավանականությամբ, կզրկվեն ազգային հավաքականներում խաղալու իրավունքից։

Սուպերլիգայի մրցաշարը կմեկնարկի օգոստոսին:

0