Կորոնավիրուս

Ինչն է կորոնավիրուսի «օգնականը» մարդու օրգանիզմում

234
(Թարմացված է 21:44 28.01.2021)
Ամերիկացի գիտնականները մարդու օրգանիզմում հայտնաբերել են կորոնավիրուսի «հանցակցին», որն օգնում է նրան զարգանալ։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի  — Sputnik. Հովարդ Հյուզի բժշկական համալսարանի գիտնականները մարդու օրգանիզմում հայտնաբերել են մոլեկուլներ, որոնք նպաստում են կորոնավիրուսի ներխուժմանն ու զարգացմանը։ Ուսումնասիրությունը հրապարակվել էր Phys.org հարթակում։

Քլիֆորդ Բրանգվինի թիմը վերլուծություն է անցկացրել, ու դրա արդյունքը զարմացրել է մասնագետներին։ Ներկայացված տվյալների համաձայն՝ մոլեկուլները, որոնք օգնում են կորոնավիրուսին մարդու օրգանիզմ ներխուժել, կոչվում են «հինգերորդ սյուն»։ Դրանք բջջի պաշտպանիչ թաղանթը հաղթահարելու ունակություն ունեն։

Բրանգվինի խոսքով՝ կորոնավիրուսը որպես բջիջը «բացելու» բանալի օգտագործում է խոլեստերինը։

«Խոլեստերինը բջիջների ու որոշ վիրուսների, այդ թվում՝ SARS-CoV-2-ը շրջապատող թաղանթի անբաժան մասն է։ Տրամաբանական է, որ այն անհրաժեշտ է վարակին», - նշել է Բրանգվինը։

Ինժեներ-կենսաֆիզիկոսի խոսքով՝ մարդկանց, որոնց բուժման համար խոլեստերինի մակարդակը նվազեցնող դեղեր են նշանակել, շատ ավելի թեթև են տարել վարակը։

Գիտնականները պարզել են՝ որ ըմպելիքն է երկարացնում կյանքը

Գիտնականը կարծում է, որ այդ նյութի նման հատկության հայտնաբերումը կարող է նպաստել կորոնավիրուսի դեմ նոր միջոցների մշակմանն ու օգնել այն մարդկանց, որոնք այս պահին պատվաստում չեն ստացել։

Ավելի վաղ Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել էին, որ օրգանիզմի իմունային պատասխանը կորոնավիրուսին հանգեցնում է մի միավորման գոյացմանը, որը նվազեցնում է խոլեստերինը։ Այն գոյանում էր բջջի, ոչ թե վարակի թաղանթից։

234
թեգերը:
օրգանիզմ, գիտնական, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ նարինջ ենք ուտում
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ մանդարին ենք ուտում
Ինչպե՞ս է եղանակային փոփոխությունն ազդում մարդու օրգանիզմի վրա. պարզաբանում է Մանուկյանը

Սուպեր Ժորիկը նոր ռեկորդներ է սահմանում

2
(Թարմացված է 23:04 19.04.2021)
Ընդամենը մի քանի օրվա ընթացքում տեսահոլովակը մոտ 30 մլն դիտում է գրանցել։ Հումորիստը շտապել է հետևորդներին ուրախացնել նորությամբ և տեսահոլովակով։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Միխայիլ Գալուստյանի բեմական կերպարը՝ սուպեր Ժորիկը, ռեկորդներ է սահմանում նոր՝ «Չաո-Չաո» տեահոլովակով։ Այն ընդամենը մեկ շաբաթում գրանցել է ավելի քան 30 միլիոն դիտում: Հումորիստը որոշել է Instagram-ում իր հետևորդներին ուրախացնել՝ տեղադրելով տեսահոլովակի իր տարբերակը։

«Ընկերներ, սուպեր Ժորիկն արդեն 30 միլիոն դիտում ունի։ Շնորհակալություն նման ակտիվության համար։ Ամբողջ աշխատանքային շաբաթվա ընթացքում լիցքավորվեք այդ պարի էներգիայով»,- գրել է նա։

Օգտատերերը բազմաթիվ զվարճալի մեկնաբանություններ են գրել։

«Իմ երեխաներն են ձեր դիտումներն ապահովում», «Բավական է Միշան հոնքը բարձրացնի, համարը պատրաստ է», «Դիտումներից միլիոնն իմն է», «Աստղը ցնցվա՞ծ է», «Միջին վիճակագրական վագր»։

Միշա Գալուստյանի և Սարիկ Անդրեասյանի խնդիրը լուծել է դատարանը

Հիշեցնենք, որ Միխայիլ Գալուստյանը հայտնի է դարձել ՈՒՀԱ-ում հանդես գալու տարիներին: Նա նաև նկարահանվել է մի քանի ֆիլմերում։ Նրա կարողությունը, Forbes-ի գնահատմամբ, կազմում է տարեկան 2,2 մլն դոլար:

2
թեգերը:
տեսահոլովակ, Միխայիլ Գալուստյան
Ըստ թեմայի
Սարիկ և Ղևոնդ Անդրեասյանները պարտքերի դիմաց զիջել են իրենց վերջին ֆիլմի իրավունքները
«Ցավոք, հասկանում է». Մարտիրոսյանը խոսել է կնոջ հայերենի իմացության ու հայերի պաթոսի մասին
«Ինքդ քո ընթրիքը պատրաստիր». Միխայիլ Գալուստյանը ընտանեկան կյանքից դրվագներ է պատմել
Ծեր կին

ԱՄՆ-ում կյանքի 116-րդ տարում մահացել է երկրի ամենատարեց բնակչուհին

15
(Թարմացված է 17:20 19.04.2021)
Էսթեր Ֆորդը ծնվել է 1904 թ.-ին: Նա ուներ 12 երեխա, 48 թոռ, 108 ծոռ և 120 ծոռնորդի:

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Մահացել է ԱՄՆ-ի ամենատարեց քաղաքացին՝ 116-ամյա Էսթեր Ֆորդը: Այդ մասին հաղորդում է Wxii-ն:

«Նրա հուշերը միայն մեր ընտանիքի պատմությունը չէին, այլ նաև աֆրո-ամերիկյան պատմություն էին», - ԶԼՄ-ներին տված հարցազրույցում պատմել է Էսթեր Ֆորդի թոռնուհին՝ Տանինշա Պատերսոն-Պաուէն:

Ֆորդն ապրել է Հյուսիսային Կարոլինայի Շառլոտ քաղաքում: Իր երկար կյանքի ընթացքում նա դաստիարակել է 12 երեխա, ուներ 48 թոռ, 108 ծոռ և 120 ծոռնորդի:

Էսթերն ամուսնացել է 15 տարեկանում: Կինն ավելի քան քսան տարի դայակ է աշխատել: Շատ կրոնապաշտ է եղել և երկար տարիներ կամավոր է եղել տեղի եկեղեցում: Վերջին տարիներին Ֆորդը տառապում էր դեմենցիայով, սակայն 2017 թ-ի դրությամբ նա դեռ հիշում էր աստվածաշնչյան սաղմոսները: Իր 112-րդ հոբելյանին նա կարողացել է կարդալ 23-րդ սաղմոսը:

Նշվում է, որ ամենածեր ամերիկուհին փրկվել է 1918 թ-ի գրիպի համավարակից, ինչպես նաև կորոնավիրուսից և մահացել է բնական պատճառներով:

15
թեգերը:
Մահ, Կին, ծեր, տարեց, ԱՄՆ