ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի մասին կենսագրական գիրք հեղինակող Շոն Սմիթը պնդում է, որ արքայազն Հարրին Մեգան Մարքլի շնորհիվ ծաղկել է։ Տեղեկությունը հաղորդում է Daily Star- ը:
Ըստ Սմիթի՝ Մարքլի հետ շփվելուց ի վեր Հարրին ավելի կենսուրախ և երջանիկ է դարձել։
Կենսագիրը նաև նշել է, որ Մարքլին արքայական ընտանիքը կարոտում է, չնայած մեդիայի պնդումներին։
«Մարքլը հոյակապ կին է, բայց նրան բոլորովին այլ կերպարանքով են ներկայացնում։ Բարեբախտաբար, մարդիկ դեռ հնարավորություն ունեն պարզելու, թե ով է նա իրականում», - ասում է գրողը:
Ըստ հեղինակի՝ Մեգանն արքայազն Ուիլյամի, նրա կնոջ՝ Քեյթի և այլոց կյանք էր բերել այն զվարթությունը, որը նրանց միշտ պակասել է։
Ավելի վաղ Բրիտանիայի թագավորական ընտանիքի մասին գրքերի հեղինակ Քեթի Նիքոլն ասել էր, որ արքայազն Հարիին դուր է գալիս Կալիֆոռնիայի հանգիստ կյանքը: Նիքոլը գրել էր, որ արքայազնը միայն սկզբում էր կարոտ զգում։ Նրա խոսքով` թագուհին հաճախ է շփվում Հարրիի ու Մեգանի հետ, նրանց հարաբերությունները լարված չեն։
«Թշնամանքի» պատճառը զուգագուլպանե՞րն են. ինչ է կատարվում Մեգան Մարքլի և Քեյթ Միդլթոնի միջև
Հիշեցնենք՝ 2020 թվականի ապրիլի 1-ից արքայազն Հարրին և Մեգան Մարքլը դադարել են հանդես գալ որպես Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ: Նրանք հրաժարեցին իրենց կոչումներից, տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ։ Աշխատելով Netflix և Spotify ընկերությունների հետ՝ զույգը հասավ թագավորական ընտանիքից ֆինանսական անկախության: Ակնկալվում է, որ նրանք մարտին կհանդիպեն թագուհու հետ ՝ քննարկելու իրենց ապագա կարգավիճակը․ Էլիզաբեթ Երկրորդը նրանց հրավիրել է նշելու իր ծննդյան օրը:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. «Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից։
Նշվում է, որ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են համաճարակաբանական իրավիճակի և կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ։
Մրցույթի պաշտոնական կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ հստակեցված է, որ «Եվրատեսիլին» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։
Դե իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։
Մրցույթի մասնակից երկրների պատվիրակությունները հիմնականում հյուրանոցներում կլինեն և բեմ կբարձրանան միայն փորձերի համար։
Մրցույթի ողջ ընթացքում կազմակերպիչները, արտիստները, լրագրողները պարբերաբար կորոնավիրուսի թեստ պետք է հանձնեն։
Այս տարի մրցույթին մասնակից երկրների պատվիրակությունների կազմերը ևս կկրճատվեն։
Նշվում է, որ մրցույթը տեղում կարող են լուսաբանել միայն 500 լրագրողներ, ևս 1000-ին հնարավորություն կտրվի աշխատել առցանց մամուլի կենտրոնում։
Դե իսկ մրցույթին հանդիսատեսի մասնակցության հարցը դեռևս քննարկման փուլում է։ Որոշման մասին կազմակերպիչները կհայտնեն ավելի ուշ։
«Մանկական Եվրատեսիլ-2020» - ում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինա Տրոնելը
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն` կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Ավելի ուշ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնեց, որ 2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ տեղեկություն դեռ չկա․ պարզ չէ՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2021»-ին Աթենա Մանուկյա՞նը կներկայացնի, թե՞ նոր մասնակից կընտրեն, բայց մի բան հստակ է՝ «Եվրատեսիլ 2021»-ին երկիրը պետք է ներկայանա նոր երգով։
Հավելենք, որ Հայաստանը չմասասնակցեց նաև «Մանկական Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթին։ Մրցույթի պաշտոնական կայքում նշվում էր, որ պատճառը Հայաստանում հայտարարված ռազմական դրությունն է և Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հունաստանում քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է AFP լրատվական գործակալությունը։
«Հունաստանի կենտրոնում գրանցված երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6.3 մագնիտուդ»,–նշված է գործակալության Twitter-ի էջում։
Զոհերի և ավիրածությունների մասին տեղեկություններ դեռ չի հաղորդվում։
Լարիսա քաղաքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.9 մագնիտուդ, մարդիկ դուրս են եկել փողոցներ։
Սիրտ-անոթային հիվանդություններով դիմելիության ցուցանիշն աճել է. ի՞նչ կապ ունի երկրաշարժը


