ՆԱՏՕ-ն նոր տարին կսկսի Ռուսաստան ներխուժելու փորձով

«Հարվածենք ռուսների խոցելի տեղին»․ ի՞նչ կա ՆԱՏՕ-ի մտքին

821
Ռազմական համակազմի ավելացում, բանակային ենթակառուցվածքների շինարարություն և հետագա միջազգային կոնսոլիդացիա. 2021-ին ՆԱՏՕ-ն կուժեղացնի ճնշումը Ռուսաստանի արևմտյան սահմանների վրա։

Անդրեյ Կոց, ՌԻԱ Նովոստի

Մայիս-հունիսին դաշինքը կանցկացնի Սառը պատերազմի ժամանակներից ի վեր խոշորագույն Defender Europe 2021 զորավարժությունները: Դրանց պատասխանը կլինեն Ռուսաստանի և Բելառուսի «Արևմուտք-2021» ոչ պակաս ընդգրկուն համատեղ զորավարժությունները, որոնք նախատեսվում է անցկացնել սեպտեմբերին: Թե ինչով կարող է ավարտվել այս ամենը, կարդացեք ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Մարտադաշտը՝ Եվրոպա

Defender Europe 2021-ի ընթացքում, ինչպես նախկինում, պաշտպանական և հարձակողական գործողություններ են մշակվելու Արևելյան Եվրոպայում և Մերձբալթյան երկրներում: Զորավարժությունների լեգենդի համաձայն՝ ՆԱՏՕ-ի զորքերը պետք է գրոհեն Կալինինգրադի մարզը, շրջափակեն Ռուսաստանի արևմտյան շրջանները, ինչպես նաև հետ մղեն «ռուսների զանգվածային հարձակումը»:

Ի տարբերություն նախորդ տարիների՝ 2021-ին հատուկ ուշադրություն կդարձնեն ոչ թե Արևելյան, այլ Հարավային Եվրոպային։ Տարաշարժեր են նախատեսված Չեռնոգորիայում, Կոսովոյում և Ալբանիայում։ Բուլղարիայում և Ռումինիայում հակաօդային պաշտպանության վարժանքներ և հրաձգություններ կանցկացվեն «երկիր-երկիր» դասի հրթիռներով: Իսկ Հունգարիան խոր թիկունք կծառայի ծավալվող «պատերազմի» համար։

Ամերիկացիները զգալի ուժեր կտեղափոխեն Եվրոպա, այդ թվում՝ առաջին հեծելազորային և 82-րդ օդադեսանտային դիվիզիաների ստորաբաժանումները։ Ատլանտյան օվկիանոսով կտեղափոխվի տարբեր նշանակության հարյուրավոր միավոր ռազմական տեխնիկա։ Բացի այդ, Ֆլորիդա նահանգից կտեղափոխեն 53-րդ հետևակային բրիգադը։ Չի բացառվում, որ զորավարժությունների ավարտից հետո սպառազինությունների մի մասը ամերիկացիները կրկին «մոռանան» Եվրոպայում, ինչպես դա արդեն բազմաթիվ անգամ է տեղի ունեցել։ Մասնագետների կարծիքով՝ այդպես է Պենտագոնը տարեցտարի մեծացնում հարձակողական հնարավորությունները տարածաշրջանում։

Անկարա-Բաքու-Իսլամաբադ եռյակ. պատահակա՞ն է զորավարժությունների վայրի ընտրությունը ՀՀ-ի մոտ

Ի պատասխան Defender Europe 2021-ի՝ Ռուսաստանն ու Բելառուսը սեպտեմբերին «Արևմուտք-2021» զորավարժություններ կանցկացնեն։ Ինչպես հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը, համատեղ զորավարժությունները թույլ կտան փորձարկել բարձր ուրբանիզացված տեղանքում համախմբված գրոհային ստորաբաժանումների համատեղ գործողությունների նոր եղանակները, ինչպես նաև գնահատել սպառազինության և տեխնիկայի նոր և արդիականացված նմուշների արդյունավետությունը: Մինսկում ընդգծել են, որ ռազմավարական զորավարժություններն արտացոլում են ամուր դաշնակցային հարաբերություններն ու Միացյալ հանրապետության ռազմական անվտանգության ապահովման վերաբերյալ Բելառուսի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների հայացքների միասնականությունը։

Ուժի ցուցադրում

Երկու կողմերն էլ չեն օգտագործել սովորական դիվանագիտական ձևակերպումները, որ զորավարժությունները որևէ պետության կամ ռազմական դաշինքի դեմ ուղղված չեն։ ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Կալինինգրադի գրոհի մշակումը և քաղաքային մարտերին ռուս զինծառայողների նախապատրաստումը հստակ խոսում են այն մասին, թե ով ում հետ է պատրաստվում պատերազմել: Իհարկե, լայնամասշտաբ զինված հակամարտության հավանականությունը փոքր է, բայց միանգամայն իրական։

Մասնագետների կարծիքով՝ 2021-ին ՆԱՏՕ-ի գործողությունների վրա ուղղակի ազդեցություն կունենա ԱՄՆ-ում իշխանության փոփոխությունը։ Դոնալդ Թրամփի նախագահության չորս տարիների ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքի միասնականությունը զգալիորեն թուլացել է։ Սպիտակ տան ղեկավարը չէր թաքցնում, որ առաջին հերթին Ամերիկայի շահն է հետապնդում, նույնիսկ չէր բացառում դաշինքից դուրս գալու հնարավորությունը։ Նման հռետորաբանությունը մեծ անհանգստություն առաջացրեց Եվրոպայում, կրկին առաջացավ ԵՄ բանակի հարցը։ Նոր նախագահն ակնհայտորեն կփորձի ամեն ինչ շտկել։

Ռուսական C-400-ը «գրավում է» չորրորդ երկիրը. իսկ հետո՞

«Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններն այս տարի վատանալու են,-կարծում է Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի առաջին փոխնախագահ Կոնստանտին Սիվկովը,- Բայդենը ցանկանում է վերականգնել և մոբիլիզացնել դաշինքը։ Իսկ դրա համար արտաքին թշնամի է հարկավոր։ Ռուսաստանն այդ դերի համար ամենահարմարն է, քանի որ Չինաստանը չափազանց հեռու է։ Արտաքին թշնամու կերպարը Վաշինգտոնին անհրաժեշտ է նաև ամերիկյան հասարակությանը համախմբելու համար»։

Փող 

Փորձագետներն այդուհանդերձ կարծում են, որ իրականում ՆԱՏՕ-ն Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ ծրագրեր չունի։ Իսկ դաշինքի հետագա ընդլայնումն ամերիկացիների համար փող աշխատելու և Եվրոպան իրենց ավելի ուժգնորեն կապելու միջոց է։ Վաշինգտոնը կվերադառնա նախաթրամփական դարաշրջանին և ավելի շատ կխառնվի Հին աշխարհի գործերին։

«Ինձ թվում է, որ 2021-ին ՆԱՏՕ-ն ցույց կտա, թե ինչպես է ռազմական կազմակերպությունից վերածվում ինչ-որ գլոբալ կորպորացիայի, - բացատրում է քաղաքագետ-ամերիկագետ Սերգեյ Սուդակովը,- առաջվա պես արդիական է դաշինքի առանցքային խնդիրը` ֆինանսավորումը։ Ով վճարում է, նա էլ երաժշտություն է պատվիրում։ Բյուջեի երկու երրորդն ԱՄՆ-ն է ապահովում, և դա ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Մենք շատ լավ գիտենք, որ ծախսերն արդեն հատել են տրիլիոն դոլարի սահմանը։ Եվ առաջին հերթին՝ Վաշինգտոնի շնորհիվ։ Եվրոպական պետություններն ապավինում են ամերիկյան մատակարարումներին, ընդհուպ մինչև չոր սննդի չափաբաժինների հարցում։ Դա պաշտպանում է ամերիկյան հսկայական պաշտպանական բյուջեն․ կորպորացիաները, որոնք գործում են ՆԱՏՕ-ի շահերից ելնելով, հսկայական գումարներ են վաստակում»։

Ե՞րբ օդ կբարձրանա ռուսական ՄիԳ–41 կործանիչը

Փորձագետը նկատել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի գործունեությունն արդեն այսօր կարծես թե փողը մի գրպանից մյուսը տեղափոխելն է։ Վաշինգտոնը ՆԱՏՕ-ին միջոցներ է հատկացնում, դաշնակիցները դրանցով ամերիկյան տեխնիկա ու սպառազինություն են գնում, և շրջանակը փակվում է։

Բայդենի օրոք Եվրոպան ԱՄՆ-ի համար կմնա ռազմական արտադրանքի սպառման հիմնական շուկաներից մեկը։ Նշանակում է՝ արժե օվկիանոսից այն կողմ հակառուսական հռետորաբանության ուժգնացման սպասել։ Բայց մասնագետների մեծ մասը վստահ են` Վաշինգտոնն ու Բրյուսելը դժվար թե աշխարհի երկրորդ ամենահզոր բանակի հզորությունն իսկապես փորձարկելու վճռականություն ունենան։

821
թեգերը:
Ռուսաստան, Զորավարժություններ, ՆԱՏՕ, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ռուսական զենք․ ինչ են իրենցից ներկայացնում առաջին սերիական Սու-57-ն ու «Օխոտնիկ» ԱԹՍ-ն
Տարվա արդյունքները. «ցիրկոնապատում» և ՌԴ ռազմածովային նավատորմի 40 նոր նավ
Ռուսական զենքը կարողանում է անշեղորեն խոցել. 2020 թվականի նախնական արդյունքները

Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի նախկին կինն ամուսնացել է

1
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի նախկին կինը երկրորդ անգամ է ամուսնացել։ Որքան էլ զարմանալի թվա, բայց նրա ընտրյալը ոչ թե գործարար է, այլ ուսուցիչ։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. «Amazon» կորպորացիայի նախագահ, միլիարդատեր Ջեֆ Բեզոսի նախկին կինը նորից է ամուսնացել։ Տեղեկությունը հայտնում է «The Wall Street Journal» ամերիկյան թերթը։

Պարբերականի տվյալով՝ Մաքքենզի Սքոթի նոր ընտրյալը ամերիկացի ուսուցիչ Դեն Ջուեթն է, որն աշխատում է Սիեթլի մասնավոր դպրոցներից մեկում։

Հաստատումը հայտնվել է միլիարդատիրուհու անձնական էջում՝ «Նվիրման երդում» (Giving Pledge) մարդասիրական ընկերության կայքում, որի մասնակիցները խոստանում են բարեգործության նպատակով նվիրաբերել իրենց կարողության առնվազն կեսը։

Դեն Ջուեթը նշել է, որ միացել է Սքոթի գործունեությանը և համաձայն է այդ երդմանը։

«Տարօրինակ է գրել, որ պատրաստ ես կյանքի ընթացքում սեփական կարողության մեծ մասը տրամադրել բարեգործությանը։ Ես երբեք չեմ ձգտել այնպիսի հարստություն հավաքել, որ պետք լիներ ասել` այդպիսի քայլն առանձնահատուկ նշանակություն կունենա»,-գրել է նա։

Տղամարդը նշել է` երջանիկ է, որ ամուսնանում է ամենաառատաձեռն և բարի մարդկանցից մեկի հետ։։

Ավելի վաղ Բեզոսի նախկին կինը հայտնել էր, որ հիմա ապրում է Սիեթլում չորս երեխաների և ամուսնու՝ Դենի հետ։

Հիշեցնենք, որ «Amazon» ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսն ու Մաքքենզի Սքոթն ամուսնացած են եղել ավելի քան 25 տարի։ Զույգն ամուսնալուծվել է 2019թ․-ի հուլիսին։

Գործարարը նախկին կնոջն է փոխանցել «Amazon»–ի բաժնետոմսերի փաթեթի մեկ քառորդը, այսինքն՝ 4 տոկոսը։

2020թ․-ի աշնանը «Bloomberg Billionaires Index» միլիարդատերերի վարկանիշում Սքոթը դարձել է աշխարհի ամենահարուստ կինը։ Նա կարողությունը գնահատվում էր 68 միլիարդ դոլար։ «Forbes» ամսագրի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում նա 22-րդ տեղն է զբաղեցնում։

1
Շտապօգնություն և ոստիկանություն, արխիվային լուսանկար

Խոշոր վթար Սամարայի մոտակայքում. 7 մարդ է մահացել, հայտնի են դեպքի մանրամասները

21
(Թարմացված է 12:02 08.03.2021)
Մեքենաների բախման հետևանքով մահացածները երիտասարդներ են, ըստ տեղեկությունների` 17-24 տարեկան։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Սամարայի մոտակայքում բեռնատարը բախվել է «Volkswagen Tiguan» մարդատար ավտոմեքենային, վթարի հետևանքով 7 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մարդատար ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի: Տեղեկություններ կան, որ բեռնատարի վարորդը չի տուժել:

«Մարդատար մեքենան գերբեռնված է եղել, բոլոր մահացածներն էլ այդ մեքենայում են եղել։ Նախնական տվյալներով՝ մեղավորը «Volkswagen»–ի վարորդն է», - ասել է իրավապահ մարմինների աղբյուրը։

Ողբերգական ավտովթար Երևանի Հալաբյան փողոցում. վարորդն ու ուղևորը մահացել են

Գործակալության զրուցակցի տվյալներով` մահացածները 17-24 տարեկան են։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ նրանցից հինգը տղամարդիկ են, երկուսը` կանայք:

Մեքենաները բախվել են Մ5 «Ուրալ» (Վոլժսկի-Կուրումոչ) ճանապարհին։

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ կա 5 վիրավոր

21
թեգերը:
ավտոմեքենա, բեռնատար, Մահ, վթար, Ռուսաստան