ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Լրագրող Ֆիլիպ Հալֆինը ֆրանսիական AgoraVox պարբերականում հոդված է հրապարակել, որում ասվում է, որ Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանը ՆԱՏՕ–ի զենք է կիրառել։ Հոդվածը թարգմանությամբ հրապարակել է ИноСМИ պորտալը։
Պարզվում է, որ դեռևս 2018 թվականին ադրբեջանական բանակում չեխական արտադրության ռազմական տեխնիկա է հայտնվել, որը համալրված է եղել հաուբիցներով ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով (ՀԿՌՀ )։ Հանրությունն այդ մասին իմացել է Ադրբեջանի ՊՆ–ի տեսահոլովակների շնորհիվ։
«Պետք է հիշեցնել, որ դաշինքի անդամների միջև ներքին կանոն գոյություն ունի. զենք չմատակարարել հակամարտության ոչ մի կողմին։ Բաքուն հաշվի չի առել այն փաստը, որ չեխական զենքի առկայության հրապարակումն ակնհայտորեն Պրահայի սրտով չի լինի` հաշվի առնելով Ադրբեջանին զենք վաճառելու ՄԱԿ–ի, ԵՄ–ի և ԵԱՀԿ–ի էմբարգոն», – գրված է հոդվածում։
Ադրբեջանին զենք վաճառելու մասին հրապարակած տեղեկությունը Չեխիայում բողոքի ալիք է բարձրացրել։ Երկրի իշխանությունները շտապել են հերքել այդ տեղեկությունը։ Հանրապետության ղեկավարության հայտարարության համաձայն` Czechoslovak Group ընկերության արտահանման վիզաներում «Tatra» տեսակի ռազմական մեքենաների վերջնակետ է նշված եղել Իսրայելը։
Թշնամին կիրառում է նաև չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքներ. լուսանկարներ
Սակայն լրագրողական հետաքննության արդյունքում հաջողվել է ապացուցել, որ առուվաճառքի և վերազինման գործընթացում մասնակցել են Czechoslovak Group–ին պատկանող չեխական Real Trade Praha և սլովակյան MSM Martin ընկերությունները, որոնք նախկինում արդեն փորձել էին Ադրբեջանին հաուբիցներ ու հրթիռային արկեր մատակարարելու թույլտվություն ստանալ, բայց ապարդյուն։ Լրագրողները պարզել են նաև, որ տեղափոխման հարցում աջակցել է ադրբեջանական Silk Way ավիաընկերությունը` դիվանագիտական քողի ներքո։
Քանի որ Չեխիայում զենքի արտահանման թույլտվություն տրամադրում է արդյունաբերության և առևտրի նախարարությունը` ՊՆ–ի, ԱԳՆ–ի և ՆԳՆ–ի դրական եզրակացության հիման վրա, ապա ակնհայտ է, որ չեխական գերատեսչությունները իրենց դրական եզրակացությունը տվել են Ադրբեջան ռազմական տեխնիկա արտահանելու վերաբերյալ։ Թեև բոլոր այդ գերատեսչություններն իսկզբանե պնդում էին, որ արտահանումն իրականացվել է դեպի Իսրայել, մատակարարման արտոնագրում, իսրայելական ընկերության հետ մեկտեղ, նշված է Ադրբեջանի ՊՆ–ն։
«Այդպիսով, ակնհայտ է, որ ՆԱՏՕ–ի անդամ երկիրն իր կոռումպացված քաղաքական գործիչների հետ առանց խղճի խայթի սատարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրմանը և առաջին տեղում դասել ոչ թե մարդկային կյանքերը, այլ սեփական ռազմավարական շահերը` նախևառաջ` նավթը», – եզրահանգում է լրագրողը։
Հիշեցնենք, որ արցախյան պատերազմում Ադրբեջանին աջակցում էր նաև Թուրքիան, որը ևս ՆԱՏՕ–ի անդամ է։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Հայաստանի և Իրանի երկկողմ օրակարգի շուրջ այսօր ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։ Գոհունակություն է հայտնվել դարավոր բարեկամության վրա խարսխված հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ։ Բացի այդ, վերահաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը այն առավել ամրապնդելու առնչությամբ, այդ թվում՝ տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության ակտիվացման միջոցով»,-նշված է հաղորդագրության մեջ։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Երկուստեք կարևորվել է համակարգված փոխգործակցության դերը տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման գործում։
Մենք տնտեսական առումով լուրջ կախվածություն ունենք Իրանից. իրանագետը` Զարիֆի այցի մասին
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Զարիֆն այցելել էր Հայաստան։ Նրան ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Զարիֆն ընդգծել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը տարածաշրջանային ճգնաժամի վերաբերյալ հետևյալն է. միջազգային իրավունքի պահպանում, փոքրամասնությունների պահպանումը, ինչպես նաև տարածքային ամբողջականության պահպանումը և ուժի չկիրառումը։
Ընդհանուր տարածաշրջանային մտահոգություններ. Փաշինյանն ընդունել է Զարիֆին
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Հանդուգն, անխոհեմ ու լկտի մարդիկ համավարակի ընթացքում շատ ավելի դիմացկուն են։ Տեղեկությունը հայտնում են Ֆիրենցեի համալսարանի իտալացի գիտնականները:
Պարզվել է, որ բնավորության այս գծերով մարդիկ ավելի լավ են տանում սահմանափակումներն ու նրանց մոտ սթրեսի մակարդակը զգալիորեն ավելի ցածր է:
Ուսումնասիրությունը հաստատում է, որ COVID-19-ի պատճառով սոցիալական մեկուսացումը կարող է հանգեցնել լուրջ հոգեբանական խնդիրների՝ սթրեսի ու դեպրեսիայի:
Լկտիությունն ու անխոհեմությունը պսիխոպաթիայի նշաններ են՝ կարեկցանքի արտահայտված բացակայությամբ, սոցիալական գերիշխանությամբ, մանիպուլյատիվությամբ, ինչպես նաև իմպուլսիվությամբ և սուր զգացողությունների ձգտումով։
Գիտնականների եզրակացություններն արվել են ավելի քան 600 մարդու հարցման հիման վրա։ Մասնակիցների միջին տարիքը 31,3 տարեկան է։
Աշխարհում, ԱՀԿ-ի վերջին տվյալներով, 114,4 մլն վարակակիր կա, իսկ Ջոնս Հոպկինսի համալսարանի հաշվարկներով նրանց թիվն արդեն գերազանցել է 115 միլիոնը: Ավելի քան երկուսուկես միլիոն մարդու կյանք բժիշկներին չի հաջողվել փրկել։
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Արցախի և Հայաստանի առողջապահության նախարարները քննարկել են հետպատերազմական Արցախի առողջապահության համակարգի արդիականացման գործընթացը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` հավելելով, որ Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է:
«Նախարարները քննարկել են համավարակով պայմանավորված՝ առողջապահական համակարգի մարտահրավերները, խոսել համատեղ իրականացվող և նախանշված ծրագրերի մասին։ Առողջապահական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև վիրավորված զինծառայողների և քաղաքացիական անձանց բուժման, ֆիզիկական ու հոգեբանական վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ավանեսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Օրակարգի վերջում Հայաստանից ժամանած պատվիրակությանն ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի առողջապահության համակարգին ու բժիշկներին, որոնց շնորհիվ պատերազմի օրերին և դրանից հետո էլ հազարավոր կյանքեր են փրկվել ու շարունակում են պայքարել վիրավորների առողջության համար:
Ամեն մեկն իր պատմությունն ունի. արցախյան գորգերը փրկվել են պատերազմից ու հասել Երևան