Բայդենի երդմնակալության արարողությունը

Ջիլ Բայդենն ամուսնու երդմնակալության արարողության համար Markarian բրենդի զգեստ է ընտրել

347
(Թարմացված է 09:35 21.01.2021)
ԱՄՆ նորընտիր նախագահի տիկնոջ զգեստի համար դիզայներն ընտրել է ինքնավստահություն և կայունություն խորհրդանշող գույն։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը ներընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը ներկայացել է ամերիկյան Markarian բրենդի զգեստով։ Տեղեկությունը հաղորդում է CNN-ը:

View this post on Instagram

A post shared by markarian (@markarian_nyc)

Ջո Բայդենի կնոջ համար զգեստը պատվիրել են, այն ստեղծել է Markarian-ի հիմնադիր Ալեքսանդրա Օ’Նիլը, որը 2017 թվականին թողարկել է ապրանքանիշը: Մոդելի ընտրված երանգը, դիզայների մտահղացմամբ, խորհրդանշում է ինքնավստահություն, կայունություն և վստահություն, ինչպես նաև Դեմոկրատական կուսակցության ավանդական գույնը:

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ երեկ` հունվարի 20–ին։

Ինչ տեսք ուներ ԱՄՆ կապիտոլիումը բողոքի ակցիայի մասնակիցների ներխուժումից հետո. տեսանյութ

Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը ԱՄՆ–ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել 2020թ.–ի նոյեմբերի 3–ին։

347
թեգերը:
ԱՄՆ, բրենդ, Կին, Ջո Բայդեն
Ըստ թեմայի
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը կմասնակցի Բայդենի երդմնակալության արարողությանը
«Չի կարելի ժամանակ կորցնել». Բայդենն առաջին գրառումն է արել ԱՄՆ նախագահի Twitter-յան էջում
«Թող Աստված օգնի ինձ». Ջո Բայդենը երդվեց
«Եվրատեսիլ 2020»

Նոր ձևաչափ, նոր կանոններ. հայտնի են «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթի անցկացման պահանջները

3
(Թարմացված է 15:46 03.03.2021)
Մրցույթի ողջ ընթացքում կազմակերպիչները, արտիստները, լրագրողները պարբերաբար կորոնավիրուսի թեստ պետք է հանձնեն։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. «Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ  Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են համաճարակաբանական իրավիճակի և կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ։

Մրցույթի պաշտոնական կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ հստակեցված է, որ «Եվրատեսիլին» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։

Դե իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։

Մրցույթի մասնակից երկրների պատվիրակությունները հիմնականում հյուրանոցներում կլինեն և բեմ կբարձրանան միայն փորձերի համար։

Մրցույթի ողջ ընթացքում կազմակերպիչները, արտիստները, լրագրողները պարբերաբար կորոնավիրուսի թեստ պետք է հանձնեն։

Այս տարի մրցույթին մասնակից երկրների պատվիրակությունների կազմերը ևս կկրճատվեն։

Նշվում է, որ մրցույթը տեղում կարող են լուսաբանել միայն  500 լրագրողներ, ևս 1000-ին հնարավորություն կտրվի աշխատել առցանց մամուլի կենտրոնում։

Դե իսկ մրցույթին հանդիսատեսի մասնակցության հարցը դեռևս քննարկման փուլում է։ Որոշման մասին կազմակերպիչները կհայտնեն ավելի ուշ։

«Մանկական Եվրատեսիլ-2020» - ում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինա Տրոնելը

Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն` կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Ավելի ուշ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնեց, որ 2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ տեղեկություն դեռ չկա․ պարզ չէ՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2021»-ին Աթենա Մանուկյա՞նը կներկայացնի, թե՞ նոր մասնակից կընտրեն, բայց մի բան հստակ է՝ «Եվրատեսիլ 2021»-ին երկիրը պետք է ներկայանա նոր երգով։

Հավելենք, որ Հայաստանը չմասասնակցեց նաև «Մանկական Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթին։ Մրցույթի պաշտոնական կայքում նշվում էր, որ պատճառը Հայաստանում հայտարարված ռազմական դրությունն է և Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմը։

3
թեգերը:
կարանտին, կորոնավիրուս, Նիդեռլանդներ, մրցույթ, երգ, Եվրատեսիլ
Ըստ թեմայի
Սիրուշոն կերգի Ռիբակի հետ. վերջինս հայ երգչուհուն «Եվրատեսիլի» լեգենդ է անվանել
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը
16–ամյա երգիչ Գարիկ Զաբելյանը փայլեց «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ
Սեյսմոգրաֆ

Հունաստանում քիչ առաջ 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

148
(Թարմացված է 15:45 03.03.2021)
Զոհերի և ավիրածությունների մասին տեղեկություններ դեռ չի հաղորդվում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հունաստանում քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է AFP լրատվական գործակալությունը։

«Հունաստանի կենտրոնում գրանցված երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6.3 մագնիտուդ»,–նշված է գործակալության Twitter-ի էջում։

Զոհերի և ավիրածությունների մասին տեղեկություններ դեռ չի հաղորդվում։

Լարիսա քաղաքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.9 մագնիտուդ, մարդիկ դուրս են եկել փողոցներ։

Սիրտ-անոթային հիվանդություններով դիմելիության ցուցանիշն աճել է. ի՞նչ կապ ունի երկրաշարժը

148
թեգերը:
Հունաստան, Երկրաշարժ
Ըստ թեմայի
Փետրվարի 13-ի երկրաշարժը բացահայտեց 1988-ից հետո չլուծված բազմաթիվ խնդիրներ. Փամբուխչյան
Հայաստանի դպրոցների 30% -ը չի դիմանա 5,5 մագնիտուդով երկրաշարժին. փորձագետ
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 60 մարդ է տուժել
Իշխան Սաղաթելյան

Սադրանքների չենք գնալու, շենքեր չենք գրավելու. Իշխան Սաղաթելյան

0
(Թարմացված է 16:12 03.03.2021)
Քիչ հետո Բաղրամյան պողոտայում կմեկնարկի Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։ Միաժամանակ, ԱԺ պետք է ժամանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կառավարության անդամների հետ պատգամավորների հարցուպատասխանին մասնակցելու։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է` Բաղրամյան պողոտայում այսօր նախատեսված հանրահավաքի ժամանակ որևէ սադրանք չի լինելու` ընդդիմությունը սադրանքների չի գնալու։ Սաղաթելյանը հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց` անդրադառնալով ոստիկանության հաղորդագրությանը։

Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել` ասելով, որ տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16։00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։

Նշենք, որ դրանից հետո մամուլում, սոցցանցերում լուսանկարներ հայտնվեցին, որ ԱԺ դարպասները զոդում են, իսկ դարպասների ողջ երկայնքով ոստիկանական հսկողությունն ավելացել է։

«Ես ստացել եմ բազմաթիվ նամակներ, թե` մենք չենք գալիս ձեր ճառերը լսելու, դուք գործողություն չեք անում։ Այդ մարդիկ ուզում ենք, որ մենք հորթով այս կամ այն շենքերը գրավենք։ Սակայն շենքն իշխանությունը չի` երկիրը չպետք է տանենք ցնցումների»,–ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` Փաշինյանն օրեցօր կորցնում է իր իշխանությունը։

Նշենք, որ քիչ հետո ԱԺ պետք է ժամանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կառավարության անդամների հետ պատգամավորների հարցուպատասխանին մասնակցելու։

0