Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հանդիպումը. 16 հուլիսի, 2018, Հելսինկի

ԱՄՆ ու ՌԴ փոխներգործության վեկտորը փոխվում է. ՌՀՍ-3 պայմանագրի ժամկետը կլրանա փետրվարին

88
(Թարմացված է 00:20 21.01.2021)
ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է քննարկել «Ռազմավարական հարձակողական սպառազինություններ–3» պայմանագրի հնարավոր երկարաձգումը երդմնակալությունից անմիջապես հետո։ Sputnik ռադիոկայանի եթերում խնդրին անդրադարձել  է ռազմական քաղաքագետ Անդրեյ Կոշկինը։

ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի վարչակազմը երդմնակալությունից անմիջապես հետո կզբաղվի «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման ու սահմանափակման» պայմանագրի (ՌՍՀ-3) հարցով։ Տեղեկությունը հայտնել է պետքարտուղարի պաշտոնին առաջադրված Էնթոնի Բլինկենը։

Նրա խոսքով՝ Սպիտակ տան նոր թիմը փորձելու է հասնել պայմանագրի երկարաձգմանը։ Պետքարտուղարի թեկնածուն վստահեցրել է, որ վարչակազմը չի համաձայնվելու հակահրթիռային պաշտպանության համակարգի հանդեպ ցանկացած սահմանափակումների։

Sputnik ռադիոկայանի եթերում ռազմական քաղաքագետ, Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի քաղաքագիտության և սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Անդրեյ Կոշկինը մեկնաբանել է այդ մտադրությունը։

«Կարելի է միայն ողջունել Բայդենի վարչակազմին, որ մտադիր է երկարացնել ՌՀՍ-3 պայմանագիրը։ Դա ինչ-որ չափով փոխում է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի Դաշնության փոխներգործության վեկտորը։ Դա ամեն դեպքում միջուկային զենքի մրցավազքը զսպելու մեխանիզմը պահելու ձգտում է, ու երևի սկիզբ դառնա Միացյալ Նահանգների վարչակազմի նոր քաղաքականության՝ ռազմավարական սպառազինության զսպելու միջոցների ոլորտում։ Դա ամենայն հավանականությամբ պետք է հանգեցնի նաև այլ համաձայնագրերի, որոնք կկարողանան ամբողջությամբ թույլ տալ վերահսկել պետությունների միջուկային միջոցները, այդ թվում նաև՝ ԱՄՆ-ի համար», - ասել է Կոշկինը։

Ռուսաստանի դեսպանը պատասխանել է հիպերձայնային հրթիռների մասին ԱՄՆ հայտարարությանը

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև ՌՀՍ-3 պայմանագիրն ուժի մեջ է մտել 2011 թվականի փետրվարի 5-ին։ Ըստ պայմանագրի՝ կողմերից յուրաքանչյուրը կրճատում է իր միջուկային զինանոցն այնքան, որ յոթ տարի անց միջմայրցամաքային, սուզանավերի ու ծանր ռմբակոծիչների բալիստիկ հրթիռների գումարային քանակը չգերազանցի 700-ը, մարտական գլխիկները՝ 1 550-ը, տեղադրված ու չտեղադրված մեկնարկային սարքերը՝ 800-ը։

Այս պահին ՌՀՍ-3-ն Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև սպառազինությունը սահմանափակելու մասին միակ պայմանագիրն է, որի ժամկետը լրանում է 2021 թվականի փետրվարի 5-ին։

«Գաղտնազերծել են շրջանները»․ ո՞ր կողմ է ուղղված ԱՄՆ ռազմական նավատորմի զենքը

88
թեգերը:
հրթիռ, Պայմանագիր, սպառազինություն, ԱՄՆ, Ռուսաստան
Ըստ թեմայի
ԱՄՆ–ը և Ռուսաստանը ղարաբաղյան կարգավորման հարցում գտնվում են նույն կողմում. Օ'Բրայեն
ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է ԱՄՆ–ում 6 ռուսաստանցիներին առաջադրված մեղադրանքը
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները․ ինչպե՞ս է արձագանքել Ռուսաստանը
Օլիվիե Դասսո

Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել է ֆրանսիացի միլիարդատեր Օլիվիե Դասսոն

31
(Թարմացված է 13:23 08.03.2021)
Օլիվիե Դասսոն հայտնի ավիաարդյունաբերողների ընտանիքից էր։ Նրա հետ մահացել է նաև ուղղաթիռի օդաչուն։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Ֆրանսիացի քաղաքական գործիչ և միլիարդատեր Օլիվիե Դասսոն մահացել է Նորմանդիայում՝ Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում, մասնավոր ուղղաթիռի կործանման պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ երեկ ուղղաթիռն ընկել է Նորմանդիայի Տուկ կոմունայում։ Բացի «Հանրապետականներ» կուսակցության ներկայացուցչից, կործանման պատճառով մահացել է նաև օդաչուն։

Խոշոր վթար Սամարայի մոտակայքում. 7 մարդ է մահացել, հայտնի են դեպքի մանրամասները

Քաղաքական գործչի մահվանն արդեն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը գրառում է արել Twitter-ում։

«Օլիվիե Դասսոն սիրում էր Ֆրանսիան։ Խոշոր գործարար, տարածքային պատգամավոր, Ռազմաօդային ուժերի պահեստային հրամանատար․ ամբողջ կյանքի ընթացքում նա չի դադարել ծառայել մեր երկրին»,-գրել է Մակրոնը։

​Դասսոն 69 տարեկան էր։ Նա հայտնի ավիաարդյունաբերողների ընտանիքից էր` «Dassault Group»-ի՝ 2018թ․-ի մայիսին մահացած ղեկավար Սերժ Դասոյին որդին։ Նրա կարողությունը գնահատվում է 5 միլիարդ եվրո։

Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի նախկին կինն ամուսնացել է

31
թեգերը:
Մահ, միլիարդատեր, ուղղաթիռ, Ֆրանսիա
Թագավորական ընտանիք

Սկանդալային հարցազրույց․ Մեգան Մարքլը՝ ռասիզմի և արքայական ընտանիքի հետ «պատերազմի» մասին

14
(Թարմացված է 13:14 08.03.2021)
Սասեքսի դքսուհին որոշել է բացահայտել արքայական բոլոր գաղտնիքները և ընտանեկան որոշ գաղտնիքներ է պատմել։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Բրիտանիայի թագավորական ընտանիքին անհանգստացրել է արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ապագա երեխայի մաշկի մգությունը։ Մեգանն այդ մասին պատմել է Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում։

Նրա խոսքով` իր առաջին հղիության ժամանակ արքայազն Հարրին իրեն պատմել է, որ ընտանիքի ներկայացուցիչներից ոմանք անհանգստացել են, թե որքան մուգ կլինի երեխայի մաշկի գույնը։ Միաժամանակ Մեգանն ակնարկել է, որ իրենց որդին հենց այդ պատճառով տիտղոս չի ստացել։ Սասեքսի դքսուհին պատմել է, որ իրենք Արչիի տիտղոսից չեն հրաժարվել, բայց երեխան ոչ միայն չի ստացել այն, այլև զրկվել է թագավորական ընտանիքի պաշտպանությունից։

Այդ ֆոնին Մեգանն ընդգծել է, որ թագուհու՝ Եղիսաբեթ 2-րդի և Քեյթ Միդլթոնի հետ ինքը լավ հարաբերություններ ունի անգամ ընտանիքից հեռանալուց հետո, իսկ Հարրին շարունակում է սիրել Ուիլյամին ու Չարլզին, սակայն չի ուզում համակարգի անդամ լինել։ Ի դեպ, Մեգանը բազմաթիվ անգամ ասել է, որ արքայական ընտանիքի անդամները շատ բարեհոգի են և շատ են տարբերվում թագավորական ինստիտուտի կառավարիչներից։

Մեգան Մարքլը մեղադրել է Եղիսաբեթ թագուհուն

Հարցազրույցի ընթացքում դքսուհին խոստովանել է նաև, որ արքայական ընտանիքի անդամի պարտականություններն իրեն ոչ ոք չի սովորեցրել, և նա հաճախ ստիպված է եղել «գուգլել» (փնտրել համացանցում), որպեսզի չխայտառակվի։
Բացի այդ, նա ընտանեկան գաղտնիք է բացահայտել․ պարզվում է՝ Մեգն ու Հարրին ամուսնացել են հրապարակային արարողությունից երեք օր առաջ։ Արարողությանը հյուրեր չեն եղել, ներկա է եղել միայն Քենթրբերիի արքեպիսկոպոսը։ Բայց հենց այդ երդումն են ամուսինները իրական պսակադրություն համարում։

Մեգան Մարքլի վրա ճնշում է գործադրել ոչ միայն թագավորական, այլև սեփական ընտանիքը։ Պարզվում է՝ մեկ տարի առաջ Մեգանը հետապնդման պատճառով անգամ ինքնասպանության մտքեր է ունեցել։ Սակայն հղիությունը դրական է ազդել նրա ինքնազգացողության և տրամադրության վրա։ Մարքլն ակնարկել է նաև, որ իրենց երկրորդ երեխան աղջիկ է լինելու։

Կրեատիվ և ռոմանտիկ. արքայազն Հարրին և Մեգան Մարքլը միմյանց օրիգինալ նվերներ են մատուցել

Հարցազրույցը բաղկացած է երկու մասից՝ Օփրայի զրույցը Մեգանի հետ և համատեղ զրույց Հարրիի հետ։ Նկարահանումները տեղի են ունեցել մոտավորապես այն օրերին, երբ զույգն առաջին անգամ աշխարհին հայտնեց, որ իրենց ընտանիքում համալրում է լինելու։ Այդ լուրից և հարցազրույցի ծանուցման հրապարակումից հետո Բուքինգհեմյան պալատը պաշտոնապես հայտարարեց, որ Հարրիին ու Մեգանին զրկում է պաշտպանությունից։

Արդեն նախկին դուքսն ու դքսուհին ի պատասխան հայտարարեցին, որ պատրաստվում են ծառայել հանրությանը՝ անկախ իրենց պաշտոնական դերից և բնակավայրից։

«Թշնամանքի» պատճառը զուգագուլպանե՞րն են. ինչ է կատարվում Մեգան Մարքլի և Քեյթ Միդլթոնի միջև

14
թեգերը:
Մեծ Բրիտանիա, Արքայազն Հարրի, Մեգան Մարքլ
Ըստ թեմայի
Եղիսաբեթ 2-րդ թագուհու համար կորոնավիրուսը սպանող հատուկ ձեռնոցներ են մշակել
Եղիսաբեթ II-ին թագուհի դարձրին սերն ու ծխախոտը. արդեն 68 տարվա գահակալություն
Մեծ Բրիտանիայի թագուհին կզրկվի ավիապարկից. Եղիսաբեթ II-ը «կիսելու է» ինքնաթիռը Ջոնսոնի հետ
Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը

ՀՀ նախագահը հայտնվել է ծուղակում, նրա համար հեշտ չէ հստակ քաղաքական քայլ անել

15
(Թարմացված է 14:00 08.03.2021)
Քաղաքագետ Նորայր Դունամալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ նախագահի վարքագծին և գործունեությանը ներքաղաքական զարգացումների համատեքստում, մասնավորապես իշխանության և ընդդիմության հետ նրա հարաբերություններին։
Դունամալյան. «ՀՀ նախագահը հայտնվել է ծուղակում, նրա համար հեշտ չէ հստակ քաղաքաական քայլ անել»

ՀՀ նախագահի լիազորությունները մի կողմից ձևական են ու խիստ սահմանափակ` ըստ Սահմանադրության, իսկ մյուս կողմից ժամանակի ընթացքում ընդունվեցին նոր օրենքներ, որոնք նույնպես սահմանափակեցին նախագահի լիազորությունները։ Քաղաքագետ Նորայր Դունամալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց`երբ խոսվում է, թե ՀՀ նախագահը պետք է լինի Սահմանադրության երաշխավորը, ապա պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե այդ հարցում ինչ միջոցներ ունի նախագահը։

«Միջոցներ գրեթե չկան։ Եթե անդրադառնանք կոնկրետ Արմեն Սարգսյանի անձին, ապա նա 2018–ից ի վեր փորձում էր ավելի չեզոք դիրքորոշում ունենալ և չմտնել քաղաքական խաղերի մեջ` վեր մնալով դրանցից։ Այսօր քաղաքական դաշտում նրա մանևրելու միջոցները շատ քիչ են, նա չի կարող ԳՇ պետի հետ կապված հստակ պատասխան տալ։ Եթե ստորագրի նրա հրաժարականի հրամանագիրը, դա կբերի նրան, որ կենթարկվի խիստ քննադատության, իսկ հակառակ դեպքում դա կբերի կոնֆլիկտի վարչապետի հետ»,– ասաց քաղաքագետը։

Դունամալյանի կարծիքով` Արմեն Սարգսյանը ձգտում է իրեն հեռու պահել այդ հարցին առնչվող որոշումներից և պատասխանատվությունը փոխանցել ուրիշ ինստիտուտների։ Ըստ նրա`Սահմանադրությունն այնպիսին է, որ նախագահն արդեն իսկ չի կարող ազդել քաղաքական գործընթացների վրա։ Ստորագրել–չստորագրելով որևէ օրենք կամ ուղարկելով ՍԴ` այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը փաստացի գտնվում է գործադիր իշխանության վերահսկողության ներքո, Արմեն Սարգսյանի համար ամենակարևորն իր դիրքը պահելն է։

Քաղաքագետի գնահատմամբ` Արմեն Սարգսյանը հայտնվել է ծուղակում, նրա համար հեշտ չէ հստակ քաղաքական քայլ անել և նրա դեմ նորից կարող են օգտագործվել կոմպրոմատներ, քանի որ, ըստ Դունամալյանի, հավանաբար արդեն իսկ օգտագործվել են, որովհետև նախագահը համաձայնվեց օրենքն ուղարկել ՍԴ և չստորագրել ԳՇ պետի պաշտոնանկության հրամանագիրը։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը մարտի 2-ին հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

15
թեգերը:
Օնիկ Գասպարյան, Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Մարուքյանը գիտի ճգնաժամից դուրս գալու տարբերակը. այդ դեպքում ի՞նչն է նրան նյարդայնացնում
Վերջնաժամկետում կլսենք արձագանքը․ Բաղդասարյանը պատմել է ՀՀ նախագահի հետ հանդիպման մասին
Ինչո՞ւ չի հեռանում ներկայիս իշխանությունը, կամ ո՞վ մեզ պետք է փրկեր, ըստ Նաիրա Զոհրաբյանի