Արխիվային լուսանկար

Հայտնի է «օրենքով գող» Ռեզո Լոտկինսկու՝ Շաքրո Մոլոդոյի նախկին փեսայի մահվան պատճառը

91
(Թարմացված է 14:14 20.01.2021)
«Օրենքով գող» Ռևազ Կախմազովը բազմիցս դատվել է, հետախուզման մեջ է եղել։ Նա հայտնի է որպես գող, որը «տուրք» էր հավաքում։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. 47 տարեկան հասակում մահացել է օրենքով գող Ռևազ Կախմազովը, որը քրեական շրջանակում ավելի հայտնի է որպես Ռեզո Լոտկինսկի։ Նա քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյի (Զախարիա Կալաշով) նախկին փեսան է։ Տեղեկությունը հայտնում է «Փրայմ Քրայմը»։

Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը

Պարբերականի աղբյուրի համաձայն՝ Ռեզոյի մահան պատճառը թմրանյութերի չարաշահումն է եղել։

Նշվում է, որ Թբիլիսիում ծնված եզդի Ռեզո Կախմազովը նախկինում չորս անգամ դատապարտվել է։ Առաջին անգամ՝ 1992 թվականին Թբիլիսիում գողության համար։ Հետո երեք անգամ՝ թմրանյութերի համար Մոսկվայում ու Մոսկվայի մարզում։

1994 թվականին աներոջ՝ Զախարիա Կալաշովի միջամտությամբ Ռեզոյին ընդունել են «գողական ընտանիք»։ Շաքրոյի խորթ դստերից բաժանվելուց Ռեզոն կապել է կյանքը Դանիելա Կարլեոնե անունով մի կնոջ հետ։

2019 թվականին Ռեվազ Կախմազովին հեռակա դատապարտել են իր կազմակերպած խմբավորման կողմից Ռուսաստանի երեք շրջաններում շորթման 21 դեպքում մեղադրանքով։ «Օրենքով գողի» գործողություններից հիմնականում տուժել են խարդախներն ու մանր թմրավաճառները։

«Ալո Շահումյանսկի» մականունով «օրենքով գողին» ու ևս 3 անձի մեղադրանք է առաջադրվել

91
թեգերը:
Մահ, օրենքով գող
Ըստ թեմայի
«Արմենիա» ավիաընկերության գրասենյակից խոշոր գումար են գողացել
Խոշոր գողություն Արտաշատում. կասկածյալներից մեկի ոտքերը կոտրվել են փախուստի ժամանակ
Ոստիկանները բացահայտել են 350 մետր օդային հաղորդակցության կապի հաղորդալարի գողությունը
Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը. արխիվային լուսանկար

Արքայազն Չարլզը կզրկի տիտղոսից իր թոռանը՝ Հարրիի ու Մեգանի առաջնեկին

65
(Թարմացված է 18:49 20.06.2021)
Ավելի վաղ` հունիսին, տասնյակ հազարավոր բրիտանացիներ Եղիսաբեթ երկրորդին խնդրել էին բոլոր տիտղոսներից զրկել իր թոռանը՝ արքայազն Հարրիին:

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի -Sputnik. Մեծ Բրիտանիայի թագուհու որդին՝ արքայազն Չարլզը, մտադիր է բարձրագույն տիտղոսից զրկել արքայազն Հարրիիի ու Մեգան Մարքլի առաջնեկին: Տեղեկությունը հայտնում է The Mirror պարբերականը։

Հայտնի է, որ արքայազն Չարլզը բրիտանական գահի հերթում առաջին տեղն է զբաղեցնում։ Նա մտադիր է փոխել հիմնական իրավական փաստաթղթերը, որ իր թոռը՝ Արչին, երբեք արքայազնի տիտղոս չստանա։

Նաև հաղորդվում է, որ գահին նստելուց հետո նա պատրաստվում է սահմանափակել հիմնական թագավորական անձանց թիվը, քանի որ թագավորական ընտանիքի պահպանման համար չափից շատ են հարկատուների միջոցներ ծախսվում:

Այդ որոշումն ըստ հրատարակության տեղեկատվության՝ զայրացրել է արքայազն Հարրիին ու Մեգանին, և նրանց հարաբերությունները թագավորական ընտանիքի հետ զգալիորեն վատացել են:

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը դուստր են ունեցել. հայտնի է երեխայի անունը

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսին երկրի տասնյակ հազարավոր քաղաքացիներ խնդրագրով դիմել են Թագուհի Եղիսաբեթ երկրորդին ու խնդրել զրկել իր թոռանը՝ արքայազն Հարիին, բոլոր տիտղոսներից: Ակցիայի նախաձեռնողը բրիտանական թագավորական ընտանիքի մասին գրքերի հեղինակ լեդի Քոլին Քեմփբելն է (Colin Campbell): Գրողի կարծիքով՝ Սասեքսի դուքսն ու նրա կինը իրենց գործողություններով վնասում են երկրի հեղինակությանը։

2020 թվականի ապրիլի 1-ից արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը դադարել են կատարել թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները: Նրանք տեղափոխվել են ԱՄՆ՝ աշխատելու և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով։

Հունիսի 6-ին Հարրին ու Մեգանը երկրորդ անգամ ծնողներ են դարձել. նրանք դուստր են ունեցել, որին անվանել են Լիլիբեթ Դիանա:

Հարրին ու Մեգանը դստերը Դիանա չե՞ն անվանի․ հայտնի է՝ ինչ անվան մասին է մտածում զույգը

65
թեգերը:
որդի, Միացյալ Թագավորություն, Մեգան Մարքլ, Արքայազն Հարրի
Ըստ թեմայի
Հերթական շոկը արքայական ընտանիքի համար․ Մեգանը Հարրիի հետ ծանոթանալիս հարբած է եղել
Սկանդալային հարցազրույց․ Մեգան Մարքլը՝ ռասիզմի և արքայական ընտանիքի հետ «պատերազմի» մասին
Թագավորական ընտանիքը պատասխանել է Հարիին ու Մեգանին
Սկանդալային հարցազրույցի հետքերով. Մեգան Մարքլին մեղադրել են բացահայտ ստելու համար
Մևլութ Չավուշօղլուն

Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դասեր քաղի անցյալից. Թուրքիայի արտգործնախարար

426
(Թարմացված է 14:21 20.06.2021)
Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Անկարան արտահերթ ընտրությունները Հայաստանի ներքին գործն է համարում։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի -Sputnik. Թուրքիան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը դասեր կքաղի անցյալից։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նման կարծիք է հայտնել՝ մեկնաբանելով Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրությունները։

«Մենք Հայաստանում ընտրությունները համարում ենք այդ երկրի ներքին գործը։ Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դասեր քաղի անցյալից», - ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովում, որը հեռարձակել է նրա Twitter-ում։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

426
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Թուրքիա, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Արզաքանցյանն ահազանգում է, որ ընտրատեղամասերից մեկում բացակայում են ՀԴԿ ընտրաթերթիկները
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Հայկ Սարգսյանի հրապարակած լուսանկարի փաստով
Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց իր ընտրությունը
Նիկոլ Փաշինյան

Բոլոր ընտրատեղամասերի արդյունքներն ամփոփվեցին. Փաշինյանի կուսակցությունը հաղթեց

81
(Թարմացված է 08:25 21.06.2021)
Վերջին տվյալների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խոշոր տարբերությամբ առաջ անցավ մյուսներից։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրության քվեարկությունից հետո ամփոփվեցին բոլոր 2008 ընտրատեղամասերի արդյունքները։

Ըստ այդմ՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ 687 251 քվե (53.92%),

«Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%),

«Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%),

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝  50 416 (3.96),

«Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04),

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 647 (1.54)։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ 

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

81
թեգերը:
քվեարկություն, Ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
«Տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսվում էր». Փաշինյանը շտաբում է, ՔՊ-ն տոնում է հաղթանակը
Փաշինյանը քաղաքական խորհրդակցություններ կսկսի
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել