ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ֆրեգատը

«Գաղտնազերծել են շրջանները»․ ո՞ր կողմ է ուղղված ԱՄՆ ռազմական նավատորմի զենքը

260
«Զսպել ու հաղթել». ԱՄՆ ՌԾՈւ շտաբի պետ ծովակալ Մայքլ Հիլդեյը ներկայացրել է առաջիկա տասնամյակի «Նավիգացիոն ծրագիրը»։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik, Նիկոլայ Պրոտոպոպով․ Փաստաթղթի ամենակարևոր կետն այն է, որ ամերիկյան նավատորմը պետք է գերակայի Համաշխարհային օվկիանոսում։ Գլոբալ վերահսկողության նպատակը մեկն է` ամերիկացիների հանգիստ ու կուշտ կյանքը հայրենիքում։ Սակայն տեքստում այլ երկրների դեմ հստակ ու չթաքցված ագրեսիա կա։ ՌԻԱ Նովոստիի նյութում ընթերցեք, թե ինչ մտահաղացումներ ունեն վաշինգտոնյան ծովակալները։

Համաշխարհային մրցակիցներ

Փաստաթղթի հեղինակներն ընդգծում են` ամերիկյան նավատորմը ներգրավվել է երկարաժամկետ մրցակցության մեջ, որը սպառնում է ԱՄՆ քաղաքացիների անվտանգությանն ու կենսակերպին։ ՌԾՈւ-ի հրամանատարությունը րոպե առաջ պետք է սկսի գործել ոչ միայն այս տասնամյակում, այլև ամբողջ XXI դարում ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար։

Հիմնական մրցակիցներն ու գլոբալ հանգստությունը «խախտողները» Ռուսաստանն ու Չինաստանն են։ Ամերիկյան ծովակալների կարծիքով՝ այդ երկրները խափանում են տևական ժամանակ ամբողջ աշխարհին օգուտ տվող ծովային ազատությունը։

Մոսկվան ու Պեկինը փորձում են «անարդարացիորեն վերահսկել» տարածքային ջրերից դուրս գտնվող արժեքավոր ծովային ռեսուրսների հասանելիությունը, «վախեցնում են հարևաններին»՝ «իրենց հավակնությունները ուժով պարտադրելով նրանց», «հեռահար հրթիռների թիրախում են պահում ջրային կարևորագույն ուղիները»:

Ամերիկացիներին կտրականապես դուր չի գալիս Ռուսաստանի կողմից ժամանակակից հրթիռային նավերի և սուզանավերի, գերձայնային հրթիռների, մարտավարական միջուկային զենքի մշակումը։ Պենտագոնը պնդում է, որ ռուսական նավատորմն ակտիվությունն ուժեղացնում է ամբողջ աշխարհում, ուժերն ավելի ու ավելի է մոտեցնում Միացյալ Նահանգների ափերին, ուստի «անհրաժեշտ է հուսալիորեն վերահսկել Ռուսաստանին»։

Ռուսական զենք․ ինչ են իրենցից ներկայացնում առաջին սերիական Սու-57-ն ու «Օխոտնիկ» ԱԹՍ-ն

Անհանգստություն է առաջացնում նաև արագ զարգացող չինական նավատորմը, որը, ամերիկացի վերլուծաբանների կարծիքով, խոշորագույնն է աշխարհում։ Պեկինն իբր մարտահրավեր է նետում Վաշինգտոնին ու նրա դաշնակիցներին ու դառնում ամենասուր և երկարաժամկետ սպառնալիքը։

Միևնույն ժամանակ նշվում է, որ ԱՄՆ-ն ծովային տերություն է, և նրա բարգավաճումն ու անվտանգությունը կախված են ծովում առավելությունը պահպանելու ունակությունից: Դրա համար անհրաժեշտ է սեփական ռազմածովային հզորությունը տարածել «համաշխարհային օվկիանոսի յուրաքանչյուր անկյունում»։ Ամերիկացիները շարունակելու են լողալ և թռչել ամենուր, որտեղ միջազգային իրավունքը թույլ է տալիս, ինչպես նաև ուժեր տեղակայել աշխարհի տարբեր շրջաններում՝ մրցակիցների «ավելորդ ծովային հավակնությունները» վիճարկելու և նրանց մարտական հնարավորությունները չեզոքացնելու համար:

Նավատորմի հզորացում

Այսպես, բալիստիկ հրթիռներով ատոմային սուզանավերը «ԱՄՆ-ին պաշտպանում են միջուկային հարձակումից», իսկ հատուկ գործողությունների ուժերը «պատրաստ են անակնկալի բերել ամենաուժեղ հակառակորդին»: Ծովակալները վստահեցնում են, որ ռազմածովային ուժերը կարող են դեսանտ իջեցնել ցանկացած ափ՝ ցամաքային ուժերին աջակցելու համար։

Ռազմածովային ուժերը «տիրապետում են ագրեսիայի զսպման համար անհրաժեշտ բոլոր ուժերին, այդ թվում՝ ոչ ավանդականներին»: Նկատի ունեն, մասնավորապես, տեղեկատվական, կիբեռնետիկ տեխնոլոգիաները և սպառազինության այլ տեսակները, որոնք թույլ են տալիս հարձակվել ծովից, ջրի տակից և օդից ։

Ծովում ժամանակակից դիմադրության հարցում առաջիկա տարիներին ԱՄՆ-ն նշանակալի դեր է հատկացնում արհեստական ինտելեկտին։ Ռազմածովային ուժերը հավատացնում են, որ այդպիսի համակարգերն ապացուցել են մարտերի ընթացքում արդյունավետությունն ու առավելությունը, ուստի նավատորմը կարդիականացվի դրանց զանգվածային օգտագործմամբ։

Անօդաչու ծովային հարթակները նույնպես «կենսական նշանակություն ունեն»։ Դրանք առավելություն կապահովեն հետախուզության, դիտարկման հարցերում և կավելացնեն նավատորմի հարձակողական հնարավորությունները։ Տասնամյակի ավարտին ռազմածովային ուժերի անձնակազմը պետք է կարողանա վստահ և համակարգված աշխատել ռոբոտացված սարքերի հետ սերտ կապով:

Ռուսական զենքը կարողանում է անշեղորեն խոցել. 2020 թվականի նախնական արդյունքները

ԱՄՆ-ի ՌԾՈւ հրամանատարությունը գտնում է, որ նախատեսված բոլոր ծրագրերի իրականացման համար նավատորմը պետք է ուժեղացնել և ընդլայնել ։ Ավելի շատ ատոմային սուզանավեր և բարձր հարձակողական հնարավորություններով վերերկրյա նավեր են անհրաժեշտ։ Ընդ որում՝ նոր նավերը պետք է կոմպակտ լինեն, ինչպես, օրինակ, «Constellation» («Համաստեղություն») դասի հեռանկարային հետախուզանավերը։

Պենտագոնը չի մոռանում նաև ավիակիրների մասին։ Դա առաջվա պես ՌԾՈւ-ի հպարտությունն է և ուժի ցուցադրման գլխավոր գործիքը։ Նշվում է նավատորմի ստորջրյա ուժերի առանձնահատուկ նշանակությունը։ Այստեղ առաջնահերթությունը տրվում է «Կոլումբիա» դասի ատոմային ռազմավարական սուզանավերին, ինչպես նաև բազմաթիրախային «Վիրջինիային»։

«Թվեր» ու լազերներ

Ռազմածովային ուժերի հրամանատարությունը խոստովանում է, որ միայն տեխնիկայով հարցը չի լուծվի։ Պետք է հանգամանորեն զբաղվել անձնակազմի պատրաստականությամբ, այդ թվում՝ հակառակորդի վարքագծի նրբությունները ավելի լավ հասկանալու համար: Ծովակալների կարծիքով՝ «նավաստիները պետք է ոչ թե պարզապես հետևեն և արագ արձագանքեն սպառնալիքներին, այլ բնազդաբար կանխագուշակեն հակամարտող կողմի գործողությունները՝ այս կամ այն երկրի քաղաքացիների մտածելակերպի առանձնահատկությունների խորը իմացության շնորհիվ»:

«Առաջիկա հակամարտությունների» սցենարները կմշակվեն ամբողջ երկրագնդում՝ Հեռավոր Հյուսիսից մինչև Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածը: Այս տարի, օրինակ, ԱՄՆ ՌԾՈւ-ն մի քանի ավիակիր խմբերի լայնածավալ զորավարժություններ կանցկացնի դեսանտային գործողություններով։

Այնտեղ առաջին անգամ գործի կդրվեն փոքր մարտավարական կիբեռխմբեր, որոնք նոր հարձակողական զենք և տեղեկատվական ռեսուրսներ են կիրառում։ Ավելի վաղ ծովակալ Գիլդեյն ասել էր, որ այդ զորավարժությունների մասշտաբները «չտեսնված կլինեն նորագույն պատմության մեջ»:

ԱՄՆ Ռազմածովային ռազմավարության մեջ տեղեկատվական և թվային տեխնոլոգիաները կարևոր տեղ ունեն: Հիմա առանց դրանց անհնար են մարտական գործողությունները։ «Թվայինը» լուծում է ամեն ինչ, թույլ է տալիս արագ և արդյունավետ ծովային ու ցամաքային պայքար վարել։

ՌԾՈւ-ն կարծում է, որ «ԱՄՆ-ի հակառակորդները հույս ունեն նավատորմի պաշտպանությունը ճեղքել հսկայական քանակությամբ հրթիռներով»։ Այդ պատճառով Պենտագոնը կգործարկի հայտնաբերման և շարժական բազմաթիվ համակարգեր, սուզանավերի և ծովային ԱԹՍ-ների ռադարներ, կուժեղացնի նավերի և ինքնաթիռների պաշտպանական հնարավորությունները: Ընդ որում՝ մերձամարտում, սովորականի հետ մեկտեղ, նախատեսվում է նաև էներգետիկ զենք կիրառել։

Սիրիայից Կովկաս․ ի՞նչ են ցույց տվել ռուսական ուղղաթիռների փորձարկումները

260
թեգերը:
Զենք, նավատորմ, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ս-500 համակարգն առաջին գնորդներն ունի սպառազինությունների համաշխարհային շուկայում
Միայն զինվորի խիզախությամբ հաղթանակի չեն հասնում. Հայաստանի ռազմական սխալները Ղարաբաղում
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են
Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախազգուշացրել է hամաշխարհային նոր ջրհեղեղի մասին

13
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կոչ է արել մարդկությանը ուշադրություն դարձնել կլիմային, այլապես լուրջ խնդիրներն անխուսափելի կլինեն։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ մարդկությանը համաշխարհային նոր ջրհեղեղ է սպասում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` նա կարծում է, որ աղետ տեղի կունենա, եթե տարբեր պետությունների առաջնորդները գլոբալ տաքացման դեմ պայքարի համար միջոցներ չձեռնարկեն։

«Այն (համաշխարհային ջրհեղեղը, – խմբ.) տեղի կունենա, եթե շարունակենք ընթանալ նույն ուղով», – ասել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։

Ֆրանցիսկոս պապի խոսքով` Նոյին հաջողվեց հաղթահարել աղետը բարեգործության շնորհիվ։ Նա քաղաքացիներին ու քաղաքական գործիչներին խելամտության կոչ է արել, նշելով, որ դա «իրավիճակի, մարդկանց, աշխարհի ու նրա խնդիրների նկատմամբ կարեկցանքի դրսևորում է»։

Ալավերդյան. «Ես կարող եմ կանխել գլոբալ տաքացումը»

Ավելի վաղ ԱՄՆ–ի օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) գիտնականները հայտարարել էին, որ անցած տարին երկրորդ ամենատաք ռեկորդային տարին էր Արկտիկայում ուսումնասիրությունների ողջ պատմության ընթացքում։ Միևնույն ժամանակ, վերջին 50 տարիների ընթացքում ջերմաստիճանն այստեղ կրկնակի արագ է աճում մոլորակի մյուս շրջանների համեմատ։

Գլոբալ տաքացումը հեքիաթ չէ. Հայաստանում կարող է բնապահպանական աղետ լինել

13
թեգերը:
ջրհեղեղ, Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապ, Հռոմի պապ
Ըստ թեմայի
Գարեգին Բ–ն գերիների հարցով պատրաստվում է դիմել Հռոմի պապին
Արցախի մշակութային ժառանգության փրկության հարցով 150 գիտնականներ դիմել են Հռոմի պապին
Հռոմի պապն աղոթել է Կովկասում խաղաղության համար ու կոչ արել բանակցություններ վարել

Սպանություն Ռուսաստանում. ծեծկռտուքի մասնակիցների թվում հայեր ու ադրբեջանցիներ կան

202
(Թարմացված է 18:50 02.03.2021)
Դանակի հարվածներ ստացած երիտասարդը մահացել է հիվանդանոցում։ Մարդասպանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Կրասնոդարի երկրամասում քննիչները պարզում են ռուսների, հայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի պատճառները: Իրավապահներն արդեն հետախուզում են հայտարարել 22-ամյա երիտասարդին դանակահարած և նրա 31-ամյա ընկերոջը վնասվածք հասցրած տղամարդու նկատմամբ: Ինչպես հաղորդում է տեղական «Ռեգիոն Online» կայքը, Բելորեչենսկում տեղի ունեցած սպանությունից հետո քաղաքի բնակիչները ծեծկռտուքը կապում են մասնակիցների ազգության հետ:

Նշվում է, որ միջադեպի ժամանակ մասնակիցներից մեկը դանակով հարվածել է 22-ամյա երիտասարդի կրծքին և վնասվածքներ հասցրել նրա 31-ամյա ընկերոջ որովայնին: Չնայած ցուցաբերված բուժօգնությանը՝ երիտասարդը մահացել է հիվանդանոցում։ Սպանվածի և վիրավորի ինքնությունը չի նշվում։

Քննիչները պաշտոնապես չեն հայտարարել ազգամիջյան թշնամանքի հավանականության մասին։ Իսկ Բելորեչենսկի շրջանում Ռուսաստանի հայերի միության բաժանմունքի ղեկավար Ռուբեն Մադելյանը հայտարարել է, որ ազգամիջյան բախման նշաններ չկան։

Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին

Միաժամանակ Բելորեչենսկի շրջանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ Աֆղանօղլի Ալազովը կայքին ասել է` ինքն ամաչում է, որ իր ազգի ներկայացուցիչներն այդպես են վարվել։

«Նման բան չպետք է լիներ։ Նա խայտառակել է ազգին, ես ներողություն եմ խնդրում նրա փոխարեն», – նշել է Ալազովը։

Նրա ասածից կարելի է ենթադրել, որ հետախուզման մեջ գտնվող ենթադրյալ հանցագործը ծնունդով Ադրբեջանից է։

Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը

202
թեգերը:
ադրբեջանցի, հայ, Սպանություն, Կրասնոդար, Ռուսաստան
Ըստ թեմայի
Զարհուրելի սպանությունը կատարվել է Վեդիի քաղաքապետարանում. դիակի ինքնությունը պարզվել է
Սպանություն Արագածոտնի մարզում. 19-ամյա տղային դանակի մի քանի հարված են հասցրել
Գողությունները պակասել են, սպանությունները` ավելացել. ՀՀ ոստիկանությունն ամփոփել է 2020-ը
Սպանություն` Առինջի ռեստորաններից մեկում. խնջույքը վերածվել է ծեծկռտուքի