Պատվաստում

Իսրայելում «Pfizer» պատվաստանյութի ներարկումից հետո 13 մարդ դիմային կաթված են ստացել

465
(Թարմացված է 20:23 17.01.2021)
Պատվաստում ստացածներից մեկը պատմել է, որ ներարկումից մի քանի րոպե անց դնչի և բերանի հատվածում տարօրինակ զգացողություններ է ունեցել:

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Իսրայելում կորոնավիրուսի դեմ «Pfizer» պատվաստանյութի առաջին ներարկումից հետո 13 հոգի դիմային նյարդի կաթված են ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Едиот Ахронот»–ին։

«Նախարարության տվյալներով՝ առնվազն 13 մարդու մոտ ի հայտ են եկել դեմքի մի մասի թուլության (պարեզ) նշաններ, սակայն բժիշկները համարում են, որ գործնականում այդպիսի դեպքերի թիվն ավելի շատ է»,-նշում է կայքը:

Պատվաստվողներից մեկը պատմել է, որ ներարկումից մի քանի րոպե անց դնչի և բերանի հատվածում տարօրինակ զգացողություններ է ունեցել:

«Առնվազն 28 ժամ ունեցել եմ այդ զգացողությունը: Չեմ կարող ասել, որ այն լիովին անցել է, բայց ուրիշ ցավ չեմ զգում»,-ասել է տղամարդը:

Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր ներարկումից հետո նմանատիպ ախտանշաններ ունեն, միայն լիովին ապաքինվելուց հետո կարող են ստանալ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը:

Էրդողանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Իսրայելում կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը սկսվել է դեկտեմբերի 20-ին։ Պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը մարդիկ սկսել են ստանալ հունվարի 10-ից: Առաջին փուլում պատվաստել են բուժաշխատողներին, բժիշկ ուսանողներին, իշխանության ներկայացուցիչներին, որոնք պետք է օրինակ ծառայեին բոլորի համար: Երկրորդ փուլում սկսել են պատվաստել 60 տարեկանից բարձր և ռիսկային խմբում գտնվող մարդկանց։ Պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է ավելի քան երկու միլիոն մարդ, երկրորդը՝ ավելի քան 200 հազար:

Պուտինն ասել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութն ամենալավն է աշխարհում

465
թեգերը:
Իսրայել, պատվաստանյութ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (1004)
Ըստ թեմայի
«Սպուտնիկ V»-ն հասել է Աֆրիկա. ինչո՞ւ են վստահում ռուսական պատվաստանյութին
Արցախում ռուս խաղաղապահներին պատվաստում են կորոնավիրուսի դեմ
Հայաստանի ռուսական բազայում կորոնավիրուսի դեմ պատվաստում է սկսվել
Ծաղիկներ

Ինչպես ծաղկեփնջի օգնությամբ Մարտի 8-ին աղջկան սեր խոստովանել

12
(Թարմացված է 17:53 07.03.2021)
Որ ծաղիկներն ավելի լավ կբացահայտեն նվիրողի զգացմունքները, և ինչ ծաղիկ չի կարելի նվիրել. կանանց տոնին ընդառաջ հետևենք ֆլորիստի խորհուրդներին։

Կարմիր վարդերով ծաղկեփունջը սիրո և հուզականության նշան է, այն մեծ սեր է խորհրդանշում, բաց գույնի վարդերը` դեկորատիվ բաղեղանման խոտով զարդարած, ընկերական կապվածության, հարգանքի, համակրանքի նշան են, մուգ կարմիր վարդերը կարող են ակնարկել խորը և կայուն զգացմունքների մասին, խառը ծաղիկներով ծաղկեփնջերը կպատմեն ընտրյալի նկատմամբ հույզերի բազմակողմանիության մասին, ՌԻԱ Նովոստիի հարցախույզի ժամանակ ասել են էթիկետի գծով փորձագետները։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Այն համարվում է գարնան, կանացի գեղեցկության, նրբության և կնոջ նկատմամբ ուշադրության օր, անկախ նրա կարգավիճակից ու տարիքից։

«Ծաղկեփունջն անկասկած կարող է արտահայտել նվիրողի զգացմունքները։ Օրինակ` կարմիր վարդերը սիրո խորհրդանիշ են։ Բաղեղանման դեկորատիվ խոտով զարդարված նուրբ վարդերը` ընկերական կապվածություն ու սեր են։ Որքան վարդերը մուգ են, այնքան տղամարդու զգացմունքն ավելի կրքոտ է», - ասել է էթիկետի մասնագետ, պատմաբան, գրող Էլեոնորա Բասմանովան։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ աղջիկներից շատերը սիրում են Մարտի 8-ին որպես նվեր գարնանային ծաղիկներ ստանալ՝ կակաչ, հակինթ, մանուշակ, քանի որ այդ ծաղիկները խորհրդանշում են անցում ցրտաշունչ ձմռանից դեպի թարմ ու ջերմ գարուն։ «Այդ ծաղիկները ևս քնքշություն են խորհրդանշում ընտրայլի նկատմամբ», - հավելել է Բասմանովան։

Ժամանակակից էթիկետի մասնագետ Տատյանա Բարանովան իր հերթին համաձայնել է, որ ուժեղ զգացմունքները կարելի է փոխանցել կարմիր վարդերի օգնությամբ, կամ կարմիր գույնը ծաղկեփնջի ձևավորման ժամանակ պետք է գերակշռի։ «Քանի որ մեզ համար, մեր մշակույթի համար, այն հուզականության, կրքի, ուժեղ զգացմունքների նշան է», - ասել է Բարանովան` նշելով, որ նման ծաղկեփնջեր գործընկեր կնոջը (նույնիսկ մեծ համակրանքի դեպքում) նվիրելը կոռեկտ չէ։

Միայն կվնասի. նիհարելու ո՞ր եղանակներն է սննդաբանն անիմաստ համարել

Փորձագետի կարծիքով՝ ցուցադրել սիրահարվածությունը, միաժամանակ այնպես անել, որ աղջիկը չկարծի, որ դա պարզապես ունիվերսալ բաց գույնի ծաղկեփունջ է, բավական դժվար է։ Շատ բան կախված է տղամարդու երևակայությունից, չէ՞ որ ծաղկեփունջը պետք է նաև նրան դուր գա։

«Թող այդ ծաղկեփնջի հիմնական գույները լինեն բաց-նուրբ-վարդագույն` մի քանի կարմիր վարդերով համեմված։ Այսինքն` շեշտը չդնել նրա վրա, որ ծաղկեփնջում միայն կարմիր կամ վարդագույն վարդեր են, թող տարբեր լինեն», - եզրափակել է Բարանովան։

 Միևնույն ժամանակ, նրա խոսքով, տղամարդը պետք է հստակ գիտակցի, որ այդ ծաղկեփունջը խոսում է իր զգացմունքների մասին։

12
թեգերը:
սեր, Կին, Ծաղիկ, Մարտի 8
Ըստ թեմայի
Գերեզմանին ծաղիկ դնելու հնարավորություն չկա․ հադրութցիները պահանջում են չզրկել իրենց տնից
«Ասաց՝ մամ, ծաղկեպսակը դու սարքի». Եռաբլուրում ծաղիկները ձյունից շատ էին ու անիմաստ թանկ
Ադրբեջանական բանակ

Թուրքական մոդելով․ Ադրբեջանում հետևակային զորքի նոր տեսակ կստեղծեն

25
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն հայտարարել է երկրի ԶՈւ-ն թուրքական մոդելով կառուցելու ծրագրերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Ադրբեջանում հետևակային զորքերի նոր տեսակ է ստեղծվելու։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանի Telegram-ալիքը։

Աղբյուրի համաձայն` Թուրքիայի ԶՈւ գեներալ-մայոր Օսման Հազի Քանդեմիրը հայտնել է, որ Ադրբեջանի բանակը  Թուրքիայի ԶՈւ մոդելի համապատասխան կազմակերպելու որոշումը կայացվել է արցախյան վերջին պատերազմից հետո։

«Ներկա պահին գործնական աշխատանք է տարվում տվյալ ուղղությամբ (հետևակային զորքի նոր ձևի ստեղծման – խմբ․)», - հայտարարել է գեներալը։

Նշվում է, որ երկրում թուրքական բանակի մոդել ստեղծելու Ադրբեջանի մտադրությունն առաջին անգամ փետրվարի 26-ին  կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրել է նախագահ Իլհամ Ալիևը։

25
թեգերը:
զորք, Բանակ, Թուրքիա, Ադրբեջան
Ըստ թեմայի
Սյունիքի Նոր Առաջաձորից Դավիթ-Բեկ տանող ջրատարն ադրբեջանցիները չեն քանդում. մարզպետարան
ՊՆ հերքում է․ Տավուշում ադրբեջանցիները սահմանի երկայնքով չափագրումներ չեն անում