Մեղր

Ում չի կարելի մեղր ուտել. բժիշկի խորհուրդները

533
(Թարմացված է 08:57 15.01.2021)
Մեղրի պատճառով կարող են սրվել մի շարք լուրջ հիվանդություններ։ Մեղր խորհուրդ չի տրվում նաև մինչև երեք տարեկան երեխաներին։

Մեղրի օգտակար հատկությունները խիստ գերագնահատված են։ Երբեմն այն կարող է նույնիսկ վտանգավոր լինել։ Թե ում է պետք հրաժարվել դրանից, «Զվեզդա» հեռուստաալիքի հետ զրույցում պատմել է բժիշկ–սննդաբան Միխայիլ Գինզբուրգը։

Գինզբուրգը հայտարարել է, որ մեղրին շատ հաճախ տարբեր օգտակար հատկություններ են վերագրում, որոնցով այն իրականում օժտված չէ։

«Կարծում են, որ մեղրը մեծ քանակի կենսաֆակտորներ է պարունակում, որոնք խթանում են ռեգեներացիան, մանրեասպան և վիրուսասպան ազդեցություն են ունենում։ Ահա այս պնդումը իրականությանը չի համապատասխանում», – նշել է բժիշկը։

Նրա խոսքով` շաքարի համեմատ մեղրի բաղադրությունն իսկապես ավելի հարուստ է, սակայն այն «առողջության էլիքսիր» չէ,  ինչպես այն ընդունված է համարել։

Եթե այն մատուցենք թեյի հետ, ապա այն իսկապես ջերմացնող և տոնուսը բարձրացնող ազդեցություն կունենա, սակայն մասամբ դա կապված է բուն տաք ըմպելիքի հետ։ Այդ պատճառով մեղրը պետք չէ ընկալել որպես «առողջության էլիքսիր», օրինակ` ավելացնելով թեյի մեջ կամ թեյի հետ ուտելով։

Գինզբուրգը նախազգուշացրել է. մինչև երեք տարեկան երեխաներին մեղր չարժե տալ, քանի որ ալերգիկ ռեակցիաների առաջացման մեծ հավանականություն կա։

«Բայց սա չի նշանակում, որ մինչև երեք տարեկան երեխաների վրա մեղրը շատ վատ է ազդում, իսկ հետո, երբ նրանք արդեն կդառնան երեք տարեկան` լավ», – ընդգծել է Գինզբուրգը։

Էլ ո՞վ պետք է հրաժարվի մեղրից։ Ճարպակալում, հիպերտոնիա, ճնշման հետ կապված խնդիրներ ու լյարդի ճարպային հեպատոզ ունեցող մարդիկ։

Վիտամին D-ի պակասն օրգանիզմում ցավեր է ծնում, որոնք ուժգնանում են գիշերը

Թեպետ նման խնդիրներով մարդկանց մեղրն այնքան վնաս չի տալիս, որքան շաքարավազը։

Մեղրի պատճառով կարող են սրվել նաև աղեստամոքսային տրակտի հիվանդությունները։ Առաջին հերթին` խոսքը պանկրեատիտի մասին է։

Եթե մարդն ունի նման հիվանդություն, ապա մեղր օգտագործելը նրան հակացուցված է։

533
թեգերը:
մեղր, բժիշկ, հիվանդ, հիվանդություն
Ըստ թեմայի
Սխտորի օգուտն ու վնասը. ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ սխտոր ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ խնձոր ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ նարինջ ենք ուտում
Հեռախոս

Փորձագետները հերքել են սմարթֆոնի մութ ռեժիմի մասին միֆը

28
(Թարմացված է 17:06 02.08.2021)
Նորաձև OLED տեխնոլոգիան էլեկտրոնիկայի արտադրողների կողմից ներկայացվում է որպես դիսփլեյի ավելի տնտեսող տարբերակ։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Պարզվում է` օրգանական լուսադիոդների տեխնոլոգիայով պատրաստված դիսփլեյները այնքան էներգաարդյունավետ չեն, որքան համարվում էր նախկինում: Ամերիկացի գիտնականների հետազոտության մասին հայտնում է Notebookcheck-ը։

Նորաձև OLED տեխնոլոգիան (ու դրա տեսակները) էլեկտրոնիկայի արտադրողների կողմից ներկայացվում է որպես դիսփլեյի ավելի տնտեսող տարբերակ։ Տեխնիկական առանձնահատկությունների շնորհիվ սև գույնը նման մատրիցների վրա էներգիա չի սպառում: Դրանից օգտվում են էլեկտրոնիկայի արտադրողները, որոնք համատարած հատուկ մութ թեմաներ են ներդնում։  

Պերդյուի համալսարանի հետազոտողները պարզել են, որ 100 տոկոսով լուսավորությամբ մուգ ռեժիմով հեռախոսի օգտագործումը հանգեցրել է էներգիայի սպառման 47 տոկոսի նվազմանը: Սակայն 50 տոկոսի պայծառության դեպքում, որը հաճախ օգտագործվում է սմարթֆոններում, խնայողությունը նվազել է մինչեւ 3-9 տոկոս:

Վատ տեսողությունն ազդում է մտավոր ունակությունների վրա, պնդում են գիտնականները

Փորձի հեղինակները նշում են, որ OLED տեխնոլոգիան լավ ներուժ ունի  էներգիայի սպառման նվազեցման համար։ Բայց ծրագրային ապահովման մշակողները չեն օգտագործել այն. հենց հավելվածներն ու  ծրագրային ապահովումն են վերցնում խնայված տոկոսները։

28
թեգերը:
հեռախոս, հեռուստացույց, սմարթֆոն
Ըստ թեմայի
Կյանքի տևողությունը կախված է մազերի գույնից. գիտնականների հետազոտությունը
Գիտնականն ասել է, թե որքան ժամանակ կպահանջվի COVID-ի առաջացման բնույթը պարզելու համար
Վատ սովորությունների օգտակար կողմերը․ գիտնականների ուսումնասիրությունը
Արխիվային լուսանկար

«Անակոնդան Գրոզնիում». մարզադաշտում խաղի ժամանակ հայտնված օձը զվարճացրել է օգտատերերին

90
(Թարմացված է 00:02 03.08.2021)
Խաղի տեսանյութը հայտնվել է սոցիալական ցանցերում և զվարճացրել օգտատերերին։ Թե որքանով է օձն ազդել խաղի արդյունքների վրա, դժվար է ասել։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի Ախմաթ–Սոչի հանդիպման ժամանակ ֆուտբոլային խաղը ստիպված ընդհատել են մի քանի րոպեով։ Բանն այն է, որ մարզադաշտում օձ էր հայտնվել։ Աշխատակիցների խումբը ստիպված է եղել ընկնել սողունի հետևից ու նրան դուրս բերել դաշտից:

«Հայրիկին է քաշել». Արաս Օզբիլիսի փոքրիկ տղան գոլ է խփում. զվարճալի տեսանյութ

Այս ամենի մասին տեսանյութը հայտնվել է համացանցում և ուրախացրել մարդկանց։

««Օձ չի, որդ ա», «Անակոնդան Գրոզնիում․ օրիգինալ ա», «Մեկի նախկին մարդն ա կամ կնիկը»»,– գրում են օգտատերերը մեկնաբանություններում։

Նշենք, որ չնայած օձին տեսնելուց առաջացած շոկին՝ ֆուտբոլիստները շարունակել են խաղը։

Զվարճալի դեպք Եվրո-2020-ում․ իտալացի ֆուտբոլիստին խաղադաշտ չէին թողնում․ տեսանյութ

90
թեգերը:
օձ, մարզադաշտ, զվարճալի տեսանյութ
Ըստ թեմայի
Միջերկրածովյան կրիաները ախորժակով դդմիկ, գազար ու կանաչի են ուտում. զվարճալի տեսանյութ
Ինչից են հուզվում փոքրիկ հրաշքները. զվարճալի տեսանյութ բազմաթիվ երեխաների մասնակցությամբ
Դպրոցում քնաթաթախ տղան պայուսակը շփոթում է աթոռի հետ. զվարճալի տեսանյութ
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ

Ովքեր կլինեն Ալեն Սիմոնյանի տեղակալները. խմբակցություններն առաջադրեցին իրենց թեկնածուներին

32
(Թարմացված է 10:27 03.08.2021)
«Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունները հայտնեցին, թե ում են տեսնում Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ազգային ժողովի այսօրվա նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ նախագահի տեղակալների պաշտոնում առաջադրեց Ռուբեն Ռուբինյանի ու Հակոբ Արշակյանի թեկնածությունը։

«Հայաստան» խմբակցությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։

Ընդդիմադիր խմբակցություններն Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելու հարցը կվիճարկեն ՍԴ-ում

Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածու Ալեն Սիմոնյանը երեկ ընտրվեց Ազգային ժողովի նախագահ։ Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 71 պատգամավոր: Ընդդիմությունը չէր մասնակցել քվեարկությանը:

Տիգրան Ավինյանը «չեզոք» պաշտոն կունենա. նրա քաղաքական կարիերան չի ավարտվում. «Փաստ»

32
թեգերը:
Հայաստան, ԱԺ, Ալեն Սիմոնյան
Ըստ թեմայի
Խորհրդարանում կոնֆլիկտային մթնոլորտը նոր թափ է ստանալու. քաղաքագետը կանխատեսումներ է անում
Իշխանությունը դասեր չի քաղել. քաղաքագետը` նոր ԱԺ–ի ու Ռոբերտ Քոչարյանի դերի մասին
Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի