ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտ հայտարարելու մասին որոշում է կայացրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ երեկ` հունվարի 13–ին, Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ պալատի խոսնակ Նենսի Փելոսին ասել է, որ Թրամփը վտանգավոր է ու պետք է հեռանա։ Թրամփի հեռանալու օգտին 232 կոնգրեսմեն է քվեարկել, 197-ը դեմ են եղել։
Այսպիսով՝ նա ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահն է, որին երկու անգամ է իմպիչմենտ ներկայացվել։ Թրամփին պաշտոնից հեռացնելու առաջին փորձը դեմոկրատները ձեռնարկել էին 2019 թվականին։
Այս անգամ երկրի ղեկավարին սադրանք է մեղսագրվում։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բանաձևում նշված է, որ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները համապատասխանում են «ծանր հանցանքներ ու արարքներ» սահմանադրական ձևակերպմանը։
Գնացեք տուն. Թրամփը տեսաուղերձ է հղել Կապիտոլիումը շրջապատած կողմնակիցներին
Թրամփը Ներկայացուցիչների պալատում տեղի ունեցած քվեարկությունից հետո տեսաուղերձ է հղել, որում նորից դատապարտել է բռնությունն ու հաշտության կոչեր արել, սակայն ոչ մի կերպ չի մեկնաբանել իմպիչմենտը։
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիումի շենք և շրջապատեցին Սենատի դահլիճը։ Սենատն ընդհատեց նիստը։ Կապիտոլիումի շենքի մոտ բախումներ տեղի ունեցան Թրամփի կողմնակիցների և ոստիկանության միջև: Իրավապահ մարմինների աշխատակիցներն արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ կիրառեցին։ Ավելի ուշ Թրամփը ցուցարարներին կոչ արեց տուն գնալ։
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 3–ին ԱՄՆ–ում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը։
Բայդենի երդմնակալությունից առաջ Թրամփը Վաշինգտոնում արտակարգ դրություն է սահմանել
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Բաքվի արվարձաններից մեկում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 մարդ Է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով դեպքի վայրում աշխատող բժիշկներին։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԻՆ-ը հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Բաքվի արվարձանում գտնվող բնակելի շենքում․ փլատակների տակ կարող են մարդիկ լինել:
«Այս պահին տուժել է ութ մարդ, նրանցից մեկի վիճակը ծանր է»,- լրագրողներին հայտնել են բժիշկները:
Փլատակների տակից դուրս են բերվել 6 մարդ։
Որոնողա-փրկարարարական աշխատանքները շարունակվում են։
Նշենք, որ պայթյունի ալիքից կոտրվել են մոտակա տների լուսամուտների ապակիները։
Ֆիզուլիում ևս մեկ ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Անհայտ անձը կրակոցներ է արձակել Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ։ «Հայերն այսօր»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ հունվարի 24-ին՝ ժամը 18:40-ին:
«Սա հայկական ամենախորհրդանշական կենտրոններից մեկն է: Սրահում շաբաթական սովորում են ավելի քան 250 երեխա: Անհանգստությունս անսահման է: Վստահ եմ՝ կառավարությունը կերաշխավորի հետագա անվտանգ գործունեությունն ապահովելու համար: Մենք անկոտրում ենք», - պարբերականի հետ զրույցում ասել է «Աբովյան» վարժարանի նախագահ Կարեն Խուրշուդյանը:
Արձակված փամփուշտը կոտրել է երկրորդ հարկի պատուհանը, որտեղ այդ պահին դաշնամուրի դաս էր անցկացվում: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Դեպքի առնչությամբ Մշակույթի կենտրոնի նախագահը բողոք է ներկայացրել ոստիկանություն: Ոստիկանության ծառայողներն արդեն այցելել են դեպքի վայր և ուսումնասիրել այն։
Հավելենք, որ Մշակույթի կենտրոնը հայկական կազմակերպությունների համակարգման կենտրոնակայանն է: Արցախյան պատերազմի օրերին այն համակարգում էր Մարսելից և երկրի հարավից դեպի Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը:
Ադրբեջանը պատերազմում ՆԱՏՕ–ի զենք է կիրառել. ֆրանսիական AgoraVox
Պարբերականը հիշեցնում է, որ մինչ այս հարձակումը նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել Բեռլինում, Սան Ֆրանցիսկոյում, Փարիզում և Դեսինում, պղծվել էին Կոմիտասի արձանը և Ցեղասպանության հուշահամալիրը: Այս գործողություններում ներգրավված էր «Գորշ գայլեր» թուրք ծայրահեղ ազգայնական խմբավորումը։
Հիշեցնենք՝ նոյեմբերին կազմակերպության գործունեությունը պաշտոնապես արգելվեց Ֆրանսիայի տարածքում:
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Վերջին մեկ օրվա ընթացքում փրկարարները հանրապետության տարբեր հատվածներում արգելափակումից մեքենաներ են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հունվարի 24-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Ջամշլու գյուղում, Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում, Ալագյազ-Վարդաբլուր ավտոճանապարհին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա։ 9 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն։