ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից բաժանման մանրամասները կբացահայտի նոր սկավառակում։ Այս մասին տեղեկացնում է The Mirror պարբերականը:
Նշվում է, որ Քանյեի նոր ալբոմը Քիմի հետ հարաբերությունների ու նրանից բաժանության մասին է լինելու, Ուեսթը մի քանի ամիս է՝ երգեր է ձայնագրում սկավառակի համար։
Կայքի աղբյուրը ասել է, որ Քանյեն ամուսնալուծվելուց հետո չի պատրաստվում շարունակել ապրել ԱՄՆ-ում, այլ տեղափոխվելու է Մեծ Բրիտանիա` Լոնդոն։
«Քիմը ու Քանյեն վաճառելու են Լոս Անջելեսի իրենց առաձնատունը, որում ապրել են մոտ վեց տարի։ Քանյեն շատ է եղել Լոնդոնում և հավանել է այն», – ասել է աղբյուրը թերթին ու հավելել, որ ռեփերն արդեն հարմար տուն է փնտրում իր համար Լոնդոնում։
Նշենք, որ զույգի առանձնատան արժեքը 40 մլն դոլար է։
Հիշեցնենք` նրանց ամուսնալուծության մասին խոսակցությունները հատկապես սաստկացան 2020 թվականի ամռանը Հյուսիսային Կարոլինայում Քանյեի սկանդալային ելույթից հետո, երբ նա անդրադարձավ աբորտների թեմային ու պատմեց, որ ինքը գրեթե աբորտի զոհ է դարձել, հետո էլ խոստովանեց, որ Քիմը ցանկացել է աբորտ անել, բայց ինքը խանգարել է:
Դրանից հետո Ուեսթը տասնյակ սկանդալային գրառումներ արեց Twitter-ում, հետո ջնջեց դրանք։ Դրանից մեկում նա գրել էր, որ 2018 թվականից փորձում է բաժանվել Քիմ Քարդաշյանից:
«Այս անգամ ամեն ինչ շատ լուրջ է», Քարդաշյանը և Ուեսթը որոշել են ամուսնալուծվել. ԶԼՄ
Քիմն ու Քանյեն ամուսնացել են 2014 թվականին և 4 երեխա ունեն։ 2015 թվականի ապրիլին Քանյեն միացավ Քիմին Հայաստան կատարած ուղևորության ժամանակ։ Ուեսթը եղել է Գառնիում, Գյումրիում և նույնիսկ անվճար համերգ տվել Երևանի սրտում՝ Կարապի լճում։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Բաքվի արվարձաններից մեկում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 մարդ Է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով դեպքի վայրում աշխատող բժիշկներին։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԻՆ-ը հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Բաքվի արվարձանում գտնվող բնակելի շենքում․ փլատակների տակ կարող են մարդիկ լինել:
«Այս պահին տուժել է ութ մարդ, նրանցից մեկի վիճակը ծանր է»,- լրագրողներին հայտնել են բժիշկները:
Փլատակների տակից դուրս են բերվել 6 մարդ։
Որոնողա-փրկարարարական աշխատանքները շարունակվում են։
Նշենք, որ պայթյունի ալիքից կոտրվել են մոտակա տների լուսամուտների ապակիները։
Ֆիզուլիում ևս մեկ ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Անհայտ անձը կրակոցներ է արձակել Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ։ «Հայերն այսօր»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ հունվարի 24-ին՝ ժամը 18:40-ին:
«Սա հայկական ամենախորհրդանշական կենտրոններից մեկն է: Սրահում շաբաթական սովորում են ավելի քան 250 երեխա: Անհանգստությունս անսահման է: Վստահ եմ՝ կառավարությունը կերաշխավորի հետագա անվտանգ գործունեությունն ապահովելու համար: Մենք անկոտրում ենք», - պարբերականի հետ զրույցում ասել է «Աբովյան» վարժարանի նախագահ Կարեն Խուրշուդյանը:
Արձակված փամփուշտը կոտրել է երկրորդ հարկի պատուհանը, որտեղ այդ պահին դաշնամուրի դաս էր անցկացվում: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Դեպքի առնչությամբ Մշակույթի կենտրոնի նախագահը բողոք է ներկայացրել ոստիկանություն: Ոստիկանության ծառայողներն արդեն այցելել են դեպքի վայր և ուսումնասիրել այն։
Հավելենք, որ Մշակույթի կենտրոնը հայկական կազմակերպությունների համակարգման կենտրոնակայանն է: Արցախյան պատերազմի օրերին այն համակարգում էր Մարսելից և երկրի հարավից դեպի Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը:
Ադրբեջանը պատերազմում ՆԱՏՕ–ի զենք է կիրառել. ֆրանսիական AgoraVox
Պարբերականը հիշեցնում է, որ մինչ այս հարձակումը նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել Բեռլինում, Սան Ֆրանցիսկոյում, Փարիզում և Դեսինում, պղծվել էին Կոմիտասի արձանը և Ցեղասպանության հուշահամալիրը: Այս գործողություններում ներգրավված էր «Գորշ գայլեր» թուրք ծայրահեղ ազգայնական խմբավորումը։
Հիշեցնենք՝ նոյեմբերին կազմակերպության գործունեությունը պաշտոնապես արգելվեց Ֆրանսիայի տարածքում:
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Վերջին մեկ օրվա ընթացքում փրկարարները հանրապետության տարբեր հատվածներում արգելափակումից մեքենաներ են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հունվարի 24-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Ջամշլու գյուղում, Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում, Ալագյազ-Վարդաբլուր ավտոճանապարհին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա։ 9 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն։