Դիմակով կանայք անցնում են Ռիջենթ փողոցը. 8 հունվարի, 2021, Լոնդոն

COVID-19-ը Հիտլերն է, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանի հետ դաշինք կնքելու ժամանակն է

112
(Թարմացված է 18:03 11.01.2021)
Պատվաստանյութի արտադրության հարցում համագործակցությունը Մոսկվայի հետ Եվրոպայի համար այլև կտրականապես անընդունելի չէ։ ՌԻԱ Նովոստին ներկայացնում է՝ ինչ է փոխվել եվրոպացիների դիրքորոշման մեջ։ 

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Չափազանց հետաքրքիր բան է տեղի ունենում․ Արևմուտքն աչքի առաջ փոխում է իր վերաբերմունքը COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման ոլորտում ռուսական մշակումներ հանդեպ։

Վերջին օրերին ամենաազդեցիկ պարբերականները մեկը մյուսի հետևից սկսեցին գրել, թե ռուսական պատվաստանյութն այդքան էլ վատը չէ, ավելին՝ այն հավանաբար լավ էլ արդյունավետ է։

Ու դա երկար ամիսներից հետո, երբ համաշխարհային մամուլը սկզբում լի էր քմծիծաղով, թե իբր «Մոսկվան ոչինչ չի կարող ստեղծել», իսկ հետո խոսում էին ռուսական «Սպուտնիկ V»-ի վտանգների մասին, նշելով, թե այն շատ կարճ ժամկետներում է պատրաստվել ու մինչև լայն շրջանառության մեջ մտնելը անհրաժեշտ փորձարկումներ չի անցել։

Սակայն հանկարծակի Bloomberg-ը հրապարակեց մի նյութ, որում լրագրող Սեմ Ֆազելին թվարկում է, թե ինչու է կարելի վստահել «Սպուտնիկ V»-ին։,

New York Times թերթի մոսկովյան թղթակից Էնդրյու Կրամերն էլ ավելի հեռուն է գնացել։ Նա ոչ միայն  գովել է ռուսական պատվաստանյութն ու այն «իրական ձեռքբերում» անվանել, այլև պատվաստվել է՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով պատվաստման գործընթացի լավ կազմակերպված լինելուն ու մատչելիությանը քաղաքացիների համար։

Պատվաստվե՞լ, թե՞ ոչ. օգտակար տեղեկություններ կորոնավիրուսի պատվաստանյութի մասին

Չափազանց զարմանալի հոդված է հրապարակվել բրիտանական Spectator ամսագրում։ Դրա առիթ է դարձել Վլադիմիր Պուտինի ու Անգելա Մերկելի հեռախոսազրույցը, որի ժամանակ նրանք քննարկել են Գերմանիայում ռուսական պատվաստանյութի արտադրության հնարավորությունը։ Նյութի հեղինակը համեմատել է COVID-19-ը Հիտլերի հետ ու պարզաբանել է, որ եթե գրեթե 80 տարի առաջ Արևմուտքն ի դեմս Չերչիլի ու Ռուզվելտի միավորվել էին Ստալինի հետ ընդդեմ ընդհանուր թշնամու, ապա հիմա էլ նույն ճանապարհով գնալու մեջ ոչ մի վատ բան չկա։

Ու դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ում Բրիտանիայի դեսպան Կարեն Փիրսը մի քանի օր առաջ սկանդալային հայտարարություն արեց, ասելով, որ Ռուսաստանն ու Չինաստանը չպետք է կորոնավիրուսի համավարակից հաղթող դուրս գան։

Դիվանագետը նկատի ուներ ոչ միայն պատվաստանյութը։ COVID-19-ի համաճարակը նաև հասարակական կյանքի տարբեր ոլորտների ու պետական կառավարման ամրության ու արդյունավետության ստուգում էր։

Կորոնավիրուսի դեմ հաղթանակ կարելի է համարել ոչ թե դրա վերացումը (որն անհնար է, մարդկությունը պետք է սովորի ապրել դրա հետ), այլ կյանքի նորմալացումը՝ քաղաքացիների կյանքի նվազագույն սահմանափակումներով ու առանց շնչահեղձ լինող առողջապահության համակարգի։

Յուրաքանչյուր երկիր համաճարակի դեմ պայքարի իր առանձնահատկություններն ունի։ Ռուսաստանում էլ կան նորարարություններ, որոնք շնորհիվ առողջապահության համակարգը դիմանում է բեռնվածությանը, իսկ պատվաստում ստացածների թիվը գերազանցել է միլիոնը։  Հիվանդությունների դեպքերի վիճակագրությունն էլ լավատեսություն է ներշնչում, թեև դեռ վաղ է ուրախանալ, պետք է տեսնել՝ ինչ կլինի ամանորյա արձակուրդներից հետո։

Կորոնավիրուս, սահմանափակումներ և խնդիրներ. ինչպես է կաթոլիկ աշխարհը տոնում Սուրբ ծնունդը

Բայց ամեն դեպքում Արևմուտքում ամեն ինչ շատ ավելի վատ է։ Եթե ԱՄՆ-ում ներքաղաքական բախումների ֆոնին համաճարակի դեմ պայքարը երրորդ պլան է մղվել, ապա Եվրոպայում այս պահին դա ամենացավոտ հարցն է։

Ավելի ծանր վիճակ է հիմա Բրիտանիայում․ իշխանությունն այնտեղ լոքդաուն է հայտարարել, որն իր խստությամբ հավասարազոր է առաջին՝ գարնանային կարանտինին։ Մայրցամաքում վիճակն առանձնապես ավելի լավ չէ․ սահմանափակումների ցանկն ընդլայնվում է, իշխանությունների կանխատեսում են, որ առաջիկա շաբաթները լինելու են ամենածանրն ու խիստ պատիժներով սպառնում են սահմանափակումները խախտողներին։

Ընդ որում՝ պատվաստման գործընթացն արդեն սկսել է, սակայն դրա հետ կապված չափազանց շատ հիասթափություններ ու մտավախություններ կան։ Պատվաստման արագությունը բավականին ցածր է, քանի որ արտադրության ու մատակարարումների տեմպերը պարզապես թույլ չեն տալիս բավարարել պահանջարկը։

Կա նաև հասարակության հոգնածությունն ու դժգոհությունը․ հնարավոր է՝ դա եվրոպական երկրների իշխանության համար ամենամեծ խնդիրն է։

Այստեղ թերևս ամենավառ օրինակը Գերմանիան է, որն ամբողջ նախորդ տարի ճգնաժամի պայմաններում բարեհաջող աշխատանքի օրինակ էր ծառայում։ Կառավարությունն այնտեղ իսկապես վստահ ու եռանդուն է, իսկ նրանց ունեցած ռեսուրսները թույլ են տալիս արագ լուծել առաջացած խնդիրերը։

Կարծես թե ամեն ինչ հիանալի է, սակայն ԳԴՀ հանրության դժգոհությունը պետական քովիդ-քաղաքաանությունից ամենամեծն ու ամենաակտիվն է։ Այդ դժգոհությունն արտահայտվում է այդ թվում նաև բազում ակցիաներով, որոնք իրավապահները ստիպված ջրցաններով են ցրում։

Արդյունքում երկրի իշխանությունն ու անձամբ Անգելա Մերկելը փաստացի անելանելի վիճակում են հայտնվել։ Մի կողմից նրանք ստիպված են պահել լոքդաունը, քանի որ ամեն օր տեսնում են իրավիճակի վատթարացման մասին վկայող զեկույցները։ Մյուս կողմից՝ գերմանական հանրությունը գնալով ավելի է կատաղում համատարած սահմանափակումներից, տանը նստելուց ու չստացված Սուրբծննդյան տոներից։

Նման տրամադրություններն ուժգնանում են նաև այլ երկրներում։

Ինչո՞ւ է Մոսկվային ու Պեկինին հաջողվել պատվաստանյութ ստեղծել ու զանգվածային պատվաստման գործընթաց սկսել, իսկ Արևմուտքում ամեն օր պատվաստումների հետ կապված սկանդալներ են լինում։ Ինչի՞ համար են եվրոպացիները վճարում այդ ահռելի հարկերը։

Եվրահանձնաժողովը հաստատել է COVID-ի դեմ Նուբար Աֆեյանի Moderna ընկերության պատվաստանյութը

Նման տրամադրությունները վտանգավոր են։

Վերջին տարիները բազմիցս ապացուցել են Արևմուքին, որ հասարակական կարծիքի մանիպուլյացիայի իր տեխնոլոգիաներն ունեն իրենց սահմանները։

Աշխարհում աճող տուրբուլենտնության պայմաններում վերահսկողությունը համակարգի նկատմամբ ու դրա կառավարելիության պահպանումը կրիտիկական կարևորություն են ստանում։ Նույն Գերմանիայի իշխող վերնախավի համար հարցականի տակ են հայտնվել ոչ միայն հերթական ընտրությունների արդյունքները, այլև շատ ավելին։

Զարմանալի չէ, որ պատվաստանյութի արտադրության հարցում Մոսկվայի հետ համագործակցությունը Եվրոպայի համար այլևս կտրականապես անընդունելի չէ, այլ դարձել է բավականին ձեռնտու՝ դրա մասին մտածելու համար։

112
թեգերը:
Ռուսաստան, պատվաստանյութ, աշխարհ, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Կպաշտպանե՞ն արդյոք հին պատվաստանյութերը բոլորովին նոր՝ բրիտանական կորոնավիրուսից
Ռուսական պատվաստանյութը հնարավորինս արագ պետք է հասանելի դառնա ԵԱՏՄ-ում․ Բելյանինով
Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութն ուղարկվել է Արգենտինա. տեսանյութ
Ջո Բայդեն

Բայդենն ասել է, որ Թրամփը «մեծահոգի» գրություն է թողել

9
(Թարմացված է 17:08 21.01.2021)
ԱՄՆ-ում ավանդույթ կա` երդմնակալության օրը պաշտոնը լքող նախագահը լավագույն մաղթանքներով ու խորհուրդներով նամակ է թողնում հաջորդ նախագահին: Սովորաբար նամակը թողնում են օվալաձև աշխատասենյակի սեղանին։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իրեն «մեծահոգի» նամակ է թողել։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Նամակն անձնական է, ես դրա մասին չեմ խոսի, մինչև չզրուցեմ նրա հետ»,-ասել է Բայդենը։

Բայդենի հայտարարությունը հավանաբար հատկապես զարմացրել է նրանց, ովքեր երեկ սոցցանցերում ենթադրություններ էին անում, որ Թրամփը, ամենայն հավանականությամբ, Բայդենին ուղղված երկտողում վատ բաներ է գրել։

Հիշեցնենք` նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ տեղի ունեցան։ Պետության ղեկավարի պաշտոնի հիմնական հավակնորդներն էին դեմոկրատ Ջո Բայդենը և գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը: Համաժողովրդական քվեարկության և ընտրիչների քվեարկության արդյունքներով հաղթել էր Բայդենը, սակայն Թրամփը չէր ընդունում ընտրությունների արդյունքները և վիճարկում էր դրանք դատարաններում:

«Չի կարելի ժամանակ կորցնել». Բայդենն առաջին գրառումն է արել ԱՄՆ նախագահի Twitter-յան էջում

Հունվարի 6-ին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ ընդհատելով նիստը, որի ընթացքում պետք է հաստատվեին ընտրությունների արդյունքները: Դրանից հետո ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես հաստատեց Բայդենի հաղթանակը, Թրամփը դատապարտեց Կապիտոլիումում տեղի ունեցած իրադարձություններն ու խոստացավ երաշխավորել իշխանության խաղաղ փոխանցումը:

Ջո Բայդենն ու Կամալա Հարիսը երեկ երդվեցին ու ստանձնեցին ԱՄՆ նախագահի և փոխնախագահի պաշտոնները։

9
թեգերը:
նամակ, Դոնալդ Թրամփ, Ջո Բայդեն, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ռեյգանից մինչև Թրամփ. ԱՄՆ նախագահների երդմնակալությունը` լուսանկարներով
Հեռացող Թրամփն ու երդմնակալության պատրաստվող Սպիտակ տունը. լուսանկարներ
Թրամփը 73 մարդու ներում է շնորհել. ինքն ու իր ընտանիքի անդամներն այդ ցանկում չկան
Մադրիդ, պայթյուն

Մադրիդում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների և տուժածների մեջ հայեր չկան

33
(Թարմացված է 15:15 21.01.2021)
Հզոր պայթյունի պատճառը Տոլեդո փողոցի շենքերից մեկում գազի արտահոսքն է եղել։ 4 մարդ զոհվել է, կա 11 տուժած։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի կենտրոնում  տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների և տուժածների ցանկում հայեր չկան։ Տեղեկությունը հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը։

«Տեղեկացնում ենք, որ երեկ Մադրիդի կենտրոնում՝ ՀՀ դեսպանությունից 1 կմ հեռավորության վրա գտնվող Տոլեդո փողոցի շենքերից մեկում, գազի արտահոսքի պատճառով տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 զոհվածների և 11 տուժածների ցանկում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` երեկ Մադրիդի կենտրոնում խոշոր պայթյուն էր  որոտացել։ Դեպքի վայրում նկարահանված տեսագրություններում երևում էր, որ փլուզվել է Տոլեդոյի փողոցում գտնվող բազմահարկ շենքի մի մասը:

33
թեգերը:
Զոհ, Տուժածներ, հայեր, պայթյուն, Իսպանիա, Մադրիդ
Ըստ թեմայի
Օդային տագնապ, բնակչության պատսպարման կազմակերպում. Նոր կյանքում «արտակարգ» իրավիճակ  է
Օրական 30 մարմնի նույնականացման փորձաքննություն է իրականացվում. առողջապահության նախարար
Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով քրգործը չի կարճվել. հիմնավորվել է` նա ինքնասպան է եղել
Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն իր խորհրդականին Սյունիք է գործուղել

0
(Թարմացված է 17:24 21.01.2021)
Վարչապետի խորհրդականը քսանհինգ օր կանցկացնի Սյունիքում։ Փաշինյանը ստորագրել է որոշումը:

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին գործողել է Սյունիք։ Վարչապետի որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։

«Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին 2021 թվականի հունվարի 21-ից մինչև փետրվարի 15-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ»,– նշված է որոշման մեջ:

Ղուկասյանի՝ գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվում են ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Նշենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվեց ոչ միայն Արցախում, այլև ՀՀ մարզերում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրեց, որ ռուս սահմանապահ ուժեր կտեղակայվեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վիճարկելի տեղերում։

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Սյունիքի մարզպետի ու գործարարների հետ

Դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն, ինչ իրականացվում է Սյունիքի սահմաններին, չի կարելի համարել դեմարկացիա կամ դելիմիտացիա։ Նրա խոսքով` տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի նպատակն է անվտանգության ապահովումը։

Հունվարի 5-ին Շուռնուխ գյուղի 12 տներ հանձնվեցին ադրբեջանցիներին։ Գյուղի այդ հատվածում ադրբեջանական զինծառայողներ են տեղակայվել։

Սյունիքի և Տավուշի հատվածի անվտանգության համար հստակ պայմանավորվածություն ունենք. Ավինյան

0
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Սյունիք, Հայաստան
Ըստ թեմայի
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Սյունիքի մարզպետի ու գործարարների հետ
Սյունիքի և Տավուշի հատվածի անվտանգության համար հստակ պայմանավորվածություն ունենք. Ավինյան
«Սյունիքից ոչ մի միլիմետր չի զիջվել». Փաշինյանը հայտնեց` երբ է հրահանգ տվել հետ քաշվել