ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Ադրբեջանը հայտարարել է 62 հայ զինծառայողների ձերբակալման ու նրանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին: Տեղեկությունն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին գրած նամակում:
Դրանում նշվում է Հադրութի շրջանում «Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբի» ձերբակալման մասին: «Խմբի վաթսուներկու անդամներ ձերբակալվել են եւ ներկայումս գտնվում են նախաքննության տակ, որը վարում են Ադրբեջանի իրավասու պետական մարմինները», - գրել է Բայրամովը:
Ադրբեջանական իշխանությունները պնդում են, որ նրանք բոլորը Հայաստանի քաղաքացիներ են, հիմնականում՝ Շիրակի մարզից և ծառայում են ՀՀ զինված ուժերում։ Նրանք գտնվել են Քաշաթաղի (Լաչինի) շրջանում՝ 2020թ-ի նոյեմբերի վերջին - դեկտեմբերի 1-ին, եռակողմ հայտարարության համաձայն այդ տարածքի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց առաջ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է, որ Լաչինի շրջանի հանձնումից հետո խումբը տեղափոխվել է «Ադրբեջանի տարածքի խորքը` իբր «Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների և քաղաքացիական անձանց դեմ ահաբեկչական գործունեություն կազմակերպելու համար»:
Նշվում է նաև, որ խմբի իրականացրած մի շարք ահաբեկչական գործողությունների հետևանքով սպանվել են Ադրբեջանի ԶՈւ 5 զինծառայողներ և ադրբեջանական հեռահաղորդակցության ընկերության մեկ քաղաքացիական աշխատակից, երկու զինծառայող վիրավորվել են:
Եվրադատարանն Ադրբեջանից տեղեկություն է պահանջել հայ գերիների վերաբերյալ
Նշենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակը թվագրված է դեկտեմբերի 28-ով: Դրան կցված է հայ զինվորականների ձերբակալման՝ դեկտեմբերի 26-ին կազմված արձանագրությունը:
Հիշեցնենք` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ ադրբեջանական իշխանությունների պնդումներն այն մասին, որ գերության մեջ գտնվող հայերը գերիներ չեն, այլ ձերբակալված ահաբեկիչներ, կոպտորեն խախտում են հետպատերազմյան մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ հայտարարել է, որ գերիների, պատանդների և պահվող անձանց լիարժեք փոխանակումը, ինչպես նաև մարտական գործողությունների գոտում որոնողափրկարարական աշխատանքների մասշտաբների ընդլայնումը հայկական կողմի համար գերակա են՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարության շրջանակում:
Նշենք նաև` նախապես հայտարարվել էր, որ գերիների վերադարձն իրականացվելու է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այդ հիմնավորմամբ հայկական կողմը դեկտեմբերի 14-ին առաջինը Ադրբեջանին հանձնեց 2014 թվականից Արցախում լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման և սպանության համար բանտարկված հանցագործներ Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին:
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Ճանապարհների վերաբացման հարցը Արցախյան կարգավորման գործընթացում միշտ եղել է այն վերջին ակորդը, որին կողմերը պետք է հասնեին միայն մնացած խնդիրները, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի հարցը լուծելուց հետո:
Այսօր հայաստանյան մի քանի կայքերին տված հարցազրույցում նման հայտարարություն արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Այդուհանդերձ, Ռոբերտ Քոչարյանն այս հեռանկարից որոշակի մտավախություններ ունի:
«Ամենամեծ խնդիրը հետևյալն է՝ Մեղրիի հատվածը վերահսկվելու է ռուս սահմանապահների կողմից, իսկ մնացած հատվածի վրա մենք որևէ ազդեցություն չենք ունենալու: Մինչև Ռուսաստան մոտ 850 կմ է, որից ընդամենը 47 կմ-ն է Մեղրիի հատվածը: Եվ Ադրբեջանը կարող է ուղղակի տարիֆային քաղաքականությամբ այնպես անել, որ այդ երկաթուղուց օգտվելը անիմաստ լինի ընդհանրապես: Իսկ քո 47 կմ-ով դու որևէ հարց չես կարող լուծել, հատկապես, որ այն քո վերահսկողության տակ չի գտնվում»,- ասաց Քոչարյանը:
Ռուսաստանի գործընկեր ու դաշնակից երկրից Հայաստանը վերածվել է ՌԴ–ի պրոտեկտորատի. Քոչարյան
Նրա խոսքով` Ադրբեջանն ունի այն, ինչին ձգտել է, ունի նաև կոմունիկացիաներից օգտվելու լծակ: Իսկ հայկական կողմը ունի հույս, որ ճանապարհները կաշխատեն, բայց չունի որևէ լծակ:
Բացի այդ, ըստ Քոչարյանի, ճանապարհների ապաշրջափակումը նաև լուրջ խնդիրներ է ստեղծելու Հայաստանի գյուղատնտեսության ու վերամշակող արդյունաբերության համար՝ ի դեմս ադրբեջանական ու թուրքական էժան արտադրանքի: Այդ խնդիրներին դիմակայելու ու դրանք հաղթահարելու համար, ըստ Քոչարյանի, ՀՀ իշխանությունը պետք է լուրջ միջոցներ ձեռնարկի ներքին շուկան պաշտպանելու համար:
«Պետք է փոխվի սուբսիդավորման քաղաքականությունը, հակառակ դեպքում մենք ուղղակի անմրցունակ ենք լինելու: Հարյուրավոր, հազարավոր ֆերմերային տնտեսություններ կարող են քայքայվել և հարյուրավոր բիզնեսներ ուղղակի անիմաստ են դառնալու»,- ասաց երկրորդ նախագահը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։
Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Կաննի կինոփառատոնը, որը նախատեսվում էր անցկացնել մայիսին, տեղափոխել են հուլիս։ Տեղեկությունը հրապարակված է փառատոնի Twitter–ի էջում։
Նշվում է, որ իսկզբանե 2021 թվականի մայիսի 11-22-ը նախատեսված կինոփառատոնն այժմ կանցկացվի 2021 թվականի հուլիսի 6-17-ը։
74th FESTIVAL DE CANNES: CHANGE OF DATES
— Festival de Cannes (@Festival_Cannes) January 27, 2021
Initially scheduled from 11 to 22 May 2021, the Festival de Cannes will now take place from Tuesday 6 to Saturday 17 July 2021. #Cannes2021
Հետաձգման պատճառը կորոնավիրուսի համավարակն է։
Կաննի միջազգային կինոփառատոնը (Festival international du film de Cannes) կինեմատոգրաֆիայի ամենամյա փառատոն է, աշխարհում ամենահին ու հեղինակավոր փառատոներից մեկը։ Միջոցառումը սովորաբար անցկացվում է մայիսի վերջին Կաննում (Ֆրանսիա)` փառատոների և կոնգրեսների պալատում։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
«Սարեր են խոստացել, բայց չեն արել». ինչո՞ւ որոշ հեռուստաընկերություններ զրկվեցին եթերից
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է` 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 28-30-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում ևս հունվարի 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը սպասվում են տեղումներ:
Մայրաքաղաքում հունվարի 28–ի գիշերը կլինի 5-7 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +1....+3 աստիճան։
Պատերազմում վիրավորում ստացած քաղաքացիները կես միլիոն դրամ աջակցություն կստանան