Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեի

Իրանի գերագույն առաջնորդն արգելել է Covid-ի դեմ բրիտանական և ամերիկյան պատվաստանյութերը

39
(Թարմացված է 14:06 08.01.2021)
Իրանը ներկայում զբաղվում է COVID-19-ի դեմ սեփական պատվաստանյութի մշակմամբ։ Օտարերկրյա պատվաստանյութերից Թեհրանը թույլատրելի է համարում միայն ռուսական «Սպուտնիկ V»-ն։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեին արգելել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից:

«Բրիտանական և ամերիկյան պատվաստանյութերի ներմուծումն արգելված է»,-ասել է նա հեռուստաելույթի ընթացքում։

Թեհրանն ակնկալում է կորոնավիրուսի դեմ առաջին սեփական պատվաստանյութը ստանալ գարնանը, ևս 2-3-ը նախատեսվում է ստեղծել ամռանը: Ինչպես ՌԻԱ Նովոստիին տված մեկնաբանությունում նշել է Իրանի առողջապահության նախարարության հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Քիանուշ Ջահանփուրը՝ Իրանը պատրաստ է դեղամիջոցներով ապահովել մյուս երկրներին:

Առաջին պատվաստանյութն արդեն ներարկվել է կամավորներին։

Բացի այդ, հայտնել էին, որ արտասահմանից COVID-19-ի դեմ դեղամիջոցներ գնելու դեպքում Իրանը նկատի կունենա կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերը, այդ թվում՝ «Սպուտնիկ V»-ն, ինչպես նաև մտադիր է ձեռք բերել չինական պատվաստանյութը։

Ղազախստանում սկսում են «Սպուտնիկ V» արտադրել

39
թեգերը:
Ռուսաստան, ԱՄՆ, կորոնավիրուս, պատվաստանյութ, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
Եվրահանձնաժողովը հաստատել է COVID-ի դեմ Նուբար Աֆեյանի Moderna ընկերության պատվաստանյութը
Ռուսական պատվաստանյութը հնարավորինս արագ պետք է հասանելի դառնա ԵԱՏՄ-ում․ Բելյանինով
Պատվաստվե՞լ, թե՞ ոչ. օգտակար տեղեկություններ կորոնավիրուսի պատվաստանյութի մասին
Մադրիդ

Մադրիդի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, բազմահարկ շենքի մի մասը փլուզվել է. տեսանյութ

50
(Թարմացված է 18:48 20.01.2021)
Ըստ տեղեկությունների` շենքում մարդիկ կան։ Նրանց տարհանում են, տարածքը շրջափակել է ոստիկանությունը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի կենտրոնում այսօր պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում են իսպանական լրատվամիջոցները։

​Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ, տուժածների մասին նույնպես տեղեկություն չկա։ Դեպքի վայրում նկարահանված տեսագրություններում երևում է, որ փլուզվել է Տոլեդոյի փողոցում գտնվող բազմահարկ շենքի մի մասը:

Ստամբուլի Թուզլայի հայկական որբանոցը կվերածվի «Քամփ Արմեն» ճամբարի երիտասարդական կենտրոնի

Ըստ տեղեկությունների` շենքում մարդիկ կան։ Տարհանման աշխատանքներ են իրականացվում, ոստիկանությունը շրջափակել է տարածքը։

Կիպրոսում հայ համայնքի ջանքերի շնորհիվ վերանվանել են Թալեաթ փաշայի փողոցը

50
թեգերը:
պայթյուն, Մադրիդ, Իսպանիա
Ըստ թեմայի
Պայթյուն և հրդեհ հայաշատ Ռոստովի շաուրմայի կրպակում. երեք մարդ հոսպիտալացվել է. տեսանյութ
Կուբաթլուում ականի պայթյունից ադրբեջանցի հրամանատար է մահացել
Մեղրիի տարածաշրջանում պայթյուն է տեղի ունեցել. փրկարարներ են տուժել
Մարգարիտա Սիմոնյան

«Մի շփոթեք, սա գրաքննություն չէ». Սիմոնյանը պատասխանել է Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպանին

57
(Թարմացված է 17:22 20.01.2021)
Մաքֆոլի կարծիքով` Բայդենի վարչակազմը պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի սոցցանցերի օգտատերերն ավելի քիչ տեսնեն ռուսական ԶԼՄ-ների, օրինակ` RT-ի նյութերը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլի առաջարկը:

Մաքֆոլը հոդված է հրապարակել ամերիկյան «Foreign Affairs» ամսագրում և կարծիք հայտնել, որ Բայդենի վարչակազմը պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի սոցցանցերի օգտատերերն ավելի քիչ տեսնեն ռուսական ԶԼՄ-ների, օրինակ` RT-ի նյութերը։ Եթե դրանք այնուամենայնիվ երևան որոնման արդյունքում, ապա, նախկին դիվանագետի կարծիքով, պորտալները պետք է այլընտրանքային հոդվածներ առաջարկեն «ավելի հուսալի» մեդիառեսուրսներից, օրինակ՝ ԲիԲիՍի-ից:

Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ Եմենում RT-ի լրագրողի հասցեին սպառնալիքներ են հնչել

«Մի շփոթեք, սա գրաքննություն չէ, այլ խոսքի ազատություն»,– Մակֆոլի հոդվածը մեկնաբանել է Սիմոնյանը:

Նշենք, որ ՌԴ–ում ԱՄՆ նախկին դեսպանը նման նախաձեռնությամբ էր հանդես եկել նաև 2018 թվականին։Այն ժամանակ նա առաջարկել էր RT–ի բոլոր նյութերին կցել ԲիԲիՍի–ի հղումները։

Մարգարիտա Սիմոնյանը 2 հարցի է պատասխանել` խոսո՞ւմ է հայերեն, ո՞րն է նրա հայրենիքը

57
թեգերը:
ԱՄՆ, Մարգարիտա Սիմոնյան, RT–ի հեռուստաալիքներ
Ըստ թեմայի
Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ Եմենում RT-ի լրագրողի հասցեին սպառնալիքներ են հնչել
Մինսկում ձերբակալվել է նաև RT-ի թղթակիցը
RT-ի հեռարձակման արգելքը. ճչացող ոչ պրոֆեսիոնալիզմ, կամ չի եղել և չկա որևէ պատահական սխալ
Զինծառայող

Տիգրան Ավինյանը հայտնեց` որ քարտեզի հիման վրա են Սյունիքում սահմանապահներ տեղակայում

2
Փոխվարչապետի խոսքով` սահմանագծումն ու սահմանազատումը քննարկման այլ առարկա են, որը դեռ հայտնվելու է իրենց օրակարգում։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Սահմանապահ զորքերը կամ հայկական/ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները Սյունիքում տեղակայվում են 1975-76թթ. ռազմական քարտեզների հիման վրա։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ տեղեկությունը հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Սահմանապահ զորքերի տեղակայման համար, որը չի նշանակում դեմարկացիա կամ դելիմիտացիա, այլ ինչ–որ ձևով անվտանգության ապահովում է ենթադրում, պետք է նույնական մեխանիզմ ընտրվի։ Մեր դեպքում ընտրվել է 1975-76 թթ. քարտեզը` 50 000 մասշտաբով»,–ասաց նա։

Փոխվարչապետը հայտնեց նաև, որ այդ քարտեզը նույնական է 2010 թվականին ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով նախատեսված սահմաններին։ Ավինյանը նշեց, որ դեմարկացիան և դելիմիտացիան քննարկման այլ առարկա են, և դրանք իրենց քննարկման օրակարգում լինելու են, ինչպես որ կա Հայաստանի ու Վրաստանի հետ սահմանազատման օրակարգը։

«Այն, որ ասում են, թե այս պրոցեսը տեղի է ունենում Google map–ի քարտեզներով կամ երբ մատնանշվում է, որ GPS է օգտագործվում, պետք է նշենք, որ GPS համակարգը ցույց է տալիս միայն, թե որտեղ ես դու գտնվում քարտեզի վրա։ Ինչ վերաբերում է Սյունիքը միացնող հատվածի հետ կապված անվտանգության հարցին, ապա այստեղ մենք վտանգ չունենք»,–ասաց Ավինյանը։

Նա վստահեցրեց, որ Սյունիքն այժմ անվտանգ է։

2
թեգերը:
Տիգրան Ավինյան, սահմանապահ, Սյունիք, Հայաստան