Քիմ Քարդաշյան, Քանյե Ուեսթ

Ամուսնալուծվել պատրաստվող Քիմն ու Քանյեն շատ թանկ նվերներ են միմյանց արել

143
Եթե ավելի վաղ Քարդաշյանը պայքարում էր է ամուսնության փրկության համար և փորձում պաշտպանել երկբևեռ խանգարումով տառապող ամուսնուն, ապա այժմ նրա համբերությունը սպառվել է:

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա աշխարհահռչակ ռեփեր ամուսին Քանյե Ուեսթը Սուրբ Ծնունդը նշել են միասին՝ ընտանիքի հետ։

Դա այն դեպքում, երբ ԶԼՄ-ները գրում են աստղերի սպասվող ամուսնալուծության մասին։ TMZ պարբերականը գրում է, որ ամուսինները ոչ միայն տոնը միասին են նշել, այլև թանկարժեք նվերներ արել միմյանց։

Պարբերականի տեղեկություններով՝ Ուեսթը Քիմին նվիրել է հինգ Maybach ավտոմեքենա՝ յուրաքանչյուրը 200 հազար դոլար արժողությամբ։

Այդպիսով, նվերի ընդհանուր արժեքը կազմել է մեկ միլիոն դոլար: Իսկ Քիմն էլ Քանյեին է հանձնել ամերիկացի նկարիչ Ջեյմս Թարելի մի քանի գործեր ՝ ավելի քան 1 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։

143
թեգերը:
Սուրբ ծնունդ, նվեր, ամուսնալուծություն, Քանյե Ուեսթ, Քիմ Քարդաշյան
թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (219)
Թուրք–ադրբեջանական զորավարժություններ

Թուրք–ադրբեջանական զորավարժություններ. նոր պատերա՞զմ, թե՞ քաղաքական ցուցադրություն

406
(Թարմացված է 23:21 18.01.2021)
Թուրք-ադրբեջանական սպասվող զորավարժությունների համատեքստում հավանական սպառնալիքն են գնահատել փորձագետները Sputnik Արմենիայի հետ զրույցում։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik․ Կարսում սպասվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները Հայաստանում բավականին տհաճ հիշողություններ ու զուգահեռներ են ծնում։ Գրեթե նույնպիսի զորավարժություններ էին անցկացվում նախորդ տարվա հուլիս-օգոստոսին, և դրանց ավարտից մոտ մեկուկես ամիս անց Թուրքիայի ամենաակտիվ մասնակցությամբ սկսվեց Արցախյան պատերազմը։

Եվ չնայած տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը շատ է տարբերվում 2020թ․-ի ամռան-աշնան իրավիճակից, ու հակամարտության նոր սրացում չի սպասվում, ակնհայտ է, որ ռազմական ոլորտում թուրք-ադրբեջանական համագործակցության ուժեղացումը չի կարող չանհանգստացնել Հայաստանին։

Զորավարժությունները սկսվում են փետրվարի 1-ին Կարսի գավառում և կշարունակվեն մինչև փետրվարի 12-ը։ Դրանցում ներգավված կլինեն տանկային միավորումներ, հրետանային զորամասեր, դիպուկահարների ջոկատներ, հատուկ ծառայությունների աշխատակիցներ և ավիացիա։ Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ զորավարժությունների նպատակն է ապահովել համակարգումը համատեղ գործողությունների դեպքում, ինչպես նաև փորձարկել նոր սպառազինությունն ու տրանսպորտային միջոցները:

Նախատեսվում է նաև ավիահարվածներ մշակել պայմանական հակառակորդի օբյեկտների ուղղությամբ, դեսանտավորում և տրամաբանական աջակցություն կիրառել։ Անձնակազմի թվաքանակի ու տեխնիկայի քանակության մասին տեղեկություն չի հաղորդվում․ պաշտոնական հաղորդագրություններում նշվում է միայն «լայնամասշտաբ» մարզումների մասին։

Ադրբեջանի կողմից զորավարժություններին կմասնակցի համազորային բանակի՝ Նախիջևանում տեղակայված ստորաբաժանումը։ Թուրքիայի ռազմական գերատեսչության հրապարակած տեսանյութից դատելով՝ Նախիջևանից Կարս է մեկնել համահավաք դասակ։ Սա, անշուշտ, շատ չէ, սակայն, ինչպես կարծում է ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանը, այստեղ ավելի շատ պետք է դիտարկել մասնակցության քաղաքական բաղադրիչը։ Նա նշում է, որ ադրբեջանական զինուժը նախորդ տարիներին ևս մասնակցել է Կարսում անցկացվող ձմեռային զորավարժություններին և մեկ վաշտից ավելի այնտեղ չեն ուղարկել։

Կարսի թուրք–ադրբեջանական զորավարժությունները կարող են մտահոգիչ լինել նաև ՌԴ–ի համար

«Սովորաբար նման դեպքերում ստուգվում է հատուկ ստորաբաժանումների ներդաշնակության աստիճանը։ Դրանով հենց կարելի է բացատրել ադրբեջանական զորքերի ոչ մեծաքանակ մասնակցությունը։ Բայց այն, թե ինչպես է դա ներկայացվում, ինչ աղմկոտ քարոզչական արշավ են նրանք կազմակերպում, թույլ է տալիս խոսել քաղաքականացման բարձր մակարդակի մասին»,-ասաց Հովհաննիսյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։ 

Փորձագետը զորավարժության կազմակերպման մեջ որևէ նոր բաղադրիչ չի տեսնում՝ միևնույն ագրեսիվ հռետորաբանությունն է ու սադրիչ հայտարարությունները։ Ձևաչափն ու մասնակիցների կազմը նույնպես նախորդ տարիների զորավարժությունների համեմատ առանձնապես չեն փոխվել։ Հարցին, թե նման զորավարժությունների համատեքստում որքան մեծ է էսկալացիայի ռիսկը, է Razm.info ռազմական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն ասաց, որ ցանկացած զորավարժություն ինչ-ինչ քաղաքական մեսիջներ պարունակում է։ Բայց, այնուամենայնիվ, պետք է առաջին հերթին խոսել ռազմական բաղադրիչի մասին։ Ցանկացած զորավարժություն ուժեղացնում է այդ զորավարժությունն անցկացնող բանակին։

Մշակվում են հավանական հակառակորդին հետ մղելու համատեղ հնարքները և մեթոդները, ստորաբաժանումների ներդաշնակության հարցերը և այլն: Այդ համատեքստում՝ մեր թշնամիների հզորացմանն ուղղված ցանկացած գործընթաց պետք է մտահոգի մեզ:

Փորձագետի կարծիքով՝ սա արդիական է նաև ռուսական կողմի համար, հաշվի առնելով, որ Կարսից ոչ հեռու՝ սահմանի մյուս կողմում, տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանը։ Վրթանեսյանը կարծում է, որ Ռուսաստանի համար իր բազայի անմիջական հարևանությամբ թուրքական զինուժի ցանկացած ուժեղացում, ցանկացած ենթակառուցվածքային բարելավում պետք է մտահոգի: Հարցին, թե ինչպես պետք է զորավարժություններին արձագանքեն Հայաստանի իշխանությունները, Վրթանեսյանը հայտարարեց, որ ՀՀ ղեկավարության կողմից արձագանքելու որևէ ցանկություն, որևէ մտադրություն կամ ունակություն չի տեսնում:

Ռուս ռազմական փորձագետ, Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինի կարծիքով` Կարսում զորավարժություններն ավելի շատ պետք է դիտարկել որպես թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության պահպանման ցուցադրություն: Հայաստանի դեմ նոր պատերազմի մասին խոսելն այժմ ոչ մի իմաստ չունի, առավել ևս ՝ Թուրքիայի մասնակցությամբ։ Նա կարծում է, որ Հայաստանի դեմ Թուրքիայի պատերազմը կնշանակի նաև պատերազմ Ռուսաստանի դեմ։

«Մեծ հաշվով՝ Ղարաբաղի պատերազմի արդյունքներով Ալիևը մի քիչ «գցեց» Էրդողանին։ Էրդողանը նրան հաղթանակ նվիրեց, իսկ վերջինս ի պատասխան ոչինչ չապահովեց։ Իսկ քանի որ Թուրքիայի հետ լուրջ վիճելն Ադրբեջանի համար շահեկան չէ, ապա նա կշարունակի համագործակցել Անկարայի հետ, որպեսզի որևէ մեկը որևէ կասկած չունենա»,-ասաց Խրամչիխինը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Իրանը ՀՕՊ ուժերի խոշոր զորավարժություններ կանցկացնի Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանին

Մեր զրուցակիցը կարծում է, որ հայկական և ռուսական կողմերը Կարսում զորավարժությունների պատճառով ինչ-որ բան ձեռնարկելու հատուկ անհրաժեշտություն չունեն։ Եթե խոսենք հայ-ռուսական միացյալ խմբավորման մասին, ապա այն իր ծրագրերն ու խնդիրներն ունի։ Դրանցում կարող են ինչ-որ շտկումներ կատարվել, բայց ինչ-որ բան ձեռնարկելու դեպքում պետք է դա անել Ղարաբաղի պատերազմի արդյունքների հիման վրա։

Խրամչիխինը կարծում է, որ Ռուսաստանն ակնհայտորեն հիացած չէ թուրք-ադրբեջանական ռազմական մերձեցմամբ։ Հավանաբար, հենց դա էլ ցույց է տալիս նոյեմբերի 9-ին հրադադարի մասին համատեղ հայտարարության տակ թուրքական կողմի ստորագրության բացակայությունը։ Սակայն Բաքվի և Անկարայի հետ բացեիբաց առճակատման գնալ Մոսկվան չի ցանկանում։

406
թեգերը:
Կարս, Ռուսաստան, Հայաստան, Զորավարժություններ, Ադրբեջան, Թուրքիա
Ըստ թեմայի
Լավրովն ու Զարիֆը Մոսկվայում կքննարկեն Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա
Լավրովն «էկզոտիկ» է համարել Ղարաբաղը Ռուսաստանի կազմ մտցնելու առաջարկը
Պատճառ չկա, որ Հայաստանի պաշտոնյաները չայցելեն Ղարաբաղ. Լավրով
Ֆիլիպ Կիրկորով. արխիվային լուսանկար

Լիտվայի իշխանությունները մտադիր են արգելել Ֆիլիպ Կիրկորովի մուտքը երկիր

42
(Թարմացված է 22:13 18.01.2021)
Հայտնի է դարձել, որ հնարավոր է արգելք սահմանվի ոչ միայն Ֆիլիպ Կիրկորովի, այլև Միխայիլ Շուֆուտինսկու մուտքի համար։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը երկրի ներգաղթի ծառայությունից պահանջում է արգելել ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի մուտքը հանրապետություն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես նշել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը, հունվարի 15-ին տեղի է ունեցել խորհրդարանի ազգային անվտանգության և պաշտպանության կոմիտեի, ինչպես նաև մշակույթի խորհրդի համատեղ նիստը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Կիրկորովին «սև ցուցակում» ներառելու և երգչի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրի իշխանությունները ցանկանում են արգելել ոչ միայն Ֆիլիպ Կիրկորովի, այլև Միխայիլ Շուֆուտինսկու մուտքը:

Հայաստանը կարող է հայտնվել «սև ցուցակում». IATA–ն կստուգի ավիափոխադրումների շուկան

42
թեգերը:
արգելք, Լիտվա, Ֆիլիպ Կիրկորով
Ըստ թեմայի
Ֆիլիպ Կիրկորովի երեխաները հոր հետ չեն ապրում. երգչի հայրը բացահայտել է՝ ինչու
«Հիմարություն է»․ Կիրկորովի ու Դավայի տեսահոլովակն ալեկոծել է համացանցը
Ինչպես են աստղերը «փոխել սեռը». Կիրկորովի հետ ինչ–որ բան այն չէ

Պարենային ինքնաբավության խնդիրն Արցախում դժվար թե լուծվի առկա հողատարածքներով. Ավետիսյան

0
(Թարմացված է 23:51 18.01.2021)
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է պարենային անվտանգության խնդիրների մասին, որոնք ավելի ցցուն են դարձել արցախյան պատերազմից հետո։

Սամվել Ավետիսյանի դիտարկմամբ` պարենային անվտանգությունը դարձել է ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը, և Հայաստանին պատուհասած երկու արհավիրքները` համավարակն ու պատերազմն էական ազդեցություն են թողել պարենային անվտանգության վրա։

«Սկզբում կորոնավիրուսը խաթարեց հասարակական կյանքի ռիթմը, իսկ հետո արցախյան պատերազմն իր հետ բերեց զգալի կորուստներ, մասնավորապես Արցախի գյուղնախարարի վկայությամբ` հողատարածքների 75 տոկոսն անցավ թշնամուն։ Եթե հաշվի առնենք, որ Արցախում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 90 տոկոսը դրված էր հացահատիկի ու հատիկաընդեղենային մշակաբույսերի տակ, ապա պարզ է դառնում, թե որն է կորուստի առյուծի բաժինը»,– նշեց տնտեսագետը։

Ավետիսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ մեր պարենային պաշարները համալրվում էին նաև Արցախից եկած ցորենով, քանզի տարեկան ներկրվում էր 30 հազար տոննա ցորեն, 18 հազար տոննա գարի, և հիմա քիչ է ասել, որ պաշարներն այլևս չեն գա, որովհետև, Ավետիսյանի կանխատեսմամբ, կստեղծվի մի իրավիճակ, երբ ստիպված կլինենք արդեն մեր բաժնից մաս հանել Արցախի համար։

Մասնագետի համոզմամբ`պարենային ինքնաբավության խնդիրն Արցախում դժվար թե լուծվի պատերազմից հետո մնացած հողատարածքներով։ Նա անդրադարձավ Հայաստանի և Արցախի պարենային հաշվեկշռի կազմման մեթոդաբանությանը, ինչպես նաև պարենային ինքնաբավությանը միտված պետական քաղաքականությանը` խոսելով գործարարների հետ կնքվելիք ֆյուչերսային, այսինքն` ապագային միտված պայմանագրերի անհրաժեշտության մասին։

0
թեգերը:
Սամվել Ավետիսյան, Պատերազմ, կորոնավիրուս, Արցախ
թեմա:
Sputnik զրույց
Ըստ թեմայի
Երբ ուղիղ մահվան աչքերին ես նայում, կամ սարկավագ Քամալյանի պատերազմական պատմությունները
Մինչև ապրիլ բան չի փոխվի. տնտեսագետը հուշում է` ինչ է պետք անել կյանքը լավացնելու համար
«Փաշինյանը նվազագույնը 38,4 մլրդ դոլարի վնաս է հասցրել Հայաստանին». Մեսրոպ Մանուկյան
Արցախ վերադարձած ընտանիքները կշարունակեն ապահովվել պարենամթերքով և անհրաժեշտ պարագաներով