ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տեսաուղերձ է հղել Վաշինգտոնում բողոքի ցույցի մասնակիցներին ու կոչ է արել պահպանել խաղաղությունն ու կարգուկանոնը։
«Մեզ մոտ ընտրություններ են եղել, որոնց մեզանից գողացել են... Բայց դուք այժմ պետք է տուն գնաք։ Մեզ մոտ պետք է խաղաղություն լինի, մեզ մոտ պետք է օրենք ու կարգուկանոն լինի, մենք պետք է հարգենք մեր հիանալի մարդկանց, որ աշխատում են օրենքի ու կարգուկանոնի համար։ Բայց մենք չենք ցանկանում, որ ինչ-որ մեկը տուժի... Դրանք կեղծված ընտրություններ էին, բայց մենք չենք կարող ջուր լցնել այդ մարդկանց ջրաղացին։ Մեզ խաղաղություն է պետք։ Այնպես որ՝ գնացեք տներով։ Մենք սիրում ենք ձեզ։ Դուք շատ հատուկ եք... Ես գիտեմ, թե դուք ինչ եք զգում, բայց տուն գնացեք։ Եվ գնացեք խաղաղությամբ»,-մասնավորապես ասել է Թրամփը Twitter-ում հրապարակված մեկրոպեանոց տեսաուղերձում։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնում՝ ԱՄՆ կոնգրեսի շենքի մոտ, ժամեր շարունակ Թրամփի կողմնակիցների բողոքի ակցիա էին անցկացնում այն ժամանակ, երբ Կոնգրեսի 2 պալատների համատեղ նիստում պետք է քննարկվեին նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։
Նիստի մեկնարկից քիչ անց սենատն ընդհատել էր աշխատանքը հանրապետական սենատորների առարկության պատճառով, որոնք դեմ են արտահայտվել Արիզոնայի նահանգի ձայները հաստատելուն։
Թրամփի կողմնակիցները շրջափակել են ԱՄՆ սենատի դահլիճը. բախումների հետևանքով կան տուժածներ
Կապիտոլիումի մոտ հավաքված ցուցարարները ներխուժել էին շենք ու շրջապատել սենատի դահլիճը։ Ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել։ Ուժայիններն արցունքաբեր գազ ու լուսաձայնային նռնակներ են օգտագործել։ Կան տուժածներ, այդ թվում՝ ոստիկանների շարքում։ Հրազենային վիրավորում է ստացել առնվազն մեկ կին։
Ազգային գվարդիայի ջոկատները շարժվել են դեպի մայրաքաղաք Վաշինգտոն, որտեղ պարետային ժամ է հայտարարվել։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Բաքվի արվարձաններից մեկում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 մարդ Է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով դեպքի վայրում աշխատող բժիշկներին։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԻՆ-ը հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Բաքվի արվարձանում գտնվող բնակելի շենքում․ փլատակների տակ կարող են մարդիկ լինել:
«Այս պահին տուժել է ութ մարդ, նրանցից մեկի վիճակը ծանր է»,- լրագրողներին հայտնել են բժիշկները:
Փլատակների տակից դուրս են բերվել 6 մարդ։
Որոնողա-փրկարարարական աշխատանքները շարունակվում են։
Նշենք, որ պայթյունի ալիքից կոտրվել են մոտակա տների լուսամուտների ապակիները։
Ֆիզուլիում ևս մեկ ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Անհայտ անձը կրակոցներ է արձակել Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ։ «Հայերն այսօր»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ հունվարի 24-ին՝ ժամը 18:40-ին:
«Սա հայկական ամենախորհրդանշական կենտրոններից մեկն է: Սրահում շաբաթական սովորում են ավելի քան 250 երեխա: Անհանգստությունս անսահման է: Վստահ եմ՝ կառավարությունը կերաշխավորի հետագա անվտանգ գործունեությունն ապահովելու համար: Մենք անկոտրում ենք», - պարբերականի հետ զրույցում ասել է «Աբովյան» վարժարանի նախագահ Կարեն Խուրշուդյանը:
Արձակված փամփուշտը կոտրել է երկրորդ հարկի պատուհանը, որտեղ այդ պահին դաշնամուրի դաս էր անցկացվում: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Դեպքի առնչությամբ Մշակույթի կենտրոնի նախագահը բողոք է ներկայացրել ոստիկանություն: Ոստիկանության ծառայողներն արդեն այցելել են դեպքի վայր և ուսումնասիրել այն։
Հավելենք, որ Մշակույթի կենտրոնը հայկական կազմակերպությունների համակարգման կենտրոնակայանն է: Արցախյան պատերազմի օրերին այն համակարգում էր Մարսելից և երկրի հարավից դեպի Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը:
Ադրբեջանը պատերազմում ՆԱՏՕ–ի զենք է կիրառել. ֆրանսիական AgoraVox
Պարբերականը հիշեցնում է, որ մինչ այս հարձակումը նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել Բեռլինում, Սան Ֆրանցիսկոյում, Փարիզում և Դեսինում, պղծվել էին Կոմիտասի արձանը և Ցեղասպանության հուշահամալիրը: Այս գործողություններում ներգրավված էր «Գորշ գայլեր» թուրք ծայրահեղ ազգայնական խմբավորումը։
Հիշեցնենք՝ նոյեմբերին կազմակերպության գործունեությունը պաշտոնապես արգելվեց Ֆրանսիայի տարածքում:
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Վերջին մեկ օրվա ընթացքում փրկարարները հանրապետության տարբեր հատվածներում արգելափակումից մեքենաներ են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հունվարի 24-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Ջամշլու գյուղում, Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում, Ալագյազ-Վարդաբլուր ավտոճանապարհին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա։ 9 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն։