ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Եվրոպական հանձնաժողովը թույլտվություն է տվել ԵՄ տարածքում կորոնավիրուսի դեմ Moderna ընկերության պատվաստանյութն օգտագործելու համար։ Այս մասին հայտնել Է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA), որը պատասխանատու է միության տարածքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի օգտագործման հանձնարարականների տրամադրման համար, գիտական կոմիտեի նիստի արդյունքներով խորհուրդ է տվել օգտագործել COVID-ի դեմ թվով երկրորդ պատվաստանյութը, որն արտադրվում է ամերիկյան Moderna ընկերության կողմից:
«Մենք վավերացրել ենք ԵՄ-ում երկրորդ պատվաստանյութը, այս անգամ՝ Moderna ընկերությունից», - Twitter-ում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:
Իր հերթին առողջապահության հարցերով եվրահանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը գրել է, որ պատվաստանյութի հաստատումանը պետք է հետևի նաև դրա կիրառման օպերատիվ կիրառումը:
Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութն ուղարկվել է Արգենտինա. տեսանյութ
«Իսկ մինչ այդ համբերությունը, աչալրջությունն ու ինքնակարգապահությունը վճռորոշ նշանակություն ունեն միմյանց պաշտպանելու համար»,-հիշեցրել է եվրահանձնակատարը։
Moderna ընկերության հետ Եվրահանձնաժողովի պայմանագիրը կնքվել է նոյեմբերի վերջին։ Այն ենթադրում է այս պատվաստանյութի մինչև 160 մլն չափաբաժնի գնում։
Դեկտեմբերի 21-ին եվրոպական կարգավորիչը շուկա էր մտցրել Pfizer/BioNTech պատվաստանյութը։
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ևս խորհրդակցություններ է անցկացնում ամերիկյան Moderna-ի հետ, որի հիմնադիրը հայկական ծագումով գործարար Նուբար Աֆեյանն է։
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ե՞րբ և ի՞նչ գնով կհասնի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի կենտրոնում այսօր պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում են իսպանական լրատվամիջոցները։
@laSextaTV @antena3com @telemadrid pic.twitter.com/4Dl8d90RAP
— césarr,,❃ (@valleejooo_) January 20, 2021
Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ, տուժածների մասին նույնպես տեղեկություն չկա։ Դեպքի վայրում նկարահանված տեսագրություններում երևում է, որ փլուզվել է Տոլեդոյի փողոցում գտնվող բազմահարկ շենքի մի մասը:
Ստամբուլի Թուզլայի հայկական որբանոցը կվերածվի «Քամփ Արմեն» ճամբարի երիտասարդական կենտրոնի
Ըստ տեղեկությունների` շենքում մարդիկ կան։ Տարհանման աշխատանքներ են իրականացվում, ոստիկանությունը շրջափակել է տարածքը։
Կիպրոսում հայ համայնքի ջանքերի շնորհիվ վերանվանել են Թալեաթ փաշայի փողոցը
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլի առաջարկը:
Մաքֆոլը հոդված է հրապարակել ամերիկյան «Foreign Affairs» ամսագրում և կարծիք հայտնել, որ Բայդենի վարչակազմը պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի սոցցանցերի օգտատերերն ավելի քիչ տեսնեն ռուսական ԶԼՄ-ների, օրինակ` RT-ի նյութերը։ Եթե դրանք այնուամենայնիվ երևան որոնման արդյունքում, ապա, նախկին դիվանագետի կարծիքով, պորտալները պետք է այլընտրանքային հոդվածներ առաջարկեն «ավելի հուսալի» մեդիառեսուրսներից, օրինակ՝ ԲիԲիՍի-ից:
Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ Եմենում RT-ի լրագրողի հասցեին սպառնալիքներ են հնչել
«Մի շփոթեք, սա գրաքննություն չէ, այլ խոսքի ազատություն»,– Մակֆոլի հոդվածը մեկնաբանել է Սիմոնյանը:
Նշենք, որ ՌԴ–ում ԱՄՆ նախկին դեսպանը նման նախաձեռնությամբ էր հանդես եկել նաև 2018 թվականին։Այն ժամանակ նա առաջարկել էր RT–ի բոլոր նյութերին կցել ԲիԲիՍի–ի հղումները։
Մարգարիտա Սիմոնյանը 2 հարցի է պատասխանել` խոսո՞ւմ է հայերեն, ո՞րն է նրա հայրենիքը
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի և Արցախի անվտանգային հարաբերություններում ոչինչ չի փոխվել։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի Հանրապետությունն իր ողջ պատմության ընթացքում եղել է ՀԱՊԿ–ի անդամ։ Ինչքան էլ մենք համարել ենք, որ ՀՀ անվտանգության երաշխավորն ինքը ՀՀ–ն է, նկատի ենք ունեցել նաև այն իրավապայմանագրային բազան, որը Հայաստանը ստեղծել է իր հարաբերությունների շնորհիվ։ Հայաստանի և Արցախի անվտանգային հարաբերություններում անկհայտորեն նոր գործոն է ավելացել` ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ–ում»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում դրական երևույթ է, և նրանց ներկայությունն անվտանգային խնդիրներ լուծելու համար է տեղի ունեցել։ Վարչապետը նշեց` ԼՂ–ում խաղաղապահները տեղակայվել են նաև ՀՀ որոշման վրա, որպեսզի Հայաստանը կարողանա լիարժեք կատարի իր գործառույթն Արցախի անվտանգության հարցով։
Փաշինյանը վստահեցրեց` եթե խաղաղապահներն Արցախում չլինեին, հնարավոր է` չկարողանար ՀՀ–ն այդ գործառույթն իրականացնել։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են