ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Անհայտ անձիք սվաստիկա են նկարել փարիզյան շրջանի Սեն և Մարն դեպարտամենտի Էշուբուլեն համայնքի եկեղեցու և քաղաքապետարանի պատերին։ Տեղեկությունը հայտնում է ֆրանսիական դեպարտամենտի պրեֆեկտուրան։
Ֆրանսիայում ձիեր են գտել, որոնց վրա կտտանքների հետքեր կան․ մարդիկ ապշել են դաժանությունից
«Այսօր առավոտյան Էշուբուլենի եկեղեցու ու քաղաքապետարանի պատերին նոր սվաստիկաներ են հայտնաբերվել։ Պրեֆեկտը խստորեն դատապարտում է այդ նողկալի գործողությունները։ Ոստիկանության ու ժանդարմերիայի ուժերը մոբիլիզացվել են։ Մեղավորներն անպատիժ չեն մնա», - նշված է պրեֆեկտուրայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter–ում։
De nouvelles croix gammées ont été découvertes ce matin sur les murs de l’église d’Echouboulains et de la mairie de @Mairie_VLP. Le préfet condamne avec la plus grande fermeté ces actes inqualifiables. Police et gendarmerie sont mobilisées. Le/les auteurs ne resteront pas impunis
— Préfet de Seine-et-Marne (@Prefet77) January 4, 2021
Դեկտեմբերի 29-ի սվաստիկա էր հայտնաբերվել նաև Սեն և Մարն դեպարտամենտի Մելուն համայնքի մսուրի երկաթե փեղկերի վրա։
Մեկ օր առաջ անհայտ անձինք սվաստիկաներ էին նկարել Ֆոնտենբլո քաղաքի մի քանի տասնյակ գերեզմանների վրա։
11 մաղթանք Ժոնաթան Լաքոտից. Ֆրանսիայի դեսպանը հայերեն գրառում է արել
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի կենտրոնում այսօր պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում են իսպանական լրատվամիջոցները։
@laSextaTV @antena3com @telemadrid pic.twitter.com/4Dl8d90RAP
— césarr,,❃ (@valleejooo_) January 20, 2021
Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ, տուժածների մասին նույնպես տեղեկություն չկա։ Դեպքի վայրում նկարահանված տեսագրություններում երևում է, որ փլուզվել է Տոլեդոյի փողոցում գտնվող բազմահարկ շենքի մի մասը:
Ստամբուլի Թուզլայի հայկական որբանոցը կվերածվի «Քամփ Արմեն» ճամբարի երիտասարդական կենտրոնի
Ըստ տեղեկությունների` շենքում մարդիկ կան։ Տարհանման աշխատանքներ են իրականացվում, ոստիկանությունը շրջափակել է տարածքը։
Կիպրոսում հայ համայնքի ջանքերի շնորհիվ վերանվանել են Թալեաթ փաշայի փողոցը
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլի առաջարկը:
Մաքֆոլը հոդված է հրապարակել ամերիկյան «Foreign Affairs» ամսագրում և կարծիք հայտնել, որ Բայդենի վարչակազմը պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի սոցցանցերի օգտատերերն ավելի քիչ տեսնեն ռուսական ԶԼՄ-ների, օրինակ` RT-ի նյութերը։ Եթե դրանք այնուամենայնիվ երևան որոնման արդյունքում, ապա, նախկին դիվանագետի կարծիքով, պորտալները պետք է այլընտրանքային հոդվածներ առաջարկեն «ավելի հուսալի» մեդիառեսուրսներից, օրինակ՝ ԲիԲիՍի-ից:
Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ Եմենում RT-ի լրագրողի հասցեին սպառնալիքներ են հնչել
«Մի շփոթեք, սա գրաքննություն չէ, այլ խոսքի ազատություն»,– Մակֆոլի հոդվածը մեկնաբանել է Սիմոնյանը:
Նշենք, որ ՌԴ–ում ԱՄՆ նախկին դեսպանը նման նախաձեռնությամբ էր հանդես եկել նաև 2018 թվականին։Այն ժամանակ նա առաջարկել էր RT–ի բոլոր նյութերին կցել ԲիԲիՍի–ի հղումները։
Մարգարիտա Սիմոնյանը 2 հարցի է պատասխանել` խոսո՞ւմ է հայերեն, ո՞րն է նրա հայրենիքը
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի անվտանգության համակարգի հիմնասյունը և ճարտարապետությունը կապված է եղել ՀԱՊԿ-ի հետ, բայց անվտանգային թիվ մեկ մարտահրավերն ակնհայտորեն գոյություն է ունեցել ՀԱՊԿ-ի իրավական տարածքից դուրս։ ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով վարչապետին, նշեց, որ պատերազմից հետո նոր մարտահրավերներին դիմագրավելու խնդիր ունենք, և ՀՀ–ն որևէ ժամանակ չի կարող երաշխավորված լինել արտաքին ագրեսիայից։ Նա հետաքրքրվեց` մեր ռազմավարական դաշնակիցը պատրա՞ստ է զենք ու զինամթերք տրամադրել, վերականգնել մեր պոտենցիալը։
«Շատ են հարցնում, թե կառավարությունն ինչո՞ւ ՀԱՊԿ–ին չի դիմել պատերազմի հարցում աջակցության համար։ Կա մի պարզ պատճառ` մարտական գործողությունները 99 տոկոսով տեղի են ունեցել ՀԱՊԿ իրավազորության տարածքից դուրս»,–ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով Ռուսաստանի` մեզ օգնել-չօգնելու հարցին` վարչապետը պատասխանեց, որ մեր անվտանգային համագործակցությունը ՌԴ-ի հետ գտնվում է ամենաինտենսիվ և ամենաբարձր մակարդակի վրա: Նա վստահեցնում է, որ երկրի անվտանգությունը ապահովելու վերաբերյալ ոչ միայն նախատեսում ենք գործողություններ, այլև արդեն իսկ իրականացվել են գործողություններ։ Ըստ Փաշինյանի` այդ գործողությունների դրսևորումները կարելի է տեսնել Սյունիքում:
«Հայ-ռուսական համագործակցությունն ու ռազմաքաղաքական դաշինքի խորացումը մեր օրակարգի առաջնահերթ հարցերից է: ՌԴ-ից էլ կա համապատասխան վերաբերմունք ու ցանկություն»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։
Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է. Պուտին
Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց։
Հայաստանի կողմից աշխատանքային եռակողմ խմբի համանախագահն է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հավելենք, որ մինչ մոսկովյան այցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ հայկական կողմի համար սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը:
Սակայն Փաշինյանը եռակողմ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ռազմագերիների հարցը լուծել չի հաջողվել։