ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի - Sputnik. Հերթական մոնոլիտ սյունը հայտնաբերվել է Կանադայի Տորոնտո քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է CTV News-ը։
Մոտ 3.5 մետր բարձրությամբ օբյեկտը դեկտեմբերի 31-ի գիշերը հայտնվել է Օնտարիո լճի ափին։
Ամանորի գիշերը կանադական մոնոլիտը վանդալների հարձակման է ենթարկվել, որոնք այն կարմիր են ներկել։
Այլմոլորակայիննե՞ր, թե՞ մարդ․ հայ մասնագետները ցրում են մոնոլիտ սյուների գլխավոր թեզը
Հավելենք, որ փայլուն մետաղից առաջին մոնոլիտը հայտնաբերվել էր ԱՄՆ Յուտա նահանգի անապատում նոյեմբերի վերջին։ Մի քանի օր անց սյունը նույն խորհրդավորությամբ անհետացել էր։ Այնուհետև նման օբյեկտներ էին հայտնաբերվել Գերմանիայում, Նիդեռլանդներում, Ռումինիայում, Բոլիվիայում, Իսպանիայում և այլ երկրներում, իսկ այս տարվա առաջին օրը հայտնի դարձավ, որ հերթական մոնոլիտը հայտնվել է բրիտանական Սոլսբերի քաղաքի մերձակայքում:
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները կվերացնեն փոխադարձ ելքի և մուտքի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խոչընդոտները: Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ՀՀ կառավարությունն ինչ–որ քայլեր է իրականացնում, որպեսզի ՌԴ–ի հետ սահմանները բացվեն, քանի որ գաղտնիք չէ, որ արտագնա աշխատանքի ամենաշատը հենց այնտեղ են գնում։
«Մենք փորձում էինք ԵԱՏՄ շրջանակում այդ խնդիրը լուծել, սակայն չհաջողվեց։ Դրանից հետո ռուսական կողմի հետ նախաձեռնել ենք հարցի մի լուծում, որը հնարավորություն է տալիս ազատ սահմանի սկզբունք դնել բոլոր մեր այն հայրենակիցների համար, որոնք ունեն թեստավորման արդյունքներ կամ հիվանդացել և արդեն լավացել են»,–ասաց փոխվարչապետը։
Նա նշեց, որ ՀՀ կառավարությունն այդ մասին 2020-ի դեկտեմբերի 27-ին արդեն իսկ որոշումն ընդունել է, հիմա սպասում են նման որոշման ՌԴ-ից, որից հետո այդ մեխանիզմը կսկսի աշխատել։ Գրիգորյանի խոսքով` կստեղծվի մի համակարգ, և անձը թեստ հանձնելուց հետո կստանա սահմանը հատելու կանաչ լույս թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում:
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կբացի սահմանը Հայաստանի համար
Նա հույս հայտնեց, որ վերոհիշյալ համակարգը կաշխատի, ու մեր հայրենակիցները հնարավորություն կստանան առանց որևէ սահմանափակումների հատել սահմանը։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Ավետ Ադոնցն ու Իգոր Մորգուլովն այսօր խորհրդակցությունների ընթացքում քննարկել են եվրասիական տարածքում անվտանգությունն ամրապնդելու ուղիները։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։
Երևանն ու Բաքուն շարունակում են գերիների փոխանակման գործընթացը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
«Քննարկվել են երկու երկրների փոխգործակցության խնդիրները՝ ի շահ եվրասիական տարածքում անվտանգության ամրապնդման, այդ թվում ՝ ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի հետ ՇՀԿ-ի գործընկերության կապերի խորացման, մայրցամաքում տնտեսական փոխկապակցվածության զարգացման ճանապարհով, նախևառաջ՝ Եվրասիական տնտեսական միության և ՉԺՀ-ի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը համատեղելու ջանքերի համատեքստում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ բանակցություններն ընթացել են կառուցողական, վստահելի մթնոլորտում և նպաստել երկու երկրների ԱԳՆ–ների գծով ավելի սերտ փոխգործակցության հաստատմանը։