Սեյսմիկ ծառայության կենտրոն, արխիվային լուսանկար

Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում երկրաշարժ է գրանցվել

2283
(Թարմացված է 11:49 02.01.2021)
4.7 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դաղստանում։

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Դաղստանում երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է նաև Ադրբեջանում: Տեղեկությունը հայտնում է Դաղստանի սեյսմիկ ծառայության հանրապետական կենտրոնը:

Սահմաններ` առանց քարտեզի. Հայաստանը վերացրել է քարտեզագրության բոլոր հետքերը

«Այսօր` տեղական ժամանակով 05.05-ին, Դաղստանի Հանրապետության տարածքում երկրաշարժ է գրանցվել։ 4.7 մագնիտուդով և օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժը 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է նաև Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում», - նշված է հաղորդագրության մեջ:

Սյունիքի տարածքի հատվածները, որոնք Ադրբեջանին են փոխանցվում «սահմանազատման» հետևանքով

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնն (EMSC) ավելի վաղ հայտնել էր, որ Դաղստանում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դաղստանյան լույսեր քաղաքից 21 կիլոմետր հյուսիս-արևմուտք և Դերբենտից 12 կիլոմետր հյուսիս-արևմուտք ընկած շրջանում:

Ֆիզուլու շրջանում մի ադրբեջանցի է պայթել ականի վրա

2283
թեգերը:
Երկրաշարժ, Դաղստան, Ադրբեջան
Երևան—Մեղրի ճանապարհ

Ի՞նչ մտավախություններ ունի Ռոբերտ Քոչարյանը ճանապարհների ապաշրջափակման հեռանկարից

179
(Թարմացված է 00:36 28.01.2021)
Ճանապարհների ապաշրջափակումը, Քոչարյանի խոսքով, նաև լուրջ խնդիրներ է ստեղծելու Հայաստանի գյուղատնտեսության ու վերամշակող արդյունաբերության համար։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Ճանապարհների վերաբացման հարցը Արցախյան կարգավորման գործընթացում միշտ եղել է այն վերջին ակորդը, որին կողմերը պետք է հասնեին միայն մնացած խնդիրները, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի հարցը լուծելուց հետո:

Այսօր հայաստանյան մի քանի կայքերին տված հարցազրույցում նման հայտարարություն արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Այդուհանդերձ, Ռոբերտ Քոչարյանն այս հեռանկարից որոշակի մտավախություններ ունի:

 «Ամենամեծ խնդիրը հետևյալն է՝ Մեղրիի հատվածը վերահսկվելու է ռուս սահմանապահների կողմից, իսկ մնացած հատվածի վրա մենք որևէ ազդեցություն չենք ունենալու: Մինչև Ռուսաստան մոտ 850 կմ է, որից ընդամենը 47 կմ-ն է Մեղրիի հատվածը: Եվ Ադրբեջանը կարող է ուղղակի տարիֆային քաղաքականությամբ այնպես անել, որ այդ երկաթուղուց օգտվելը անիմաստ լինի ընդհանրապես: Իսկ քո 47 կմ-ով դու որևէ հարց չես կարող լուծել, հատկապես, որ այն քո վերահսկողության տակ չի գտնվում»,- ասաց Քոչարյանը:

Ռուսաստանի գործընկեր ու դաշնակից երկրից Հայաստանը վերածվել է ՌԴ–ի պրոտեկտորատի. Քոչարյան

Նրա խոսքով` Ադրբեջանն ունի այն, ինչին ձգտել է, ունի նաև կոմունիկացիաներից օգտվելու լծակ: Իսկ հայկական կողմը ունի հույս, որ ճանապարհները կաշխատեն, բայց չունի որևէ լծակ:

 Բացի այդ, ըստ Քոչարյանի, ճանապարհների ապաշրջափակումը նաև լուրջ խնդիրներ է ստեղծելու Հայաստանի գյուղատնտեսության ու վերամշակող արդյունաբերության համար՝ ի դեմս ադրբեջանական ու թուրքական էժան արտադրանքի: Այդ խնդիրներին դիմակայելու ու դրանք հաղթահարելու համար, ըստ Քոչարյանի, ՀՀ իշխանությունը պետք է լուրջ միջոցներ ձեռնարկի ներքին շուկան պաշտպանելու համար:

«Պետք է փոխվի սուբսիդավորման քաղաքականությունը, հակառակ դեպքում մենք ուղղակի անմրցունակ ենք լինելու: Հարյուրավոր, հազարավոր ֆերմերային տնտեսություններ կարող են քայքայվել և հարյուրավոր բիզնեսներ ուղղակի անիմաստ են դառնալու»,- ասաց երկրորդ նախագահը:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։

Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:

179
թեգերը:
Եռակողմ հայտարարություն, ապաշրջափակում, Ճանապարհ, Մեղրի, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Ինչու էր թշնամին խնայում Արցախի նախագահի նստավայրը. Քոչարյանն իր վարկածը ներկայացրեց
Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում. Քոչարյան
 Կաննի կինոփառատոն

Կաննի կինոփառատոնը կրկին հետաձգվեց

8
(Թարմացված է 22:24 27.01.2021)
Ֆրանսիայում տիրող համաճարակային իրավիճակի պատճառով կազմակերպիչները որոշել են հետաձգել կինոփառատոնը։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Կաննի կինոփառատոնը, որը նախատեսվում էր անցկացնել մայիսին, տեղափոխել են հուլիս։  Տեղեկությունը հրապարակված է փառատոնի Twitter–ի էջում։

Նշվում է, որ իսկզբանե 2021 թվականի մայիսի 11-22-ը նախատեսված կինոփառատոնն այժմ կանցկացվի 2021 թվականի հուլիսի 6-17-ը։

Հետաձգման պատճառը կորոնավիրուսի համավարակն է։

Կաննի միջազգային կինոփառատոնը (Festival international du film de Cannes) կինեմատոգրաֆիայի ամենամյա փառատոն է, աշխարհում ամենահին ու հեղինակավոր փառատոներից մեկը։ Միջոցառումը սովորաբար անցկացվում է մայիսի վերջին Կաննում (Ֆրանսիա)` փառատոների և կոնգրեսների պալատում։

8
թեգերը:
համավարակ, կորոնավիրուս, Ֆրանսիա, Կաննի կինոփառատոն
Ըստ թեմայի
Գեղեցկության և շքեղության վերջին ակորդը Կաննում. կինոփառատոնի վերջին լուսանկարները
Հայ ռեժիսորի ֆիլմը ներկայացված է Կաննի փառատոնին
Հայերը ֆրանսերեն են սովորել, ֆրանսիացիները` սիրահարվել Արցախին. ֆիլմ, որն ընտրեց Կաննը

Փոքրերն ուզում են զինվոր դառնալ, մեծերը հիշում են մեր բանակի նվաճումները. հարցում Երևանում

0
(Թարմացված է 09:54 28.01.2021)
Sputnik Արմենիան Հայոց բանակի օրվա առթիվ հարցում է անցկացրել Երևանում` պարզելու համար, թե արցախյան պատերազմում պարտվելը որքանով է ստվերել բանակի ձեռքբերումները և Հայոց բանակի որ հաղթանակներն են հիշում քաղաքացիները։

Արցախյան պատերազմում կրած պարտությունը ոչ բոլորին է հուսահատեցրել. շատերը հիշում են Հայոց բանակի բոլոր հաղթանակները և հուսով են, որ ամեն ինչ դեռ լավ է լինելու։

Sputnik Արմենիայի անցկացրած հարցախույզի ընթացքում փոքրիկները մեկը մյուսի հետևից ասացին, որ որոշել են զինվոր դառնալ։

«Զինվոր եմ ուզում դառնալ, որ կարողանամ երկիրը պաշտպանել»,- ասաց նրանցից մեկը։

Իսկ մեծահասակները խոսեցին մեր բանակի նվաճումների, ներկայի ու ապագայի մասին` մաղթանքներ հղելով Բանակի օրվա կապակցությամբ։

Մանրամասները` Sputnik Արմենիայի տեսանյութում։

0
թեգերը:
Բանակ, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Տղամարդկանց կողքին ու նրանց հավասար կռվել են նաև կանայք. մերօրյա հերոսները
Սերժանտ Հովհաննիսյանը կասեցրել է հյուսիսային կողմով թշնամու ճեղքումը. մերօրյա հերոսները
Հրամանատարի մարմինը թշնամուն չթողեց, բայց ինքը վիրավորվեց. 2 անգամ մահից փրկված զինվորը
Արժե՞ անհանգստանալ Գյումրիում զինտեխնիկայի ու զինվորների տեղաշարժից