Հենրիխ Մխիթարյան

Մխիթարյանը «Ռոմայի» դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստն է. տեսանյութ

211
(Թարմացված է 22:16 01.01.2021)
Մխիթարյանի հետ դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներն էին Ջորդան, Էդին Ջեկոն, Լեոնարդո Սպինացոլան և Գոնսալո Վիլյարը։

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմայի» դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Տեղեկությունը  հայտնում է ակումբի մամուլի ծառայությունն իր Twitter–ի միկրոբլոկում:

Մամուլի ծառայությունը նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ ամփոփված են հայ ֆուտբոլիստի գոլերն ու գոլային փոխանցումները։

Մխիթարյանի հետ դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներն էին Ջորդան, Էդին Ջեկոն, Լեոնարդո Սպինացոլան և Գոնսալո Վիլյարը։

«Միայն կոմիքսներում այսպիսի բան կտեսնես»․ ՖԻՖԱ-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում դեկտեմբեր ամսին անցկացրած 7 խաղերում դարձել է 2 գոլ և 2 գոլային փոխանցման հեղինակ:

211
թեգերը:
«Ռոմա» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան (338)
Ըստ թեմայի
«Թող ձեր տները լցվեն ջերմությամբ»․ Մխիթարյանը շնորհավորել է կաթոլիկներին
Հենրիխ Մխիթարյանը կրկին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց
«Սա իմ բոլոր թիմակիցների վաստակն է»․ Մխիթարյանը՝ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու մասին
Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը

Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի պատվիրակությունը. օրակարգը հայտնի է

68
(Թարմացված է 20:04 25.01.2021)
Անցկացվում են հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շտաբային բանակցություններ։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Այսօր Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Штабные переговоры по всем направлениям армяно-российского двустороннего военного сотрудничества (25 января 2021). Еревaн
Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը

Պատվիրակությունը գլխավորում է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովը։ Այցի նպատակը հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության բոլոր ուղղություններով շտաբային բանակցությունների մասնակցելն է։

Штабные переговоры по всем направлениям армяно-российского двустороннего военного сотрудничества (25 января 2021). Еревaн
Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը

Այսօր արդեն պատվիրակության ղեկավարին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Սերգեյ Իստրակովը հանդիպել է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ:

Штабные переговоры по всем направлениям армяно-российского двустороннего военного сотрудничества (25 января 2021). Еревaн
Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը

Հանդիպումների ընթացքում նախանշվել են առաջիկա աշխատանքների ծավալն ու ուղղությունները:

Դավիթ Տոնոյանն ասել է` որքանով է Ռուսաստանն աջակցել իր դաշնակից Հայաստանին

68
թեգերը:
Զինված ուժեր, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի և Արցախի անվտանգային հարաբերություններում ոչինչ չի փոխվել. վարչապետ
Ղարաբաղում գլխավոր խնդիրը լուծված է. Սլուցկին` Պուտինի գործողությունների մասին
Ռուս խաղաղապահներն Արցախում հակաահաբեկչական վարժանքներ են անցկացնում. տեսանյութ
ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի ղեկավարը որոշել է Ղարաբաղ այցելել
Глава МИД Армении Ара Айвазян перед началом заседания Комиссии парламента по внешним связям (14 января 2021). Еревaн

Արա Այվազյանն Արցախի հուշարձանների հարցը քննարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ

13
(Թարմացված է 19:21 25.01.2021)
Նախարարն ընդգծել է Արցախի հայկական մշակութային ժառանգության համամարդկային կարևորությունը՝ անընդունելի համարելով դրանց պաշտպանության հարցի քաղաքականացումը և այդ գործընթացում արհեստական խոչընդոտներ ստեղծելու ադրբեջանական կողմի պրակտիկան:

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Զրուցակիցներն հերթական անգամ անդրադարձ են կատարել ԼՂ հակամարտության գոտում հայկական պատմական, կրոնական ժառանգության պահպանման հարցերին և այդ համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության հեռանկարներին: Նախարար Այվազյանը նշել է, որ հայկական պատմամշակութային կոթողները տարածաշրջանի հարուստ ժառանգության անբաժան մասն են կազմում՝ դրանց պաշտպանության ուղղությամբ ակնկալելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը:

Նախարար Այվազյանն ընդգծել է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանության ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը, որն առավել ընդգծվում է հայկական ժառանգության դիտավորյալ ոչնչացման և դրանց ինքնության խեղաթյուրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի ֆոնին։

Ողջունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու որոշումը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Արցախի հայկական մշակութային ժառանգության համամարդկային կարևորությունը՝ անընդունելի համարելով դրանց պաշտպանության հարցի քաղաքականացումը և այդ գործընթացում արհեստական խոչընդոտներ ստեղծելու ադրբեջանական կողմի պրակտիկան:

Ալիևը պատասխանել է ՅՈւՆԵՍԿՕ–ի՝ Արցախ փորձագետների խումբ ուղարկելու առաջարկին

Նշենք, որ տևական ժամանակ է ՅՈՒՆԵՍԿՕ–ն սպասում է Ադրբեջանի իշխանությունների համաձայնությանը` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքների հուշարձանների ուսումնասիրության համար մասնագետների խումբ ուղարկելու համար։

13
թեգերը:
Ադրբեջան, Արա Այվազյան, ՅՈՒՆԵՍԿՕ, Հուշարձան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Պետք չէ բարբարոսներից գթասրտություն ակնկալել. մշակութաբանը` ՅՈւՆԵՍԿՕ–ի առաջարկի մասին
ՀՀ ԱԳՆ պատասխանը ՅՈՒՆԵՍԿՕ–ին. Ադրբեջանը մեղադրանքը շուռ տալու քարոզչական փորձ է կիրառել
Բաքուն ՅՈւՆԵՍԿՕ-ին չի ենթարկվում․ ինչ պետք է անել Արցախի ժառանգությունը պահպանելու համար
Զարեհ Սինանյան

Բնակարանաշինություն, նոր աշխատատեղեր. Սփյուռքը պատրաստ է օգնել արցախցիներին

0
(Թարմացված է 20:26 25.01.2021)
ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հույս է հայտնել, որ Հայաստանի և Արցախի պաշտոնյանների հետ շարունակական աշխատանքի շնորհիվ կհաջողվի հաղթահարել խորը ճգնաժամը և մուտք գործել զարգացման նոր փուլ։
Սփյուռքը դուրս է եկել շոկային վիճակից. Զարեհ Սինանյանը` Արցախում իրականացվող ծրագրերի մասին

Հայաստան-սփյուռք համագործակցությունն ակտիվացման փուլում է: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Հայաստանին և Արցախին զուգահեռ նաև սփյուռքն է դուրս գալիս այս շոկային վիճակից։ Որոշ համայնքներում դա տեղի է ունենում շատ ավելի արագ, քան այլ համայնքներում, օրինակ` Ֆրանսիայում և Ռուսաստանում բավական առողջ է մթնոլորտը, և համագործակցության բազում եզրեր կան»,- ասաց նա։

Նրա խոսքով`մարդիկ բավականին ակտիվ են և հասկանում են, որ այսօր առավել քան երբևէ  հայրենիքը`Հայաստանն ու Արցախն օգնության կարիք ունեն. տասնյակ հազարավոր տեղահանվածներ, որոնք թեև այս պահին Արցախի տարածքում են, զրկվել են սեփական բնակարաններից և եկամտի աղբյուրներից, ու առաջնահերթ նրանց պետք է աջակցել։

«Հայաստանի կառավարությունն էլ ամեն ջանք գործադրում է, որ արցախցի մեր հայրենակիցները ուտելիքի և կենցաղային իրերի կարիք չունենան, բայց ժամանակն է նաև նոր աշխատատեղեր ստեղծելու մասին մտածել։ Շահութաբերության հիման վրա ձեռնարկությունների հիմնումն Արցախի տարածքում լինելու է շատ կարևոր ուղղություն, և չեմ կասկածում, որ մոտակա տարիներին մենք դրա ականատեսը կլինենք»,- նշեց Սինանյանը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը համոզված է, որ Հայաստանի և Արցախի պաշտոնյանների հետ շարունակական աշխատանքի շնորհիվ կհաջողվի ամենասեղմ ժամկետներում կենտրոնանալ բնակարանաշինության վրա, տնտեսական վերածննդի ծրագիր կազմել և թևակոխել զարգացման նոր փուլ։

Հիշեցնենք` հունվարի 23-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ճանաչողական այցով մեկնել էր Արցախ, հանդիպել մի շարք պաշտոնյանների հետ և քննարկել կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրեր, որոնք նախատեսվում է կյանքի կոչել սփյուռքի մեր հայրենակիցների գործուն մասնակցությամբ։

0
Ըստ թեմայի
Հայերի դեմ պայքարում են այն ահաբեկիչները, որոնց Ռուսաստանը չի հասցրել վերացնել. Սինանյան
Զինադադարի հաստատումից հետո երկու լիբանանահայ է անհետացել. Սինանյան
ՀՀ–ն սփյուռքին է պետք, սփյուռքը՝ հայրենիքին. Ջորկաեֆները հանդիպել են Զարեհ Սինանյանին