Աստղային երկինք

Երկիր մոլորակի բնակիչներն ամանորյա հզոր աստղաթափի ականատես կլինեն

93
(Թարմացված է 12:07 01.01.2021)
Շաբաթ օրը՝ հունվարի 2-ին, Երկիր մոլորակն Արևին ամենամոտ հեռավորության վրա կլինի։ Երկրի ու Արևի միջև հեռավորությունն այդ օրը կկազմի մոտ 147 միլիոն կիլոմետր։

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. 2021 թվականի առաջին օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են վառ աստղաթափ տեսնել․այն տեղի կունենա հունվարի 2-ի լույս 3 –ի գիշերը։

Կվադրանտիդայի (Եզնարածի համաստեղությունից) ասուպային հոսքի ակտիվությունը կկազմի ժամում 110 ասուպ։ Այսինքն՝ մեկ րոպեում 1-2 ասուպ։

Աստղային հոսքը մեկնարկել է դեկտեմբերի 28-ին ու ակտիվ է լինելու մինչև հունվարի 12-ը։

Մոսկվայում, մասնագետների խոսքով, աստղաթափը լավ տեսանելի կլինի կեսգիշերից հետո։ Սակայն լուսինը կարող է խանգարել, քանի որ գրեթե լիալուսին է լինելու։ Լույս կիրակի գիշերը՝ հունվարի 3-ին, առաջին ամանորյա աստղաթափն է ակնկալվում։

«Աստղաթափի ռադիանտը բավականին կբարձրանա գիշերվա երկրորդ կեսին։ Տեսանելիությունը ոչ բարենպաստ է, լուսինը նվազ է, մոտ է լիալուսնին (30.12), այն կխանգարի վայելել աստղաթափը, քանի որ ամբողջ գիշեր շողալու է հորիզոնի հարավ-արևելքում», - ասել են  Մոսկվայի պլանետարիումում։

NASA-ն չհրապարակված լուսանկարներ է ներկայացրել՝ նվիրված Hubble աստղադիտակի 30-ամյակին

Ընդհանուր առմամբ 2021 թվականին արևի ու լուսնի երկուական խավարում է լինելու։ Մայիսի 26-ին Գերլուսին է լինելու։

 

93
թեգերը:
Երկիր մոլորակ, լուսին, արև, Ամանոր, Մոսկվա, աստղադիտակ, աստղաթափ, աստղ
Բաքվի արվարձանում պայթյունի հետևանքով 8 մարդ Է տուժել

Բաքվի արվարձանում պայթյունի հետևանքով 8 մարդ է տուժել. տեսանյութ

118
(Թարմացված է 00:11 26.01.2021)
Պայթյունը տեղի է ունեցել բնակելի շենքում։ Տուժածներից մեկի վիճակը ծանր է։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Բաքվի արվարձաններից մեկում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 մարդ Է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով դեպքի վայրում աշխատող բժիշկներին։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԻՆ-ը հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Բաքվի արվարձանում գտնվող բնակելի շենքում․ փլատակների տակ կարող են մարդիկ լինել:

«Այս պահին տուժել է ութ մարդ, նրանցից մեկի վիճակը ծանր է»,- լրագրողներին հայտնել են բժիշկները:

Փլատակների տակից դուրս են բերվել 6 մարդ։ 

Որոնողա-փրկարարարական աշխատանքները շարունակվում են։

Նշենք, որ պայթյունի ալիքից կոտրվել են մոտակա տների լուսամուտների ապակիները։

Ֆիզուլիում ևս մեկ ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա

 

118
թեգերը:
պայթյուն, Բաքու
Ըստ թեմայի
Ադրբեջանի տիրապետության տակ անցած արցախյան տարածքում բուլդոզերավար է պայթել ականի վրա
Մեղրիում ականի պայթյունի հետևանքով հրշեջ–փրկարարներից մեկը կորցրել է ոտքը
Ջաբրայիլում ականի վրա ևս մեկ ադրբեջանցի է պայթել. վնասվածքները ծանր են
Կոտրվել է սենյակներից մեկի պատուհանի ապակին, որտեղ այդ պահին երաժշտության դաս էր անցկացվում։

Կրակել են Մարսելի հայկական մշակութային կենտրոնի ուղղությամբ

183
(Թարմացված է 22:25 25.01.2021)
Կոտրվել է սենյակներից մեկի պատուհանի ապակին, որտեղ այդ պահին երաժշտության դաս էր անցկացվում։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Անհայտ անձը կրակոցներ է արձակել Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ։ «Հայերն այսօր»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ հունվարի 24-ին՝ ժամը 18:40-ին:

«Սա հայկական ամենախորհրդանշական կենտրոններից մեկն է: Սրահում շաբաթական սովորում են ավելի քան 250 երեխա: Անհանգստությունս անսահման է: Վստահ եմ՝ կառավարությունը կերաշխավորի հետագա անվտանգ գործունեությունն ապահովելու համար: Մենք անկոտրում ենք», - պարբերականի հետ զրույցում ասել է «Աբովյան» վարժարանի նախագահ Կարեն Խուրշուդյանը:

Արձակված փամփուշտը կոտրել է երկրորդ հարկի պատուհանը, որտեղ այդ պահին դաշնամուրի դաս էր անցկացվում: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Դեպքի առնչությամբ Մշակույթի կենտրոնի նախագահը բողոք է ներկայացրել ոստիկանություն: Ոստիկանության ծառայողներն արդեն այցելել են դեպքի վայր և ուսումնասիրել այն։

Հավելենք, որ Մշակույթի կենտրոնը հայկական կազմակերպությունների համակարգման կենտրոնակայանն է: Արցախյան պատերազմի օրերին այն համակարգում էր Մարսելից և երկրի հարավից դեպի Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը:

Ադրբեջանը պատերազմում ՆԱՏՕ–ի զենք է կիրառել. ֆրանսիական AgoraVox

Պարբերականը հիշեցնում է, որ մինչ այս հարձակումը նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել Բեռլինում, Սան Ֆրանցիսկոյում, Փարիզում և Դեսինում, պղծվել էին Կոմիտասի արձանը և Ցեղասպանության հուշահամալիրը: Այս գործողություններում ներգրավված էր «Գորշ գայլեր» թուրք ծայրահեղ ազգայնական խմբավորումը։

Հիշեցնենք՝ նոյեմբերին կազմակերպության գործունեությունը պաշտոնապես արգելվեց Ֆրանսիայի տարածքում:

183
թեգերը:
կրակոց, Սփյուռք, Մարսել
Ըստ թեմայի
Թուրքիան «չորանում է». Էրդողանը կոչ է արել կիսով չափ նվազեցնել ջրի օգտագործումը
Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություններ կանցկացնեն. տեսանյութ
Եվրախորհրդարանը բանաձևով քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դերը ԼՂ–ում
Մերկասառույց

10 մեքենաներ արգելափակվել էին ձյան մեջ․ փրկարարներն օգնություն են ցուցաբերել

0
(Թարմացված է 00:04 26.01.2021)
Արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Վերջին մեկ օրվա ընթացքում փրկարարները հանրապետության տարբեր հատվածներում արգելափակումից մեքենաներ են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Հունվարի 24-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Ջամշլու գյուղում, Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում, Ալագյազ-Վարդաբլուր ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա։ 9 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն։

0
թեգերը:
ավտոմեքենա, ձյուն, Ճանապարհ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է
Մի քանի օր շարունակ ձյուն չի տեղա. եղանակի տեսություն
Առատ ձյուն, ավտոերթ, դատ, հերոս-եղբայրներ. շաբաթվա տպավորիչ լուսանկարները