Դոնալդ Թրամփ

Հեռախոսային իրավունք․ Թրամփը վերջին ուժերն է մարտի նետում

81
(Թարմացված է 23:47 29.12.2020)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կապի բաց ալիք է օգտագործել՝ հանրապետական սենատորներին կարգադրելով չնահանջել ու չհանձնվել։ Sputnik ռադիոկայանի մեկնաբանը փորձել է հասկանալ՝ ինչու է նա դիմել այդ քայլին։

Միխայիլ Շեյնկման, Sputnik ռադիոկայան

Կուսակցության ներքին խոհանոցը հանրային դարձնելով՝ Թրամփը խոստովանում է, որ հանրապետական սենատորների հետ հնարավոր չէ գործը գլուխ բերել։ Այդ պատճառով էլ նա բացեիբաց զինակիցների դեմ գնաց, որ կողմնակիցներն իմանան՝ ում մեղադրեն։

Ընդհանրապես դա նրա ստեղծագործական կյանքում նոր բան է։ Թրամփը որպես կանոն Twitter-ի օգնությամբ է դիմում շարքային ամերիկացիներին։ Բայց այս անգամ նա բաց կապի ալիք է օգտագործել հանրապետական սենատորներին չհանձնվելու մասին հրաման տալու համար։ «Ժամանակն է պայքարել նախագահի պաշտոնի համար այնպես, ինչպես դա կանեին դեմոկրատները, եթե նրանք իսկապես հաղթած լինեին։ Կեղծիքի ապացույցներն անհերքելի են», - կոչ է արել Դոնալդ Թրամփն ու համոզիչ լինելու համար մի փոքր անց Ջո Բայդենին նաև «ֆեյք նախագահ» է անվանել։ Դա ինչ-որ իմաստով նրա հեռախոսային իրավունքն է։

Ներքին կուսակցական խոհանոցը հանրային հարթակ հանելով՝ նա խոստովանում է, որ նրանց հետ գործը գլուխ չի գա։ Այդ պատճառով էլ նա բացեիբաց իր համախոհների դեմ գնաց, որ կողմնակիցներն իմանան՝ ում մեղադրեն, իսկ համախոհներն իմանան, որ կողմնակիցները գիտեն։ Իսկ համախոհները գիտեն, որ Թրամփի կողմնակիցներն այնպիսին են, որ իրենց մոտ առանց գիտելիքի էլ ուժ կա, իսկ գիտելիքով՝ հասցեագրված ուժ է։ Թեև նա վերջին օրերին մատը մատին չի տվել։ Միայն սմարթֆոնին է դիպել։ Մնացած ժամանակ նա գոլֆ է խաղում։ Կարելի է մտածել, թե հունվարի 20-ից հետո չի կարող ինչքան ուզում է խաղալ։ Ի դեպ, հունվարի 6-ին նա պատրաստվում է Վաշինգտոնում լինել։ Զգուշացրել է, որ մեծ բողոքի ակցիա է նախատեսվում։ «Եղիր այնտեղ, թեժ է լինելու», - գրել է նա։

ԱՄՆ-ի դեղագործներն ընդդեմ Թրամփի ու ամերիկացիների. հաղթողը հարստանում է, պարտվողը՝ մեռնում

Նրա վիճակում այլ կերպ հնարավոր չէ։ Լեռան արքան մնալու համար պետք է նվաճել Կապիտոլիումի բլուրը։ Դա նրա վերջին բարձունքն է։ Ընտրողների քվեարկությունն այնտեղ փոխելու հնարավորությունները քիչ են, բայց տեսականորեն կան։ Նախադեպ էլ կա։ Ճիշտ է՝  միայն մեկ նախադեպ, այն էլ՝ հեռավոր 1876 թվականին։ Այդ պատճառով նույնիսկ ամոթ է հիմա վկայակոչել այն։ Ու ոչ թե որ այդ ընտրությունները մինչ այժմ համարվում էին ամերիկյան պատմության ամենակեղտոտ ընտրությունները։ Ռութերֆորդ Հեյսն այն ժամանակ նախագահ դարձավ հարավային նահանգների կոնգրեսմենների հետ գործարքի շնորհիվ․ այդ նահանգները երազում էին նրա միջոցով վերադարձնել ստրկությունը։ Մեծ սկանդալ բռնկվեց, որը քիչ էր մնում` քաղաքացիական պատերազմի վերսկսման հանգեցներ։

Հենց այդ դեպքը վկայակոչելով՝ ներկայիս սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միտչ Մակքոնելը նախագահական ընտրությունների արդյունքների վերանայման դեմ կոչեր է անում։ Ոչ թե այն պատճառով, որ նա Ջո Բայդենի վաղեմի ընկերն է, չնայած կարծես թե դասային անհաշտությանը։ Մեկ բառ՝ իսթեբլիշմենտ։ Ընդ որում՝ վերահսկողությունը վերին պալատի նկատմամբ ու պահպանողականների գերակշռությունը Գերագույն դատարանում հանրապետականներին վստահություն է ներշնչում, որ նրանք կկարողանան առանց գործող նախագահի էլ արգելափակել դեմոկրատների՝ իրենց տեսակետից վնասակար նախաձեռնությունները։

Հասկանալով, որ իրեն «ցրում» են, Թրամփն իր վերջին ռեսուրսն է մարտի նետել բոլորի աչքի առաջ համախոհներին ամոթանք տալու, կուսակցական պատվի մասին հիշեցնելու ու գուցե թեթևակի վախեցնելու համար։ Չէ որ բոլորը նախկինի պես կարծում են, որ նրանից ամեն ինչ սպասելի է։ Բայց դժվար թե ռազմական դրություն հայտարարի։ Նույնիսկ եթե նա նման մտադրություններ ուներ, ապա ճիշտ ժամանակին ԶԼՄ-երի արտահոսքն այն մասին, որ պաշտպանության նախարարությունն այդ դեպքի համար պլան «Բ» ունի, պետք է հանդարտեցներ Թրամփի կրքերը։ Քանի դա պլան «Բ» է, ոչ թե «Թ»։

«Հարյուր հազարավոր կեղծ ձայներ». Թրամփը վստահ է՝ ընտրությունների արդյունքները կփոխվեն

81
թեգերը:
Ջո Բայդեն, ԱՄՆ Կոնգրես, Սենատ, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ
Ըստ թեմայի
Թրամփի խորհրդականները պարտության են նախապատրաստում նախագահին․ Washington Post
Թրամփի կողմնակիցների և հակառակորդների միջև բախման հետևանքով երիտասարդ է դանակահարվել
Բայդենը պետք է հատուկ կոշիկ կրի. Թրամփն առողջություն է մաղթել նրան
Մադրիդ

Մադրիդի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, բազմահարկ շենքի մի մասը փլուզվել է. տեսանյութ

25
(Թարմացված է 18:48 20.01.2021)
Ըստ տեղեկությունների` շենքում մարդիկ կան։ Նրանց տարհանում են, տարածքը շրջափակել է ոստիկանությունը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի կենտրոնում այսօր պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում են իսպանական լրատվամիջոցները։

​Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ, տուժածների մասին նույնպես տեղեկություն չկա։ Դեպքի վայրում նկարահանված տեսագրություններում երևում է, որ փլուզվել է Տոլեդոյի փողոցում գտնվող բազմահարկ շենքի մի մասը:

Ստամբուլի Թուզլայի հայկական որբանոցը կվերածվի «Քամփ Արմեն» ճամբարի երիտասարդական կենտրոնի

Ըստ տեղեկությունների` շենքում մարդիկ կան։ Տարհանման աշխատանքներ են իրականացվում, ոստիկանությունը շրջափակել է տարածքը։

Կիպրոսում հայ համայնքի ջանքերի շնորհիվ վերանվանել են Թալեաթ փաշայի փողոցը

25
թեգերը:
պայթյուն, Մադրիդ, Իսպանիա
Ըստ թեմայի
Պայթյուն և հրդեհ հայաշատ Ռոստովի շաուրմայի կրպակում. երեք մարդ հոսպիտալացվել է. տեսանյութ
Կուբաթլուում ականի պայթյունից ադրբեջանցի հրամանատար է մահացել
Մեղրիի տարածաշրջանում պայթյուն է տեղի ունեցել. փրկարարներ են տուժել
Մարգարիտա Սիմոնյան

«Մի շփոթեք, սա գրաքննություն չէ». Սիմոնյանը պատասխանել է Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպանին

54
(Թարմացված է 17:22 20.01.2021)
Մաքֆոլի կարծիքով` Բայդենի վարչակազմը պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի սոցցանցերի օգտատերերն ավելի քիչ տեսնեն ռուսական ԶԼՄ-ների, օրինակ` RT-ի նյութերը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլի առաջարկը:

Մաքֆոլը հոդված է հրապարակել ամերիկյան «Foreign Affairs» ամսագրում և կարծիք հայտնել, որ Բայդենի վարչակազմը պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի սոցցանցերի օգտատերերն ավելի քիչ տեսնեն ռուսական ԶԼՄ-ների, օրինակ` RT-ի նյութերը։ Եթե դրանք այնուամենայնիվ երևան որոնման արդյունքում, ապա, նախկին դիվանագետի կարծիքով, պորտալները պետք է այլընտրանքային հոդվածներ առաջարկեն «ավելի հուսալի» մեդիառեսուրսներից, օրինակ՝ ԲիԲիՍի-ից:

Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ Եմենում RT-ի լրագրողի հասցեին սպառնալիքներ են հնչել

«Մի շփոթեք, սա գրաքննություն չէ, այլ խոսքի ազատություն»,– Մակֆոլի հոդվածը մեկնաբանել է Սիմոնյանը:

Նշենք, որ ՌԴ–ում ԱՄՆ նախկին դեսպանը նման նախաձեռնությամբ էր հանդես եկել նաև 2018 թվականին։Այն ժամանակ նա առաջարկել էր RT–ի բոլոր նյութերին կցել ԲիԲիՍի–ի հղումները։

Մարգարիտա Սիմոնյանը 2 հարցի է պատասխանել` խոսո՞ւմ է հայերեն, ո՞րն է նրա հայրենիքը

54
թեգերը:
ԱՄՆ, Մարգարիտա Սիմոնյան, RT–ի հեռուստաալիքներ
Ըստ թեմայի
Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ Եմենում RT-ի լրագրողի հասցեին սպառնալիքներ են հնչել
Մինսկում ձերբակալվել է նաև RT-ի թղթակիցը
RT-ի հեռարձակման արգելքը. ճչացող ոչ պրոֆեսիոնալիզմ, կամ չի եղել և չկա որևէ պատահական սխալ
Премьер-министр Армении Никол Пашинян на заседании Высшего Евразийского экономического совета и глав приглашенных государств (1 октября 2019). Еревaн

Փաշինյանը պատասխանեց հարցին` ինչո՞ւ ՀԱՊԿ–ին չի դիմել պատերազմի ժամանակ

0
ՀՀ վարչապետն անդրադարձավ Ռուսաստանի օգնել-չօգնելու հարցին և խոսեց հայ–ռուսական համագործակցության մասին։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի անվտանգության համակարգի հիմնասյունը և ճարտարապետությունը կապված է եղել ՀԱՊԿ-ի հետ, բայց անվտանգային թիվ մեկ մարտահրավերն ակնհայտորեն գոյություն է ունեցել ՀԱՊԿ-ի իրավական տարածքից դուրս։ ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով վարչապետին, նշեց, որ պատերազմից հետո նոր մարտահրավերներին դիմագրավելու խնդիր ունենք, և ՀՀ–ն որևէ ժամանակ չի կարող երաշխավորված լինել արտաքին ագրեսիայից։ Նա հետաքրքրվեց` մեր ռազմավարական դաշնակիցը պատրա՞ստ է զենք ու զինամթերք տրամադրել, վերականգնել մեր պոտենցիալը։

«Շատ են հարցնում, թե կառավարությունն ինչո՞ւ ՀԱՊԿ–ին չի դիմել պատերազմի հարցում աջակցության համար։ Կա մի պարզ պատճառ` մարտական գործողությունները 99 տոկոսով տեղի են ունեցել ՀԱՊԿ իրավազորության տարածքից դուրս»,–ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով Ռուսաստանի` մեզ օգնել-չօգնելու հարցին` վարչապետը պատասխանեց, որ մեր անվտանգային համագործակցությունը ՌԴ-ի հետ գտնվում է ամենաինտենսիվ և ամենաբարձր մակարդակի վրա: Նա վստահեցնում է, որ երկրի անվտանգությունը ապահովելու վերաբերյալ ոչ միայն նախատեսում ենք գործողություններ, այլև արդեն իսկ իրականացվել են գործողություններ։ Ըստ Փաշինյանի` այդ գործողությունների դրսևորումները կարելի է տեսնել Սյունիքում:

«Հայ-ռուսական համագործակցությունն ու ռազմաքաղաքական դաշինքի խորացումը մեր օրակարգի առաջնահերթ հարցերից է: ՌԴ-ից էլ կա համապատասխան վերաբերմունք ու ցանկություն»,–ասաց նա։

0