Հուլուսի Աքար

Թուրք սպաներն Ադրբեջան են մեկնել Ռուսաստանի հետ համատեղ կենտրոնում աշխատելու համար. Աքար

122
(Թարմացված է 19:47 29.12.2020)
Թուրք զինվորականները Ռուսաստանի հետ համատեղ աշխատանքի կանցնեն դիտարկման կենտրոնի շինարարության ավարտից հետո։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այսօր հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերի սպաներից երեսունվեցը Ռուսաստանի հետ համատեղ ծառայություն են իրականացնելու այն կենտրոնում, որը վերահսկելու է Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարը։

«Մեր գեներալն ու 35 սպաները ծառայության կանցնեն համատեղ կենտրոնի կառուցման ավարտից հետո», - ասել է թուրք նախարարը:

Աքարը նաև նշել է, որ ռուս-թուրքական կենտրոնի աշխատանքներում ներգրավված զինվորականներն արդեն մեկնել են Ադրբեջան:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

122
թեգերը:
Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա
Ըստ թեմայի
ՌԴ-ն և Թուրքիան կարող են և պետք է անեն այնպես, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. Պեսկով
Ադրբեջանն ու Թուրքիան հզորացնում են ռազմական ներկայությունը. Արման Աբովյան
Իրանը ՀՕՊ ուժերի խոշոր զորավարժություններ կանցկացնի Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանին

24 տարի միասին. Գարիկ Մարտիրոսյանի կինը լուսանկար է հրապարակել

10
Զույգի հետևորդները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել ու նրանց երկար տարիների միություն մաղթել։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Ճանաչված շոումեն, երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանը և նրա կինը` Ժաննա Լևինան, արդեն 24 տարի է, ինչ միասին են։ Այս մասին Ժաննան գրել է Instagram–ի իր էջում ու լուսանկար հրապարակել։

«Այսօր ուղիղ 24 տարի եղավ, որ մենք ծանոթացել ենք»,–գրել է երգիծաբանի կինը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Zhanna Levina/Martirosyan (@jannalevina_martirosyan)

Զույգի հետևորդները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել ու նրանց երկար տարիների միություն մաղթել։

«Ամենասիրածս զույգը, շնորհավոր»,«Երջանիկ եղեք», «Ինչ լավն եք, փայլում եք»,–գրել են նրանք։

Լևինան ու Գարիկ Մարտիրոսյանն ամուսնացել են 1998 թվականին։ 2004 թվականի ամռանը ծնվեց նրանց դուստր Ժասմինը։ Որդին` Դանիելը, լույս աշխարհ եկավ 2009 թվականի հոկտեմբերին։

«Ուշագրավ պատմություն է». Սոբչակը նկատել է, որ Գարիկ Մարտիրոսյանը «Ազերչայ» չի խմում

10
թեգերը:
Ժաննա Լևինա, ամուսնություն, Լուսանկար, Գարիկ Մարտիրոսյան
Ըստ թեմայի
«Նրբագեղ մողեսիկը»․ Գարիկ Մարտիրոսյանի կինը պարծենում է իր գեղեցիկ ոտքերով
«Պարզապես հրաշալի է». Գարիկ Մարտիրոսյանի կինը ցույց է տվել, թե ում հետ է «զվարճանում»
Նա ապրում էր սևահեր կնոջ հետ. Գարիկ Մարտիրոսյանի կինը արխիվային լուսանկար է հրապարակել
Ջո Բայդեն

Բայդենն ասել է, որ Թրամփը «մեծահոգի» գրություն է թողել

19
(Թարմացված է 17:08 21.01.2021)
ԱՄՆ-ում ավանդույթ կա` երդմնակալության օրը պաշտոնը լքող նախագահը լավագույն մաղթանքներով ու խորհուրդներով նամակ է թողնում հաջորդ նախագահին: Սովորաբար նամակը թողնում են օվալաձև աշխատասենյակի սեղանին։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իրեն «մեծահոգի» նամակ է թողել։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Նամակն անձնական է, ես դրա մասին չեմ խոսի, մինչև չզրուցեմ նրա հետ»,-ասել է Բայդենը։

Բայդենի հայտարարությունը հավանաբար հատկապես զարմացրել է նրանց, ովքեր երեկ սոցցանցերում ենթադրություններ էին անում, որ Թրամփը, ամենայն հավանականությամբ, Բայդենին ուղղված երկտողում վատ բաներ է գրել։

Հիշեցնենք` նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ տեղի ունեցան։ Պետության ղեկավարի պաշտոնի հիմնական հավակնորդներն էին դեմոկրատ Ջո Բայդենը և գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը: Համաժողովրդական քվեարկության և ընտրիչների քվեարկության արդյունքներով հաղթել էր Բայդենը, սակայն Թրամփը չէր ընդունում ընտրությունների արդյունքները և վիճարկում էր դրանք դատարաններում:

«Չի կարելի ժամանակ կորցնել». Բայդենն առաջին գրառումն է արել ԱՄՆ նախագահի Twitter-յան էջում

Հունվարի 6-ին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ ընդհատելով նիստը, որի ընթացքում պետք է հաստատվեին ընտրությունների արդյունքները: Դրանից հետո ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես հաստատեց Բայդենի հաղթանակը, Թրամփը դատապարտեց Կապիտոլիումում տեղի ունեցած իրադարձություններն ու խոստացավ երաշխավորել իշխանության խաղաղ փոխանցումը:

Ջո Բայդենն ու Կամալա Հարիսը երեկ երդվեցին ու ստանձնեցին ԱՄՆ նախագահի և փոխնախագահի պաշտոնները։

19
թեգերը:
նամակ, Դոնալդ Թրամփ, Ջո Բայդեն, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ռեյգանից մինչև Թրամփ. ԱՄՆ նախագահների երդմնակալությունը` լուսանկարներով
Հեռացող Թրամփն ու երդմնակալության պատրաստվող Սպիտակ տունը. լուսանկարներ
Թրամփը 73 մարդու ներում է շնորհել. ինքն ու իր ընտանիքի անդամներն այդ ցանկում չկան
Молоток судьи

Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերն անվավեր են ճանաչվել. դատարանը բավարարել է Ջհանգիրյանի հայցը

0
ՀՀ նախկին զինդատախազ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայց էր ներկայացրել 2019 թվականին։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Վարչական դատարանն անվավեր է ճանաչել ՀՀ նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու հրամանագրերը, որոնք ստորագրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Տեղեկությունը հայտնում է «Հայ ազգային կոնգրեսի» իրավական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։

«Այսօր դատարանը բավարարեց Գագիկ Ջհանգիրյանի հայցն ամբողջությամբ, վճռով անվավեր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի` պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու ապօրինի հրամանագրերը»,- Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի փետրվարին հրամանագիր էր ստորագրել Գագիկ Ջհանգիրյանին Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Նույն օրվա մեկ այլ հրամանագրով Գագիկ Ջհանգիրյանը զրկվել էր արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից:

Ջհանգիրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու և դատախազության համակարգից հեռացնելու միջնորդությամբ նախագահին դիմել էր այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Որպես իր միջնորդության հիմնավորում` նա մատնանշել էր, որ Գագիկ Ջհանգիրյանը կոպտորեն խախտել է «Դատախազության մասին» օրենքի պահանջը, որով դատախազներին արգելվում է զբաղվել քաղաքականությամբ: Դրանից առաջ Ջհանգիրյանը հայտարարել էր Լևոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին և ելույթ ունեցել նրա կազմակերպած հանրահավաքում:

ՀՀ նախկին զինդատախազ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայց էր ներկայացրել 2019 թվականին և ՀՀ վարչական դատարանից պահանջել առ ոչինչ ճանաչել Քոչարյանի հրամանագրերը։

0