00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է ՆԱՏՕ-ն սադրում, իսկ Ռուսաստանը կանխարգելում ռազմական միջադեպերը

© Public domain / Intelligence Specialist 1st Kenneth MollЗапуск ракеты "Томагавк" с крейсера управляемых ракет "USS Cape St.George" (23 марта 2003). Средиземное море
Запуск ракеты Томагавк с крейсера управляемых ракет USS Cape St.George (23 марта 2003). Средиземное море - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ հակադրության իրավիճակում Ռուսաստանն ընտրում է «վատ խաղաղությունն» ու վստահ է, որ «գործընկերները» դեռ պատրաստ չեն հատել «կարմիր գիծը»։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Գերտերության ժամանակակից մարտական գործողությունները դատապարտված են էսկալացիայի ալգորիթմով սրընթաց զարգացման, ընդհուպ մինչև զենքի բոլոր տեսակներով հակառակորդի ամբողջական ոչնչացում (կամ նրա կապիտուլյացիա)։ Ռուսաստանին պատերազմ պետք չէ։ Մոսկվան ընտրում է «վատ խաղաղությունը» հստակ հասկանալով, որ սպառազինության տեխնոլոգիաների հարցում հետ մնացող «գործընկերները» որոշ ժամանակ չեն կարող հատել «կարմիր գիծը»։

«Այրվում» է Ղրիմի պատճառով․ ՆԱՏՕ-ում երազում են արգելել ռուսական բանակը - Sputnik Արմենիա
«Վառվում» է Ղրիմի պատճառով․ ՆԱՏՕ-ում երազում են արգելել ռուսական բանակի ներկայությունը

Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը դեկտեմբերի 27-ին հայտարարել է․ «Ոչ ոքի խորհուրդ չէի տա փորձել Ռուսաստանի հետ երկխոսություն վարել «ուժի դիրքից»։ Բացի այն, որ ուժի կիրառման սպառնալիքը ՄԱԿ-ի կանոնադրության ուղղակի խախտում է, նման գործողությունները մեր կողմից անպատասխան չեն մնա»։

Ռուսաստանի պաշտպանության  նախարարությունը զգուշացնում է «գործընկերներին». «ՆԱՏՕ-ի ակտիվությունը Ռուսաստանի սահմանների մոտ կարող է հանգեցնել լուրջ միջադեպերի»։ Սուր ազդեցության են արժանանում Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայության աճը Ռուսաստանի սահմանների մոտ ու առանձին արևմտյան քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունները։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել էր, որ 2020 թվականին 15%-ով աճել է «ռուսական սահմանների մոտակայքում ամերիկյան մարտական ինքնաթիռների ու նավերի հետախուզական ու ցուցադրական գործողությունների ակտիվությունը․․․ ԱՄՆ-ն սկսել է Գերմանիայից Լեհաստան ու բալթյան երկրներ վերատեղակայել մարտական ստորաբաժանումները։ Ընդլայնվում է ամերիկյան նավերի ներկայությունն արկտիկական տարածաշրջանում։

Ռուսաստանում անհիմն են համարում ԱՄՆ Ֆիննախի վրա կիբեռհարձակում գործելու մեղադրանքները

Համակարգային բնույթ են ստացել ՆԱՏՕ-ի վարժանքները, որոնք անցկացվում են միաժամանակ Ռուսաստանի արևմտյան, հարավային ու արևելյան սահմանների մոտ։ Միայն օգոստոս-սեպտեմբերին դրանց մասնակցել է 55 մարտական ինքնաթիռ, այդ թվում նաև ռազմավարական ռմբակոծիչներ ու բարձր ճշգրտության զենք կրող 12 նավ»։

Այս իրավիճակում ՌԴ-ն «հայելային» միջոցներ է կիրառում ու զգալիորեն առաջ է ընկնում Արևմուտքից բարձ տեխնոլոգիական սպառազինության ոլորտում։

Մոլագար ինտեգրացիա

Եթե Պենտագոնն ու նրա եվրոպացի գործընկերները ռազմական գործողությունների ռուսական թատերաբեմում ունենային ռազմական հաջողության հնարավորության գոնե կեսը, Մոսկվան վաղուց կզգար ՆԱՏՕ-ի «ուժի կենտրոնացում»՝ «ռեժիմի շտկման» ու հետագայում երկրի տարածքը հավաքական Արևմուտքի շահերի համար շահագործելու նպատակով։ Ոչ ոք չի մոռացել «Միացյալ ուժը» Հարավսլավիայում, «Փոթորիկն անապատում» Իրաքում, «Ոդիսևսի լուսաբացը» Լիբիայում։ Սակայն նման գործողությունների համար Վաշինգտոնի ու Բրյուսելի ձեռքերը չափազանց կարճ են։ Արևմուտքը պարզապես պատասխան չունի բարձր տեխնոլոգիական ռուսական «Ավանգարդներին», «Իսկանդերներին», «Ցիրկոններին», «Կինժալներին», «Պոսեյդոններին», «Բորեյ-Ա»-ներին, «Յասեն-Մ»-երին։ Նույնիսկ բնութագրերով մոտ նմանատիպ ոչինչ չունեն։

Պարզ բաղադրատոմս. ինչպես զսպել ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի «ախորժակը»․Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերի զորավարժությունները  - Sputnik Արմենիա
Ինչպես զսպել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «ախորժակը»․ ՌԴ միջուկային ուժերի զորավարժությունները

Սակայն հիպերձայնային զենքի ոլորտում հետ մնալով հանդերձ՝ ԱՄՆ-ն շարունակում է ձգտել «ինտեգրված հզորության» մարտական կիրառման բոլոր ոլորտներում։ 2020 թվականի վերջում Պենտագոնը «Առավելություն ծովում» նոր ռազմավարություն է հրապարակել։ Ըստ փաստաթղթի՝ պետք է ինտեգրված ծովային ուժ ստեղծվի ՌԾՈւ, ծովային հետևակի ու ԱՄՆ առափնյա պաշտպանության հիման վրա։ Այդ ուժը պետք է ապահովի համաշխարհային օվկիանոսում ԱՄՆ-ի գերակայությունն այլ երկրների նկատմամբ, իսկ «ԱՄՆ գործողություններն ընթացիկ տասնամյակում կորոշեն ուժերի ծովային բալանսը XXI դարի մնացած տարիների համար»։

Ինչո՞վ է պայմանավորված առաջիկա 80 տարիների համար համաշխարհային օվկիանոսը ռազմականացնելու ամերիկյան ծրագիրը։ Բնականաբար՝ Չինաստանի ՌԾՈւ-ի աճող հզորությամբ պայմանավորված տագնապով ու «Ռուսաստանի աճող ագրեսիվ պահվածքով»։ Իբր Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետևում առանցքային ծովային ճանապարհները վերահսկելու նպատակով ռազմական էքսպանսիա է թաքնված։ Ռուսաստանն էլ «հակամարտության   ընթացքում կարող է կինետիկ կամ կիբեռհարված հասցնել Վաշինգտոնին, եվրոպական մայրաքաղաքներին կամ հարձակվի ստորջրյա հաղորդակցման կաբելների վրա, ինչը հետևանքներ կունենա գլոբալ տնտեսության վրա»։

Թուրքիան «ճերմակ ձի հեծած» պետք է մուտք գործեր Արցախ, կամ ԱՄՆ-ի ձախողումը տարածաշրջանում

Ռազմավարության հեղինակները, որոնք զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ են, ակնհայտորեն չափազանցրել են տագնապը՝ ծովի հետ կապված 30 միլիոն ամերիկյան աշխատակիցների, տարեկան 5,4  տրիլիոն դոլար արժողությամբ 90% առևտրային բեռնափոխադրումների ու ստորջրյա կաբելներով փոխանցվող տեղեկության հոսքերի համար։

Ծովակալները հակված են նաև վտանգավոր ֆանտազիաների։ «Հեռահար համակարգերն ու հիպերձայնային զենքը երկրային թիրախներին հարվածներ հասցնելու գլոբալ հնարավորություններ կապահովեն։ Լոգիստիկ ու օժանդակ նավերը դուրս կգան լրացուցիչ լիցքավորում անելու, վերազինելու, պաշարները ու կենդանի ուժը համալրելու, վերանորոգումներ անելու համար։ Առափնյա պահպանության ծառայությունը կապահովի վստահելի ու արդյունավետ ծովային տրանսպորտային համակարգ, որն անհրաժեշտ է պատերազմի պայմաններում ուժերը պահելու համար»։ Ջանքերի ամբողջությամբ՝ «ծովերը կմնան ԱՄՆ վերահսկողության տակ»։ (Ահա թե ինչու ԱՄՆ-ն չի վավերացրել միջազգային գործունեության հիմնարար փաստաթուղթը՝ 1982 թվականի Ծովային իրավունքի վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիան)։

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներ․ ինչպե՞ս է արձագանքել Ռուսաստանը  - Sputnik Արմենիա
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները․ ինչպե՞ս է արձագանքել Ռուսաստանը

Ակնհայտ անպատասխանատվություն՝ անմտության շեմին։ Պե՞տք է արդյոք հիշեցնել, որ ԱՄՆ օդային բազավորման հիպերձայնային HAWC հրթիռի առաջին փորձարկումը դեկտեմբերի 25-ին տապալվեց, իսկ այլ հրթիռներ չկան ու 2020 թվականին էլ փորձարկումներ չեն լինի։ Ամերիկյան «հեռահար համակարգերը» երբեք ստուգում չեն անցել բարձր տեխնոլոգիական մրցակիցների հետ պայքարում, փոխարենը վատ զինված թալիբները փաստացի հաղթեցին ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին 20 տարի տևած աֆղանական պատերազմում։

«Գլխավոր հակառակորդների» (Ռուսաստան ու Չինաստան) հետ իրական պատերազմում ԱՄՆ ՌԾՈւ ավիակիր խմբավորումները լավ նկատելի թիրախ կլինեն հականավային ու հիպերձայնային հրթիռների համար։ Նշենք, որ ՆԱՏՕ-ի շրջանակում նրանց եվրոպացի դաշնակիցների մարտական արդյունավետությունը նույնպես ակնհայտ չէ։

Պենտագոնի՝ 2020 թվականի նմանությամբ նոր ռազմավարությունը միայն կրկնում է «մամռապատ» թեզերը․ Միացյալ Նահանգների շահերն ամենից վեր են, այս մոլորակում հարևանների կարծիքը ոչինչ է, ու այն ճնշվելու է «բոլոր ոլորտներում ինտեգրված ծովային հզորությամբ» (Integrated All-Domain Naval Power)՝ ծովում, ցամաքում, օդում, տիեզերքում ու կիբեռտարածությունում։ Իրականության հետ ոչ մի կապ չունի, բայց հաճելի է շոյել ինքնասիրությունն ու եվրոպական ծառաներին «ամերիկյան բացառիկության» մասին հին ու բարի լեգենդներով։

ՆԱՏՕ-ն Սև ծով է դուրս գալիս․ դաշինքը կնեղի՞ Ռուսաստանին Ղրիմում

Ռուսաստանն ու Չինաստանը չափազանց գնահատում են համակեցությունն ու զարգացումը։ Նրանք պահպանել են պատմական հիշողությունը նախորդ հարյուրամյակի պատերազմների միլիոնավոր զոհերի մասին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԱՄՆ-ն ավել քիչ մարդ է կորցրել, քան 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի պատճառով, ամերիկյան քաղաքները եպբել չեն ռմբակոծվել։ ԶԼՄ-ներն ու Հոլիվուդը վերջնականապես համոզել են Սպիտակ տանն ու ամերիկյան հասարակությանը միջազգային ասպարեզում իրենց երկրի անխոցելիության ու ամենաթողության մեջ։

ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ դիմակայության՝  ոչ Կրեմլի նախաձեռնությամբ ստեղծված իրավիճակում (ռազմական սադրանքներ ու ոչ լեգիտիմ պատժամիջոցներ), տնտեսապես կայուն, հրթիռամիջուկային Ռուսաստանը խաղաղասիրաբար ու վստահ հակադարձում է դաշինքի սադրիչ «խայթոցներին» իր սահմանների մոտակայքում, նաև՝ Մերձավոր Արևելքում ու Աֆրիկայում։

Լրահոս
0