Թուրքիայի փոխնախագահ

Թուրքիայի փոխնախագահի ինքնազգացողությունը վատացել է ուղիղ եթերում․ տեսանյութ

95
(Թարմացված է 15:08 21.12.2020)
Որոշ տվյալների համաձայն՝ Օքթայի ճնշումն է ընկել։ Բժիշկները տեղում զննել են նրան և առաջին օգնություն ցուցաբերել։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը վատացել է կիբեռանվտանգության թեմայով գագաթնաժողովում ելույթ ունենալիս։ Անկարայում` նախագահական պալատում, կազմակերպված միջոցառումը, հեռարձակել է TGRT հեռուստաալիքը։

Ինչ-որ պահի Օքթայը ստիպված է եղել ընդհատել ելույթը։ Անվտանգության աշխատակիցները միանգամից մոտեցել են նրան, հետո ասել, որ պետք է շտապօգնություն կանչել։ Այնուհետև հեռարձակումն ընդհատվել է։

Sozcu պարբերականի տվյալներով՝ Օքթայի ճնշումն ընկել է։ Բժիշկները տեղում զննել են նրան, առաջին օգնություն ցուցաբերել, բայց հիվանդանոց չեն տեղափոխել։

«Փոխել Թուրքիայի պահվածքը»․ ինչի՞ համար է Արևմուտքը պատժում Էրդողանին

Թուրքիայի փոխնախագահն ամբիոնից ասել է, որ իր ինքնազգացողության վատացման պատճառը կարող էին լինել անքնությունն ու գերհոգնածությունը։ Նա ըմբռնման համար շնորհակալություն է հայտնել ներկաներին։

Արցախի հարցում ոչինչ չարեց, հիմա էլ Թուրքիային գործիք կդարձնի. Պողոսյանը` ԱՄՆ–ի մասին

95
թեգերը:
տեսանյութ, Թուրքիա
Ըստ թեմայի
Իսկ նրանց համար մեկ է․ թուրքական լոլիկն առաջվա պես գալիս է Հայաստանի մեծածախ շուկաներ
Մի օր թուրք, մի օր՝ աղվանացի, մի օր էլ… Ադրբեջանում փնտրտուքների մեջ են, չեն կողմնորոշվում
Ի՞նչ գին է պահանջում Թուրքիան ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դիմաց
Կոնստանտին Զատուլին

Թուրքիան և Ադրբեջանը Ռուսաստանին երկարաժամկետ անհանգստության առիթ են տալիս․ Զատուլին

8
(Թարմացված է 16:51 03.03.2021)
Ռուս պատգամավորի կարծիքով՝ Բաքուն և Անկարան, պատկերավոր ասած, վիշապի ատամներ են ցանում, որոնք ապագայում կարող են ծիլ տալ։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանն ու ու Ռուսաստանը պետք է մշտապես հասկանան, որ այն ճանապարհներով, որով ընթանում են Թուրքիան ու Ադրբեջանը, տարածաշրջանում անհնար է երկարատև խաղաղության հասնել։

Այս մասին Sputnik Արմենիայի հարթակում կայացած տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել Է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը։

Ռուս քաղաքական գործչի խոսքով՝ եթե պատկերավոր խոսենք, աա հերթական անգամ վիշապի ատամներ են ցանել, որոնք ապագայում կարող են ծիլեր տալ։ Ղարաբաղում հետպատերազմական  և ընդանուր առմամբ տարածաշրջանում իրավիճակի համատեքստում Զատուլինը նշում է, որ չափազանց շատ հարցեր են մնացել կադրից դուրս, այդ թվում՝ հայ ռազմագերիների վերադարձի հարցը։

«Հաղթանակի էյֆորիան Ադրբեջանի հետ չար կատակ է խաղում։ Հենց Ադրբեջանն է վիշապի ատամներ ցանում։ Հաղթանակի շքահանդեսներ, հիշողություններ Էնվեր Փաշայի մասին, որոնք շքահանդեսի ժամանակ հնչեցրեց Թուրքիայի նախագահը և առհասարակ Ադրբեջանում ավելի ու ավելի աճող թուրքական ցուցադրական ներկայությունը չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին, չստիպել նրան վերանայել հարաբերությունները ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի հետ»,-ասաց Զատուլինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն այսօր զարգացնում է հարաբերությունները այդ երկու երկրների հետ, սակայն Մոսկվան երկարաժամկետ անհանգստության հիմքեր ունի։

Թուրքիայում «Իսլամական պետության» 10 գրոհային է ձերբակալվել

«Թե՛ Թուրքիայի պետական ալիքում հրապարակված քարտեզները՝ Կովկասի, Ղրիմի, Պովոլժիեի և Կենտրոնական Ասիայի վերաբերյալ թուրքական հավակնություններով, թե՛ Թուրքիայի նախագահի ազգականի պարծենկոտ հայտարարություններն այն մասին, որ իրենց անօդաչուները կարող են պայքարել ռուսական ՀՕՊ համակարգերի դեմ՝ այս ամենը մի որոշակի խճանկար է դառնում»,-ավելացրել է Պետդումայի պատգամավորը։

Միաժամանակ, իհարկե, Զատուլինի համար բարդ է խոսել ամբողջ Ռուաստանի անունից, որտեղ, նա կարծում է,  «ռուս-ադրբեջանական հարաբերությունների շատ երգիչներ կան»։ Նա նշել է նաև մարդկանց անուններ, որոնք «հունից դուրս են գալիս»՝ փորձելով ապացուցել Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ համագործակցության ամբողջ «հմայքը»։ Դրանք են՝ Սերգեյ Մարկովը, Իգոր Կորոտչենկոն և Մաքսիմ Շեվչենկոն։ Ընդ որում՝ եթե առաջինը դա անում է քիչ թե շատ քաղաքակիրթ կերպով, ապա մյուս երկուսի գործողությունները հեռու են քաղաքակրթությունից։

«Այնպես որ մենք այստեղ ոչ միայն հայկական լոբբի ունենք, ինչպես ընդունված է կարծել ադրբեջանական մամուլում։ Եթե կարդանք այդ մամուլը, ապա օրինակ անձամբ իմ մասին կարող եմ ասել, որ ես ջուր չեմ խմում։ Ես միայն հայկական կոնյակ եմ խմում ամեն օր և հսկայական քանակով»,-ասում է պատգամավորը։

Հիշեցնենք, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի վրա՝ շփման գծի ողջ երկայնքով։ Առաջնագծի մարտական գործողություններից բացի, ադրբեջանական բանակը զանգվածային հրթիռահրետանային ռմբակոծման է ենթարկել Արցախի խաղաղ բնակավայրերը ՝ առավելագույն վնաս պատճառելով բնակչությանը։ Հարվածների արդյունքում զոհեր են եղել քաղաքացիական բնակչության շրջանում, ավերվել են Արցախի բազմաթիվ բնակելի տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Ռազմական գործողությունները տևել են 44 օր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Դրա համաձայն լիակատար հրադադարն ուժի մեջ է մտել նոյեմբերի 10-ին։ Հայկական կողմը համաձայնել է մի շարք տարածքային զիջումների։ Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը։

8
թեգերը:
Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Հայաստան, Կոնստանտին Զատուլին
Ըստ թեմայի
Սպանություն Ռուսաստանում. ծեծկռտուքի մասնակիցների թվում հայեր ու ադրբեջանցիներ կան
Մարտակերտցու անձնագրում ծննդյան վայրը «Ադրբեջան» է նշված․ ոստիկանության պարզաբանումը
ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանին ուղղված հայտարարությունը, որը քննարկվել էր փակ դռների հետևում
Թուրքիայի  ոստիկանություն. արխիվային լուսանկար

Թուրքիայում «Իսլամական պետության» 10 գրոհային է ձերբակալվել

9
(Թարմացված է 16:34 03.03.2021)
Ձերբակալման օրդեր է տրվել ԻՊ-ի հետ կապ ունենալու մեջ կասկածվող 16 օտարերկրացիների համար, որոնք մասնակցել են զինված հակամարտություններին Սիրիայում և Իրաքում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ստամբուլի Ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները «Իսլամական պետություն» (ԻՊ, արգելված է մի շարք պետություններում) ահաբեկչական խմբավորման ենթադրյալ գրոհայինների դեմ գործողություններ են իրականացրել, որոնց ընթացքում ձերբակալվել են 10 օտարերկրյա քաղաքացիներ: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում Anadolu գործակալությանը։

Հաղորդվում է, որ ձերբակալման օրդեր է տրվել ԻՊ-ի հետ կապ ունենալու մեջ կասկածվող 16 օտարերկրացիների համար, որոնք մասնակցել են զինված հակամարտություններին Սիրիայում և Իրաքում։ Ձերբակալման վայրերում խուզարկությունների ընթացքում մեծ քանակությամբ նյութեր են առգրավվել  թվային կրիչների վրա։

«Իսլամական պետությունն» առաջացել է 2006թ․-ին՝ մի շարք ահաբեկչական խմբավորումների միաձուլման ճանապարհով։ Մինչև 2013թ․-ը այն պատկանում էր շարքային սուննիական ինքնավար զինված խմբավորումների թվին և ներառում էր ոչ ավելի, քան 4000 մարդ։ Խմբավորումը լայն ճանաչում ստացավ 2014թ․-ի ամռանը, երբ գրոհայինները լայնամասշտաբ հարձակում սկսեցին Իրաքի հյուսիսային և արևմտյան շրջանների վրա։ ԻՊ-ը մեծ ուժ հավաքեց Սիրիայի տարածքում գործողությունների ընթացքում, որտեղ պատերազմում էր կառավարության ուժերի դեմ։

«Իսլամական պետություն» խմբավորման անդամները նկարվել են Ադրբեջանում

9
թեգերը:
Ձերբակալություն, «Իսլամական պետություն», Ոստիկանություն, Թուրքիա
Ըստ թեմայի
Իրանն արգելել է 32 երկրի քաղաքացիների մուտքը. Հայաստանն այդ ցանկում չկա
ԱՄՆ-ն որոշել է պատժել սաուդցիներին. Ռուսաստանն ու Իրանը կշահե՞ն դրանից
 «Իսլամական պետությունն» Ադրբեջանում. սադրա՞նք, թե սպառնալիք