ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը վատացել է կիբեռանվտանգության թեմայով գագաթնաժողովում ելույթ ունենալիս։ Անկարայում` նախագահական պալատում, կազմակերպված միջոցառումը, հեռարձակել է TGRT հեռուստաալիքը։
Ինչ-որ պահի Օքթայը ստիպված է եղել ընդհատել ելույթը։ Անվտանգության աշխատակիցները միանգամից մոտեցել են նրան, հետո ասել, որ պետք է շտապօգնություն կանչել։ Այնուհետև հեռարձակումն ընդհատվել է։
Sozcu պարբերականի տվյալներով՝ Օքթայի ճնշումն ընկել է։ Բժիշկները տեղում զննել են նրան, առաջին օգնություն ցուցաբերել, բայց հիվանդանոց չեն տեղափոխել։
«Փոխել Թուրքիայի պահվածքը»․ ինչի՞ համար է Արևմուտքը պատժում Էրդողանին
Թուրքիայի փոխնախագահն ամբիոնից ասել է, որ իր ինքնազգացողության վատացման պատճառը կարող էին լինել անքնությունն ու գերհոգնածությունը։ Նա ըմբռնման համար շնորհակալություն է հայտնել ներկաներին։
Արցախի հարցում ոչինչ չարեց, հիմա էլ Թուրքիային գործիք կդարձնի. Պողոսյանը` ԱՄՆ–ի մասին
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իրեն «մեծահոգի» նամակ է թողել։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Նամակն անձնական է, ես դրա մասին չեմ խոսի, մինչև չզրուցեմ նրա հետ»,-ասել է Բայդենը։
Բայդենի հայտարարությունը հավանաբար հատկապես զարմացրել է նրանց, ովքեր երեկ սոցցանցերում ենթադրություններ էին անում, որ Թրամփը, ամենայն հավանականությամբ, Բայդենին ուղղված երկտողում վատ բաներ է գրել։
Հիշեցնենք` նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ տեղի ունեցան։ Պետության ղեկավարի պաշտոնի հիմնական հավակնորդներն էին դեմոկրատ Ջո Բայդենը և գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը: Համաժողովրդական քվեարկության և ընտրիչների քվեարկության արդյունքներով հաղթել էր Բայդենը, սակայն Թրամփը չէր ընդունում ընտրությունների արդյունքները և վիճարկում էր դրանք դատարաններում:
«Չի կարելի ժամանակ կորցնել». Բայդենն առաջին գրառումն է արել ԱՄՆ նախագահի Twitter-յան էջում
Հունվարի 6-ին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ ընդհատելով նիստը, որի ընթացքում պետք է հաստատվեին ընտրությունների արդյունքները: Դրանից հետո ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես հաստատեց Բայդենի հաղթանակը, Թրամփը դատապարտեց Կապիտոլիումում տեղի ունեցած իրադարձություններն ու խոստացավ երաշխավորել իշխանության խաղաղ փոխանցումը:
Ջո Բայդենն ու Կամալա Հարիսը երեկ երդվեցին ու ստանձնեցին ԱՄՆ նախագահի և փոխնախագահի պաշտոնները։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների և տուժածների ցանկում հայեր չկան։ Տեղեկությունը հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը։
«Տեղեկացնում ենք, որ երեկ Մադրիդի կենտրոնում՝ ՀՀ դեսպանությունից 1 կմ հեռավորության վրա գտնվող Տոլեդո փողոցի շենքերից մեկում, գազի արտահոսքի պատճառով տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 զոհվածների և 11 տուժածների ցանկում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` երեկ Մադրիդի կենտրոնում խոշոր պայթյուն էր որոտացել։ Դեպքի վայրում նկարահանված տեսագրություններում երևում էր, որ փլուզվել է Տոլեդոյի փողոցում գտնվող բազմահարկ շենքի մի մասը:
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին գործողել է Սյունիք։ Վարչապետի որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։
«Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին 2021 թվականի հունվարի 21-ից մինչև փետրվարի 15-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ»,– նշված է որոշման մեջ:
Ղուկասյանի՝ գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվում են ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Նշենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվեց ոչ միայն Արցախում, այլև ՀՀ մարզերում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրեց, որ ռուս սահմանապահ ուժեր կտեղակայվեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վիճարկելի տեղերում։
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Սյունիքի մարզպետի ու գործարարների հետ
Դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն, ինչ իրականացվում է Սյունիքի սահմաններին, չի կարելի համարել դեմարկացիա կամ դելիմիտացիա։ Նրա խոսքով` տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի նպատակն է անվտանգության ապահովումը։
Հունվարի 5-ին Շուռնուխ գյուղի 12 տներ հանձնվեցին ադրբեջանցիներին։ Գյուղի այդ հատվածում ադրբեջանական զինծառայողներ են տեղակայվել։
Սյունիքի և Տավուշի հատվածի անվտանգության համար հստակ պայմանավորվածություն ունենք. Ավինյան