00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծ խաղը շարունակվում է, կամ ի՞նչ է նշանակում Էրդողանի մասնակցությունը Բաքվի շքերթին

© Official site of the President of RFПрезиденты РФ Владимир Путин, Турции Реджеп Эрдоган и Азербайджана Ильхам Алиев перед началом специальной сессии 23-го Мирового энергетического конгресса.
Президенты РФ Владимир Путин, Турции Реджеп Эрдоган и Азербайджана Ильхам Алиев перед началом специальной сессии 23-го Мирового энергетического конгресса. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեկտեմբերի 10-ին Բաքվում կայանալիք ռազմական շքերթը նշանավորելու է Ադրբեջանի հաղթանակը ԼՂ–ում ու Թուրքիայի տարածաշրջանային հաջողությունը։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Բաքվում պատրաստվում են ռազմաշքերթին, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղում տարած հաղթանակին։ Տոնախմբությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, դրան կմասնակցեն ավելի քան 3000 զինծառայող ու մոտ 150 միավոր մարտական տեխնիկա։ Շքերթում կներկայացվի «Հայրենական պատերազմի ընթացքում» հակառակորդից խլած ռազմական ավարների մի մասը։ Թուրքիայի նախագահ Թեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությունը շքերթին նշանավորում է Հարավային Կովկասում ու Կասպից ծովին կից տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցության գոտու ընդլայնումը։  

Турецкий беспилотник Bayraktar TB2 - Sputnik Արմենիա
Որտեղի՞ց է առաջացել Ղարաբաղում թուրքական ԱԹՍ-ների արդյունավետության մասին միֆը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրահանգել է Ադրբեջանի Հանրապետությունում Հաղթանակի օր սահմանել։ Պետական լրատվամիջոցները ներկայացնում են այդ հաղթանակը որպես բազմադարանոց ազգային պատմության դարակազմիկ իրադարձություն։ Ադրբեջանական պետական տեղեկատվական գործակալությունը նշում է․ «Որպես պատվավոր հյուր՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությունը Հաղթանակի շքերթին թյուրքական եղբայրության տեսանելի ապացույց է»։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը խոսել է զինծառայողների ուսուցման հարցում Ադրբեջանին օգնության (այդ թվում` համատեղ մանևրերի ձևաչափով) շարունակության մասին։ Բայց ամեն դեպքում չարժե իդեալականացնել Անկարայի եղբայրական օգնությունը հայկական կողմի դեմ զինված պայքարում։ Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է, դաշինքի գլխավոր խնդիրն է տարածել ուժն ու վերահսկել մոլորակի էներգապաշարները, իսկ Ադրբեջանը շատ նավթ ու գազ ունի։

Մարտական եղբայրություն

Ղարաբաղում 44 օր տևած մարտերից հետո Ադրբեջանն ու Հայաստանը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվածություն ձեռք բերեցին ամբողջական հրադադարի մասին։ Տարածաշրջանում գործում են ռուս խաղաղապահները, կրակոցներ չեն հնչում, սակայն մինչ իրավիճակի ամբողջական կայունացումը դեռ շատ կա:

Поддерживаемые Турцией сирийские боевики на окраине деревни Аль-Гандура, к северо-западу от Манбидж на севере сирийской провинции Алеппо (16 октября 2019). Сирия - Sputnik Արմենիա
Սիրիացի թուրքոմանները ԼՂ–ում. «ուղևորություն» դեպի պատերա՞զմ, թե՞ մեծ վերաբնակեցում

Զուգահեռաբար Ադրբեջանում Ղարաբաղի իրավիճակի մոնիթորինգի համար համատեղ ռուս-թուրքական կենտրոն է ստեղծվում։ Թուրք սակրավորների ստորաբաժանումներն օգնում են ադրբեջանցի գործընկերներին ականազերծման հարցում։ Ընդհանուր առմամբ` Թուրքիայի ռազմաքաղաքական ազդեցությունը Հարավային Կովկասում աճել է։ Հնարավոր է` փորձ ձեռնարկվի տարածել այն նաև Կենտրոնական Ասիայի երկրների վրա։

Sputnik-ն ավելի վաղ գրել էր, որ հնարավոր է` Լեռնային Ղարաբաղը բնակեցվի Սիրիայից թուրքամետ գրոհային-թուրքոմաններով, որոնք մասնակցել են մարտական գործողություններին ու հրադադարից հետո չեն շտապում հայրենիք վերադառնալ։ Բացի այդ, եթե թուրքական արտաքին քաղաքական «երկու պետություն` մեկ ազգ» հայեցակարգը ճիշտ ու ամուր է, ապա դրա տրամաբանական շարունակությունը կդառնա «երկու երկիր` մեկ բանակն ու մեկ հրամանատարը»։ Տարածաշրջանում «ավագ եղբոր»՝ Էրդողանի տնտեսական ու ռազմաքաղաքական շահերը պաշտպանելու համար ադրբեջանական կողմին նույնիսկ պետք չէ ամբողջովին պահպանել իրավաբանական ձևականությունները՝ դաշինք մտնելու համար։

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Հնարավոր է՝ հարաբերությունների նման դասավորվածությամբ Ադրբեջանն արդեն մեկ ոտքով ՆԱՏՕ-ում է։ Անկարան ձգտում է Օսմանյան կայսրության նախկին հզորության վերականգնմանը։ Արդյո՞ք Բրյուսելն ու Վաշինգտոնը կդիմադրեն բարդ ու թեժ տարածաշրջանում Անկարայի միջոցով ադրբեջանական բանակը ղեկավարելու գայթակղությանը։

Տնտեսական ճնշում

Թուրքիան պաշտոնապես հավանություն է տվել նոյեմբերի 9-ի համաձայնագրին, սակայն այն ակնհայտորեն հիասթափված է ռուսական խաղաղապահ գործողությունից։ Մաքսիմում խնդիրը՝ վերադարձնել Ղարաբաղի ամբողջական վերահսկողությունը, լուծված չէ։ Անկարան պատրաստ է զորքեր ուղարկել Ադրբեջան, ու այդ հեռանկարային գործողությունն ամրագրված է թուրքական խորհրդարանի որոշմամբ։ Կարծում եմ՝ թուրքական բանակում շատերը կարծում են, որ ռուս զինծառայողները «գողացել» են իրենցից մաքուր հաղթանակը։

Турецкая армия прибыла на учения в Азербайджан  - Sputnik Արմենիա
Խորամանկությամբ անտեսելով ԼՂ–ի վերաբերյալ հրահանգը. ինչու է Թուրքիան զորք մտցնում Ադրբեջան

National Interest ամերիկյան պարբերականը նշում է․ «Ադրբեջանցիները նշում են նոյեմբերի 10-ը որպես ղարաբաղյան պատերազմում Հայաստանի հանդեպ տարած հաղթանակ։ Սակայն երբ հաղթանակի հարբեցնող զգացողությունն ավարտվի, նրանք կհասկանան, որ դա իսկական ադրբեջանական անկախության ավարտի սկիզբն է»։ Սակայն, ադրբեջանցիների համար բարեբախտաբար, Էրդողանի «նեոօսմանյան երազանքը» տապալվում է՝ բախվելով տնտեսությանը։

Ռազմական գործողությունները Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Արևելյան Միջերկրական ծովում ու հարավային Կովկասում` էժան չէին։ Թուրքիայի արտաքին պարտքը հասել է $421 միլիարդի, որից $181 միալիարդը պետք է տարվա ընթացքում վճարի։ Վերջին երեք ամիսների ընթացքում թուրքական լիրան համաշխարհային արժույթների հանդեպ 15% անկում է ապրել։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020թ.–ի միայն առաջին կիսամյակում թուրքական արտահանումը 26%-ով պակասել է։

Արցախում խաղաղությունը երերուն է, կամ «նոր աշխարհի» վտանգավոր անորոշությունները

Արևմտյան վերլուծաբանները չեն բացառում, որ ստեղծված իրավիճակում Անկարան արդեն իսկ վաղը Բաքվից փոխհատուցում կպահանջի Ղարաբաղում ցուցաբերած օգնության համար` էժան էներգապաշարների տեսքով։ Այստեղ թաքնված ռազմավարական հակասություն կա, քանի որ առաջիկա հինգ տարվա ընթացքում Ադրբեջանը պետք է վերակենդանացնի ու բնակեցնի նորից ստացած յոթ շրջանները (դա մոտ $10 միլիարդ կարժենա)։ Պատահական չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցները նոյեմբերի 9-ից հետո շեշտը դնում են ազգային բանակի ինքնաբավ լինելու ու Լեռնային Ղարաբաղում Բաքվի ինքնուրույն ռազմական հաղթանակի վրա։ Մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել Ռուսաստանի ռազմավարական շահերը։ Մեծ խաղը Հարավային Կովկասում շարունակվում է։

Լրահոս
0