00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ի դեղագործներն ընդդեմ Թրամփի ու ամերիկացիների. հաղթողը հարստանում է, պարտվողը՝ մեռնում

© AP Photo / Evan VucciПрезидент США Дональд Трамп во время экскурсии по инновационному центру Fujifilm Diosynth Biotechnologies, фармацевтическому производственному заводу, где разрабатываются компоненты для вакцины-кандидата Novavax (27 июля 2020). Моррисвилле
Президент США Дональд Трамп во время экскурсии по инновационному центру Fujifilm Diosynth Biotechnologies, фармацевтическому производственному заводу, где разрабатываются компоненты для вакцины-кандидата Novavax (27 июля 2020). Моррисвилле - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
36-ամյա Լորա Մարսթոնն աշխատանքը կորցնելուց հետո ամսական 2880 դոլար էր ծախսում պարզապես ողջ մնալու համար։

Վիկտորյա Նիկիֆորովա, ՌԻԱ Նովոստի

Այսօր, երբ կորոնավիրուսը օրական ավելի քանի երկու հազար ամերիկացի է սպանում, նախագահ Թրամփի քաղաքական հակառակորդները տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը նրա վրա են բարդում։ Թրամփը, իբր, քանդել է առողջապահական համակարգը, չի կարողացել բնակչությանը ապահովել մահճակալներով, ճիշտ ժամանակին չի գնահատել COVID-19-ի վտանգը։

Кандидат в президенты США от Демократической партии и бывший вице-президент Джо Байден на предвыборной кампании в Сент-Поле (30 октября 2020). Миннесота - Sputnik Արմենիա
Բայդենը պետք է հատուկ կոշիկ կրի. Թրամփն առողջություն է մաղթել նրան

Սակայն իրականում ամերիկյան բժշկության փլուզումը՝ դրա զանգվածային, բնակչության լայն շերտերի համար նախատեսված իմաստով, սկսվել է դեռ 90-ականների վերջին։ Դոնալդ Թրամփը հենց փորձում էր կանգնեցնել դա։ Նա, օրինակ, բացահայտ պատերազմ սկսեց ամերիկյան «Big Pharma»-ի դեմ։ Սակայն այդ պատերազմում հաղթել գործնականում անհնար էր։

Տարիներ շարունակ ամերիկյան առողջապահության գլխավոր խնդիրներից մեկը եղել է դեղամիջոցների գինը։ Ավելի ճիշտ՝ դրա անշեղ աճը, որը պայմանավորված է բացառապես արտադրողների ագահությամբ։

2015թ․-ին միջազգային մամուլը բոլոր հնարավոր ձևերով հոլովում էր Մարտին Շքրելիի անունը։ Ճարպիկ դեղագործը գնել էր ՄԻԱՎ-ի դեմ պահանջարկ վայելող դեղամիջոցի իրավունքները և անմիջապես բարձրացրել հաբի գինը․ 13,5 դոլարի փոխարեն արժեքը դարձավ 750 ԱՄՆ դոլար։ Շքրելիին սկսեցին անվանել տարվա ամենաատելի մարդ, բայց դա չօգնեց՝ դեղամիջոցին գինը նա այդպես էլ չնվազեցրեց։

Չինաստանը նավթի վերամշակման հարցում գերազանցել է ԱՄՆ–ին. կշահի՞ արդյոք Ռուսաստանը դրանից

Իրականում այստեղ ոչ մի բացառիկ բան չկա։ Վերջին տարիներին ամերիկյան բոլոր դեղագործական ընկերությունները հարվածային տեմպերով բարձրացնում էին դեղերի գինը, միայն թե անում էին դա սուսուփուս, աշխատելով խուսափել սկանդալներից։ Օրինակ՝ հայտնի Novartis կորպորացիան 2003թ․-ին քաղցկեղի դեմ դեղամիջոց թողարկեց։ Այն ժամանակից ի վեր դրա գինը 22 անգամ աճել է։ Այսօր բուժման տարեկան կուրսն արժե 123 հազար դոլար։

Ֆանտաստիկ եկամուտներ են ստանում օրֆանային՝ հազվագյուտ հիվանդությունների բուժման համար նախատեսված դեղամիջոցներ արտադրողները։ Այս դեպքում տարեկան կուրսի արժեքը տատանվում է կես միլիոն դոլարի շրջակայքում։

Միայն 2019թ․-ի վեց ամիսների ընթացքում 8,8 անգամ թանկացել է լեգենդար պրոզակը՝ լավ տրամադրության դեղամիջոցը։

Հատկապես անտանելի է կենսականորեն անհրաժեշտ դեղերի գների բարձրացումը։ Սովորական ինսուլինի գինը 2009թ․-ից մինչև 2019թ․-ը աճել է ավելի քան երեք անգամ՝ 90-ից հասնելով 330 դոլարի։ Բժշկական ապահովագրությունը ծածկում է ինսուլինի արժեքը, բայց գրեթե երկու միլիոն շաքարախտով հիվանդ մարդ ոչ մի ապահովագրություն չունի։

Таблетки, архивное фото - Sputnik Արմենիա
Վիտամին C-ի դեֆիցիտ դեղատներում. կորոնավիրուսն ու եղանակն իրենց գործն արե՞լ են

36-ամյա Լորա Մարսթոնը մեկ տարի առաջ BBC-ի լրագրողներին պատմել էր, որ երբ փակվեց ընկերությունը, որտեղ աշխատում էր, ինքը մնաց առանց ապահովագրության։ «Ես ամսական 2880 դոլար էի ծախսում պարզապես ողջ մնալու համար»,-ասում է նա։ Մինչև աշխատանք գտնելը Մարսթոնը ստիպված է եղել վաճառել բնակարանը, կահույքը, մեքենան, ծախսել բոլոր կենսաթոշակային կուտակումները, և այս ամենը՝ պարզապես կենսական անհրաժեշտության դեղամիջոց գնելու համար։

Հուսահատված մարդիկ փորձում են ինսուլինի մեկ դեղաչափը մի քանի մասի բաժանել։ Հաճախ դա մահացու ելքի է հանգեցնում։ 2017թ․-ին այդպես մահացավ 26-ամյա Ալեք Սմիթը՝ բժշկական ապահովագրության ավարտից ընդամենը մեկ ամիս անց։ Սմիթն աշխատում էր լրիվ աշխատանքային օրով, բայց միևնույնն է՝ ինսուլինի համար ամսական 1000 դոլար չուներ։

Հակաբիոտիկների բարձր գինը հանգեցրեց նրան, որ ամերիկացիները սկսեցին անասնաբուժական դեղամիջոցներ գնել։ Պահանջարկ է վայելում, օրինակ, ակվարիումային ձկների համար նախատեսված պենիցիլինը։ Իսկ ի՞նչ անել, եթե դեռ 1950-ականներից արտադրվող հայտնի հակաբիոտիկի «մարդկային» սրվակն արժե 2400-2800 դոլար։

Բայդենն ԱՄՆ-ն Եվրոպայի խամաճիկ կդարձնի

Հետաքրքրական է, որ վիճակագրությունն ասես չի նկատում դեղորայքի, ինչպես նաև անշարժ գույքի գների ռեկորդային աճը։ ԱՄՆ-ում գնաճի պաշտոնական մակարդակը նախկինի պես մոտ մեկուկես տոկոս է կազմում, ինչն իհարկե իրականության հետ ոչ մի կապ չունի։

Դեղերի անհասանելիության հետ կապված իրավիճակը, որը ստեղծվել է ԱՄՆ-ում, եզակի է։ Հարցը ոչ միայն դեղերի գինն է, այլ նաև այն, որ տեղական դեղագործական ընկերություններն ամբողջական մենաշնորհ են հաստատել շուկայում ու ամերիկացիների համար փակել նորմալ գնով պետք եղած հաբերը գնելու ցանկացած օրինական հնարավորություն։

Տեղական շուկան ամուր կողպված է ներմուծվող էժան դեղորայքի համար։ Քաղաքացիները կարող են այն փոքր քանակությամբ ներկրել արտասահմանից, եթե բժշկից դեղատոմս ունեն։ Դեղատանն անհնար է առանց դեղատոմսի դեղ գնել։ Համացացնում արտասահմանյան կայքերից կամ անհատներից դեղ գնելն արգելված է։

Այսինքն ապահովագրություն չունեցող մարդը (իսկ նրանց թիվն ԱՄՆ-ում քառասուն միլիոն է) հիվանդանալու դեպքում աբսուրդ իրավիճակում է հայտնվում։ Նա դեղատանը պարացետամոլից բացի ոչինչ գնել չի կարող։ Հակաբիոտիկ գնելու համար դեղատոմս է անհրաժեշտ։ Առանց ապահովագրության բժիշկի մոտ հայտնվելու համար շատ գումար է հարկավոր։ Իսկ եթե նա գումար ունենար, ապա ապահովագրություն կգներ։

Ապահովագրությունն իր հերթին հաճախ դեղի արժեքի միայն մի մասն է վճարում։ Այդ պատճառով ամերիկացի պացիենտների մեկ երրորդը փորձում է ընդհանրապես դեղատոմսով դեղորայք չգնել։

Президент США Дональд Трамп рассказывает о первых результатах президентских выборов (4 ноября 2020). Вашингтон - Sputnik Արմենիա
«Հարյուր հազարավոր կեղծ ձայներ». Թրամփը վստահ է՝ ընտրությունների արդյունքները կփոխվեն

Դեղորայքային ճգնաժամի համար ամերիկացիները «պարտական են» շուկայի անտեսանելի ձեռքին։ Այն պարբերաբար մաքրում է նրանց գրպանները՝ առանց պետության որևէ միջամտության։ Երկրում պարզապես չկա պետական կառույց, որը կկարողանար կարգավորել դեղերի գները։

Միակ դաշնային օրգանը, որն ըստ էության պետք է վերահսկեր դեղերի արտադրությունը ԱՄՆ-ում, Սննդի և դեղերի վարչությունն է (Food and Drug Administration)։ Սակայն դեղագիտական ընկերությունները լուծել են հարցերը FDA-ի հետ․ հանգամանքների զարմանալի բերումով միշտ այդ կառույցի ղեկավարներ են դառնում մարդիկ, որոնք ամբողջ կյանքում աշխատել են խոշոր դեղագիտական ընկերություններում։

Սակայն նույնիսկ FDA-ն դեղերի գները վերահսկելու իրավունք չունի։ Այս տարի դեղագործական ընկերությունների գործունեության հետաքննությամբ ստիպված էին զբաղվել ԱՄՆ-ի կոնգրեսում, քանի որ շուկայում տիրող անարդարությունը չափազանց ակնհայտ էր։

Թեև հետաքննության հարցում առանձնապես ջանասիրություն չի դրսևորվում։ «Բիգ Ֆարմայի» ամերիկյան քննադատները պնդում են, որ ոլորտի ներկայացուցիչները տարեկան հարյուր միլիոնավոր դոլարներ են ծախսում քաղաքական գործիչներին կաշառելու, իրենց թեկնածուներին ու սեփական շահերն առաջ տանելու համար։ Ընդ որում, նրանց շահերը միաժամանակ պաշտպանում են իշխող երկու՝ դեմոկրատական ու հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչները։

Դեղորայք, քնապարկեր... Լոս Անջելեսից Երևան է հասել 20 տոննա հումանիտար օգնություն

Միայն երկու քաղաքական գործիչ են փորձել պայքարել դեղագործական ընկերությունների ազդեցության դեմ՝ դեմոկրատ Բերնի Սանդերսն ու հանրապետական Դոնալդ Թրամփը։ Երկուսն էլ միայնակ մնացին ու աջակիցներ չունեցան, ընդ որում՝ նաև իրենց կուսակիցների շրջանում։

Ասում են՝ յուրաքանչյուր խոշոր ԶԼՄ-ի տնօրենների խորհրդում կա խոշոր դեղագործական ընկերության առնվազն մեկ ներկայացուցիչ։ Այդ պատճառով լրագրողները պարտավոր են փակել աչքերը դեղագործների արարքների վրա։

Ինչևիցե, շարքային ամերիկացիներն այսօր փաստացի չեն կարողանում կենսական անհրաժեշտություն ունեցող դեղորայք գնել։ Նախագահ Թրամփը փորձեց կոտրել այդ կոռումպացված համակարգը։ Նրա չորս, առանց չափազանցության, պատմական հրամանագրերը թույլ էին տալիս դեղատներին գնել համեմատաբար էժան կանադական դեղեր, սահմանափակում էին ինսուլինի գինը, պարտավորեցնում էին Medicare-ին արտադրողներից գնել դեղերը նույն գներով, որոնք կան զարգացած օտար երկրներում, արգելում էին դեղեր գնելու գործում «ատկատների»  սխեմաները։

Президент США Дональд Трамп отмахивается от насекомого во время разговора с журналистами перед посадкой на борт Air Force One для предвыборной поездки в Мичиган (27 октября 2020). Вашингтон - Sputnik Արմենիա
Թրամփի խորհրդականները պարտության են նախապատրաստում նախագահին․ Washington Post

Հրամանագրերը ստորագրվել էին հուլիսին ու դեղագործական ընկերությունների կանխատեսելի վրդովմունքին էին արժանացել։ Նոյեմբերի ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բազում մեքենայությունները հանգեցրին նրան, որ Թրամփը հայտնվեց պարտությունից մեկ քայլ հեռավորության վրա։ Նա մեղադրում է հենց դեղագործական ընկերություններին, որոնք միլիոններ են ներդրել իր պարտության համար։ Դեկտեմբերին դեղեր արտադրողները դատի են տվել նախագահի վարչակազմին՝ հուլիսյան հրամանագրերի համար։ Եվ մեծ է հավանականությունը, որ նրանք կհաղթեն։

Եթե Թրամփը, այնուամենայնիվ, հեռանա, ամերիկացիներին էլ ոչինչ չի փրկի․ դեղերը երկրում վերջնականապես շքեղության առարկա կդառնան։ Էլ ի՞նչ ասել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին։

Զարմանալի չէ, որ ԱՄՆ իշխանությունը կտրականապես հրաժարվեց Ռուսաստանի առաջարկած «Սպուտնիկ-V»-ից։ Տեղական դեղագործական ընկերությունները, որոնք ամերիկյան հարկատուների գումարով իրենց պատվաստանյութերն են մշակել, հիմա պետք է ստիպեն հարկատուներին «միայն հայրենական արտադրանք» գնել։ Թե որքան է արժենալու այդ պատվաստանյութը, դեռ հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ ԱՄՆ-ի իշխանությունն այդ գնի վրա ազդելու ո՛չ հնարավորություն, ո՛չ էլ ցանկություն չունի։ 

Լրահոս
0