Երշիկեղեն

Որ մթերքներն են արագացնում ծերանալու գործընթացը. Մյասնիկովի կարծիքը

576
Շաքարի, աղի ու «սխալ ճարպի» բարձր պարունակությամբ ցանկացած մթերք արագացնում է ծերանալու գործընթացը։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Բժիշկ ու հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ասել է, թե որ մթերքն է արագացնում մարդկանց ծերացման գործընթացը։

Նրա խոսքով՝ մարդու հիմնական սննդակարգում պետք է գերակշռեն բանջարեղենը, միրգը, խաշած միսը, ձուկն ու թթվեցրած կաթից պատրաստած մթերքները։ Բայց երբեմն կարելի է թույլ տալ ոչ օգտակար մթերքներ ուտել։

Մյասնիկովն ավելացրել է, որ շաքարի, աղի ու «սխալ ճարպի» բարձր պարունակությամբ ցանկացած ուտելիք արագացնում է ծերանալու գործընթացը։  Բացի այդ, չափից շատ ուտելն ու կալորիաների բարձր պարունակությունը, բժշկի խոսքով, նույնանման ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա։

Նա որպես օրինակ ներկայացրել է ծովատառեխը, որը չափազանց կարևոր է օրգանիզմի համար, բայց երբ այդ ձուկը մարինացված են ուտում, այն չափից շատ աղ է պարունակում. ձկան մի կտորը կարող է պարունակել նատրիումը օրական նորման։

Ի՞նչ վտանգ է ներկայացնում կորոնավիրուսն ատամների համար. գիտնականների նոր բացահայտումը

Որպես ծերությունն արագացնող մթերքներ բժիշկն առանձնացրել է շատ տապակած միսն ու երշիկեղենը։ Նա հիշեցրել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2015 թվականին երշիկը, նրբերշիկը, խոզախպուխտը ճանաչել է կոնցերոգեն մթերքներ։

576
թեգերը:
ծեր, բժիշկ, Սննդամթերք, Կաթնամթերք, ծովամթերք, մթերք
Ըստ թեմայի
Օգնո՞ւմ է վիտամին D-ն կորոնավիրուսի դեմ պայքարում. մեկնաբանում են գիտնականները
Գիտնականները կորոնավիրուսի կանխարգելման համար նոր միջոց են գտել
Կորոնավիրուսի թաքնված հետևանքները. ինչ խնդիրներ է ծնում վարակը տղամարդկանց համար
Մևլութ Չավուշօղլուն

Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դասեր քաղի անցյալից. Թուրքիայի արտգործնախարար

180
(Թարմացված է 14:21 20.06.2021)
Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Անկարան արտահերթ ընտրությունները Հայաստանի ներքին գործն է համարում։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի -Sputnik. Թուրքիան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը դասեր կքաղի անցյալից։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նման կարծիք է հայտնել՝ մեկնաբանելով Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրությունները։

«Մենք Հայաստանում ընտրությունները համարում ենք այդ երկրի ներքին գործը։ Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դասեր քաղի անցյալից», - ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովում, որը հեռարձակել է նրա Twitter-ում։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

180
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Թուրքիա, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Արզաքանցյանն ահազանգում է, որ ընտրատեղամասերից մեկում բացակայում են ՀԴԿ ընտրաթերթիկները
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Հայկ Սարգսյանի հրապարակած լուսանկարի փաստով
Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց իր ընտրությունը
Կանադայում հայերն ու հույները բողոքի ակցիա են արել

Կանադայում հայերն ու հույները բողոքի ակցիա են արել` պահանջելով վերադարձնել հայ գերիներին

29
(Թարմացված է 12:16 20.06.2021)
Ցուցարարները Տորոնտոյի կենտրոնական փողոցներ են դուրս եկել «Ադրբեջան, դուրս բեր զորքերը» պաստառներով։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik․ Ադրբեջանում պահվող հայ գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ ադրբեջանական զորքերը՝ դուրս բերվեն Հայաստանի տարածքից։ Նման պահանջներով ցույց են անցկացրել Տորոնտոյի հայ և հույն համայնքների ներկայացուցիչները, հայտնում է Free Armenian POWs Global network-ը Facebook-ի իր էջում։

Ցուցարարները կոչ են անում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին և արտգործնախարար Մարկ Գարնոյին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա ՝ գերիներին ազատ արձակելու համար:

«Ադրբեջան, դուրս բերիր զորքերը», «Հարգեք միջազգային իրավունքը!» և նման այլ ցուցապաստառներով ցուցարարները դուրս են եկել քաղաքի կենտրոնում գտնվող փողոցներ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը շարունակում է 200-ից ավելի հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց պահել՝ խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

ՊՆ–ն մայիսի 12-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։

Մայիսի 20-ին էլ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում ՀՀ և ԱՀ ԶՈւ-երի զինծառայողների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ 11 հայ զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց։

Նշենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

29
թեգերը:
Սահման, Հայաստան, Ադրբեջան, ռազմագերի, գերի, հույն, հայ, Կանադա
թեմա:
Հայ գերիներ, անհետ կորածներ
Врачи оперируют раненного впоследствии обстрелов Степанакерта (28 октября 2020). Карабах

«Այո, ես վիրահատել եմ ՀՔԾ պետի հայրիկին». Արմեն Չարչյանը մանրամասներ հայտնեց

0
(Թարմացված է 16:07 20.06.2021)
Արմեն Չարչյանը հիշեց, որ արձակուրդում է եղել` Դիլիջանում, երբ իրեն ասել են, որ վիրահատական միջամտության կարիք ունի ՀՔԾ-ի պետի հայրը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը տարիներ առաջ վիրահատել է նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հորը։ Տեղեկությունն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Արմեն Չարչյանը։

«Դա եղել է 2020-ի դեկտեմբերի 6-7-ին։ Ես արձակուրդում էի, Դիլիջանում։ Արձակուրդից հետ եկա, որ վիրահատեմ»,–ասաց Չարչյանը։

Հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ զանգել և խնդրել են, որ հենց նա վիրահատի` Չարչյանը պատասխանեց, որ զանգել, ասել են, որ նման խնդիր կա, ինքն էլ վերադարձել ու գործի է անցել։

Չարչյանը, սակայն, այլ մանրամասներ չհայտնեց` նշելով, որ մնացածն արդեն անձնական կյանքի գաղտնիությանն է վերաբերվում։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն ասում է տնօրինությունը շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Նույն օրը հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանն ազատ է արձակվել այսօր։

0
թեգերը:
Սասուն Խաչատրյան, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), վիրահատություն, Արմեն Չարչյան, Հայաստան