Կարեն Դալլաքյանն ու Սիմբան

Ինչպես է Գեորգի Կարենովիչ Պուտինը, և ում է բուժում հիմա բժիշկ Դալլաքյանը

1223
(Թարմացված է 16:52 06.12.2020)
Չելյաբինսկի «Փրկիր ինձ» ապաստարանի բնակիչների ճակատագրերը տարբեր են, նրանց մի բան է միավորում՝ մարդկանց ուշադրությունը։ Այդ մասին է գիշատիչ կենդանիներին փրկող «բժիշկ Այբոլիտի»՝ Կարեն Դալլաքյանի մասին պատմությունը։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. «Փրկիր ինձ» կենդանիների ապաստարանի պատմությունը սկսվել է Ժորիկ (Գեորգի Կարենովիչ Պուտին) անունով վագրի ձագից, որին կենդանիների պաշտպան Կարենը ոտքի էր կանգնեցրել դեռ 2009թ․-ին, պատմում է ՌԻԱ Նովոստին։

Ժորիկն «աշխատում էր» հյուրախաղերով շրջագայող գազանանոցում, մինչև մի անգամ կոկորդում ոսկոր մնաց, որից ընդհանուր բորբոքում սկսվեց։ Ժորիկին Դալաքյանի մոտ բերեցին արդեն մահամերձ։ Անասնաբույժը փրկեց նրա կյանքը, սակայն վագրի այտի մեջ անցք մնաց։ Արդյունքում տերերը որոշեցին վագրից խրտվիլակ սարքել և այդպիսով հետ բերել իրենց փողերը։

Դալլաքյանն այն ժամանակ մամուլի ասուլիս հրավիրեց և դրամահավաք կազմակերպեց կենդանուն փրկագնելու համար։

«Արդյունքում մեզ պետք եղածից նույնիսկ ավելի շատ գումար փոխանցեցին, մնացածը ծախսվեց պլաստիկ վիրահատությունների վրա․ մեկ տարում Չելյաբինսկում Ժորիկը 17 վիրահատական միջամտություն տարավ։ Գիշատչին կլինիկայում պահելը վտանգավոր էր և սխալ։ Նրան հաջողվեց ուղարկել Խաբարովսկի շրջան՝  «Ուտյոս» վերականգնողական կենտրոն՝ Վլադիմիր Պուտինի անձնական աջակցության շնորհիվ։ Այդ պատճառով էլ վագրին կատակով անվանում են Գեորգի Կարենովիչ Պուտին»։

Տաղանդավոր անասնաբույժի մասին կրկեսների և կենդանաբանական այգիների աշխատակիցներն իմացան 2000-ականների սկզբին։

«Առաջին վայրի կենդանին, որին ես փրկեցի, առյուծ էր։ Դա դեռ 1999թ․-ին էր։ Առյուծը Նովոսիբիրսկի շարժական կենդանաբանական այգուց էր։ Երբ բուժեցի կենդանուն, լուրեր տարածվեցին, որ Չելյաբինսկում բժիշկ կա, որը լավ բուժում է գիշատիչներին։ Եվ ինձ սկսեցին դիմել կրկեսներից, կենդանաբանական այգիներից»,-պարբերականին պատմել է բժիշկը։

Ժորիկի պատմությունը մեծ հնչեղություն ստացավ, Կարենին պարբերաբար հայտնում էին օգնության կարիք ունեցող կենդանիների մասին։ Կլինիկայում արդեն նեղվածք էր։ Մի անգամ, վայրի կարապին փրկելուց հետո լոգարան դրեցին, որպեսզի նա լողա։ Բոլոր օժանդակ շինությունները գազաններն էին զբաղեցնում։

Зоозащитник Карен Даллакян с львицей Лолой, спасенной от усыпления челябинским реабилитационным центром защиты диких животных (21 октября 2016). Севастополь
© Sputnik / Макс Ветров
Կարեն Դալլաքյանն ու Լոլան

«Երկար բանակցություններից հետո մենք ապաստարանի համար տարածք գտանք։ Մարտին վեց տարին կլրանա, ինչ գոյություն ունենք որպես բարեգործական կազմակերպություն։ Տեղավորվել ենք նախկի վիվարիումի տարածքում»,-ասում է Կարենը։

Շների և կատուների ապաստարաններ ցանկացած կամավոր կարող է մտնել, մաքրել, կերակրել, բայց ոչ այս ապաստարանում։ Այստեղ վայրի կենդանիներ են, նրանք սովորում են միևնույն մարդկանց, օտարների հետ իրենց ագրեսիվ են պահում։ Յուրաքանչյուր գիշատիչ ճանաչում է առնվազն երեք մարդու, որոնք փոխարինում են միմյանց։ Կենդանին կարող է մի քանի օր ոչինչ չուտել, մինչև ուտելիքը «ճիշտ» աշխատակիցը չբերի»։

Գազաններն այստեղ տարբեր կերպ են հայտնվում։ Վայրի կենդանիները շատ են, քանի որ ՌԴ բնության նախարարության և «Ռոսպրիրոդնադզորի» հետ պայմանավորվածություն կա վնասված կենդանիներին օգնելու մասին։ Ոմանք բերում են անպետք դարձած ընտանի կենդանիներին։ Իսկ երբեմն իսկական փրկարարական օպերացիաների կարիք է լինում։ Ամբողջ երկիրն էր անհանգստանում Սիմբա կորյունի համար, որին Կարենը բերել էր Դաղստանից, որտեղ լուսանկարիչ տերը տանջում էր նրան։ Շուտով Սիմբան և մեկ այլ «պացիենտ» ընձառյուծ, կուղարկվեն  Տանզանիա։ Եվ սա բնավ միակ օրինակը չէ։

Կարենը գանգատվում է, որ իր թիմը մշտապես ստիպված է փրկել կենդանիների, որոնք վատ վիճակում են հայտնվել սխալ խնամքի պատճառով։ Նա ասում է, որ յուրաքանչյուր երրորդ դեպքում կենդանու վիճակը սարսափելի է լինում, ստիպված են լինում պայքարել նրա կյանքի համար։ Այդպես էր Մարիսյա լուսանի հետ։ Նա ինքնաշեն թակարդն էր ընկել Չելյաբինսկից մոտ 100 կմ հեռու գտնվող գյուղում։ Մարդիկ թակարդներ էին դրել, երբ բակերից սկսել էին ընտանի թռչուններ անհետանալ։

«Ըստ հրահանգի նրան պետք էր սպանել․ վայրի կենդանի է՝ բնակավայրում։ Բայց տեղի ոստիկանը չէր կրակել, ասել էր՝ վտանգ չկա։ Կանչեցին մեզ։ Պատկերն ահավոր էր, չէինք սպասում, որ նա կհաղթահարի։ Բայց կատուն 9 կյանք ունի՝ այդ քաշքշուկի մեջ նա առնվազն երեքն օգտագործեց»,-հիշում է Կարենը։

Դեկտեմբերի 3-ին բժշկին հրավիրել էին «Деловой квартал» պարբերականի «Տարվա մարդ» մրցանակը հանձնելու։

Ամփոփելով, Կարեն Դալլաքյանը նշում է, որ Ռուսաստանում կենդանիների պաշտպանների հանդեպ վերաբերմունքը տարեցտարի և անգամ ամսեամիս փոխվում է դեպի լավը։

1223
թեգերը:
անասնաբույժ, ապաստարան, կենդանի
Ըստ թեմայի
Անասնաբույժից մինչև ալպինիստ. ինչպես Գևորգը Էջմիածնից Հիմալայներ ու Կիլիմանջարո հասավ
Սիմբա-2․ ռուսաստանցի ռեժիսորը ֆիլմ կնկարի կորյունին փրկած հայ անասնաբույժի մասին
«Շան» գործ. ինչպես հա՛մ խաշլաման օգտակար լինի, հա՛մ անասնաբույժը լավ ապրի
Թուրքական ռազմական ուղղաթիռ

Հայտնի է` ինչի հետևանքով է կործանվել թուրքական ռազմական ուղղաթիռը

64
(Թարմացված է 11:20 05.03.2021)
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Cougar տիպի ուղղաթիռի կործանման հետևանքով 11 մարդ է մահացել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել եղանակային պայմանների վատթարացման պատճառով։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Նախնական տվյալներով և ականատեսների վկայությամբ՝ վթարը տեղի է ունեցել եղանակային պայմանների կտրուկ վատթարացման պատճառով։ Ուղղաթիռի կործանման փաստով հետաքննություն է սկսվել` պատահարի ճշգրիտ պատճառը պարզելու համար», - հայտարարել է Աքարը։

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ` մարտի 4–ին, Թուրքիայում Cougar տիպի ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 9 թուրք զինծառայող, 4-ը վիրավորվել են:

64
թեգերը:
Վիրավոր, Զոհ, ուղղաթիռ, Թուրքիա
Ըստ թեմայի
Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻՊԾ–ին է փոխանցվել 2 զինծառայողի մասունք
442 նոր դեպք, 7 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

72
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

72
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ
Երևանյան մետրո

Նոր կայարան, վճարման նոր համակարգ․ ինչ ծրագրեր կան Երևանի մետրոպոլիտենում

0
(Թարմացված է 13:23 05.03.2021)
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Այդ առիթով կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։

«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։

Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։

Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։

«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։

Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։

Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը

«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։

Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։

Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը

Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։

Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ

0
թեգերը:
մետրո, Երևան, Հայաստան