ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի խորհրդարանն այսօր ընդունեց մի բանաձև, որում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտությունը։
Բանաձևը, որն ընդունվեց 188 կողմ և 3 դեմ ձայնով, խորհրդատվական բնույթ ունի Ֆրանսիայի կառավարության համար։
Նախագծի քննարկման ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարեց, որ այդուհանդերձ ճանաչումը օգտակար չի համարում բանակցային գործընթացի համար:
Հայաստանը մեզ չի խնդրում ճանաչել Ղարաբաղը. Ֆրանսիայի արտգործնախարար
Հիշեցնենք` նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը 305 կողմ, 1 դեմ ձայնով ընդունել էր Արցախի անկախության մասին բանաձևի նախագիծ, որով դատապարտում էր Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան՝ ահաբեկիչ վարձկանների մասնակցությամբ, և կոչ էր անում Ֆրանսիայի իշխանություններին գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու 1994 թ. հաստատված սահմանների վերականգնումը, որոնք, ըստ էության, ամրագրվել են Արցախի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրով։
Ես, Լավրովն ու Բիգանը մտադիր ենք շարունակել աշխատանքը ԼՂ հարցի լուծման շուրջ. լը Դրիան
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Ռուսաստանցի քաղաքական գործիչ և բլոգերԱլեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան է վերադարձել և ձերբակալվել օդանավակայանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Պատիժների կատարման դաշնային ծառայությանը (ՊԿԴԾ)։
«Ռուսաստանի Դաշնության ՊԿԴԾ օպերատիվ վարչության Մոսկվայի հետախուզության բաժնի աշխատակիցները «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են Ալեքսեյ Նավալնուն, որը պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար հետախուզվում էր 2020 թվականի դեկտեմբերի 29–ից», - հավելել են գերատեսչությունում:
Նավալնու հետագա խափանման միջոցը կորոշի դատարանը, մինչ այդ նա կմնա կալանքի տակ։
Հիշեցնենք` Նավալնուն հիվանդանոց էին տեղափոխել 2020 թվականի օգոստոսի 20-ին Օմսկում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում։ Զննումից հետո Օմսկի հիվանդանոցի բժիշկները որպես հիմնական ախտորոշում նշել էին նյութափոխանակության խանգարումը, որն արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկում էր առաջացրել։
Մերկելը գաղտնի հանդիպել է Նավալնու հետ. Spiegel
Ավելի ուշ ընդդիմադիր գործչին ինքնաթիռով տեղափոխեցին Գերմանիա։ ԳԴՀ կառավարությունը, հղում անելով ռազմական բժիշկներին, հայտարարեց, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով։ Կրեմլում այդ կապակցությամբ հայտարարեցին, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել Նավալնու՝ «Նովիչոկով» թունավորված լինելու իր եզրակացությունների մասին, Ռուսաստանը նման տվյալներ չունի:
Մինչ այդ Նավալնու դեմ երկու պայմանական ազատազրկման դատավճիռ էր կայացվել՝ 16 մլն ռուբլի վատնելու և ավելի քան 30 մլն ռուբլի յուրացնելու գործերով:
«Բեռլինը բլեֆ է անում». Զախարովան մեկնաբանել է Նավալնու գործը
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Իսրայելում կորոնավիրուսի դեմ «Pfizer» պատվաստանյութի առաջին ներարկումից հետո 13 հոգի դիմային նյարդի կաթված են ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Едиот Ахронот»–ին։
«Նախարարության տվյալներով՝ առնվազն 13 մարդու մոտ ի հայտ են եկել դեմքի մի մասի թուլության (պարեզ) նշաններ, սակայն բժիշկները համարում են, որ գործնականում այդպիսի դեպքերի թիվն ավելի շատ է»,-նշում է կայքը:
Պատվաստվողներից մեկը պատմել է, որ ներարկումից մի քանի րոպե անց դնչի և բերանի հատվածում տարօրինակ զգացողություններ է ունեցել:
«Առնվազն 28 ժամ ունեցել եմ այդ զգացողությունը: Չեմ կարող ասել, որ այն լիովին անցել է, բայց ուրիշ ցավ չեմ զգում»,-ասել է տղամարդը:
Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր ներարկումից հետո նմանատիպ ախտանշաններ ունեն, միայն լիովին ապաքինվելուց հետո կարող են ստանալ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը:
Էրդողանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Իսրայելում կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը սկսվել է դեկտեմբերի 20-ին։ Պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը մարդիկ սկսել են ստանալ հունվարի 10-ից: Առաջին փուլում պատվաստել են բուժաշխատողներին, բժիշկ ուսանողներին, իշխանության ներկայացուցիչներին, որոնք պետք է օրինակ ծառայեին բոլորի համար: Երկրորդ փուլում սկսել են պատվաստել 60 տարեկանից բարձր և ռիսկային խմբում գտնվող մարդկանց։ Պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է ավելի քան երկու միլիոն մարդ, երկրորդը՝ ավելի քան 200 հազար:
Պուտինն ասել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութն ամենալավն է աշխարհում