Բելգահայ երաժիշտները

Բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանը դրամահավաք է սկսել Արցախի արտիստների համար

34
(Թարմացված է 14:48 03.12.2020)
Հավաքված միջոցներն ուղղվելու են պատերազմի հետևանքով տուժած մշակութային գործիչներին և նրանց ընտանիքներին։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի- Sputnik. Բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանը դրամահավաք է սկսել Արցախի երիտասարդ արտիստներին և արվեստի գործիչներին աջակցելու համար:

Նշենք, որ Սևակ Ավանեսյանը հոկտեմբերի 10-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց կիսավեր տաճարում կատարել է Կոմիտասի «Կռունկ»  ստեղծագործությունը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին ադրբեջանական ԶՈւ–ի կողմից 2 անգամ հրետակոծվել էր։

«Միացեք մեզ և օգնեք միջոցներ հավաքել Արցախի երիտասարդ արտիստների համար։ Եկեք եւս մեկ անգամ միավորվենք, որպեսզի նոր հույս տանք նրանց, ովքեր ծանր ժամանակներ են ապրում։ Միասին մենք կարող ենք բուժել մեր վերքերը և վերականգնել մեր երկիրը», - ասված է հաղորդագրության մեջ:

Նա տեղեկացրել է, որ արդեն հավաքվել է մոտ 10 հազար դոլար։ Բոլոր միջոցներն ուղղվելու են պատերազմի հետևանքով տուժած արտիստներին և նրանց ընտանիքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն ։ Քրաուդֆանդինգն իրականացվում է AGBU-ի հետ համագործակցությամբ ։

Կիսավեր եկեղեցում թավջութակահար Սևակ Ավանեսյանի հուզիչ կատարումը Հայաստանում անտարբեր չի թողել ոչ ոքի:

Քանդված տաճարում արված նրա լուսանկարն ու տեսանյութը նաև տարածվեց աշխարհով մեկ և այլ մշակութային գործիչների ոգեշնչեց նոր ստեղծագործություններ գրել։ Այսպես, օրինակ, լոնդոնաբնակ երիտասարդ երգչուհի Կատյա Յանոֆը, որ հայկական արմատներ ունի, Սևակի կատարումից հետո գրել է «I' ve Known War» երգը ։

34
թեգերը:
Արվեստ, օգնություն, դրամահավաք, Սևակ Ավանեսյան, Շուշի
Իրանի սահման. արխիվային լուսանկար

Փոխհրաձգություն իրանա–ադրբեջանական սահմանին. 2 ադրբեջանցի են սպանվել

160
Իրանա–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած կրակոցների դեպքի վայրում հայտնաբերվել է շուրջ 10 կգ թմրանյութանման զանգված։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Իրանա-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի հետևանքով երկու ադրբեջանցի սահմանապահ են մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությանը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր ժամը 16։00-ի սահմաններում, երբ իրանցիները փորձել են ապօրինաբար հատել սահմանը։

«Երեք սահմանախախտ չեն անսացել «կանգ առ»-ի պահանջին և կրակ են բացել սահմանապահների ուղղությամբ։ Դրանից հետո սահմանախախտները նետել են իրենց մոտ եղած իրերն ու փորձել թաքնվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայրում հայտնաբերվել է շուրջ 10 կգ թմրանյութանման զանգված։

Փոխհրաձգություն Ադրբեջան–Իրան սահմանին․ կա վիրավոր

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ սահմանախախտներից մեկին հաջողվել է գտնել և ձերբակալել, իսկ մյուսին դեռ փնտրում են։

Այժմ աշխատանքներ են տարվում սահմանախախտների ինքնությունը բացահայտելու ուղղությամբ։ Նշվում է, որ նրանք Իրանի քաղաքացիներ են։

Իրանը ՀՕՊ ուժերի խոշոր զորավարժություններ կանցկացնի Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանին

160
թեգերը:
հրաձգություն, Սահման, Ադրբեջան, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
Իրանի իշխանությունները զրահատանկային ուժեր են ուղարկել երկրի հյուսիս–արևմտյան սահման
Իրանն ահաբեկիչների հետ կռվում էր Մերձավոր Արևելքում, իսկ հիմա մոտեցել են իր սահմաններին
Եթե ահաբեկիչները մոտենան Իրանի սահմաններին, մենք վճռական միջոցներ կձեռնարկենք․ Խամենեի
Ջեյհուն Բայրամով. արխիվային լուսանկար

Հայաստանի կողմից ՀԱՊԿ–ին դիմելն անհիմն է. Ջեյհուն Բայրամով

409
(Թարմացված է 23:14 15.05.2021)
Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտնել է, որ ադրբեջանցի սահմանապահները գտնվում են «իրենց երկրի սահմաններում»։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Բաքուն կարծում է, որ Սյունիքում ստեղծված իրավիճակի հարցով Հայաստանի կողմից ՀԱՊԿ–ին դիմելն անհիմն է, և որ նման քայլով Հայաստանի իշխանությունները փորձում են քաղաքականացնել գործընթացը։ Տաջիկստանի ԱԽ քարտուղար Նասրուլլո Մախմուդզոդայի հետ հեռախոսազրույցում նման կարծիք է հայտնել Ադրբեջանի Ագ նախարար Ջեյհուն Բայրամովը` տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Երեկ` մայիսի 14–ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կեսօրին արդեն իսկ պաշտոնապես ՀԱՊԿ են դիմել, նաև ռազմական աջակցություն խնդրել։

Բայրամովը հայտնել է, որ ադրբեջանցի սահմանապահները «գտնվում են իրենց երկրի սահմաններում, և այս գործընթացն ընթանում է բնականոն հունով»։

Նրա խոսքով` Երևանը նախկինում էլ էր դժգոհությունն արտահայտում, երբ ադրբեջանական կողմն ուժեղացնում էր սահմանային հսկողությունը, սակայն այդ հարցերը լուծվում էին եռակողմ հայտարարությամբ նախատեսված կողմերի միջոցով։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

ԱՄՆ-ը սադրանք է համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանների մոտ. Պետդեպ

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

409
թեգերը:
Սյունիք, Հայաստան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Ադրբեջան, Ջեյհուն Բայրամով
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Արա Այվազյանը զրուցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
Որ դեպքում ՀԱՊԿ անդամները հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վերաբերյալ նիստ կհրավիրեն
Ի՞նչ կանի ՀԱՊԿ-ը, կամ հայրենիքի վտանգի դեպքում պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները
Վարդան Ոսկանյան

Հայաստանը կարող է դառնալ բավականին հետաքրքիր հարթակ ռուս–իրանական համագործակցության համար

0
(Թարմացված է 22:44 15.05.2021)
Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սյունիքի մարզի սահմանային գոտում առաջացած լարվածության հետ կապված` իրանական կողմի արձագանքներին։ 

 

Ինչպես արձագանքեց Իրանը. Վարդան Ոսկանյանը` Իրանի ԱԳՆ–ից հնչած հաղորդագության մասին

Վարդան Ոսկանյանի փոխանցմամբ` իրանական լրատվամիջոցների տիրույթում հայ–ադրբեջանական սահմանային միջադեպերի լուսաբանման առումով ակտիվ տեղեկատվական ու վերլուծական հոսք կլինի այսօրվանից, որովհետև շաբաթը մահմեդականների երկուշաբթին է, և այդ առումով արդեն իսկ լայն արձագանք կա Իրանի ԱԳՆ խոսնակի պաշտոնական հայտարարության հետ կապված։

 

«Դա, ըստ էության, հավասարակշիռ հայտարարություն էր` միտված բոլոր խնդիրները խաղաղ եղանակով լուծելուն։ Այս համատեքստում իրանյան փորձագիտական շրջանակների գնահատականներին պետք է սպասել առաջիկա օրերին։ Այդուհանդերձ, լրատվությունն օբյեկտիվ է` հիմնված տարբեր տեղեկատվական հոսքերի վրա, մինչդեռ Հայաստանի պարագայում ունենք լրատվական քաոսի տարրեր, երբ իրարամերժ հայտարարություններ են լինում նաև պաշտոնական աղբյուրներից»,– նշեց իրանագետը։

Ոսկանյանի պնդմամբ` Իրանում բավականին մեծ դերակատարում ունի նաև սոցցանցային տիրույթը, հատկապես Telegram ալիքների հատվածը, որոնց միջոցով նույնպես տարածվում է օբյեկտիվ տեղեկատվություն, չնայած կան նաև անկառավարելի պանթյուրքական գաղափարախոսություն դավանող ալիքներ, որոնք արտացոլում են ադրբեջանական կողմի աղճատված տեսակետները։

«Հարևան երկրում առկա դիրքորոշումները մշտապես տեղավորվում են երկու տիրույթում, նախ խոսքը վերաբերում է պաշտոնապես արված հայտարարություններին, որոնց միջոցով փորձ է արվում հավասարակշիռ մոտեցում ցուցաբերել, բայց առավել կարևոր էր Երևանում Իրանի ԱԳ նախարարի կողմից արված հայտարարությունը, ըստ որի` Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի համար կարմիր գիծ է, որը չի կարելի հատել։ Շատ բան կախված է նաև այն հանգամանքից, թե ինչպես պետք է Հայաստանն աշխատի Իրանի հետ»,– նշեց ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչը։  

Ոսկանյանի խոսքով` մյուս կարևոր հանգամանքն այն է, որ իրանցիներն աշխատում են ոչ միայն հայերի ու ադրբեջանցիների, այլև Ռուսաստանի Դաշնության հետ և տարածաշրջանային կարևոր խնդիրները բնականաբար քննարկվում են դաշնակից գերտերությունների միջև, հետևաբար, եթե Հայաստանում լինի մարտահրավերներին պատշաճ արձագանքող իշխանություն, ապա մենք կարող ենք դառնալ բավականին հետաքրքիր հարթակ ռուս–իրանական համագործակցության համար։

Տարածաշրջանային անվտանգությունը հարցականի տակ է. Բիյագովը ՀԱՊԿ–ում խոսել է Սյունիքի մասին

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածությանն առնչվող հայտարարությունը հնչեցրել էր Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

Նա նշել է, որ Իրանն ուշադիր հետևում է վերջին օրերին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի զարգացմանը և հուսով է, որ հակասությունները հնարավոր կլինի արագ լուծել խաղաղ ճանապարհով:

Լիտվայի ԱԳ նախարարն անհանգստություն է հայտնել Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

0
թեգերը:
Հայաստան, Ադրբեջան, Վարդան Ոսկանյան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Սահման, Սյունիք
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին Այվազյանը պատմել է Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետին
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահը Սյունիքի հետ կապված կարգադրություններ է տվել
«Եկել ենք գործուղման». ռուս զինվորականները Սյունիքում են
Ժոնաթան Լաքոտը յուրահատուկ ձևով է արձագանքել սյունիքյան դեպքերին