Բելգիայի խորհրդարանի շենք

Բելգիայի խորհրդարանի հանձնաժողովը հավանություն է տվել Բաքվի ագրեսիան դատապարտող նախագծին

260
(Թարմացված է 23:06 02.12.2020)
Բանաձևի նախագիծը  դեռևս ենթակա է խորհրդարանի գալիք լիագումար նիստում քվեարկման  և հաստատման, ինչը նշանակում է, որ այն դեռևս վերջնական չէ։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դեկտեմբերի 2-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձևի նախագիծ։ Տեղեկությունը հայտնում են Բելգիայի հայերի կոմիտեից։

«Նոյեմբերի 9-ի զինադադարը չի լուծել տարածաշրջանում առկա լուրջ խնդիրները, որոնք արտացոլվում են հանձնաժողովի կողմից այսօր ընդունված դիրքորոշման մեջ։ Բանաձևի նախագիծը դեռևս ենթակա է խորհրդարանի գալիք լիագումար նիստում քվեարկման և հաստատման, ինչը նշանակում է, որ այն դեռևս վերջնական չէ։

Բանաձևի այս նախագծում խորհրդարանականները դատապարտում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան, որին ակտիվորեն աջակցել են Թուրքիան և օտարերկրյա վարձկանները։ Բանաձևը կոչ է անում դուրս բերել ադրբեջանական ուժերը Լեռնային Ղարաբաղից և վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարածաշրջանի կարգավիճակի շուրջ բանակցություններին։

Ի՞նչ կտա Հայաստանին Արցախի միջազգային ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևը

Նաև կոչ է արվում Թուրքիային դադարեցնել իր միջամտությունն այս հակամարտությանը, զերծ մնալ տարածաշրջանում ապակայունացնող դերակատարումից, ինչպես նաև հրաժարվել Սիրիայի բնակչությանը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերաբնակեցնելու ծրագրից։ 

Մյուս կողմից, խորհրդարանականները ցանկանում են Լեռնային Ղարաբաղում տեսնել միջազգային այլ դերակատարների ներկայություն, մասնավորապես, խաղաղության պահպանմանն ու պատերազմական հանցագործությունների բացահայտմանը նպաստելու նպատակով։ Նրանք նաև կոչ են անում Բելգիայի կառավարությանը, Եվրամիության հետ մեկտեղ, նպաստել փախստականներին հումանիտար օգնության տրամադրման և ռմբակոծությունների հետևանքով առաջացած ավերածությունները վերացնելու գործողություններին։

Խորհրդարանականները պահանջում են նաև գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը պատերազմական հանցագործությունների բացահայտման, ինչպես նաև մեղավորների դատապարտման ու պատժելու ուղղությամբ։ Նրանք, ի վերջո, պահանջում են գերիների և զոհվածների աճյունների վերադարձ՝ Ժնևյան կոնվենցիայի համաձայն»,-նշված է բանաձևի նախագծում։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Բելգիայի հայերի կոմիտեն ողջունում է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից այս բանաձևի ընդունումը և շնորհակալություն հայտնում ինչպես կառավարության մեծամասնության, այնպես էլ ընդդիմադիր խորհրդարանականներին, որոնց համատեղ աշխատանքը որոշիչ դեր է խաղացել բանաձևի մշակման և ընդունման հարցում փոխզիջման հասնելու համար։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ԿԽՄԿ պատվիրակության հետ քննարկվել են գերիների, անհայտ կորածների, դիերի փոխանակման հարցերը

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

260
թեգերը:
Բելգիա, Եռակողմ հայտարարություն, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Հունահայոց թեմը հայ գերիների հարցով դիմել է Հունաստանի վարչապետին
350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել. Արտակ Բեգլարյան
Պետք է ամեն ինչ անել գերիների ու դիերի փոխանակումն արագացնելու համար. Ավինյան
Մհեր Գրիգորյան

Կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները

165
(Թարմացված է 10:58 26.01.2021)
Հայկական կողմից բանակցություններին մասնակցելու է Մհեր Գրիգորյանը, ռուսական կողմից՝ Օլեքսեյ Օվելչուկը, ադրբեջանական կողմից՝ Շահին Մուստաֆաևը։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Մոսկվայում վաղը`հունվարի 27–ին, նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպում։ Տեղեկությունը հայտնում է РБК-ն։

РБК-ի աղբյուրները փոխանցում են, որ քննարկվելու է Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը միացնող երկաթգծի կառուցման հարցը։

Հայկական կողմից բանակցություններին մասնակցելու է Մհեր Գրիգորյանը, ռուսական կողմից՝ Օլեքսեյ Օվելչուկը, ադրբեջանական կողմից՝ Շահին Մուստաֆաևը։

Փոխվարչապետները պետք է քննարկեն միանգամից մի քանի հնարավոր նախագծեր, մասնավորապես, Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցումը, որը կկապի Ադրբեջանը և Նախիջևանը, ինչպես նաև Հայաստանն ու Ռուսաստանը: Այժմ Նախիջևանի հետ Ադրբեջանը ցամաքային ճանապարհ չունի ունի։ Փոխարենը Հայաստանը պետք է երկաթուղային կապ ստանա Ռուսաստանի հետ։ Հիմա երկրների ցամաքային կապն իրականացվել է Վրաստանի տարածքով։ Բացի այդ, փոխվարչապետները կքննարկեն Հայաստանը և Իրանը Նախիջևանով երկաթուղով կապելու առաջարկը:

Վարդենիս–Մարտակերտ ճանապարհը կբացվի՞. ՀՀ փոխվարչապետի գրասենյակի մեկնաբանությունը

Հիշեցնենք, որ փոխվարչապետների մակարդակով այս հարցի քննարկման շուրջ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնության էին եկել հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպման ժամանակ, երբ Փաշինյանը հայտարարեց, որ գերիների հարցով առաջընթաց չի գրանցել, բայց ստորագրել է տնտեսական համագործակցության հուշագիր:

165
թեգերը:
Եռակողմ հայտարարություն, Նախիջևան, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Մհեր Գրիգորյան, Մոսկվա
Ըստ թեմայի
Հայաստանը պատրաստ է ապահովել կապը Ադրբեջանի և Նախիջևանի միջև. վարչապետի խոսնակ
Ինչ գին ենք վճարելու Ադրբեջանը Թուրքիային կապող Նախիջևանի միջանցքի դիմաց
Եռակողմ հայտարարության 9-րդ կետը. ձեռնտո՞ւ է Իրանին Նախիջևանի միջանցքի բացումը
Օլգա Բուզովա

Դիզայներ Արտաշես Օհանյանը 4 զգեստ է ստեղծել Օլգա Բուզովայի համար

30
(Թարմացված է 10:23 26.01.2021)
Երգչուհին Instagram-ի իր էջում հայտնել է, որ այժմ նա «նոր Բուզովա» է Արտաշես Օհանյանի զգեստներով։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Հայտնի ռուս երգչուհի ու հաղորդավարուհի Օլգա Բուզովան Instagram-ի իր էջում տեղեկացրել է, որ այցելել է դիզայներ ու միջազգային կարգի պարող Արտաշես Օհանյանին` նոր զգեստներ շոր փորձելու և ընտրելու համար։

Փոփ-երգչուհին դիզայների հետ լուսանկար է հրապարակել։

Instagram story Ольги Бузовой
Օլգա Բուզովայի սթորին

Արտաշեսն իր հերթին բաժանորդներին հայտնել է, որ ռուսական փոփ արքայադստեր համար չորս զգեստ է պատրաստել ու տեսանյութ է հրապարակել։

«Այսօր գեղեցկագույն տոն է լինելու», - գրել է նա ու խորհուրդ է տվել բաժանորդներին հետևել իր «սթորիներին»։ Դիզայները դեռ չի ցուցադրել զգեստներն ու պահում է ինտրիգը։ Սակայն Բուզովան լուսանկար է հրապարակել նոր զգեստով ու գրել է․ «Ահա՝ սա նոր Բուզովան է»։

Արտաշես Օհանյանը, լինելով պարող ու պարուսույց, զգեստներ է ստեղծում սպորտային-բալային պարերի համար։ Հայտնի բազմաթիվ պարողներ, նաև ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչներ բեմ դուրս գալու համար ընտրում են նրա ստեղծած հագուստը։

30
թեգերը:
զգեստ, հայ, դիզայներ, Օլգա Բուզովա
Ըստ թեմայի
«Օգնեք ինձ ապրել». Օլգա Բուզովան բաժանվել է հայ բլոգերից
Օլգա Բուզովան ցույց է տվել Դավիթ Մանուկյանի հետ հարաբերությունների «կեղտոտ» կողմը
Բուզովայի արդեն նախկին ամուսին Դավիթ Մանուկյանին տեղափոխել են հիվանդանոց
Տիգրանակերտ

Մոտ 1500 հայկական հուշարձան է մնացել Ադրբեջանի վերահսկողության տակ․ ՄԻՊ-ն ահազանգում է

0
Ըստ պաշտպանի՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու խեղաթյուրումը համակարգված են ու պետական քաղաքականության մի մաս են կազմում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել հայոց պատմության և մշակույթի մոտ 1500 հուշարձաններ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է զեկույց, որում ահազանգել է հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի մասին։ 

Ըստ զեկույցի՝ ադրբեջանական վերահսկողության տակ են մնացել 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլ հուշարձաններ, նաև 8 պետական թանգարաններ՝ 19311 ցուցանմուշներով, ինչպես նաև Շուշիի գորգերի ու Հայկական դրամի մասնավոր թանգարանները:

«Զեկույցում ներկայացված են ադրբեջանա–թուրքական ագրեսիայի ընթացքում և հրադադարից հետո արձանագրված՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու վանդալիզմի մի շարք դեպքեր, ներառյալ՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցիների դիտավորյալ թիրախավորման ու վանդալիզմի դեպքերը։

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի կողմից Արցախի հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ ապատեղեկատվության միտումնավոր տարածման և մշակութային կոթողները «ալբանիզացնելու» քաղաքականությանը, ինչը ևս ոչնչացման սպառնալիքի տակ է դնում Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ինչո՞ւ է «ադրբեջանականացվում» Շուշին. փորձագետները` Փաշինյանի հայտարարության մասին

Ըստ պաշտպանի աշխատակազմի՝ առկա փաստերի վերլուծության՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու խեղաթյուրումը կրում են համակարգված ու համատարած բնույթ: Ադրբեջանի պետական մարմինների ու հանրային դեմքերի գործողություններն ու հայտարարությունները վկայում են այն մասին, որ դա հատուկ պետական քաղաքականություն է։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրատապ է համարում միջազգային համապատասխան կառույցների, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Արցախի տարածքում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ արդյունավետ ու անհապաղ քայլերի ձեռնարկումը:

Միայն հայերը կօգնեն հայերին․ սփյուռքում առաջարկում են Հայաստանից դուրս խորհրդարան ստեղծել

0
թեգերը:
Եկեղեցի, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Ինչու է Պարգև սրբազանը հեռացել Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից
Արցախի գյուղերում հաստատվող քաղաքացիների համար տարբեր հնարավորություններ կստեղծվեն
Հայ առաքելական եկեղեցին նոր թեմ ունի